NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Հասարակություն

Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղն Իրանի թիրախու՞մ. նավթի գների աճն ինչպես կազդի Ադրբեջանի վրա

Համաշխարհային շուկայում նավթի գների կտրուկ աճը պայմանավորված է ԱՄՆ-ի ու Իսրայելի կողմից Մերձավոր Արևելքում սկսված հակամարտությամբ՝ փետրվարի 28-ից Իրանի դեմ ուղղված ռազմական գործողություններով։ Մարտի 9-ին Brent տեսակի նավթի մեկ բարելի գինը հասել էր մոտ 120 ԱՄՆ դոլարի։ Ներկայումս էլ նույն տեսակի նավթի գինը գերազանցում է 100 ԱՄՆ դոլարը։ Բացի այդ՝ այս հակամարտությունը փաստացի կաթվածահար է արել նավթի արտահանումը Հորմուզի նեղուցով, որով տեղափոխվում է համաշխարհային նավթի մատակարարումների առնվազն 25%-ը։ Իրանի հետ հակամարտությունը խաթարում է Մերձավոր Արևելքի խոշոր արտադրողներից էներգակիրների մատակարարումը՝ հանգեցնելով գների աճի։ Ստեղծված իրավիճակից օգտվում է Ադրբեջանի՝ նավթից և բնական գազից կախված տնտեսությունը։

Ադրբեջանի՝ 2026 թվականի պետական բյուջեում նավթի մեկ բարելի միջին գինը հաշվարկված էր 65 ԱՄՆ դոլար։ 2025 թվականին բյուջեում մեկ բարել հում նավթի արտահանման միջին գինը սահմանված էր 70 ԱՄՆ դոլար։

Մերձավոր Արևելքում՝ հակամարտության ֆոնին, համաշխարհային շուկայում աճում է նաև Azeri Light ադրբեջանական նավթի գինը։ Ապրիլի 1-ին ադրբեջանական նավթի գինը հասնել է 132.35 դոլարի, ապրիլի 3-ին այն բարձրացել է 10.89 դոլարով կամ 8.3%-ով՝ հասնելով 141.68 ԱՄՆ դոլարի։

Այսպիսով՝ վերջին մեկ ամսվա ընթացքում Մերձավոր Արևելքում, զինված հակամարտության սկսվելուց ի վեր, «Azeri Light»-ի գինը հասել է իր առավելագույն մակարդակին՝ աճելով 70.8%-ով (51.5 $):

Ըստ Ադրբեջանի ֆինանսների նախարարության հաշվարկների՝ նավթի գների՝ 10 դոլարով աճը կարող է երկրի պետական բյուջեն ավելացնել մոտ 400 միլիոն մանաթով (235 միլիոն ԱՄՆ դոլար): Վերլուծաբանները նշում են, որ նման աճը կարող է մասամբ փոխհատուցել նավթի արտադրության նվազման հետևանքները: Հոլանդական ING Group բանկային խմբի գնահատականների համաձայն՝ նավթի համաշխարհային գների 10 դոլարով կայուն աճը կարող է Ադրբեջանին տարեկան մոտ 3 միլիարդ դոլար լրացուցիչ արտահանման եկամուտներ, իսկ էներգետիկ ոլորտից՝ պետական բյուջե մոտ 1.5 միլիարդ դոլար եկամուտներ ապահովել։ Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալության վերլուծաբանների կարծիքով՝ Մերձավոր Արևելքում ռազմական հակամարտության պատճառով նավթի բարձր գների երկարատև ժամանակահատվածը կարող է հանգեցնել Ադրբեջանի արտահանման ու բյուջետային եկամուտների չնախատեսված աճի։

Ելույթ ունենալով Բաքվի 13-րդ գլոբալ ֆորումի բացմանը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, սակայն, մտահոգություն էր հայտնել նավթի գների բարձրացման վերաբերյալ ու խոսել ռիսկերի մասին։

«Մենք տեսնում ենք նավթի ու գազի գների աննախադեպ աճ, որը բազմաթիվ խնդիրներ է ստեղծում սպառողների համար։ Սակայն դա միայն սպառողների խնդիրը չէ։ Եթե որևէ մեկը կարծում է, որ նման անհավասարակշիռ գները օգտակար են նավթ արտահանող երկրների համար, այդպես չէ»,-ասել է նա։

Տնտեսագետ և «Բաց Ադրբեջան» նախաձեռնության հիմնադիր Զոհրաբ Իսմայիլը կարծում է, որ նավթի գների աճը «լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում Ադրբեջանի կառավարության համար, բայց ժամանակը ցույց կտա, թե դա որքան կշարունակվի»։ «Եթե գների աճը տևի 1 շաբաթից 10 օր, դա Ադրբեջանի համար մեծ եկամուտ չի համարվի: Սակայն, եթե այն տևի մի քանի ամիս, իհարկե, կառավարությունը կստանա բյուջեում նախատեսվածից շատ ավելի եկամուտ»,-նշել է ադրբեջանցի տնտեսագետը։

Իսմայիլն ընդգծում է, որ այս պատերազմից առաջ Ադրբեջանն արդեն բյուջետային դժվարությունների եզրին էր։ «Քանի դեռ գները բարձր են մնում, Ադրբեջանը կկարողանա ժամանակավորապես լուծել իր ֆինանսական խնդիրների մի մասը»,-նշում է տնտեսագետը։ Նրա գնահատմամբ՝ չնայած հնարավոր դժվարություններին, լուրջ տնտեսական խնդիրներ չեն սպասվում։ Եթե համեմատվեն կորուստներն ու օգուտները, ապա Ադրբեջանը, հավանաբար, ավելի շատ կշահի այս իրավիճակից։

Նավթային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Իլհամ Շաբանի կարծիքով էլ նավթի գների աճը կհանգեցնի երկրի տնտեսության եկամուտների աճի։

«Հնարավորություն է ստեղծվում նավթը վաճառել ավելի թանկ։ Սակայն, քանի որ այս իրավիճակն անկայուն է և ժամանակավոր բնույթ է կրում, դժվար է ճշգրիտ գնահատել ապագա եկամուտները և ազդեցությունը բարեկեցության վրա»,-ասել է Շաբանը։

«Եկամուտների հնարավոր աճը թույլ կտա կառավարությանն ավելի շատ միջոցներ հատկացնել այնպիսի առաջնահերթ ոլորտների, ինչպիսիք են՝ ազգային անվտանգությունը, ազատագրված տարածքների վերականգնումն ու սոցիալական պաշտպանության ծրագրերը»,-ասել է Ադրբեջանի խորհրդարանի Տնտեսական քաղաքականության հանձնաժողովի անդամ, պատգամավոր Վուգար Բայրամովը։

Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը կարող է թիրախավորվե՞լ

Իրանի Իսլամական Հեղափոխության Պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարի խորհրդականը հայտարարել էր, որ Թեհրանը թիրախավորելու է այն, ինչ նա անվանել էր «թշնամու նավթի մատակարարման գծեր» և կանխելու է տարածաշրջանից նավթի հետագա արտահանումը։ Արաբական բարձրաստիճան աղբյուրները «Middle East Eye»-ին հայտնել են, որ այս հայտարարությունը լուրջ մտահոգություններ է առաջ բերում, քանի որ Իրանը թիրախավորելու է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարը։ «Իրանի սպառնալիքը՝ հարվածելու «թշնամու նավթային գծերին», կարող է նշանակել միայն ԲԹՋ խողովակաշարը, քանի որ այն Իսրայելի հում նավթի հիմնական մատակարարն է»,-ասել է աղբյուրը «MEE»-ին։

Նույն աղբյուրը, հղում անելով իրանական բարձրաստիճան աղբյուրներին, նշում է, որ Իսրայելն «իր կեղտոտ գործն Իրանի և տարածաշրջանի դեմ իրականացնում է Ադրբեջանի միջոցով»՝ հավելելով, որ վերջին տարիներին այդ գործունեությունն ակտիվացել է։

Մարտի 5-ին՝ Նախիջևանի տարածքին անօդաչու թռչող սարքերի հարվածներից հետո, մտահոգություններն ավելի են մեծացել։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեղադրել էր Իրանին՝ հարձակումների համար՝ դա որակելով «ահաբեկչություն»՝ նշելով, որ երկրի զինված ուժերը պետք է պատրաստ լինեն ցանկացած գործողության։ Բաքուն նաև փակել է իր դեսպանատունը Թեհրանում և հյուպատոսությունը՝ Թավրիզում՝ տարհանելով բոլոր աշխատակիցներին։

Ալիևի այս կոշտ հայտարարություններից հետո Ադրբեջանի անվտանգության ծառայությունը հայտարարել էր, որ կանխել է Իրանի Իսլամական Հեղափոխության Պահապանների կորպուսի կողմից ծրագրված ահաբեկչական հարձակումներն, այդ թվում՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի վրա հնարավոր հարվածները։

«Բնակչության շրջանում խուճապ առաջացնելու և մեր երկրի միջազգային հեղինակությունը վնասելու համար թիրախներ էին ընտրվել ռազմավարական օբյեկտ՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, Ադրբեջանում՝ Իսրայելի դեսպանատունը, Լեռնային հրեաների կրոնական համայնքի առաջնորդներից մեկը և Աշկենազի հրեաների սինագոգը»,-ասված է հայտարարության մեջ։

Ի վերջո հնարավո՞ր է պաշտպանել Բաքու-Թբիլիսի-Ջեյհանն իրանական հնարավոր հարվածներից։ Ադրբեջանի բանակի հակաօդային պաշտպանության ուժերի պահեստազորի սպա Վուգար Սեիդովը կարծում է, որ ինտենսիվ հարձակման դեպքում հնարավոր չէ։ «Մենք կարող ենք պաշտպանվել Իրանի ոչ ինտենսիվ հրթիռային-անօդաչու թռչող սարքերի հարձակումներից։ Բայց եթե հրթիռային հարձակումներ լինեն այնպիսի ինտենսիվությամբ, ինչպիսին Իսրայելի ուղղությամբ հարձակումներն են, իհարկե, մենք չենք կարող պաշտպանվել»,-ասել է նա։

Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի վրա հնարավոր հարձակումը լուրջ հետևանքներ կարող է առաջացնել նաև Իսրայելի էներգետիկ անվտանգության, նաև՝ նավթային շուկաների համար։ Այն կարևորագույն ենթակառուցվածքային նախագիծ է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի համար, և ցանկացած խափանում կարող է ազդել միջազգային հոսքերի և տարածաշրջանային կայունության վրա։

Բաքվի ու Թեհրանի միջև լարվածությունը, սակայն, կարծես թուլանում է՝ Իլհամ Ալիևի ու Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի միջև հեռախոսազրույցից, նաև՝ Ադրբեջանից իրականական կողմին 2 անգամ մարդասիրական օգնություն ուղարկելուց հետո։

Այսպիսով՝ նավթի գների աճը կարող է կարճաժամկետ հեռանկարում տնտեսական օգուտներ բերել Ադրբեջանին, սակայն իրավիճակը միաժամանակ պարունակում է նաև վտանգներ։ Մերձավոր Արևելքում հակամարտության խորացումը կարող է վտանգել ռազմավարական էներգետիկ ենթակառուցվածքները, այդ թվում՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը։ Այս իրավիճակն Ադրբեջանի համար և՛ տնտեսական հնարավորություններ, և՛ անվտանգային մարտահրավերներ է պարունակում, որն արդեն կապված է Իրանի շուրջ հակամարտության հետագա զարգացման հետ։

Գեղարդ վերլուծական հիմնադրամ