«Արտաշատ» բժշկական կենտրոնի մոտ հրդեհ է բռնկվել «Nissan»-ում. կան վիրավորներՔննարկվել է Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի հետ համագործակցության ընդլայնումըԽոշոր ջրանջատման ընթացքում «Վեոլիա Ջուր»-ը միաժամանակ մի քանի տեխնիկական խնդիր է լուծել
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը (ուղիղ)
Պատերազմը մեր ընտրությունը չէր, մեզ դրան դրդեց Հայաստանը. Ալիև
Այսօր ներկայացրել եմ վերաքննիչ բողոք Արթուրի կալանքի դեմ․ փաստաբան
ՀՀ ԱԳՄԱ նախարարի և ԵԱՀԿ գործող նախագահի համատեղ մամուլի ասուլիսը (տեսանյութ)Իրազեկում․ Տավուշի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակ44-ամյա տղամարդը պարբերաբար սեռական բռնության է ենթարկել 13-ամյա դստերը․ նա ձերբակալվել է
Բաքուն մեղադրում է Անկարային իր դեմ սոցցանցային արշավ իրականացնելու մեջ
Ռեփեր Navai-ին ձերբակալվել է ՂազախստանումԼուծումը այնպիսին պետք է լինի, որ սահմանի երկու կողմերում անկլավներ/էքսկլավներ չլինեն. և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում այս ըմբռնումը ավելի առարկայանում է. Փաշինյան
Առավել ակտիվ ենք գործելու Գագիկ Ծառուկյանին օգնելու հարցում. հայտարարություն
Պետք չէ ջղայնացնել. Փաշինյան ողջունեց Երևանի քաղաքապետարանի քանդման գործողությունները Աջափնյակում Մենք այստեղ ենք բարձրաձայնելու, որ չենք մոռանում և պայքարում ենք. Արտակ Բեգլարյան
«Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի, որ էբոլա վիրուսը Հայաստան չներթափանցի
Չեք կարող խոսել ժողովրդավարության մասին, երբ խոսում եք՝ «կզացնելու եմ», «սատկացնելու եմ», «ասֆալտին եմ փռելու», «ինչու չես զոհվել» բառապաշարով. ակցիաՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանի հետ կարող է տարածքներ փոխանակվեն
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Առաջիկա իմ ամենակարևոր անելիքը համարում եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վավերացումը. Փաշինյան
COP17. Երևանում որ փողոցներն են փակ լինելու հոկտեմբերի 15-ին և 16-ին. ՆԳՆ-ի հորդորըԿայացել է Արարատ Միրզոյանի և Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Զելենսկին պետք է հրաժարական տա. ՄասկԿկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները. «Հրապարակ»Իսրայելի ռազմաօդային ուժերը և բանակը գրոհներ են սկսել Լիբանանի ուղղությամբ
Այսօր Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է
«Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ Կառավարության դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Ուսանողական ցույցեր և բախումներ` Ալբանիայում. կան մի քանի տասնյակ վիրավորներԵ՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»
Շաքի մտած ադրբեջանցու հարազատները հարցազրույց են տվել
Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. Աբովյան
Մամուլ

«Հրապարակ»․ ՔՊ-ում սպասում են Փաշինյանի խոսքին

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկը դեռ չի տրվել, սակայն Փաշինյանն իր թիմով օգտագործելով պետական միջոցները՝ ամեն շաբաթ մեծ շքախմբով, անվտանգության աշխատողների ու ոստիկանների ուղեկցությամբ շարունակում է մարզեր այցելել։ Շաբաթ-կիրակի էլ նրանց ուրախ, բայց արդեն մահաբեր ավտոբուսը կամ, ինչպես ժողովուրդն է կնքել` «շառասյունը» մեկնում է քարոզարշավի: Այս կիրակի Փաշինյանի մարզային այցի ժամանակ Լոռի շտապելիս ոստիկանության մեքենան բախվել էր մեկ այլ մեքենայի, որի արդյունքում մեկ մարդկային կյանք խլվեց, 12 վիրավոր տեղափոխվեց հիվանդանոց:


Բայց դա չխանգարեց, որ Փաշինյանի թափառախումբն այցելի Լոռի, Տավուշ, Արագածոտն։ Այս անգամ «ուրախ ավտոբուսի» «պասաժիրները» ոչ թե նախընտրական ցուցակի առաջին 50-յակից էին, այլ՝ ավելի հետին հորիզոնականներից, դիցուք՝ Անդրանիկ Քոչարյանը, Փարաքարի նախկին համայնքապետը` աղմկահարույց պատմությունների կիզակետում մշտապես հայտնված Լյուդվիգ Գյուլնազարյանը, ոչ պակաս աղմկահարույց պատմությունների մեջ հայտնված Կոջոյան կրթահամալիրի տնօրեն Ռուզան Տոնոյանը եւ այլք։ Այս բոլորին հատ-հատ նկարահանում էին, ստիպում, որ սրտիկ ցուցադրեն: Որքան նկատեցինք, միայն Անդրանիկ Քոչարյանը ձեռքերի այդ ծամածռությունը չարեց:

Որոշ տեղեկություններով, թիմում որոշում ունեն՝ ամեն շաբաթ-կիրակի ավտոբուսի կազմը փոխել եւ մինչեւ հարյուրերորդ հորիզոնականում ընդգրկված թեկնածուներին հանել մարդամեջ` տանել քարոզարշավի, թիմին լիարժեք ներգրավել նախընտրական պայքարի մեջ, այդպիսով միայն հնարավոր բոլորին մասնակից դարձնել նախընտրական պայքարին: Բանն այն է, որ տեւական ժամանակ է՝ առաջին հիսունյակն առանձնացել է մնացած կազմից, մյուսներն իրենց լքված ու արհամարհված են զգում, եւ պարտվողական տրամադրություններ կան, որ գուցե իրենց իշխանությունը չի վերընտրվելու, եւ այդ պատճառով են 50 ընտրյալներով միայն պտտվում, իսկ մնացածը Նիկոլ Փաշինյանին տեսնում են միայն Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի օրերին եւ անորոշության մեջ են, չեն հավատում հաղթանակին, տառապում են, թե ամեն մեկը որտեղ է լինելու հունիսի 7-ից հետո, ինչ ճակատագիր է իրենց սպասվում։ Չնայած Նիկոլ Փաշինյանը վարչության անդամներին հանձնարարել է աշխատանքներ տանել նախընտրական ցուցակի հետնամասում հայտնվածների, այն է՝ 100-րդից ներքեւ գտնվող թեկնածուների հետ եւ ասել, որ միայն իրենց ակտիվ աշխատանքի դեպքում է հնարավոր լինելու հաղթանակը, եւ որ ինքը բոլորի աշխատանքը տեսնելու է ու գնահատելու է հավուր պատշաճի, նաեւ հաղթանակի հույս ներշնչել: Այդուհանդերձ, ՔՊ-ականները, մի կողմ քաշված, սպասում են անձամբ Փաշինյանի հետ հանդիպումներին։

Ի դեպ, այս շաբաթ Փաշինյանը եւ իր կաբինետը հնարավոր է մի քանի օր անցկացնեն խորհրդարանում։ Չորեքշաբթի օրվանից խորհրդարանում մեկնարկելու է կառավարության 2021-2025 թվականների ծրագրի նախորդ տարվա հաշվետվությունը, եւ Փաշինյանն այն ուզում է նախընտրական քարոզչության վերածել։ Մեզ ասացին, որ շարքային ՔՊ-ականներից շատերը ոգեւորված են, վերջապես կկարողանան ուղիղ շփվել Փաշինյանի հետ եւ թեկուզ նրա ակնարկներից հասկանալ, թե ինչ է սպասվում։ Ավելին, մեր աղբյուրները կատակեցին, որ ոմանք հուժկու ելույթներ են պատրաստում, որ Փաշինյանին իրենց հավատարմությունը ցույց տան ու ամրագրեն իրենց ապագա կարգավիճակը` իշխանության վերարտադրության դեպքում: Խորհրդարանից դուրս մնացողներն իրենց տեսնում են գործադիրում՝ փոխնախարարի, վարչության պետի կամ որեւէ ՊՈԱԿ-ի ղեկավարի պաշտոնում։

Ի դեպ, արդեն տեղեկություններ ենք ստանում, որ, ի տարբերություն էլիտար ՔՊ-ականների, շարքային ՔՊ-ականներն ակտիվ տասովկաների մեջ են, խոսքը տարածքային խորհուրդների ներկայացուցիչների մասին է: Երեւանի վարչական շրջաններում սկսել են «գույքագրել» յուրայիններին` ցուցակագրում են մարդկանց անձնագրերով եւ տեղեկացնում, որ ընտրությունների շեմին իրենց հետ կապ կհաստատեն: Հին ՀՀԿ-ական մեթոդները նորից սկսել են աշխատել, չի բացառվում, որ ընտրակաշառքի թեմա էլ լինի»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում