Զանգվածային անկարգությունները եւ ցույցերը շարունակվում են նաեւ Իտալիայի Միլան քաղաքումՄի վայրկյան պատկերացրեք, թե ընդհանրապես ի´նչ պայմաններում են ընթանում Բաքվի դատավարությունները, որոնց ընթացքում մեր հայրենակիցները կարողանում են արժանապատվորեն պաշտպանել թե´ իրենց, թե´ Հայաստանը․ ԾառուկյանՄենք փաստացի սառը քաղաքացիական պատերազմի մեջ ենք. ԱշոտյանՆիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է պետական արարողակարգի ծառայության պետինՈչի´նչ և ոչ ոք չի կարող արդարացնել Արցախի հանձնումը. Մետաքսե ՀակոբյանՖրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հրաժարական է ներկայացրել. Մակրոնը չի ընդունել այնՀավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՈւշագրավ էին հատկապես միանշանակ օրինակելի և հարգանքի արժանի իրանական պետական համակարգի՝ տարբեր սցենարների պարագայում գործելու մասին Արաղչիի բացահայտումները. իրանագետԱյսօր լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում
Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 30-35 երիտասարդ կնոջ մարմին
Տիեզերական արդարություն կա Մակրոնի գլխին եկածի մեջ․ Մարինե Մանուչարյան«Անշրջելի խաղաղությունից» մինչև 2031 թվական․ ի՞նչ է փոխվել Փաշինյանի օրակարգում. ՍուրենյանԽոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այնԿալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը

Ինչպես ընդդիմությունը կրկին նվեր մատուցեց այս ռեժիմին. Արթուր Խաչիկյան

Տարիներ շարունակ ընդդիմության ներկայացուցիչներն իրար հերթ չտալով բարձրագոչ հայտարարում էին մեզ. այս ռեժիմը պետք է հեռանա։ Օր առաջ, ժամ առաջ, որքան հնարավոր է շուտ։ Եթե նրանք մնան իշխանության, Հայաստան չի լինի։ Տարիներ շարունակ թմբկահարում էին այս մասին բոլոր հնարավոր ամբիոններից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Արթուր Խաչիկյանը:

«Բայց իրականում բոլորովին այլ բան է տեղի ունենում։ Պարզվում է, որ այս ռեժիմին հեռացնելը ընդդիմության գլխավոր նպատակը չէ։ Նրա առաջնորդներից շատերի համար գլխավորը սեփական էգոն բավարարելն է, մանդատ, աթոռ, աշխատավարձ ու պարգևավճարներ ստանալը։ Եվ նրանք թքած ունեն թե՛ իրենց ժողովրդի, թե՛ Հայաստանի վրա։

Հենց հիմա, մեր աչքի առաջ, նույն այն մարդիկ, ովքեր երդվում էին, թե հանուն Հայրենիքի փրկության պատրաստ են ամեն ինչի, չարեցին նույնիսկ ամենափոքրը. չկարողացան Վաթեռլոոյի ճակատամարտից հետո մի կողմ դնել Նապոլեոնի թագը և հեռանալ ասպարեզից, կամ էլ միավորվել, որպեսզի ձայներ չնվիրեն այս ռեժիմին։

Ժողովուրդը տարիներով ասում էր ձեզ. ստեղծե՛ք իրական այլընտրանք, և մենք ձեզ կընտրենք։ Հեռացրե՛ք այն մարդկանց, որոնց մենք չենք ուզում տեսնել, և մենք ձեզ կընտրենք։ Արդեն 5-րդ տարին է՝ գոռում ենք. ստեղծե՛ք նոր թիմ՝ առանց հին կադրերի, նրանց համար, ովքեր այլընտրանք են ուզում, ովքեր չեն ուզում վերադարձ անցյալին։

Բայց մեր միկրո-նապոլեոնները թքած ունեն։ Ամեն անգամ վերադառնում են նույն մարդիկ, նույն նրանք, ովքեր չեն ուզում հրաժարվել իրենց աթոռներից, մանդատներից, պարգևավճարներից, չեն ուզում ընդունել, որ իրենց մոտ չի ստացվում։ Նույն մարդիկ, որոնց տեսնելով՝ ժողովուրդն անմիջապես հիշում է «նախկիններին» ու գնում տուն։ Այդպես էր 2020-ին, 2021-ին, 2023-ին, 2024-ին և 2025-ին։ Ովքեր ամեն տարի «ազգային փրկության» կոմիտեներ են ստեղծում, որոնք փրկում են միայն իրենց և փախչում են սեփական հանրահավաքներից։ Եվ դա նրանց դեռ քիչ է։

Նրանց նոր պարտություն է պետք, ու Նապոլեոնի նոր թագ։ Նապոլեոնին պետք եղավ մեկ պարտություն Վաթեռլոոյում, որպեսզի նա ընդունի իր անհաջողությունը։ Քաղաքական միկրո-նապոլեոնների հայկական բանակին 10 Վաթեռլոոն էլ չի հերիքի։ Նրանց գլխից թագը վար չի ընկնում նույնիսկ 10-րդ անգամ։ Նրանց դուր է գալիս պարտվել ու ստորանալ, միայն թե աթոռներ տան Ազգային ռազբորկայում։ Որպեսզի ևս 4 տարի գոռգոռան ու վիրավորեն իրար։

1-2% վարկանիշ ունեցող կուսակցությունների առաջնորդները հայտարարում են, որ ընտրություններին մենակ են գնալու և հպարտորեն պարտվելու են այս ռեժիմին։ Ակնհայտ է, որ սա ինչ-որ քաղաքական սադոմազոխիզմ է, երբ մարդիկ հաճույք են ստանում ցավից ու ստորացումից։ Մնում է միայն նրանց կաշվե կոմբինեզոններ, շղթաներ ու մտրակներ բաժանել։ Իսկ մյուսները նորից ու նորից վերադառնում և խցկվում են քաղաքական խմբավորումների մեջ, ինչքան էլ հարյուր անգամ նրանց ասես, որ ժողովուրդն իրենց տեսնել չի ուզում։

Եվ ստացվում է այնպես, որ ճիշտ էին այն մարդիկ, ովքեր ասում էին. միակ պատճառը, որ այս իշխանությունը դեռ դիմանում է՝ դուք եք, ընդդիմությո՛ւն։ Ձեր միկրո-նապոլեոնյան հիվանդությունը, ձեր էգոիզմը, ձեր սնափառությունը։

Ցավոք, դուք հաստատեցիք հենց այն մարդու խոսքերը, ով ասաց, որ դուք լավագույն նվերն եք այս ռեժիմի համար։ Դուք կրկին ցույց տվիք, որ նա ճիշտ է։

Դուք չկարողացաք ժամանակին հեռանալ, դուք չկարողացաք ձեր ժողովրդի շահերը վեր դասել ձեր էգոյից։ Դուք կանխորոշեցիք այս դավաճանական ռեժիմի հաղթանակը հունիսին։

Եվ թող այլևս ոչ մեկը չստի մեզ բոլոր ամբիոններից, թե դուք սիրում եք ձեր ժողովրդին, ձեր հայրենիքը և ուզում եք այն փրկել։ Դուք սիրում եք ձեզ, ձեր սնափառությունը, ձեր էգոիզմը և ձեր մանդատները։

Մենք կրկին վերադառնում ենք հայ ժողովրդի բոլոր աղետների արմատին՝ էլիտայի բացակայությանը։ Իրական էլիտայի՝ կրթված, խելացի, ազնիվ, իր տանջված ժողովրդի հանդեպ կարեկցանքով լցված։ Էլիտա չկա, բայց փոխարենը Նապոլեոններ, Ալեքսանդր Մակեդոնացիներ ու Կեսարներ՝ ինչքան ուզես։ Մեկ շնչին ընկնող գերագույն գլխավոր հրամանատարների քանակով մենք առաջինն ենք աշխարհում»: