NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Հասարակություն

«Դավիթիս պատգամներն ու թոռնիկներս են ապրեցնում». պահեստազորային Դավիթ Խլղաթյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... երկու ամիս անց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ համեստ, խելոք, խելացի, հավասարակշռված տղա էր Դավիթս»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Լուսյան՝ Դավիթի մայրիկը։ Դավիթը ծնունդով Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղից է։ Մանկություն, դպրոցական տարիներ, պատանեկություն՝ ամենը կապված է հայրենի գյուղի հետ։ Դպրոցական տարիների մասին խոսելիս մայրիկը նշում է՝ տարրական դասարաններում որդին շատ լավ է սովորել, բայց յոթերորդ դասարանից հետո աստիճանաբար առաջադիմությունը նվազել է։ «Շատ լավ մաթեմատիկա գիտեր, արագությամբ հաշվարկներ էր անում։ Բայց ցանկացած թեմայի մասին իր հետ կարելի էր զրուցել, ամեն ոլորտից հասկանում էր»։ Դպրոցն ավարտելուց հետո Դավիթը որոշում է զինվորական դառնալ, բայց ընտանիքը չի համաձայնում։ «Դրանից հետո այլ տեղ սովորելու ցանկություն չունեցավ։ Ոչ մի տեղ չսովորեց»։

Դավիթի ժամկետային ծառայությունն անցել է Արցախում՝ «Մարտունի 3»-ում։ «Շատ սիրով է ծառայել, ոգևորված էր, երբեք չի բողոքել։ Ծառայության ժամանակ ընկերոջ հետ հերթապահության էին եղել։ Ընկերը սխալմամբ անցել էր հակառակորդի կողմը, Դավիթը գնացել և աննկատ հետ էր բերել ընկերոջը։ Մեզ այդ մասին որևէ բան չէր ասում։ Մի օր զրուցում էինք, իրեն ասացի՝ տղա՛ս, այդքան ծառայեցիր, բայց չպարգևատրեցին քեզ։ Ինձ ասաց. «Մա՛մ, կրծքանշան ունեմ, որը շատ կարևոր է»։ Եվ զինգրքույկի մեջ նշումը ցույց տվեց։ Ծառայությունից երկու և ավելի տարի անց նոր միայն ասաց այդ մասին, այն էլ՝ իմ խոսքից հետո»։ Այդ գործողության համար Դավիթը պարգևատրվել է «Քաջարի մարտիկ» կրծքանշանով։

Ծառայությունից վերադառնալուց հետո Դավիթը զբաղվել է գյուղատնտեսական աշխատանքներով։ «Այգիներ ունենք, և Դավիթս շատ սիրով մշակում էր այգիները։ Շատ էր սիրում գյուղը։ Նաև կենդանիներ էր պահում՝ այնքան խնամքով, ուշադրությամբ»։
Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ «Այդ տարին հինգ հեկտար լոլիկի դաշտ ունեինք։ Ժամը հինգից դաշտում էինք, բերքահավաք էինք անում, ժամը յոթին աշխատող մարդկանց մեջ տարածվեց, որ Ադրբեջանը հարձակվել է Արցախի վրա։ Աշխատանքը դադարեցրինք, աշխատողներին տուն տարանք, մենք էլ եկանք մեր տուն։ Ճանապարհին արդեն Դավիթն ասում էր, որ գնալու է Արցախ. «Ձեռքերս ծալած չեմ կարող նստել, ծառայող ախպերներիս կողքին պետք է լինեմ»։ Երբ իրեն ասում էի՝ քո պարտքը կատարել ես, նույնն էր կրկնում՝ չեմ կարող ձեռքերս ծալած նստել։ Երբ բանակից զորացրվեց, իր համազգեստը խնամքով ծալեց և դրեց պահարանի ամենաբարձր մասում։ Հարցրեցի, թե ինչո՞ւ ես համազգեստդ պահում: «Մի օր պետք կգա»։ Հենց այդ շորերը հագավ և գնաց Արցախ»։
 

Դավիթի հետ զրույցներ են եղել մինչև պատերազմ մեկնելը։ «Իր պապիկը վիրավորվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Սկեսրոջս հայրը, եղբայրը մասնակցել էին պատերազմին և չէին վերադարձել։ Երբ իրեն ասում էի՝ քո տատիկը միշտ նշում էր՝ իմ տանից գնացողը չի վերադարձել, Դավիթն արձագանքում էր՝ ուրեմն դա էլ կլինի իմ ճակատագիրը։ Դավիթս որոշել էր կամավոր մեկնել, բայց իրեն ծանուցագիր եկավ։ Սեպտեմբերի 29-ին նա Արցախում էր»։ Հադրութ, Մարտունի, Վարանդա. այստեղ են եղել Դավիթի մարտերը։ «Այդ ընթացքում իր հետ խոսել ենք, զանգահարում էր բոլորիս։ Բայց որևէ բան մեզ չէր ասում։ Երբեք մեզ չասաց, որ առաջնագծում է։ Հետախուզական գործողությունների է մասնակցել։ Ընկերներն են պատմել, որ երեք անգամ մահից է փրկվել։ Ընկերները պատմում են՝ գնացել են հետախուզության, Դավիթը հակառակորդի ուշադրությունը շեղել է իր կողմը, որ ընկերները կարողանան դուրս գալ. «Կարծում էինք, որ Դավիթն էլ չկա, բայց ավելի ուշ նա վերադարձավ»։ Նա ծառայել էր, տեղանքին ծանոթ էր, առաջնորդել է նաև իր ընկերներին»։

 

Դավիթը զոհվել է հոկտեմբերի 25-ին Վարանդայի Եղլևանդում։ «Բայց հուղարկավորել ենք հունվարի 5-ին։ Մենք իրեն չենք կարողացել վերջին հրաժեշտը տալ»։

Դավիթի հետ վերջին զրույցը եղել է հոկտեմբերի 24-ի երեկոյան։ «Ժամը իննին խոսեցի տղայիս հետ։ Իրեն ասացի՝ Դավի՛թ ջան, այգուդ վերջին բերքը հանձնեցինք։ Արձագանքեց. «Մամ, այդ այգին իմը չի։ Մա՛մ ջան, դա ձեր այգին է»։ Ընկերները պատմում են, որ այդ օրը շատ անհանգիստ է եղել. «Դավիթը միշտ հանգիստ էր, բայց այդ օրն անընդհատ հետ ու առաջ էր քայլում»։ Հոկտեմբերի 25-ին Դավիթից զանգ չստացանք, զանգահարում էինք, ընկերներն ասում էին՝ Դավիթը «նարյադի» է։ Հասկանում էի՝ դաշտում ի՞նչ «նարյադ»։ Մի քանի անգամ այդ պատասխանը ստացանք։ Հոկտեմբերի 26ին զանգահարեցինք այն հեռախոսահամարով, որով Դավիթս մեզ զանգահարել էր։ Ասացին, որ Դավիթը չկա։ Հայրիկը, եղբայրները այդ ծանր օրերին երկու անգամ գնացին Ղարաբաղ։ Թույլ չէին տալիս մտնել այդ հատվածները, դրանք արդեն թշնամու տիրապետության ներքո էին։ Հետո մեզ ասացին, որ Դավիթը Կապանում է։ Մեր միջոցներով նրան տեղափոխեցինք Էջմիածին, հետո արդեն սպասում էինք ԴՆԹ հետազոտության համընկնմանը»։

 

Ապրելու ուժի մասին։ «Երեք որդի ունեմ, Դավիթս կրտսերն էր։ Իր թողած պատգամներն են ապրեցնում մեզ, իր եղբայրների երեխաները։ Երեք թոռնիկ ունեմ՝ երկու աղջիկ և մեկ տղա։ Դավիթ ունենք։ Իր ընկերները միշտ այցելում են մեզ։ Մարտական ընկերը որդի ունեցավ, անվանակոչեց Դավիթ։ Ապրիլի 5-ին նրա հնգամյակն էր։ Եղբորս թոռն էլ է Դավիթ։ Մարտական ընկերները հատկանշական օրերին միշտ գալիս են մեզ հյուր, պանթեոն այցելում։ Իրենք շրջափակման մեջ էին ընկել, 40 հոգուց ավելի են եղել, 12-ն են ընդամենը ողջ մնացել։ Ի վերջո, մեկ ամիս մի ընտանիքի պես ապրել են իրար հետ, հաց կիսել, դժվարություններ հաղթահարել»։

Հ. Գ.- Պահեստազորային Դավիթ Խլղաթյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։ Պարգևատրվել է նաև ՀԿ-ի կողմից։ Հուղարկավորված է Ակնալիճի պանթեոնում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում