«Արտաշատ» բժշկական կենտրոնի մոտ հրդեհ է բռնկվել «Nissan»-ում. կան վիրավորներՔննարկվել է Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի հետ համագործակցության ընդլայնումըԽոշոր ջրանջատման ընթացքում «Վեոլիա Ջուր»-ը միաժամանակ մի քանի տեխնիկական խնդիր է լուծել
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը (ուղիղ)
Պատերազմը մեր ընտրությունը չէր, մեզ դրան դրդեց Հայաստանը. Ալիև
Այսօր ներկայացրել եմ վերաքննիչ բողոք Արթուրի կալանքի դեմ․ փաստաբան
ՀՀ ԱԳՄԱ նախարարի և ԵԱՀԿ գործող նախագահի համատեղ մամուլի ասուլիսը (տեսանյութ)Իրազեկում․ Տավուշի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակ44-ամյա տղամարդը պարբերաբար սեռական բռնության է ենթարկել 13-ամյա դստերը․ նա ձերբակալվել է
Բաքուն մեղադրում է Անկարային իր դեմ սոցցանցային արշավ իրականացնելու մեջ
Ռեփեր Navai-ին ձերբակալվել է ՂազախստանումԼուծումը այնպիսին պետք է լինի, որ սահմանի երկու կողմերում անկլավներ/էքսկլավներ չլինեն. և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում այս ըմբռնումը ավելի առարկայանում է. Փաշինյան
Առավել ակտիվ ենք գործելու Գագիկ Ծառուկյանին օգնելու հարցում. հայտարարություն
Պետք չէ ջղայնացնել. Փաշինյան ողջունեց Երևանի քաղաքապետարանի քանդման գործողությունները Աջափնյակում Մենք այստեղ ենք բարձրաձայնելու, որ չենք մոռանում և պայքարում ենք. Արտակ Բեգլարյան
«Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի, որ էբոլա վիրուսը Հայաստան չներթափանցի
Չեք կարող խոսել ժողովրդավարության մասին, երբ խոսում եք՝ «կզացնելու եմ», «սատկացնելու եմ», «ասֆալտին եմ փռելու», «ինչու չես զոհվել» բառապաշարով. ակցիաՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանի հետ կարող է տարածքներ փոխանակվեն
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Առաջիկա իմ ամենակարևոր անելիքը համարում եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վավերացումը. Փաշինյան
COP17. Երևանում որ փողոցներն են փակ լինելու հոկտեմբերի 15-ին և 16-ին. ՆԳՆ-ի հորդորըԿայացել է Արարատ Միրզոյանի և Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Զելենսկին պետք է հրաժարական տա. ՄասկԿկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները. «Հրապարակ»Իսրայելի ռազմաօդային ուժերը և բանակը գրոհներ են սկսել Լիբանանի ուղղությամբ
Այսօր Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է
«Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ Կառավարության դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Ուսանողական ցույցեր և բախումներ` Ալբանիայում. կան մի քանի տասնյակ վիրավորներԵ՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»
Շաքի մտած ադրբեջանցու հարազատները հարցազրույց են տվել
Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. Աբովյան
Մամուլ

«Հրապարակ»․ Ստուգում են հայկական կոնյակի որակը և հետ ուղարկում

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ռուսաստանը Հայաստանի համար էժան գազի, սեզոնային աշխատողների եւ նրանց ընտանիքների եկամտի աղբյուր է, մեր առեւտրաշրջանառության զգալի մասի՝ տարբեր գնահատականներով, 35-40 տոկոսն ապահովող երկիրը (իսկ պատժամիջոցները շրջանցող գործարքներով հանդերձ՝ մոտ 60 տոկոսի), նաեւ՝ հայկական գյուղատնտեսական ապրանքների զգալի մասի շուկան:

Չկա մեկը Հայաստանում, որ չհասկանա այս պարզ իրողությունը։ Դա հասկանում է նաեւ Նիկոլ Փաշինյանը։ Սրանով են, թերեւս, բացատրվում մոսկովյան այցից հետո նրա հաճախակի դարձած հանդիպումները գործարարների հետ։ Արդեն գրել էինք, որ օրերս վարչապետ Փաշինյանն «աշխատանքային նախաճաշի» է հրավիրել Հայաստանի խոշոր գործատուներին, որի նպատակը Ռուսաստանի հետ աշխատող հայ գործարարներին հանգստացնելն է եղել: Ըստ «Հրապարակի» աղբյուրների, հանդիպման ժամանակ Փաշինյանն ասել է, որ ամեն ինչ շուտով կկարգավորվի, եւ Ադրբեջանի հետ խաղաղության հեռանկարները նրանց առաջ այլընտրանքային շուկաներ կբացեն` ոչինչ, որ ռուսական շուկայից զրկվեք, բայց գործարարները դժգոհ են դուրս եկել հանդիպումից։

Այսօր արդեն նոր տեղեկություն ենք ստացել: «Հրապարակի» աղբյուրը հաղորդում է, որ արդեն մոտ մեկ շաբաթ է, ինչ ռուսները սահմանին թանկարժեք սարքավորում են տեղադրել` մոտ 10-12 հազար դոլար արժողության, որով ստուգում են հայկական կոնյակի որակը եւ զանգվածաբար հետ ուղարկում: «Շիշ առ շիշ ստուգում են: Շիշը հանում են, նայում, եւ եթե խաղողի սպիրտը 80 տոկոսից պակաս է, չեն թողնում, որ մտցնեն Ռուսաստան»,- ասում է բիզնես շրջանակի մեր տեղեկացված աղբյուրը: Ըստ դրա, կոնյակի մեծ մասը, բացի Երեւանի կոնյակի գործարանի արտադրանքից, չի բավարարում այդ չափանիշներին: Իհարկե, Ռուսաստանում սրա անունը սանկցիա կամ պատժամիջոց չեն դնում, այլ՝ ֆիտոսանիտարական եւ մաքսային հսկողության խստացում, որը կապում են այն կասկածների հետ, թե Հայաստանն իր շուկան բացել է ԵՄ ապրանքների առաջ եւ թաքուն այլ երկրների ապրանք է ներկրում Ռուսաստան` առանց մաքսային վճարումներ անելու: Հասկանալի է, որ ստուգումները քաղաքական հենք ունեն եւ խստացել են Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո, որը ցրել է ՌԴ նախագահի վերջին կասկածները՝ Հայաստանի պրոեվրոպական կողմնորոշման հարցում:

Ի դեպ, այս սանկցիաներից տուժելու են նաեւ ռուսաստանցի գործարարները: Մաքսատունը բարձրացրել է «ոչ բարեկամական» երկրներում արտադրված ապրանքների մաքսատուրքը, որոնց թվում են սննդամթերքը, ալկոհոլը, հագուստը, կոսմետիկ միջոցները: Մոսկվայի մարզի ձեռներեցության զարգացման կենտրոնի տվյալներով, ֆրանսիական շրթներկի համար բազային մաքսատուրքը, օրինակ, 6,5 տոկոսից աճել է մինչեւ 35 տոկոս, իսկ ֆրանսիական օծանելիքի համար տուրքն ավելացել է 20 տոկոսով: ՌԴ պետական մարմինները հայտնել են, որ բարձր դրույքաչափերը գործելու են մինչև 2027-ի վերջը»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում