«Արտաշատ» բժշկական կենտրոնի մոտ հրդեհ է բռնկվել «Nissan»-ում. կան վիրավորներՔննարկվել է Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի հետ համագործակցության ընդլայնումըԽոշոր ջրանջատման ընթացքում «Վեոլիա Ջուր»-ը միաժամանակ մի քանի տեխնիկական խնդիր է լուծել
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը (ուղիղ)
Պատերազմը մեր ընտրությունը չէր, մեզ դրան դրդեց Հայաստանը. Ալիև
Այսօր ներկայացրել եմ վերաքննիչ բողոք Արթուրի կալանքի դեմ․ փաստաբան
ՀՀ ԱԳՄԱ նախարարի և ԵԱՀԿ գործող նախագահի համատեղ մամուլի ասուլիսը (տեսանյութ)Իրազեկում․ Տավուշի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակ44-ամյա տղամարդը պարբերաբար սեռական բռնության է ենթարկել 13-ամյա դստերը․ նա ձերբակալվել է
Բաքուն մեղադրում է Անկարային իր դեմ սոցցանցային արշավ իրականացնելու մեջ
Ռեփեր Navai-ին ձերբակալվել է ՂազախստանումԼուծումը այնպիսին պետք է լինի, որ սահմանի երկու կողմերում անկլավներ/էքսկլավներ չլինեն. և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում այս ըմբռնումը ավելի առարկայանում է. Փաշինյան
Առավել ակտիվ ենք գործելու Գագիկ Ծառուկյանին օգնելու հարցում. հայտարարություն
Պետք չէ ջղայնացնել. Փաշինյան ողջունեց Երևանի քաղաքապետարանի քանդման գործողությունները Աջափնյակում Մենք այստեղ ենք բարձրաձայնելու, որ չենք մոռանում և պայքարում ենք. Արտակ Բեգլարյան
«Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի, որ էբոլա վիրուսը Հայաստան չներթափանցի
Չեք կարող խոսել ժողովրդավարության մասին, երբ խոսում եք՝ «կզացնելու եմ», «սատկացնելու եմ», «ասֆալտին եմ փռելու», «ինչու չես զոհվել» բառապաշարով. ակցիաՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանի հետ կարող է տարածքներ փոխանակվեն
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Առաջիկա իմ ամենակարևոր անելիքը համարում եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վավերացումը. Փաշինյան
COP17. Երևանում որ փողոցներն են փակ լինելու հոկտեմբերի 15-ին և 16-ին. ՆԳՆ-ի հորդորըԿայացել է Արարատ Միրզոյանի և Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Զելենսկին պետք է հրաժարական տա. ՄասկԿկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները. «Հրապարակ»Իսրայելի ռազմաօդային ուժերը և բանակը գրոհներ են սկսել Լիբանանի ուղղությամբ
Այսօր Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է
«Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ Կառավարության դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Ուսանողական ցույցեր և բախումներ` Ալբանիայում. կան մի քանի տասնյակ վիրավորներԵ՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»
Շաքի մտած ադրբեջանցու հարազատները հարցազրույց են տվել
Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. Աբովյան
Մամուլ

«Հրապարակ»․ Փաշինյանի մարզային «սթորիների» դժգոհ հերոսները շատանում են 

«Հրապարակ» թերթը գրում է.

«Փաշինյանի ամենշաբաթյա մարզային քարոզչական այցելությունները գնալով ողբերգական շեշտադրումներ են ստանում: Տեսարանները, որտեղ ՔՊ-ականները շրջում են գունավոր մանկապարտեզներով-դպրոցներով, մարդկանց քիչ են հուզում: Փոխարենը աստղաբաշխական դիտումներ են հավաքում վարչապետի ուղիղ եթերներից կտրած «սթորի»-ները, որտեղ այս կամ այն հարցով Փաշինյանի հետ զրույցի բռնվող քաղաքացիները քննադատում են նրան կամ իրենց «անհարմար» հարցերով փակուղի մտցնում: Այդ տեսարանները, որոնք նախկինների ժամանակ թաքցնում էին, մոնտաժում, հիմա վիրուսի արագությամբ տարածվում են ԶԼՄ-ներով, տարբեր հարթակներով: 

Անցած շաբաթ-կիրակի էլ, երբ թիմը շրջում էր Տաշիրով, Ստեփանավանով, Վանաձորով, Սպիտակով, Ապարանով, նման անհարմար միջադեպերը շատ էին: Քաղաքացիների անգամ ամենաանմեղ պահանջներին Փաշինյանը պատասխանելու ոչինչ չուներ: «Ի՞նչ ա պետք անել»,- ամեն անգամ հարցնում է իրեն որեւէ խնդրով մոտեցողներին, բայց լսելով մարդուն, անմիջապես հուսախաբ է անում նրան․ ասում է, որ կա՛մ ոչինչ անել հնարավոր չէ, կա՛մ քաղաքացուն օգնելն արգելված է օրենքով ու կարող է կաշառք դիտվել, կա՛մ էլ այն, ինչի մասին քաղաքացին խնդրում է, ապագայի լուծելու հարց է, ոչ այսօրվա:

Այսպես․ Եղվարդում մի տղամարդ Եղվարդի ջրամբարի հարցը բարձրացրեց` դրա մասին խոսում-խոսում են, բայց ոչ մի կերպ չեն կառուցում: «Չի լինի»,- ասաց Նիկոլը ու, ինչպես ասում են, «կյանքը պատմեց», թե բա՝ ջրի մի մասը պետք է մղվեր պոմպակայանով, բայց այժմ նախագիծն անիրագործելի է, այդքան հոսանք չկա։ «Մտածում ենք այնպիսի նախագիծ իրականացնել, որպեսզի ջուրը գա եւ ջրամբարի մեջ լցվի ինքնահոս եղանակով։ Կարող է մասշտաբը փոխելու անհրաժեշտություն լինի։ Ծավալը փոքրացնենք եւ այդպես կառուցենք ջրամբարը»: Հետո ասաց այն, ինչ ասում էր 2019-ին, 2025-ին, գործադիրի նիստերի ժամանակ՝ որ չկա Հայաստանում համայնք, որը ջրի խնդիր չունենա: Վատ վիճակի այս հավերժական արձանագրումները հոգնեցնում են: Այո, Փաշինյանը չի թաքցնում խնդիրները, բայց դրանից սայլը տեղից չի շարժվում: «Դա սլյոզ» գոհ քաղաքացիներ էլ կան, իհարկե: Մի կին, որը Եղվարդում գրեթե սեր խոստովանեց վարչապետին, բառացիորեն ասելով՝ «դա սլյոզ գոհ ենք»: Բայց տպավորությունը զրոյացավ, երբ հայտնվեց մի նոր ողբերգական սյուժե: Աբովյանում Փաշինյանին մոտեցավ մի տարեց կին, խզված, լացած ձայնով պաղատեց, թե թոփալ ոտքով եկել է հանդիպման, որ ասի՝ չի կարողանում լողանալ: «Ես միայնակ, պատերազմի մասնակցի մամա եմ, ամուսինս մահացած է, տղես մասնակցել է Շուշիի ազատագրմանը, ամուսնուս խաբեցին, տարան Ուկրաինա, որ աշխատի` մահացավ: Մայրաբար խնդրում եմ, օգնեք՝ գոնե բաղնիքս սարքեմ, լողանամ, մայրաբար խնդրում եմ, սառնամանիքի մեջ եմ ապրում»,- ասաց նա մռայլված Փաշինյանին, որն ընդամենը կմկմաց, թե բա՝ չի կարող նյութական խոստում տալ, նախընտրական շրջան է: «Օգնեք, ես չգիտեմ, չօգնեք` ես կգամ Ձեզ հետ Ձեր տուն»,- լացում էր տատիկը:

Տաշիրցի մի «դուխով» տղամարդ՝ Սամվել Ավետիսյանը, բարձրաձայնեց այն, որը շատերն են երազում լսել. «Պարոն Փաշինյան, ինձ հետաքրքրում է, ո՞նց եք կարծում՝ ՀՀ-ում դուխով կամ հպարտ քաղաքացի մնացե՞լ է, բացի ձեր ղեկավար անձնակազմից»: Փաշինյանն իր ձեւով՝ փիլիսոփայելով, փորձեց դուրս գալ տակից, տղամարդը նոր, ավելի վատ հարցեր տվեց. «Եթե ամեն օր ինձ ծեծեք, ու դրանից հետո սկսեմ ամեն ինչ տալ, պարզ է, չէ՞, ինձ էլ չեք ծեծի»: Կամ՝ արդյո՞ք մեզ պետք ա խաղաղություն, եթե մի անձի հետ ա կապված էդ խաղաղությունը: Փաշինյանն այս վեճում պարտվեց: Հարցը թողեց մարդու բերանում ու փախավ, կրկնելով դժվար պահերին իրեն փրկող ցիտատը «Շվեյկից»․ «Եթե իմ մորաքույրը տղամարդ լիներ, ես նրան քեռի կասեի»։

ՔՊ-ի վարկանիշին հարվածող էպիզոդներից ամենախայտառակն ապրիլի 11-ի վաղ առավոտյան Քուչակ-Ապարան ճանապարհին «ուրախ ավտոբուսն» ուղեկցող ՆԳՆ ոստիկանության գվարդիայի «Հոնդա» ավտոբուսի եւ «Նիսսան» մեքենայի բախումն էր։ Վարորդը տեղում մահացավ, ուղեւորներից 12 անձ վիրավոր է: «Մահաբեր են` դեռ 2018 թվականից»,- առավել տարածված մեկնաբանությունն էր վթարի մասին պատմող նյութերի տակ` ուղղված իշխանություններին:

Տհաճ միջադեպերը Փաշինյանի մարզային քարոզարշավի ժամանակ, որը նա բավականին վաղ էր սկսել` իր ընտրազանգվածն ավելացնելու հույսով, կարծես հակառակ արդյունքն ունեն: Այցելությունից այցելություն դրանք շատանում են, արդյո՞ք չի հասկանում Փաշինյանը կամ նրա իմիջմեյքերները, որ այս ձեւով ի վերջո զրոյացնելու են իրենց վարկանիշը: Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը կարծում է, որ Փաշինյանը եւ նրա թիմը չեն պատկերացրել, որ այդպես կլինի, եւ ընթացքում եթե տեսնեն, որ շատանում են այդ միջադեպերը, ուղիղ եթերը «կթարգեն»: «Իրենք դա փորձել են ցույց տալ որպես ժողովրդավարության ապոգեյ, որ իրենք այնքան ժողովրդավար են, որ հասկանում են՝ կլինեն դժգոհ մարդիկ, բայց դա իրենց հետ չի պահում ժողովրդավարությունից: Բայց սա մինչ այն պահն է, մինչեւ որ հասկանան, որ այդ դժգոհները ոչ թե 10-ից 1-2-ն են, այլ 10-ից 7-8-ն են»:

Զգո՞ւմ եք ինչ-որ փոփոխություն իր առաջին եւ վերջին մարզային այցելությունների հետ կապված ռեակցիաների միջեւ: «Իհարկե: Հատկապես՝ մարզերում, ովքեր տեսնում են միայն Հ1-ի Հայաստանը, իսկ իրական շփումը լինում է տարին մեկ` ընտրությունից ընտրություն, երբ տարբեր ընդդիմադիր ուժեր գնում ու կոտրում են այն կարծրատիպը, որ օրվա իշխանությանը կարելի է նաեւ քննադատել: Այդ ժամանակ Պանդորայի արկղը բացվում է, այ, հիմա այդ բացվելու պրոցեսն է սկսվել: Էս անգամ՝ մի քիչ ավելի շուտ, որովհետեւ ինքն այն շուտ սկսեց: Սովորաբար դա լինում է վերջին մեկ ամսում»,- ասում է Կարեն Քոչարյանը:

Ըստ նրա, շրջապատի քծնանքն է մեծ դեր խաղում, երբ շրջապատն ասում է՝ շեֆ, գիտե՞ս, թե քեզ ոնց են սիրում: «Երբ որ շեֆը գնում է ու բախվում դառն իրականությանը, ստացվում է այն, ինչ դուք նկարագրում եք: Այդպես է եղել բոլոր ժամանակներում»: Ո՞րն է հիմա Փաշինյանի իմիջը՝ հասարակ մարդ եմ, բոլորիդ նմա՞ն: «Նա իր նախընտրական պայքարն իրականում սկսել է դեռ 2 տարի առաջ, երբ դպրոցներում կախիչներ էր կոտրում: Այս ընթացքում նա շատ բան է փորձել՝ հեծանիվ քշել, սրտիկ ցույց տալ, նվագել, տարբեր խավերի վրա է փորձել ազդել: Հետո տեսավ, որ այդ ամենը չի ստացվում, որ երիտասարդները պարզապես ծաղրում են, որ թոշակառուների ընտրազանգվածը, որն իր ամենակուռ ընտրազանգվածն էր, կորցնում է. երբ ասաց` 10 հազարը տամ, ի՞նչ է անելու, ու հետո բյուջեն հաստատելուց հետո, հասկանալով դա, չգիտես ինչ միջոցներից` ավելացրեց թոշակը: Ապա վերադարձավ հին տաշտակին: Եվ հիմա ուզում է պահել իր ընտրազանգվածը, ոչ թե նորը վերցնել, այլ գոնե պահել այն, որը կա, համոզելով այդ մարդկանց, որ ինքն իրենցից մեկն է, այսինքն, կարող է ուտել, վրան թափել՝ ավտոբուսում, առանց լվացվելու եւ այլն»,- նշեց քաղտեխնոլոգը: Կարեն Քոչարյանը Փաշինյանին առաջարկում է ընտրել հենց այդ կարգախոսը՝ «Ես ձեզնից մեկն եմ», ինչն ավելի ազնիվ կլինի նրա կողմից»: 

Մանրամասները` թերթի այսօրվա համարում