Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի սոցիալիստների կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալինՅունիբանկը զգուշացնում է զեղծարարության մասին
Գագիկ Ծառուկյանի այսօրվա բաց դատին ընդառաջ պաստառներ են ամրացվել (լուսանկարներ)
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կարճատև այցով Հայաստան կժամանի ուրբաթ՝ հոկտեմբերի 16-ին. ԲաղայիԱյսօր ձեռքերը լվանալու համաշխարհային օրն է. ԱՆ Գագիկ Ծառուկյանին ոստիկանության մեքենայով բերեցին դատարան Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին աշխատելու է հեռավար«Արտաշատ» բժշկական կենտրոնի մոտ հրդեհ է բռնկվել «Nissan»-ում. կան վիրավորներՔննարկվել է Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի հետ համագործակցության ընդլայնումըԽոշոր ջրանջատման ընթացքում «Վեոլիա Ջուր»-ը միաժամանակ մի քանի տեխնիկական խնդիր է լուծել
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը (ուղիղ)
Պատերազմը մեր ընտրությունը չէր, մեզ դրան դրդեց Հայաստանը. Ալիև
Այսօր ներկայացրել եմ վերաքննիչ բողոք Արթուրի կալանքի դեմ․ փաստաբան
ՀՀ ԱԳՄԱ նախարարի և ԵԱՀԿ գործող նախագահի համատեղ մամուլի ասուլիսը (տեսանյութ)Իրազեկում․ Տավուշի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակ44-ամյա տղամարդը պարբերաբար սեռական բռնության է ենթարկել 13-ամյա դստերը․ նա ձերբակալվել է
Բաքուն մեղադրում է Անկարային իր դեմ սոցցանցային արշավ իրականացնելու մեջ
Ռեփեր Navai-ին ձերբակալվել է ՂազախստանումԼուծումը այնպիսին պետք է լինի, որ սահմանի երկու կողմերում անկլավներ/էքսկլավներ չլինեն. և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում այս ըմբռնումը ավելի առարկայանում է. Փաշինյան
Առավել ակտիվ ենք գործելու Գագիկ Ծառուկյանին օգնելու հարցում. հայտարարություն
Պետք չէ ջղայնացնել. Փաշինյան ողջունեց Երևանի քաղաքապետարանի քանդման գործողությունները Աջափնյակում Մենք այստեղ ենք բարձրաձայնելու, որ չենք մոռանում և պայքարում ենք. Արտակ Բեգլարյան
«Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի, որ էբոլա վիրուսը Հայաստան չներթափանցի
Չեք կարող խոսել ժողովրդավարության մասին, երբ խոսում եք՝ «կզացնելու եմ», «սատկացնելու եմ», «ասֆալտին եմ փռելու», «ինչու չես զոհվել» բառապաշարով. ակցիաՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանի հետ կարող է տարածքներ փոխանակվեն
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Առաջիկա իմ ամենակարևոր անելիքը համարում եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վավերացումը. Փաշինյան
COP17. Երևանում որ փողոցներն են փակ լինելու հոկտեմբերի 15-ին և 16-ին. ՆԳՆ-ի հորդորըԿայացել է Արարատ Միրզոյանի և Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Զելենսկին պետք է հրաժարական տա. ՄասկԿկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները. «Հրապարակ»Իսրայելի ռազմաօդային ուժերը և բանակը գրոհներ են սկսել Լիբանանի ուղղությամբ
Այսօր Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է
«Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ Կառավարության դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Ուսանողական ցույցեր և բախումներ` Ալբանիայում. կան մի քանի տասնյակ վիրավորներԵ՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»
Մամուլ

Իրանի չպարտվելը Հայաստանում խաղի կանոններ է փոխելու․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․

«Իրան-ԱՄՆ պատերազմի մեկնարկից մոտ մեկուկես ամիս անց, նախօրեին լարվածության պիկին, երբ նույնիսկ միջուկային հարձակումն էր շատ մոտ, կողմերը եկան համաձայնության՝ երկշաբաթյա հրադադարի շուրջ բանակցություններ սկսել՝ ուրբաթ օրվանից։ Բանակցությունների մասին հայտարարությունը հաջորդեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերին, որ նա առայժմ հետաձգում է իրանական քաղաքակրթությանը վերջ դնելու սպառնալիքի իրականացումը եւ երկու շաբաթով կասեցնում է հարձակումները մեր հարեւան երկրի վրա: Թրամփն իր Truth Social-ի հայտարարության մեջ նշել էր, որ ԱՄՆ-ն արդեն հասել եւ գերազանցել է իր բոլոր ռազմական նպատակները եւ շատ մոտ է Իրանի հետ երկարատեւ խաղաղության վերջնական համաձայնագրին: Նա հայտնել էր նաեւ, որ ԱՄՆ-ն Իրանից ստացել է 10 կետից բաղկացած առաջարկ եւ հավատում է, որ դա բանակցությունների համար պիտանի հիմք է: Ըստ նրա՝ ԱՄՆ-ն եւ Իրանը համաձայնության են եկել գրեթե բոլոր վիճելի հարցերի շուրջ, եւ երկշաբաթյա ժամկետը թույլ կտա վերջնական տեսքի բերել ու կնքել համաձայնագիրը: Իրականում, շատերը սա գնահատեցին որպես Իրանի հաղթանակ, իսկ Թրամփի խոսքերը` ընդամենը իր դեմքը փրկելու փորձ:

Բանակցությունները դեռ չեն սկսվել, սակայն վերլուծաբանները շտապում են ազդարարել Իրանի հաղթանակի մասին կամ առնվազն արձանագրում են, որ Իրանը դիմադրեց եւ պարտություն չկրեց։ Երեկվանից հայ քաղաքական եւ քաղաքագիտական շրջանակներն էլ են կանխատեսումներ անում, թե ինչպես կանդրադառնա Իրան-ԱՄՆ երկարատեւ խաղաղության կնքումը տարածաշրջանի եւ հատկապես Հայաստանի վրա: Հավաքական կարծիքն այն է, որ Նիկոլ Փաշինյանն այդպիսով կորցնելու է քաղաքական հետաքրքրությունն Արեւմուտքի եւ ԱՄՆ-ի համար եւ կրկին աշխարհաքաղաքական «բոմժ» է դառնալու՝ փորձելով նոր տերեր գտնել։

Փորձառու դիվանագետ, ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը չի ուզում անշնորհակալ գործով զբաղվել եւ կանխատեսումներ անել, քանի դեռ բանակցությունների արդյունքները հայտնի չեն։ Այդուհանդերձ, դրական է գնահատում հրադադարը․ «Ամեն ինչ կախված է բանակցությունների արդյունքից, քանի որ դիվանագիտությունն աշխատում է, բանակցություններ են լինելու, դա արդեն իսկ լավ է, մնացած բոլոր կանխատեսումների մասին հնարավոր է խոսել բանակցություններից հետո։ Մի բան փաստ է, որ Իրանն ավելի քան դիմադրեց, եւ ներքին միասնության շնորհիվ մարդիկ կարողացան համախմբվել նման ճգնաժամային իրավիճակներում։ Իրականում, այս պատերազմը պետք է բլից-կրիգ լիներ եւ ստեղծեր ներքին անհամերաշխության մթնոլորտ, ու ներքին պառակտվածության միջոցով հասնեին հաղթանակի, բայց դա տեղի չունեցավ, որովհետեւ Իրանի ժողովրդին հաջողվեց միավորվել եւ տապալել ԱՄՆ ծրագրերը»։

Մինչդեռ քաղաքական գործիչները չեն սպասում բանակցությունների ավարտին եւ իրենց գնահատականներն են ներկայացնում, ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը կարծում է․ «Եթե այս ամենն իրողություն դառնա, կարելի է ասել, որ Իրանը պատմական հաղթանակ է տարել՝ դիմակայելով երկու միջուկային տերությունների ռազմական հարձակմանը, քանի որ Թրամփը համաձայնել է ընդունել Իրանի պայմաններով ձեւավորված 10 կետանոց փաստաթուղթը՝ որպես բանակցությունների հիմք»։ Ըստ Զուրաբյանի, սա ամբողջությամբ փոխում է մեր տարածաշրջանի ճարտարապետությունը եւ հաստատում Իրանին որպես տարածաշրջանային հզոր տերություն եւ, հաշվի առնելով նրա վերահսկողությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ, նաեւ որպես համաշխարհային մեծ խաղացող:

Նիկոլ Փաշինյանի նախկին թիմակից Հովիկ Աղազարյանի գնահատմամբ, Իրանի չպարտվելն իսկ մեզ համար դրական ազդեցություն է ունենալու, քանի որ Թրամփի ուղին թղթի վրա հիշողություն է մնալու․ «Համենայնդեպս, այս տարբերակով, որի շուրջ համաձայնություն է կայացվել, կյանքի չի կոչվելու կամ պետք է պայմանագրից հանվի այն կետը, որով ասվում է, որ կողմերը կարող են իրենց մասնաբաժինը երրորդ կողմին հանձնել, կամ պետք է ստորագրվի նոր համաձայնություն, եւ ծրագրին երկու կողմերից բացի մաս կազմեն Իրանը, Թուրքիան, Ադրբեջանը եւ Ռուսաստանը։ Եթե այդ կետը մնա, Հայաստանն այլեւս Իրանին չի կարող համոզել, որ խոսքը տնտեսական ծրագրի մասին է»։ Իրանի ոչ թե հաղթանակի, այլ չպարտվելու դեպքում անգամ, ըստ Աղազարյանի, Հայաստանը կորցնելու է նաեւ քաղաքական հետաքրքրությունն Արեւմուտքի եւ ԱՄՆ-ի համար․ «Որովհետեւ բոլորիս է հայտնի, որ թե՛ Արեւմուտքը, թե՛ ԱՄՆ-ն մեզնով հետաքրքրված են միայն նրա համար, որ մեկ` Ռուսաստանին դուրս մղեն տարածաշրջանից, մեկ՝ Իրանի դեմ օգտագործեն, հետեւաբար, եթե այդ խնդիրներն այլեւս հնարավոր չէ իրականացնել, ուրեմն մենք ինքնըստինքյան կորցնում ենք հետաքրքրությունը»։ 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում