Ծեծկռտուք՝ Երևանում․ «Կոբա» ռեստորանում ծննդյան խնջույքը վերածվել է վիճաբանության․ կա 2 վիրավորԶանգվածային անկարգությունները եւ ցույցերը շարունակվում են նաեւ Իտալիայի Միլան քաղաքումՄի վայրկյան պատկերացրեք, թե ընդհանրապես ի´նչ պայմաններում են ընթանում Բաքվի դատավարությունները, որոնց ընթացքում մեր հայրենակիցները կարողանում են արժանապատվորեն պաշտպանել թե´ իրենց, թե´ Հայաստանը․ ԾառուկյանՄենք փաստացի սառը քաղաքացիական պատերազմի մեջ ենք. ԱշոտյանՆիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է պետական արարողակարգի ծառայության պետինՈչի´նչ և ոչ ոք չի կարող արդարացնել Արցախի հանձնումը. Մետաքսե ՀակոբյանՖրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հրաժարական է ներկայացրել. Մակրոնը չի ընդունել այնՀավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՈւշագրավ էին հատկապես միանշանակ օրինակելի և հարգանքի արժանի իրանական պետական համակարգի՝ տարբեր սցենարների պարագայում գործելու մասին Արաղչիի բացահայտումները. իրանագետԱյսօր լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում
Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 30-35 երիտասարդ կնոջ մարմին
Տիեզերական արդարություն կա Մակրոնի գլխին եկածի մեջ․ Մարինե Մանուչարյան«Անշրջելի խաղաղությունից» մինչև 2031 թվական․ ի՞նչ է փոխվել Փաշինյանի օրակարգում. ՍուրենյանԽոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այնԿալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել է

Արցախի և հայկական ինքնության դեմ ուղղված վտանգները իրական են. Արցախի ԱԺ նախագահի ելույթը Փարիզում

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, ԱՀ նախագահի պաշտոնակատար Աշոտ Դանիելյանի խոսքը Սփյուռքի ազգային զորաշարժի խորհրդաժողովում։

«Գերաշնորհ Սրբազան հայր, հարգարժան՛ հոգևոր հայրեր, սիրելի՛ հայրենակիցներ,

Մենք այսօր այստեղ ենք՝ Փարիզում, պատվարժան և ազդեցիկ մասնակիցների ներկայությամբ, քանի որ բոլորս էլ գիտակցում ենք,որ հայ ժողովուրդը կանգնել է նոր մարտահրավերների դեմ հանդիման։ Այս ճգնաժամին սկիզբ դրեց Արցախի անկումը։ Բոլորս գիտակցում ենք՝ հարկավոր է ուժերի լարում՝ միասնական օրակարգի շուրջ և համայն հայության ներուժի լիարժեք մասնակցության ապահովում։ Ահա այս խորհրդաժողովի հիմնական առաքելությունը և անձամբ իմ ակնկալիքը։ Ձեր՝ յուրաքանչյուրիդ ներկայությունը այս ճգնաժամային պահին վկայում է ձեր պատրաստակամության մասին, որի համար բոլորից շնորհակալ եմ։

Արցախի էջը փակված չէ։ Սա միայն խոսքեր չեն. սա անշրջելի պարտավորություն է։

Եռամիասնությունը՝ Արցախ- Հայաստան- Սփյուռք, չի եղել և չի կարող լինել ձևական կարգախոս։ Արցախը, որպես հաղթանակի խորհրդանիշ, այս եռամիասնությունը հիմնական առանցքն է։ Այժմ, առավել քան երբեք, եռամիասնությունը պետք է դառնա հայկական ազգային օրակարգի առանցքը, ազգային քաղաքականության և մեր ամենօրյա աշխատանքի ուղեցույցը։ Արցախի պետականության 30 տարվա փորձը ցույց է տվել՝ երբ սփյուռքն ու հայրենիքը միավորվում են, արդյունքները բազմապատիկ տեսանելի են։ Հայրենիք է կերտվում, պետականություն է կառուցվում, երկիր է շենանում, միջազգային հարթակներում հաղթանակներ են գրանցվում, իրավունքներ են պաշտպանվում, մարդկանց կյանքեր են փրկվում։

Արցախի և հայկական ինքնության դեմ ուղղված վտանգները իրական են, և դրանք միայն արտաքին ներգործության արդյունք չեն։ Դրանք խորանում են նաև այն քաղաքականության հետևանքով, որը Հայաստանում վարում են ներկայիս իշխանությունները։ Երբ պետական քաղաքականությունը անտեսում կամ թերագնահատում է մեր ազգային արժեքները, երբ կրոնական, մշակութային և ավանդական ժառանգության պահպանությունը հարցականի տակ է դրվում, հատկապես սփյուռքում առաջանում է հուսահատություն և անվստահություն, ինչը աղետաբեր է մեր բոլորի համար։ Այդ քաղաքականությունը ոչ միայն քայքայում է համազգային միասնությունը, այլև թույլ է տալիս թշնամական ուժերին շարունակել ազգային արժանապատվության ոտնահարման, նվաստացման և ժողովրդի կրած պարտության շղթայի հարատևումը։ Պետք է այդ շղթան կտրել։

Ոչ մի հայ իրավունք չունի լռել, երբ մեր հայրենիքը և մեր պատմական ժառանգությունը՝ Մեսրոպ Մաշտոցի հիմնած առաջին դպրոցը Ամարասում, Գանձասարը, Շուշին, Դադիվանքը և այլ սրբավայրեր գերեվարված են կամ անտարբերության և չպայքարելու հետևանքով դառնում են միայն հիշողություններ։ Սա ոչ միայն քաղաքական հարց է. սա գոյաբանական հարց է՝ մեր ինքնության պահպանման համար։

Ձեզնից շատերը անձամբ եղել եք Արցախում, հանդիպել արցախյան ռազմաքաղաքական ղեկավարության հետ՝ Արցախում կամ այլուր։ Դուք տեսել և լսել եք նրանց իղձերն ու երազանքները։ Այսօր նրանք և այլ հայորդիներ գտնվում են Ադրբեջանի բանտերում։ Մենք պարտավոր ենք անել ամեն ինչ՝ նրանց վերադարձի համար։ Գերիների հարցը պետք է լինի մեր օրակարգի առաջնահերթություններից մեկը՝ ոչ միայն որպես քաղաքական պահանջ, այլ որպես մարդկային պարտք։ Մենք պահանջում ենք շարունակել և ուժեղացնել միջազգային հարթակներում այդ ուղղությամբ տարվող աշխատանքները, իրավական նախաձեռնությունները և դիվանագիտական ջանքերը՝ նրանց ազատության և վերադարձի համար։

Սփյուռքի դերը այս պայքարում ռազմավարական է։ Սփյուռքի տարբեր կառույցների և գրասենյակների հետևողական աշխատանքը՝ Ժնևում, Եվրախորհրդարանում, Միացյալ նահանգների Կոնգրեսում և այլ հարթակներում, արդեն տվել են դրական արդյունքներ։ Այս աշխատանքները պետք է լինեն ավելի համակարգված, ավելի նպատակային և ավելի համատեղ։ Պետք է ոչ միայն գնահատենք այս նախաձեռնությունները, այլև համախմբենք դրանք մեկ միասնական ռազմավարության շուրջ։

Արցախի իշխանությունները ակնկալում են`

  • Պահել Արցախի հարցը միջազգային օրակարգում՝ որպես համայն հայության հայրենիքի վերադարձի և իրավունքների պաշտպանության հարց։
  • Բոլոր հարթակներում բարձրացնել Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցը։
  • Աջակցել Արցախի պետական կառույցներին՝ ճանաչելով և հարգելով նրանց լեգիտիմությունը որպես Արցախի ժողովրդի կողմից ընտրված մարմիններ։

Թող այս խորհրդաժողովը չավարտվի միայն խոսքերով, թող այն դառնա միասնական համահայկական ծրագրերի իրականացման սկիզբը։ Լիահույս եմ, որ միասնական ջանքերով կմշակվի գործողությունների ծրագիր՝ գերիների վերադարձի, մշակութային ժառանգության պահպանության և իրավունքների վերականգնման համար։ Մենք պետք է դուրս գանք այս սրահից՝ գոտեպնդված իրականանալի հեռանկարներով և պարտավորությամբ՝ դրանք իրականացնելու համար։

Հստակ և պարզ է. մենք չունենք այլ ճանապարհ, բացի պայքարից։ Մեր պարտքը ազգային ազատագրական պայքարն է մեր երեխաների ապագայի համար։ Այս պայքարի ուղին պահանջում է միասնականություն և համախմբում։

Հարգանք ու պատիվ հայ ժողովրդի ազատության համար պայքարում նահատակված բոլոր հայորդիներին և հավատարմության հավաստիք՝ նրանց ընտրած ուղուն։

Շնորհակալություն»։