Երևանն ու Վաշինգտոնը քննարկել են ռազմավարական գործընկերության հարցերԳորիսում կայացավ «Ակսել Բակունցը արդի գիտական ընթերցումների մեջ» հանրապետական գիտաժողովը (լուսանկարներ)Հունիսի 20-ին +37°C շոգ է սպասվում
Այս պահին եկել են ինձ ձերբակալելու. Ռուբեն Հակոբյան
Ինչ է Փաշինյանը խոստանում Ալիևին և ինչ է փորձում համոզել. «Հրապարակ»Այսօր՝ մինչև ժամը 17:00-ն, լույս չի լինիՄինչ Երևանում վիճում են, Բաքուն շարունակում է կառուցել իր օրակարգը. «Ժողովուրդ»Իսրայելը ֆոսֆորային զենքով հարվածել է Լիբանանին. կան տասնյակ զոհերՆԳՆ-ում ընտրություններին ընդառաջ պարգևատրել են աշխատակիցներին. «Հրապարակ» Արամ Վարդևանյանն արդեն հայտնել է, որ պատգամավորական մանդատ ստանալու դեպքում՝ այն իրեն հետաքրքիր չէ. «Ժողովուրդ»Թաթոյանը խոշոր վարկ է վերցրել․ «Հրապարակ»Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնես» ընկերությանը ծանուցում են ուղարկել. «Ժողովուրդ»ԱՄՆ նախագահը կոչ է արել Իսրայելին և Լիբանանին լիակատար հրադադար հաստատելՈվքեր են հավակնում ՀՀ նախագահի պաշտոնին․ «Հրապարակ»Ռուսաստանից Կոստանյանին են պահանջում. «Հրապարակ»ԱԱԾ-ն տվյալ չունի, ԿԲ-ն բացատրում է․ ի՞նչ էր «Ադրբեջանից Հայաստան փոխանցված 211 միլիոն դոլարը». «Ժողովուրդ»ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել ոչ մի դեպքում չայցելել ՌուսաստանԽաչատուրյանը քննարկել է Հայաստանում թենիսի զարգացման հեռանկարներըՀԱՊԿ-ը խորացնում է ռազմատնտեսական համագործակցությունը․ Մինսկում կայացել է հանձնաժողովի նիստըԱրդյունաբերական ճգնաժամի պատճառով ֆրանսիացի ձկնորսները հավաքվել են ՇերբուրումՄենք ոչ մի դեպքում չենք կարող ՀՀ վերջին ընտրությունները համարել ժողովրդավարական․ ԶատուլինԹրամփը հերքել է, թե Վաշինգտոնը պատրաստվում է Իրանին 300 միլիարդ դոլար վճարելԱբովյանի կամրջի տակ 18-ամյա վարորդը «ՎԱԶ 21099»-ով վրաերթի է ենթարկել 70-ամյա հետիոտնինՎաշինգտոնը հավատարիմ է խաղաղությանը. ԹրամփԷս փաստը մեր «լեգիտիմներին» պիտի որ ահագին անհանգստացնի. Արթուր ԴանիելյանՀայտնի անձնավորությունը սադրում է ընդդիմությանը փողոց դուրս գալ, և դա իրեն հենց հիմա է պետքՀայկական ֆուտբոլը անդունդի եզրին հասցրած չինովնիկներից մեկը հայտնեց իր հրաժարականի մասին. FAFԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՁերբակալվել է ռուս արվեստագետի սպանության համար կասկածյալըՎրաստանում բացահայտվել է ադրբեջանցիների մասնակցությամբ «գողական աշխարհին» առնչվող բիզնես-ռեկետի սխեմաԹուրքիան և Իսպանիան համագործակցելու են ռազմարդյունաբերության մեջԱՄՆ-ը հանել է Իրանի նավահանգիստների և առափնյա գոտիների շրջափակումը․ CENTCOMՀայաստանը և Ավստրիան քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորություններԻսրայելի բանակը հայտնել է Հարավային Լիբանանում մեկ զինծառայողի զոհվելու և ևս յոթի վիրավորվելու մասինԻնչ են ԱԳՆ–ում քննարկել ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետՄեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի 150 000 անօդաչու թռչող սարք և 350 հակաօդային պաշտպանության հրթիռՓաշինյանի հետ Մետրոյում վիճաբանած արցախցու երեխան հաղթել է թուրք մրցակցինՕկուպացված Արցախում շարունակվում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացումըՀունիսի 20-ին Արարատյան դաշտում և Երևանում կգրանցվեն մինչ այդ դիտված առավելագույն ջերմաստիճաններըՈստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նիստում արձանագրվել է հանցագործությունների նվազումՕսիպյանը խափանման միջոցի փոփոխությունից հետո դադարեցրել է հացադուլն ու դիմել դատարան«Վրացական երկաթուղու» նախկին տնօրենը և ևս 7 անձ կալանավորվել ենԱրմեն Նիկողոսյանը հայտարարել է ՀՖՖ փոխնախագահի և գործկոմի անդամությունից հրաժարական տալու մասինՇինծու մեղադրանքներ՝ «հայկական դպրոցներում ատելության խոսքի և պատմության կեղծման վերաբերյալ»Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է COP17–ի նախապատրաստական աշխատանքների ընթացքինԱյսօր Հորմուզի նեղուցով առնվազն յոթ նավ է անցել. MarineTrafficԴավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում էՀամայնքային ոստիկանները պետական ունեցվածքի գողության դեպքեր են բացահայտելԻշխանության աղբյուրը ժողովուրդն է, ոչ թե Վահագն Հովակիմյանը. Էլինար ՎարդանյանՀաքան Ֆիդանը Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է Հարավային Կովկասում խաղաղությանն աջակցելու մասին
Միջազգային

Քննարկվել են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում անվտանգության ապահովման արդիական հարցերը

Աստանա քաղաքում տեղի են ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովի հանդիպումները Գիզատ Նուրդաուլետովի (Ղազախստանի Անվտանգության խորհրդի քարտուղար), Երմեկ Քոշերբաևի (Ղազախստանի արտաքին գործերի նախարար) և Դաուրեն Կոսանովի (Ղազախստանի պաշտպանության նախարար) հետ։ Հայտնում են կազմակերպության մամուլի ծառայությունից։

Կողմերը մանրամասն քննարկել են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում անվտանգության ապահովման հետ կապված արդիական հարցեր։

Թաալաթբեկ Մասադիկովը տեղեկացրել է 2025 թվականի նոյեմբերյան նստաշրջանի ընթացքում ընդունված որոշումների իրականացման միջոցառումների ծրագրի կատարման ընթացքի, ինչպես նաև Ռուսաստանի նախագահության ժամանակահատվածում Կազմակերպության գործունեության առաջնահերթ ուղղությունների մասին՝ ներառյալ առաջիկա կանոնադրական մարմինների նիստերի նախապատրաստումը։

Ղազախստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Գիզատ Նուրդաուլետովի հետ զրույցի կենտրոնում եղել է իրավիճակի զարգացումը Աֆղանստանում, ինչպես նաև տաջիկա-աֆղանական սահմանը ամրապնդելու վերաբերյալ ՀԱՊԿ նպատակային միջպետական ծրագրի իրականացման ընթացքը։

Ղազախստանի արտաքին գործերի նախարար Երմեկ Քոշերբաևի հետ հանդիպման ընթացքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը խոսել է Կազմակերպության միջազգային դիրքերի ամրապնդման մասին՝ մասնավորապես նշելով համագործակցության աճը այնպիսի միջազգային կառույցների հետ, ինչպիսիք են Միավորված ազգերի կազմակերպությունը, Շանհայի համագործակցության կազմակերպությունը, ինչպես նաև հարաբերությունների զարգացման ծրագրերը ԱՍԵԱՆ երկրների և Արաբական պետությունների լիգայի հետ։

Թաալաթբեկ Մասադիկովը Ղազախստանի պաշտպանության նախարար Դաուրեն Կոսանովին տեղեկացրել է ՀԱՊԿ 2026 թվականի առաջնահերթությունների ռազմական բաղադրիչի իրականացման մասին, այդ թվում՝ անդամ պետությունների բազային ռազմական ուսումնական հաստատություններում կադրերի համատեղ պատրաստման կազմակերպման վերաբերյալ։ Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև ընթացիկ տարվա երկրորդ կեսին նախատեսված խոշորածավալ համատեղ զորավարժությունների շարքի նախապատրաստումը, այդ թվում՝ «Ռուբեժ-2026» զորավարժությունը, որը կանցկացվի Ղազախստանի Հանրապետությունում։