«Թատերական Լոռի» 32-րդ փառատոնի վարագույրը բացվեց (լուսանկարներ)Դուք գիտե՞ք` ով է Մխիթար ՄարտիրոսյանըՈւկրաինան անօդաչուներով հարձակվել է Ռուսաստանի ուղղությամբ. Կրասնոդարում այրվում է նավթաբազաՄի ողջ հասարակություն խոսում է ռազմաքաղաքական իշխանության՝ պատերազմի զոհերի հիշատակը մոռացության տալու մասին, իրենք դրան պատասխանում են համերգներովՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականինՍուրեն Թումանյանը վերընտրվում է Թումանյան համայնքի ղեկավարի պաշտոնում. Խուդաթյան Ինդոնեզիայում մարդատար նավ է խորտակվել. կա 66 զոհ և 69 անհետ կորածՍուրեն Պապիկյանը ՊՆ զորամասերից մեկում հետևել է առավոտյան մարմնամարզությանը (տեսանյութ)Սեպտեմբերի 27-ին իմ համերգի ցուցադրումը Հանրային հեռուստաընկերության կողմից համարում եմ՝ արդարացում չունեցող կոպիտ սխալ
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
Պատերազմի լուրը քառակի անգամ ծանր էր ինձ համար. ուշքս ու միտքս Արցախում էր. Գագիկ Ծառուկյանի գրառումը«Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը». հերոս Մխիթար Գալեյանի մոր գրառումըՀայ զինվորը չի՛ պարտվել, հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել ենՄակրոնը հնարավոր է համարել ապագայում Ֆրանսիայի նախագահի պաշտոնին վերադառնալըԿոլիզեումը կրկին բացվել է զբոսաշրջիկների համար 22-ամյա աշխատակցի մահից հետոԱՄՆ-ը ստուգում է զորքերի պատրաստվածությունը Կուբայի շուրջ հնարավոր գործողության դեպքումԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունԻնձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաներըՆերկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ ԲադալյանԿիպրոսը Շենգենյան գոտի մտնելուց առաջ կվերանայի «ոսկե վիզաների» ծրագիրըԵվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Սերգեյ ԼավրովՀայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՔննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերԹրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային 32 տոկոսի․ հանրապետականներն ավելի հաճախ են դժգոհում տնտեսությունիցԼավրովը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջըԿատարի վարչապետը Նեթանյահուին անվանել է Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման գլխավոր խոչընդոտըԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱյսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն ԱզիզյանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըԴավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքինՎրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանը
Հասարակություն

Մի տղամարդ էր լալիս եկեղեցում. ծնկած, բոլոր մեղավորների համար... մի դպրոցական՝ վերակենդանացման բաժնում... Մայրը՝ Եկեղեցու գետինը գրկած. Նազենի Հովհաննիսյանի գրառումը

Դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Տղամարդ էր լացում եկեղեցում: Մոմավաճառի սեղանին կռացած գրում էր Հոգեհանգստի թերթիկի վրա իր հանգուցյալների անունները, գրում էր լացում, ու արցունքները անողոք հոսում էին՝ դարավոր կնճիռնրի ակոսներում թողնելով ցավի ու աղի հետքերը... 

Եկեղեցում՝ հոգեհանգստի կարգի ժամանակ էնքան ծանոթ մարդու անուն լսեցի, էնքան ԾԱՆՈԹ անուն լսեցի, որ յուրաքանչյուրն ի ազգի մեջ ունի հաստատ, էնքան հարազատ ԱԶԳանուն... 

Սուր ծակեց միտքը, որ մենք՝ հայերս,  մի մեծ ընտանիք ենք, ու, եթե մեկը «հիվանդանում»  է, ապա հիվանդանում ենք ԲՈԼՈՐՍ, որքան էլ փորձեն աչք փակել, անհասուն լինել,  չգիտակցել, կամ մտածված խեղաթյուրել: Ազդվում է յուրաքնչյուրը՝ իր ապրածի ու գիտակցության չափով: 
 
Տղամարդու արցունքները շատ են ազդում, սովոր չենք: 
Իսկ Մայրերի՞նը.... շատ վատ է, երբ Մայրամեծար երկրում, կանանց միամասյակի ընթացքին տխրագույն իրողություններ են տեղի ունենում: 

Ճրագալույցի Պատարագին, հաջորդ առավոտ Հարության Սուրբ պատարագին ու Ավետիսին, այսօր՝ մեռելոցին ու բոլոր օրերին ԱՂՈԹՈւՄ ԵՄ Գայանեի համար, որը Մայր է, քաղաքացի է ու ՄԱՐԴ , որի որդին՝ Դավիթ Մինասյանը, առողջության հետ անհամատեղելի՝ կալանավորվել էր, եկեղեցում՝ Պատարագի ընթացքում իր պարզ, մարդկային արժանապատվությունը պահելու համար: 

Խոսում ենք 18-ամյա դպրոցականի մասին, որն իր Հավատքի զինվորն է նաև, 
որի արցունքն ու ցավը չենք տեսնում, իր՝ վերականդանացման բաժնում վիճակի մասին տեղյակ էլ չենք, բայց հաստատ հոգում նույն ակոսներն են, որոնցով հոսում են մեզ համար անտեսանելի՝ ցավի արցունքները: 

Շատ եմ աղոթում Դավթի համար, որ կազդուրվի, որ առողջանա ու ամրանա, ու իր Տուն վերադառնա՝ արդարացված ու մաքրված՝ սին մեղադրանքներից ու անունը պախարակող հերյուրանքներից: 
Աղոթում եմ Գայանեի համար, ում չեմ էլ ճանաչում, բայց սրտանց երազում եմ, որ Սուրբ Մարիամ Աստվածածնի տոնին իր երկու որդիները լինեն կողքին՝ տանը, 
որ կիսադատարկ կենացների փոխարեն, մեր հասարակությունը իսկապես լինի նրա կողքին՝ ԼԻՔԸ ՍՐՏՈՎ, պայծառ մտքով ու դատողությամբ, ոչ թե դիտողությամբ ու մեղադրանքով: 

Աղոթում եմ, որ դատավորների միտքը պարզվի, ու պահեն արդարադատության ազնիվ  ու փխրուն կշեռքը, որ կյանքի հավասարակշռությունն էսքան չկնճռոտվի, ու մայրամեծար հայությունը չդառնա մայրակործան հանրություն...

Հա մտքիս է Դավիթը. եկեղեցում, իր հավատքի ճանապարհով գնացող, բուժում փնտրող Որդին, որին դարձնում են մեղսավոր միայն նրա համար, որ ՉԻ ԼՌԵԼ: 
Դավիթ Մինասյանը կարող էր իմ որդին լինել, 
ձերը, մյուսինը.... 
Ես դեռ հավատում եմ մեր հանրության ԱՌՈՂՋ սրտին( գոնե մի մասի), հավատում եմ արդարությանն ու մեծապես հավատում եմ ԵՐԿՆՔԻ ԱՐՔԱՅՈւԹՅԱՆԸ: 
Այսօր ինչ՞ ենք հնձում, որ վաղն ի՞նչ ցանենք... 
Աստվածամոր անցած ցավն ու մեզ ներելը սարսափելիորեն իմաստազրկվում է, եթե մենք էդ օրինակով չենք ապրում: 
Թող Աստված համբերություն տա Մինասյանների ընտանիքին ու սթափ միտք՝ դատավարության գործող անձանց: 

Մի տղամարդ էր լալիս եկեղեցում. ծնկած, բոլոր մեղավորների համար... 
...մի դպրոցական՝ վերակենդանացման բաժնում...
Մայրը՝ Եկեղեցու գետինը գրկած... 
 ....Տիրամայրը՝ Խաչյալ որդու ոտքերի մոտ... 
իսկ մե՞նք....»,- գրել է նա` օգտագործելով #խոսեք #դավիթմինասյան հեշթեգերը: