NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Հասարակություն

Չկա պատերազմ, որ խաղաղությամբ չզինաթափվի, չկա անարդարություն, որ արդարությամբ չհաղթահարվի, չկա գիշեր, որ արշալույսով չլուսավորվի. Հայր Ռուբեն

«ՑՆԾԱՑԷ՛Ք, ՈՐԴԻՔ ԼՈՒՍՈՅ...»
«Այսօր յարեաւ ի մեռելոց Փեսայն անմահ և երկնաւոր, ցնծացէ՛ք, որդիք լուսոյ, զի յարեաւ Տէրն ի գերեզմանէն»։
 
Այսօր Մեծ պահքի ու Ավագ շաբաթվա խորհրդավոր օրերն իրենց հանգրվանը գտան Ճրագալույցի Սուրբ Պատարագի մատուցմամբ, և Հայոց եկեղեցիներում հնչեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հարության կենարար ավետիսը։
 
Մասյացոտնի թեմի Կանաչուտի Սուրբ Գևորգ եկեղեցում Սուրբ Պատարագը մատուցեց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը։
 
Հայր Ռուբենի՝ Սուրբ Հարության խորհրդին նվիրված պատգամը ներկայացնում ենք ստորև․
 
«Քրիստոս յարեաւ ի մեռելոց
 
Սիրելի՛ բարեպաշտ ժողովուրդ,
Այսօր մենք տոնախմբությամբ պանծացնում ենք ոչ թե ինչ-որ գաղափար, Սուրբ Պատարագի մատուցմամբ հիշում ենք ոչ թե ինչ-որ խորհրդանիշ, այսօր մենք տոնում ենք կենսական մի իրադարձություն, որը պատմական է, խորհրդավոր, անցել է մարդկության պատմության միջով և շարունակում է հաղթարշավը մեր մարդկային կյանքում։ Այսօր տոնում ենք մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության հաղթական իրադարձությունը։ «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում։ Նա այստեղ չէ, այլ հարություն առավ» (Ղուկ. ԻԴ 5-6)։ Այս հռչակումով Հարության իրականությունը մեզ համար դառնում է հաղթանակի տոն, որով վկայվում է, որ Կյանքը մեկընդմիշտ հաղթել է մահվանը, և Քրիստոսով մարդու հեռանկարը գերեզմանից այն կողմ այլևս հավիտենական կյանքի մեջ է։ Դատարկ գերեզմանի առջև հնչած այս ավետիսն այսօր արձագանքում է մեր սրտերում, որոնք լի են տխուր հիշողություններով, ցավերով, հարցերով, բայց նաև հաստատուն հույսով։
Վերջին տարիներին մենք կորստաբեր պատերազմ ենք տեսել, որի հետևանքով մեզնից շատերն իրենց մեջ մի «գերեզման» են կրում՝ չբուժված վերք, գալիքի վախ կամ անորոշություն, որ դանդաղ թափանցում է հոգու մեջ։ Սուրբ Զատիկը չի ժխտում այդ իրականությունը։ Աստված չի շրջանցում այդ «գերեզմանները»։ Նա մտնում է դրանց մեջ։ Քրիստոս հարություն առավ ոչ թե խաչից խուսափելով, այլ այն անցնելով, ոչ թե մահից փախչելով, այլ նրա խորքը մտնելով։ Ինչպես «Հավատամքի» մեջ ենք խոստովանում՝ «Նա իջավ դժոխք»։ Հետևաբար, չկա մարդկային խավար, որտեղ Աստված չի այցելում։
Եվ ուրեմն, սիրելի՛ քրիստոնյաներ,
չկա պատերազմ, որ խաղաղությամբ չզինաթափվի, չկա անարդարություն, որ արդարությամբ չհաղթահարվի, չկա գիշեր, որ արշալույսով չլուսավորվի։ Սուրբ Պողոս առաքյալին ձայնակից ասում ենք․ «Ո՞ւր է, մա՛հ, քո հաղթանակը, ո՞ւր է, մա՛հ, քո խայթոցը» (Ա Կորնթ. ԺԵ 55)։
Ավետարանը պատմում է, որ Տիրոջ գերեզմանի քարը գլորվեց (Մատթ. ԻԸ 2), բայց ոչ թե դուրս բերելու Քրիստոսին, որ արդեն հարություն էր առել, այլ մեզ ներս հրավիրելու։ Այդ քարը խորհրդանշում է այն ամենը, ինչ մեզ թվում է վերջնական՝ պառակտումները՝ մեր համբուրելի ժողովրդի մեջ, ներքին հուզումները՝ մեր պաշտելի եկեղեցու կյանքում, ճնշումները՝ հոգևորականության դեմ, վախը՝ ապագայի հանդեպ։
Սուրբ Զատիկը հռչակում է․ Աստված բացում է այն, ինչ մենք համարում ենք փակ։ Երբ փակուղի է թվում՝ Աստված ճանապարհ է հարթում։ Երբ խավար է՝ Աստված լուսավորում է, հալածանք է՝ Աստված սպառազինում է, որովհետև «Լույսը փայլում է խավարի մեջ, և խավարը նրան չկարողացավ նվաճել» (Հովհ. Ա 5)։
Երբ Հիսուս, հարություն առնելով, հայտնվում է աշակերտներին, չի թաքցնում Իր վերքերը, այլ «ողջունելուց հետո նրանց ցույց է տալիս իր ձեռքերն ու կողը» (Հովհ. Ի 20)՝ խաչվա՛ծ ձեռքերը, խոցվա՛ծ կողը։ Քրիստոսի հարությունը չի ջնջում Գեթսեմանիի գիշերը, խաչի ցավը։ Գեթսեմանիի պարտեզում և խաչափայտի վրա խավարի ուժերը իրենց ողջ զորությամբ հարձակում գործեցին Հիսուսի վրա՝ փորձելով նրա սերը վերածել ատելության, գթասրտությունը՝ ոխակալության։ Նրա սերը՝ տառապող սերը, փորձվեց մինչև վերջ, բայց չպարտվեց։ Հետևաբար, Հարությունը փորձության և տառապանքի ժխտումը չէ, այլ սիրո անմեկնելի ուժով կերպափոխումը, սեր՝ մահվան պես հզոր, նույնիսկ մահից հզոր։ Մենք որպես ժողովուրդ ունենք մեր փորձություններն ու վերքերը՝ պատերազմի, բաժանման, ցավի, անվստահության։ Քրիստոս մեզ չի ասում՝ մոռացության մատնե՛ք։ Նա մեզ կոչ է անում այդ վերքերը սիրո զորությամբ քրիստոսաբար դարձնել նոր կյանքի աղբյուր, նոր նվաճումների մղիչ ուժ։ Սա այն էներգիան է, որ զորացրել է նահատակներին, այն շնորհն է, որ սրբացնում է եկեղեցին, այն մղումն է, որ կերտելու է լուսաշող ապագան։
Զատկի օրը աշակերտները վախից փակված էին (Հովհ. Ի 19)։ Վախ նույն ճակատագրից՝ ձերբակալությունից, դատապարտումից ու մահից, վախ՝ իշխանությունների ճնշումներից, ապագայի անորոշությունից և իրենց հավատքի համար վճարելիք գնից։ Բայց, օ՜ հրաշք, մի քանի օր անց նրանք դառնում են համարձակ վկաներ։ Ի՞նչն է փոխվում։ Ո՛չ արտաքին պայմանները, այլ նրանց սի՛րտն ու մի՛տքը․ նրանք հանդիպում են Հարուցյալին։
Սիրելինե՛ր, արդի ժամանակները ևս վախի ու տագնապի միջավայր են ձևավորել՝ վախ սեփական անձի և հարազատ ընտանիքի համար, վախ հայրենի պետության կայունության և տառապյալ մեր ժողովրդի բարօրության համար, վախ մեր մարդկային իրավունքների և ազգային շահի պաշտպանության համար, վախ ճշմարտության և արդարության հաստատման համար։ Սուրբ Զատիկը չի խոստանում փորձություններից ու խնդիրներից ազատ կյանք, բայց պարգևում է առավել մեծ շնորհ՝ սիրտ, որ ազատ է վախից, որովհետև վստահ է հարուցյալ Քրիստոսի հաղթանակի վրա։ «Մի՛ վախեցիր։ Ես եմ Սկիզբը և ես եմ Վախճանը։ Ես եմ, որ մեռա և ահա կենդանի եմ հավիտյանս հավիտենից» (Հայտն. Ա 17-18),- հայտնության գրքից հնչում է հարության հաղթական ձայնը։
Սուրբ Հարության տոնը միայն մխիթարության աղբյուր չէ, այն նաև և առավելաբար հրավեր է առաքելության հանձնառության։ Յուղաբեր կանայք Տիրոջ գերեզմանի մոտ լսեցին․ «Գնացե՛ք և ավետիսը փոխանցե՛ք իմ եղբայրներին» (Մատթ. ԻԸ 10)։ Մենք ևս հարության հավատով ուղարկվում ենք՝ հույս բերելու այնտեղ, որտեղ ծավալվում է հուսահատությունը, միասնություն պահելու այնտեղ, որտեղ ընդլայնվում է պառակտումը, ճշմարտություն խոսելու այնտեղ, որտեղ տիրապետում է կեղծիքը, սեր ճառագելու այնտեղ, որտեղ մթագնում է ատելությունը, հավատարիմ մնալու այնտեղ, որտեղ արդարացվում է դավաճանությունը։ Քրիստոնյան չի փախչում պատմությունից։ Նա ապրում է պատմական ներկան՝ հավատալով, որ Քրիստոսի հաղթանակը փաստված ճշմարտություն է, որն անտեսանելի կերպով նորոգում և վերափոխում է կյանքը։ Ճիշտ պատմական այսօրվա, հայկական ներկայի համար է ասված առաքելական խոսքը․«Եթե Քրիստոսի հետ մեռանք, նրա հետ էլ կապրենք։ Եթե համբերենք, նրա հետ էլ կթագավորենք»։ (Բ Տիմ. Բ 11)։ Ոչ մի խաչ անիմաստ չէ, եթե միացած է Քրիստոսի խաչին։ Անձնազոհ տառապանքի գնով Հարության հաղթանակի այսօրվա խոսնակներն են հատկապես նրանք, ովքեր իրենց հավատի, խղճի և ճշմարտության խոսքի համար կրում են ազատազրկման ծանրությունը։ Նրանց կյանքը դառնում է խաչի ճանապարհով ընթացող վկայություն, որտեղ ճշմարտությունը անհնար է ստով լռեցնել և հավատը անկարելի է վախով տկարացնել։ Համարձակ կեցվածքով և համբերությամբ նրանք հաստատում են, որ խաչի վրա Քրիստոսի մահը ձախողում չէր, որը հետո հարությամբ շտկվեց․ ըստ էության, խաչի վրա մահն ինքնին հաղթանակ էր, տառապող սիրո հաղթանակը, որը Ավագ Ուրբաթ քողարկված էր, իսկ Զատկվա առավոտյան դարձավ բացահայտ։ Այսպիսով, մեր հոգևոր հայրերը, աշխարհիկ եղբայրները` այդ թվում անչափահաս, ոչ միայն մեր ժամանակի վկաներն են, այլև Հարուցյալ Քրիստոսի հաղթանակի կենդանի նշանները՝ փաստելով, որ «մահը կլանված է հաղթանակի մեջ» (Ա Կորնթ. ԺԵ 54)։
Սիրելի՛ եղբայրներ և քույրեր,
Ձեր հոգիների մեջ, ձեր ընտանիքներում, մեր եկեղեցում, մեր հայրենիքում՝ պահպանե՛ք Զատկի լույսը։ Մի՛ թողեք, որ վախը մարի այն, մի՛ թողեք, որ ցավը ծածկի այն, քանի որ․․․Քրիստոս յարեաւ ի մեռելոց։ Օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի»։
 
Պատարագի ավարտին հավատացյալները Սուրբ Սեղանից վառված ճրագներն ու մոմերը տարան իրենց տները՝ որպես խորհրդանիշ Քրիստոսի կենսատու ներկայության և մեր հոգիներում ծագած հարության անմահ լույսի։ Քրիստոս յարեաւ ի մեռելոց։ Օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի։