Գլխավոր դատախազը բավարարել է միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններինԱդրբեջանն այս տարի Հայաստան է արտահանել 23,45 միլիոն դոլարի ապրանքԱդրբեջանից եկած սպառնալիքներին հնարավոր է դիմադրել, դրանք չեզոքացնել և հաղթանակ գրանցել․ դա չեն գիտակցում Հայաստանում, այդ թվում՝ որոշ ազգային ուժեր․ ԳեղամյանԱզատազրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր. ԹադևոսյանՇուրջ 70 կգ թմրամիջnցների մաքսանենգnւթյանն օժանդակած անձինք կալանավորվել ենՓաշինյանն Անահիտ Ավանեսյանին 4 օրով գործուղում է Կորեա
Ծեծկռտուք՝ Երևանում․ «Կոբա» ռեստորանում ծննդյան խնջույքը վերածվել է վիճաբանության․ կա 2 վիրավոր
Զանգվածային անկարգությունները եւ ցույցերը շարունակվում են նաեւ Իտալիայի Միլան քաղաքում
Մի վայրկյան պատկերացրեք, թե ընդհանրապես ի´նչ պայմաններում են ընթանում Բաքվի դատավարությունները, որոնց ընթացքում մեր հայրենակիցները կարողանում են արժանապատվորեն պաշտպանել թե´ իրենց, թե´ Հայաստանը․ Ծառուկյան
Մենք փաստացի սառը քաղաքացիական պատերազմի մեջ ենք. ԱշոտյանՆիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է պետական արարողակարգի ծառայության պետինՈչի´նչ և ոչ ոք չի կարող արդարացնել Արցախի հանձնումը. Մետաքսե ՀակոբյանՖրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հրաժարական է ներկայացրել. Մակրոնը չի ընդունել այնՀավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՈւշագրավ էին հատկապես միանշանակ օրինակելի և հարգանքի արժանի իրանական պետական համակարգի՝ տարբեր սցենարների պարագայում գործելու մասին Արաղչիի բացահայտումները. իրանագետԱյսօր լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում
Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 30-35 երիտասարդ կնոջ մարմին
Տիեզերական արդարություն կա Մակրոնի գլխին եկածի մեջ․ Մարինե Մանուչարյան«Անշրջելի խաղաղությունից» մինչև 2031 թվական․ ի՞նչ է փոխվել Փաշինյանի օրակարգում. ՍուրենյանԽոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այնԿալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին

ՀՀԿ-ն չի մասնակցի ընտրություններին․ հրապարակվել է իշխանափոխության և երկրի վերականգնման ծրագիրը

Հայաստանի Հանրապետական կուսակցության 18-րդ համագումարի բանաձևը․

«Մե´նք՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության 18-րդ համագումարի պատվիրակներս՝

1. Վերահաստատում ենք ՀՀԿ հիմնադրման 35-ամյակի առիթով ՀՀԿ խորհրդի կողմից ընդունված ուղերձում ամրագրված նպատակները, գերակայությունները, գնահատականներն ու ուղենիշները:

2. Արժանին մատուցելով և երախտագիտությամբ խոնարհվելով Հայրենիքի պաշտպանության համար զոհված նահատակների հիշատակի առջև՝ ընդգծում ենք, որ նրանց զոհաբերությունը մեզ պարտավորեցնում է շարունակել պետականության, ազգային անվտանգության ու արժանապատվության պաշտպանության սրբազան գործը։

3. Համոզվածությամբ հայտարարում ենք, որ 2020 թվականի 44-օրյա աղետալի պատերազմը  պատահականություն չէր, այլ ՀՀ գործող կառավարիչների՝ հակապետական և արկածախնդիր կառավարման, արտաքին վտանգների և սպառնալիքների թերագնահատման, «խաղաղություն ամեն գնով» կեղծ օրակարգի առաջմղման, բանակցային դիրքերի հետևողական թուլացման ու պետական բարձր մակարդակով անպատասխանատու քաղաքականություն վարելու անխուսափելի հետևանք:

4.Փաստում ենք, որ ՀՀ իշխանությունը բռնազավթածների «խաղաղության դարաշրջանի» քաղաքական դոկտրինը ոչ միայն չապահովեց անվտանգություն և կայունություն, այլև հանգեցրեց Արցախի շրջափակմանը, հումանիտար աղետին, 2023 թվականի սեպտեմբերյան ռազմական ագրեսիային, արցախահայության՝ իր բնօրրանից էթնիկ զտմանը և բռնագաղթին:

5.Մերժում ենք ՀՀ կառավարիչների և նրանց արտաքին պատվիրատուների այն կեղծ թեզը, թե Արցախի հարցը փակված է, և պահանջում ենք ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում ամրագրել արցախահայության արժանապատիվ և միջազգային երաշխիքներով անվտանգ վերադարձի իրավունքը, ինչպես նաև պատերազմի հետևանքով անհայտ կորածների խնդրով հետևողական աշխատանքի անհրաժեշտությունը, Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող՝ գերեվարված, պատանդառված մեր հայրենակիցների շուտափույթ ազատ արձակման ու Հայրենիք վերադարձի հարցերը՝ որպես համազգային և միջազգային օրակարգի անբաժանելի բաղադրիչ:

6.Ամրագրում ենք, որ ՀՀ գործող կառավարիչների քաղաքականությունն ուղեկցվել է Սահմանադրության, իրավական և բարոյական նորմերի կոպտագույն խախտումներով, պետական շահի ստորադասմամբ և ազգային արժեքների հետևողական նահանջով:

7.Խոստովանում ենք, որ ընդդիմադիր ազգային ուժերը, այդ թվում՝ մենք, չկարողացանք անհրաժեշտ պահին ձևավորել լայն համազգային շարժում և քաղաքական համախմբում՝ ընդդեմ ազգադավ, պետականաքանդ կառավարիչների, և այդ բացթողումը ենթակա է ազնիվ գնահատման ու հետևությունների:

8.Համոզված ենք, որ սեփական սխալների ընդունումը քաղաքական թուլության նշան չէ, այլ դրանցից հետևություններ անելով՝ ապագան կառուցելու և հանրային վստահությունը ամրապնդելու նախապայման:

9.Հռչակում ենք, որ մեր քաղաքական նպատակը ինքնանպատակ իշխանություն ունենալը չէ, այլ Հայաստանի ինքնիշխանության, պետականության, ազգային արժեքների ու  արժանապատվության, ժողովրդի անվտանգ և բարեկեցիկ ապագայի պաշտպանությունը:

10.Ընդգծում ենք, որ 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին Հանրապետական կուսակցության ուղղակիորեն չմասնակցելու որոշումը հիմնավորված է և բխում է ոչ թե նեղ կուսակցական հաշվարկից, այլ հասարակության պառակտումը կասեցնելու, առողջ քաղաքական ուժերի համախմբման և հաղթանակին նպաստելու համազգային շահերից: Եվ այդ տրամաբանությամբ ընտրություններին մասնակցությունից զերծ մնալը պայքարից խուսափում չէ: Հանրապետականը շարունակելու է մնալ համազգային նպատակների համար պայքարի առաջամարտիկներից մեկը:

11.Հայտարարում ենք, որ ընտրությունների լեգիտիմությունը որոշվում է ոչ միայն քվեարկության օրով, այլև մինչ այդ ձևավորված միջավայրով: Եվ այսպես շարունակվելու դեպքում գործող ռեժիմի քաղաքական հետապնդումները, բռնաճնշումները, այլակարծության հանդեպ անհանդուրժողականությունը, վարչական ռեսուրսի չարաշահումը, տեղեկատվական անհավասար պայմանների ստեղծումը, արտաքին ապօրինի միջամտությունները հիմք են տալիս հայտարարելու, որ խաթարվում է ժողովրդի ազատ կամարտահայտության իրավունքը՝ դառնալով ընտրությունները կեղծվող համարելու հիմք:

12.Վերահաստատում ենք, որ ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու սահմանադրական ճանապարհը մեր կուսակցության համար շարունակում է մնալ իշխանափոխության հասնելու գործընթացների օրակարգում:

13.Ներկայացնում ենք մեր թիմի առաջարկությունները խորհրդարանական ընտրություններին մասնակցելու որոշում կայացրած ազգային, առողջ, իրական ընդդիմադիր ուժերին՝ իշխանափոխության գործընթացը առավել արդյունավետ և համակարգված դարձնելու նպատակով:

14.Համոզված ենք, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է արմատապես վերանայվի և վերակառուցվի՝ ինքնիշխանության, փոխշահավետության, դաշնակցային և գործընկերային հարաբերությունների հստակ տարբերակման և բացառապես պետական շահի գիտակցման հենքով։

15.Մեր պարտքն ու պարտականությունն ենք համարում քաղբանտարկյալների, Բաքվում պահվող հայ գերիների և պատանդների, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, ինչպես նաև էթնիկ զտման ենթարկված և բռնի տեղահանված արցախահայության ու հետապնդման ենթարկվող Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու իրավունքների պաշտպանությունը և հետևողական պայքարն անհայտ կորածների խնդրի առաջմղման և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության համար:

16.Իշխանափոխությունից հետո մեր առաջնահերթություններից են լինելու՝

  • երկրի ներսում համերաշխության և պետական պատասխանատվության մթնոլորտի վերականգնումը,
  • հակապետական, երկրի համար ծանր հետևանքներ առաջացրած աններելի քայլերի իրավաքաղաքական գնահատականը և այդ քայլերի համար ողջ խստությամբ օրենքի կիրառումը:
  • Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտունակության վերականգնումն ու արդիականացումը,
  • բանակցային և դիվանագիտական երբեմնի ամուր դիրքերի վերականգնումն ու հետագա ամրապնդումը՝ ազգային, պետական շահերից ելնելով,
  • արժանապատիվ և երաշխավորված խաղաղության հասնելը,
  • արցախահայության արժանապատիվ և անվտանգ հավաքական վերադարձի իրավունքի, գերիների ազատ արձակման և անհայտ կորածների հարցերի հետևողական առաջմղումը,
  • իրական երաշխիքների ներքո ժողովրդավարական ազատությունների, քաղաքական մրցակցության և խոսքի ազատության վերականգնումը,
  • Հայաստանի դիրքավորումը՝ որպես ինքնիշխան, անվտանգ, բարեկեցիկ, արժանապատիվ և ազգային շահը պաշտպանող պետության։

ԶԱՏՎԵԼ ԽԱՎԱՐԻՑ, ԸՆՏՐԵԼ ԼՈՒՅՍԸ»:

ՀՀԿ 18-րդ համագումար

04.04.2026, ք. Երևան