Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի սոցիալիստների կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալինՅունիբանկը զգուշացնում է զեղծարարության մասին
Գագիկ Ծառուկյանի այսօրվա բաց դատին ընդառաջ պաստառներ են ամրացվել (լուսանկարներ)
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կարճատև այցով Հայաստան կժամանի ուրբաթ՝ հոկտեմբերի 16-ին. ԲաղայիԱյսօր ձեռքերը լվանալու համաշխարհային օրն է. ԱՆ Գագիկ Ծառուկյանին ոստիկանության մեքենայով բերեցին դատարան Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին աշխատելու է հեռավար«Արտաշատ» բժշկական կենտրոնի մոտ հրդեհ է բռնկվել «Nissan»-ում. կան վիրավորներՔննարկվել է Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի հետ համագործակցության ընդլայնումըԽոշոր ջրանջատման ընթացքում «Վեոլիա Ջուր»-ը միաժամանակ մի քանի տեխնիկական խնդիր է լուծել
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը (ուղիղ)
Պատերազմը մեր ընտրությունը չէր, մեզ դրան դրդեց Հայաստանը. Ալիև
Այսօր ներկայացրել եմ վերաքննիչ բողոք Արթուրի կալանքի դեմ․ փաստաբան
ՀՀ ԱԳՄԱ նախարարի և ԵԱՀԿ գործող նախագահի համատեղ մամուլի ասուլիսը (տեսանյութ)Իրազեկում․ Տավուշի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակ44-ամյա տղամարդը պարբերաբար սեռական բռնության է ենթարկել 13-ամյա դստերը․ նա ձերբակալվել է
Բաքուն մեղադրում է Անկարային իր դեմ սոցցանցային արշավ իրականացնելու մեջ
Ռեփեր Navai-ին ձերբակալվել է ՂազախստանումԼուծումը այնպիսին պետք է լինի, որ սահմանի երկու կողմերում անկլավներ/էքսկլավներ չլինեն. և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում այս ըմբռնումը ավելի առարկայանում է. Փաշինյան
Առավել ակտիվ ենք գործելու Գագիկ Ծառուկյանին օգնելու հարցում. հայտարարություն
Պետք չէ ջղայնացնել. Փաշինյան ողջունեց Երևանի քաղաքապետարանի քանդման գործողությունները Աջափնյակում Մենք այստեղ ենք բարձրաձայնելու, որ չենք մոռանում և պայքարում ենք. Արտակ Բեգլարյան
«Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի, որ էբոլա վիրուսը Հայաստան չներթափանցի
Չեք կարող խոսել ժողովրդավարության մասին, երբ խոսում եք՝ «կզացնելու եմ», «սատկացնելու եմ», «ասֆալտին եմ փռելու», «ինչու չես զոհվել» բառապաշարով. ակցիաՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանի հետ կարող է տարածքներ փոխանակվեն
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Առաջիկա իմ ամենակարևոր անելիքը համարում եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վավերացումը. Փաշինյան
COP17. Երևանում որ փողոցներն են փակ լինելու հոկտեմբերի 15-ին և 16-ին. ՆԳՆ-ի հորդորըԿայացել է Արարատ Միրզոյանի և Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Զելենսկին պետք է հրաժարական տա. ՄասկԿկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները. «Հրապարակ»Իսրայելի ռազմաօդային ուժերը և բանակը գրոհներ են սկսել Լիբանանի ուղղությամբ
Այսօր Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է
«Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ Կառավարության դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Ուսանողական ցույցեր և բախումներ` Ալբանիայում. կան մի քանի տասնյակ վիրավորներԵ՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»
Մամուլ

ՔՊ-ում կրկին իրար փոր են թափում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովում երեկ տեղի ունեցած քննարկումն ու ՔՊ-ականների փոխադարձ մեղադրանքները, կուսակցության «կեղտոտ սպիտակեղենն» ի տես բոլորի «փռելը» ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանի ոտքի տակից հողը փախչում է, և ներկուսակցական սոդոմ-գոմոր է տիրում։ Բանն այն է, որ ՔՊ-ից մեկուսացած կամ «սպիսատ եղած» Հայկ Սարգսյանը՝ Շիշ բռնողը, որին վարչությունը մերժեց` չընդգրկեց ՔՊ ընտրացուցակում, կրկին օրակարգ է բերել իր բազմաչարչար, տխրահռչակ նախագիծը՝ փողով բանակից ազատվելու վերաբերյալ, որն ամիսներ առաջ Ազգային ժողովը մերժել էր, քանի որ նախագծի շուրջ բարձրացած աղմուկը կառավարությանը ստիպել էր հետողորմյա անել իրենց նախնական դրական դիրքորոշումը, եւ կոճակ սեղմող խորհրդարանական մեծամասնությունը մերժել էր այն: Մերժողների թվում էր, որքան էլ աբսուրդային հնչի, նաեւ նախագծի հեղինակը՝ Հայկ Սարգսյանը։


Թե ինչու էր նա կրկին օրակարգ բերել նախագիծը, երեկ չհայտնեց, միայն հիշեցրեց, որ նախագծին կառավարությունն ի սկզբանե դրական եզրակացություն է տվել։ Գուցե սրանով փորձում է «ատամ ցույց տալ»` իրեն լուսանցք նետելու համար: ՔՊ մեր աղբյուրները, մինչդեռ, կասկած չունեն, որ Հայկ Սարգսյանը փորձում է սրանով ապահովագրել իրեն, քաղհալածյալի կերպարի մեջ տեղավորվել, քանի որ թե՛ իր, թե՛ հոր նկատմամբ իրավապահները որոշակի «աշխատանքներ» են սկսել տանել: Զարեհ Սարգսյանը, որ ժամանակին բարձր պաշտոն է զբաղեցրել` եղել է Կենսաթոշակային հիմնադրամի նախագահը, իր կենսագրության մեջ մութ կետեր ունի, որոնց մասին հիշել է Նիկոլ Փաշինյանը, որը ժամանակին շատ մոտ է եղել նրա հետ։ Բացի այդ՝ ՔՊ-ականները կասկածներ ունեն, որ Հայկ Սարգսյանը խաղեր է տալիս կամ կարող է տալ՝ որոշ ընդդիմադիրների հետ, այդ պատճառով էլ փորձելու են նրան իր տեղը ցույց տալ։ Հենց այս պատճառով էլ Հայկ Սարգսյանը հավաքել է մերժված նախագծի փաստաթղթերի տրցակը ու կրկին եկել քննարկման՝ էլ ավելի բաց խաղաքարտերով: Երեկ նա, կարելի է ասել, մերկացրեց ոչ միայն թիմակիցներին, այլեւ՝ պաշտպանության համակարգն ու բանակը՝ որպես ինստիտուտ։

Հայտարարեց, որ Երեւանում զորակոչի թիվը կրիտիկական ցածր է. «Երբ մենք ասում ենք՝ հանրապետությունում 30-35% է զորակոչը, դա մարզերի հաշվին է այդքան, Երեւանում 10-16% է։ Տարի ենք ունեցել, որ 10 տոկոս է եղել, այսինքն՝ անհավասարությունը կա։ Այս օրենքի տապալմամբ ուզում են ասեն, որ, այ, չեղավ այդ անարդարությունը: Այդ անարդարությունը խորանալու է, ինչի համար ցավում եմ»։ Հայկ Սարգսյանը նշեց, որ իր առաջարկի դեպքում անձը 1 ամիս կծառայի, կմտնի պահեստազոր, ու երբ կլինեն ենթադրյալ մարտական գործողություններ կամ էսկալացիա, այդ մարդուն պետությունը կունենա իր պահեստազորում. «Այսինքն, ինքը ոչ թե կլիներ ՌԴ քաղաքացի, այլ կլիներ մի ամիս պատրաստված զինծառայող, որը կկարողանար համալրել զինված ուժերի շարքերը։ Իսկ այդ գումարով հնարավոր կլինի պրոֆեսիոնալ բանակ ստեղծել»: Նա անգամ մուննաթ էր գալիս թիմակիցների վրա։ «Բա չես ասում, որ քո բանակի աչքն ես հանում, քո զորակոչը կրիտիկական վատ վիճակում է, քո զորքի թիվը 44 հազարից 14 տարում իջել է 14 հազար։ Ասում եմ՝ եկեք միջոց ձեռնարկենք, իրար մեջ խոսում են, ասում են՝ Սարգսյան Հայկն իր PR-ի համար է անում։ Բանակի համար եմ անում, PR-ի համար անելուց լինեի, 50 տարի կլինեի էս խմբակցության պատգամավոր։ Էդ հարցերը, որ բարձրացնում եմ, դրա արդյունքում հարաբերություններ են փչանում նախարարների հետ, գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ»,- հայտարարեց նա։
Ասաց նաեւ, որ բանակում չեն ուզում ծառայել, քանի որ վատ պայմաններ են, զինվորները շաբաթը մեկ են լողանում։

Ինքը բազմաթիվ բարձր դասարանցիներ գիտի, որոնցից դպրոցն ավարտելուց հետո որեւէ մեկը չի զորակոչվում բանակ: «Եթե ծանոթներ ունեք, հատկապես՝ էլիտար համարվող դպրոցներում, մի հատ կարող եք հարցումներ անել, թե, օրինակ, 2025 թվականին ձեր դպրոցից քանի տղա է ավարտել դպրոցը, քանիսն է գնացել բանակ։ Սխեման հետեւյալն է` ովքեր փող ունեն, մինչեւ 18 տարին լրանալը հրաժարվում են քաղաքացիությունից։ Այդ փողը Հայաստանում չեն ծախսում, դրսում են ծախսում՝ Եվրոպայում` շատ, Ռուսաստանում` ավելի քիչ։ Գումար է դուրս գալիս Հայաստանից դրա արդյունքում, այդ տղերքն են դուրս գալիս մեր պահեստազորից, հաշվառումից ընդհանրապես, ու մենք կորցնում ենք ե՛ւ իրենց, ե՛ւ իրենց գումարները։ Ես առաջարկել եմ՝ այս սխեման փակենք ու շուռ տանք, որ այդ գումարները ոչ թե հոսեն Հայաստանից դուրս, այլ գան հոսեն ծառայող տղաների գրպանները»։

ՔՊ մեծամասնությունն այս անգամ էլ մերժեց նրա նախագիծը: Մեր տեղեկություններով, հանձնաժողովում տեղի ունեցած քննարկումից հետո իշխանականներն այնքան են նյարդայնացել իրենց կուսակցի պահվածքից, որ քննարկել են հարցը` դիմել Փաշինյանին, նրան առաջարկել` ձգել Հայկ Սարգսյանի կապերը»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում