«Թատերական Լոռի» 32-րդ փառատոնի վարագույրը բացվեց (լուսանկարներ)Դուք գիտե՞ք` ով է Մխիթար ՄարտիրոսյանըՈւկրաինան անօդաչուներով հարձակվել է Ռուսաստանի ուղղությամբ. Կրասնոդարում այրվում է նավթաբազաՄի ողջ հասարակություն խոսում է ռազմաքաղաքական իշխանության՝ պատերազմի զոհերի հիշատակը մոռացության տալու մասին, իրենք դրան պատասխանում են համերգներովՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականինՍուրեն Թումանյանը վերընտրվում է Թումանյան համայնքի ղեկավարի պաշտոնում. Խուդաթյան Ինդոնեզիայում մարդատար նավ է խորտակվել. կա 66 զոհ և 69 անհետ կորածՍուրեն Պապիկյանը ՊՆ զորամասերից մեկում հետևել է առավոտյան մարմնամարզությանը (տեսանյութ)Սեպտեմբերի 27-ին իմ համերգի ցուցադրումը Հանրային հեռուստաընկերության կողմից համարում եմ՝ արդարացում չունեցող կոպիտ սխալ
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
Պատերազմի լուրը քառակի անգամ ծանր էր ինձ համար. ուշքս ու միտքս Արցախում էր. Գագիկ Ծառուկյանի գրառումը«Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը». հերոս Մխիթար Գալեյանի մոր գրառումըՀայ զինվորը չի՛ պարտվել, հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել ենՄակրոնը հնարավոր է համարել ապագայում Ֆրանսիայի նախագահի պաշտոնին վերադառնալըԿոլիզեումը կրկին բացվել է զբոսաշրջիկների համար 22-ամյա աշխատակցի մահից հետոԱՄՆ-ը ստուգում է զորքերի պատրաստվածությունը Կուբայի շուրջ հնարավոր գործողության դեպքումԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունԻնձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաներըՆերկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ ԲադալյանԿիպրոսը Շենգենյան գոտի մտնելուց առաջ կվերանայի «ոսկե վիզաների» ծրագիրըԵվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Սերգեյ ԼավրովՀայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՔննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերԹրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային 32 տոկոսի․ հանրապետականներն ավելի հաճախ են դժգոհում տնտեսությունիցԼավրովը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջըԿատարի վարչապետը Նեթանյահուին անվանել է Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման գլխավոր խոչընդոտըԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱյսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն ԱզիզյանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըԴավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքինՎրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանը
Հասարակություն

Ինչ քայլեր են ձեռնարկվել Դավիթ Մինասյանի իրավունքների պաշտպանության համար․ ՄԻՊ հայտարարությունը

Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի արդյունքում կալանավորված Դավիթ Մինասյանի գործով վերջին օրերին մի շարք օգտարարեր գրառումներ են կատարում և նշում Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջը:

Ընդ որում, որոշ օգտատերեր, ծանոթ չլինելով Մարդու իրավունքների պաշտպանի լիազորություններին, մի քանի օր շարունակ կատարում են գրառումներ ՄԻՊ հաստատության գործունեության վերաբերյալ՝ փորձելով փաստացի արատավորող տեղեկություններ տարածել կառույցի իրականացրած գործունեության առնչությամբ:

Հարկ ենք համարում ընդգծել, որ Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու ընթացակարգը սահմանված է օրենքով, ըստ որի՝ Պաշտպանին կարելի է դիմել փոստի, Պաշտպանին կամ նրա ներկայացուցչին անձամբ բողոք հանձնելու միջոցով: Ուստի, սոցիալական հարթակներում կատարված գրառումների միջոցով չէ, որ Մարդու իրավունքների պաշտպանը սկսում է բողոքի քննարկման ընթացակարգեր:

Տեղեկացնում ենք, որ Դավիթ Մինասյանի իրավունքներին առնչվող հարցի ուսումնասիրությունը սկսվել է ոչ թե որևէ դիմումի, այլ  Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի սեփական նախաձեռնությամբ: Ընդ որում՝ հարցի ուսումնասիրությունն ու վերջինիս առնչությամբ լիազորությունների գործադրումը սկսվել են միջադեպից հետո անհապաղ:

Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանի  հանձնարարությամբ, ՄԻՊ ներկայացուցիչներն այց են իրականացրել ՆԳՆ ոստիկանության ձերբակալվածներին պահելու վայր՝ ձերբակալված անձանց տեսակցելու նպատակով: Նույն օրը Մարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ՝ «… Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել ձերբակալված անձանց հետ, ուսումնասիրել նրանց վերաբերյալ կազմված փաստաթղթերը:

Արդյունքները կամփոփվեն և Պաշտպանի իրավասության շրջանակում կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ` անձանց իրավունքները երաշխավորելու նպատակով:

Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք, ներառյալ՝ իշխանությունների գործունեության վերաբերյալ քննադատական դիրքորոշում ներկայացնելու իրավունքը։ Միևնույն ժամանակ, որևէ իրավունքի իրացում չպետք է ուղեկցվի այլ անձանց, այդ թվում՝ պաշտոնատար անձանց նկատմամբ բռնությամբ, բռնության կոչերով, ատելության խոսքի դրսևորումներով և այլն։

Պաշտպանը կարևորում է դեպքի բոլոր հանգամանքների անկախ, բազմակողմանի և օբյեկտիվ ուսումնասիրությունը: Միևնույն ժամանակ, Պաշտպանը պահանջում է իրավասու մարմիններից ցանկացած գործողություն իրականացնելիս պահպանել իրավաչափության սկզբունքը, զերծ մնալ անհամաչափ ուժի կիրառումից, երաշխավորել քաղաքացիների բոլոր իրավունքների պատշաճ իրացումն ու պաշտպանությունը: Այս առումով Պաշտպանը շարունակելու է հետևել իրավիճակին` քաղաքացիների իրավունքները երաշխավորելու նպատակով:

Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է արձանագրել նաև հանրային խոսույթում ատելության և անհանդուրժողականության դրսևորումների տարածման մտահոգիչ միտումը։ Այս համատեքստում Պաշտպանը կոչ է անում զերծ մնալ իրավիճակը սրող, ատելություն կամ բռնություն հրահրող արտահայտություններից՝ հաշվի առնելով դրանց վտանգավոր ազդեցությունը հասարակական համերաշխության վրա։

Հայաստանում ատելության խոսքն ունի մտահոգիչ ծավալներ և օգտագործվում է գրեթե ամենօրյա ռեժիմով։ Սա չափազանց վտանգավոր միտում է, որը կարող է հանգեցնել խորքային բացասական հետևանքների։ Ուստի՝ անհրաժեշտ է համատեղ և հետևողական ջանքերով պայքարել նշված երևույթի դեմ»:

Այնուհետև Պաշտպանի ներկայացուցիչներն ապրիլի 2-ին այցելել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ՝ Դավիթ Մինասյանին տեսակցելու նպատակով: Այցից հետո Մարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ՝ «…Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել ազատությունից զրկված անձի հետ, ինչպես նաև ուսումնասիրել նրա վերաբերյալ կազմված փաստաթղթերը։

Բարձրացված հարցերի մի մասը տեղում քննարկվել է քրեակատարողական հիմնարկի վարչակազմի և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի անձնակազմի հետ՝ այդ թվում` բժշկական հսկողության պատշաճ կազմակերպումն ապահովելու համար։

Հատուկ ուշադրության կենտրոնում են եղել անձի կրթության իրավունքի ապահովման հետ կապված հարցերը:

Պաշտպանը կարևորում է յուրաքանչյուր ազատությունից զրկված անձի կյանքի և առողջության իրավունքի ապահովումը՝ ընդգծելով, որ պետությունն ունի պոզիտիվ պարտավորություն՝ երաշխավորելու նրանց անվտանգությունն ու պատշաճ բժշկական օգնությունը, ինչպես նաև կրթության և այլ հիմնարար իրավունքների լիարժեք իրացումը։

Չանդրադառնալով կոնկրետ գործով/գործերով կալանքի կիրառման իրավաչափության հարցին և պահպանելով դատարանների գործունեությանը չմիջամտելու արգելքը` Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը բազմիցս է ընդգծել կալանքը որպես խափանման միջոց կիրառելու պրակտիկայի համակարգային խնդիրները:

Պաշտպանը վերահաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ կալանքը որպես խափանման միջոց ընտրելիս անհրաժեշտ է խստորեն պահպանել դրա կիրառման իրավաչափությանը վերաբերելի չափանիշները՝ հաշվի առնելով և այն, որ կալանքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ այլընտրանքային խափանման միջոցների կիրառումն անբավարար է մեղադրյալի փախուստը, նրա կողմից հանցանք կատարելը կամ մեղադրյալի վրա դրված պարտականությունների կատարումն ապահովելու համար:

Կալանքի ինստիտուտի չարաշահումը, իր հերթին, կարող է լրջորեն վնասել քրեական արդարադատության ամբողջ շղթայի նկատմամբ վստահությունը և առաջացնել այլ համակարգային խնդիրներ»:

Այցերից անմիջապես հետո, Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ, բացի բանավոր անընդհատ հաղորդակցությունից, նաև գրագրություն է իրականացվել պետական իրավասու մարմինների հետ:

Հարկ ենք համարում հատուկ ընդգծել, որ Դավիթ Մինասյանի նկատմամբ կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառվել է դատարանի որոշմամբ, իսկ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքով Պաշտպանն իրավասու չէ միջամտելու դատական վարույթին կամ դատավորների լիազորությունների իրականացմանը կոնկրետ գործով:

Բացի այդ, հաշվի առնելով Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների առնչությամբ տարածվող ապատեղեկատվությունը՝ ընդգծենք, որ առկա չէ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից որևէ խափանման միջոց կիրառելու կամ այն փոփոխելու միջնորդությամբ կամ երաշխավորությամբ հանդես գալու՝ օրենքով սահմանված ընթացակարգ:

Այնուամենայնիվ, հաշվի առնելով անձի առողջական վիճակի հետ կապված տեղեկատվությունը, ինչպես նաև նրա կրթության շարունակականությունն ապահովելու հարցերը՝ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ապրիլի 3-ի առավոտյան հավելյալ գրագրություն է վարվել՝ անձի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց կիրառելու հնարավորության հարցը քննարկելու նպատակով:

Բացի այդ, Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ Դավիթ Մինասյանի առողջական վիճակին առնչվող խնդիրները ՄԻՊ ներկայացուցիչն ամենօրյա ռեժիմով  քննարկել է առողջապահական հաստատությունների, այդ թվում՝ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի իրավասու ներկայացուցիչների հետ:

Հարկ ենք համարում ընդգծել, որ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հրապարակային խոսքում՝ հարցազրույցներում, ճեպազրույցի ժամանակ վերոնշյալ դեպքին բազմիցս է անդրադարձել (հղումները հասանելի են ինտերնետային տարբեր ռեսուրսներում)։

Ապրիլի 3-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի վարչական շենքի առջև հավաքվել էին նաև Դավիթ Մինասյանի գործով հետաքրքրված անձինք, որոնք նամակ են փոխանցել՝ հասցեագրված Մարդու իրավունքների պաշտպանին։ Պայմանավորված ավելի վաղ նախատեսված և այդ պահին իրականացվող այցով՝ Անահիտ Մանասյանը ֆիզիկապես հնարավորություն չի ունեցել հանդիպելու անձանց հետ: Միևնույն ժամանակ, քաղաքացիներին հանդիպել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղարի տեղակալը՝ առաջարկելով  անմիջապես հանդիպում կազմակերպել  ՄԻՊ աշխատակազմի՝ ոլորտը համակարգող դեպարտամենտի ղեկավարի հետ։ Քաղաքացիների կողմից առաջարկը մերժվել է։

Վերոգրյալի հաշվառմամբ՝ ընդգծում ենք՝ յուրաքանչյուր դեպքում Մարդու իրավունքների պաշտպանն իրացնում է իրեն վերապահված ամբողջ գործիքակազմը՝ ղեկավարվելով ՀՀ Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքով իրեն վերապահված լիազորություններով։

Միևնույն ժամանակ, կարևորում ենք Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ հաղորդակցությունը էթիկական սկզբունքների պահպանմանբ իրականացնելու անհրաժեշտությունը, ինչը մի շարք դեպքերում խախտվում է, այդ թվում՝ այս գործի շրջանակներում:

Ուստի, հորդորում ենք զերծ մնալ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող, արատավորող և անհիմն դատողություններից, ինչպես նաև հաստատության գործունեությանը միջամտելու ցանկացած փորձից։