Ծեծկռտուք՝ Երևանում․ «Կոբա» ռեստորանում ծննդյան խնջույքը վերածվել է վիճաբանության․ կա 2 վիրավորԶանգվածային անկարգությունները եւ ցույցերը շարունակվում են նաեւ Իտալիայի Միլան քաղաքումՄի վայրկյան պատկերացրեք, թե ընդհանրապես ի´նչ պայմաններում են ընթանում Բաքվի դատավարությունները, որոնց ընթացքում մեր հայրենակիցները կարողանում են արժանապատվորեն պաշտպանել թե´ իրենց, թե´ Հայաստանը․ ԾառուկյանՄենք փաստացի սառը քաղաքացիական պատերազմի մեջ ենք. ԱշոտյանՆիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է պետական արարողակարգի ծառայության պետինՈչի´նչ և ոչ ոք չի կարող արդարացնել Արցախի հանձնումը. Մետաքսե ՀակոբյանՖրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հրաժարական է ներկայացրել. Մակրոնը չի ընդունել այնՀավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՈւշագրավ էին հատկապես միանշանակ օրինակելի և հարգանքի արժանի իրանական պետական համակարգի՝ տարբեր սցենարների պարագայում գործելու մասին Արաղչիի բացահայտումները. իրանագետԱյսօր լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում
Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 30-35 երիտասարդ կնոջ մարմին
Տիեզերական արդարություն կա Մակրոնի գլխին եկածի մեջ․ Մարինե Մանուչարյան«Անշրջելի խաղաղությունից» մինչև 2031 թվական․ ի՞նչ է փոխվել Փաշինյանի օրակարգում. ՍուրենյանԽոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այնԿալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել է

Մի ընկեք «միասնական ընդդիմության» խոսույթի թակարդը. քաղաքական վերլուծաբան

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, պատգամավոր Իշխանն Սաղաթելյանը նախօրեին բարձրաձայնել է առաջարկ՝ ընդդիմության միասնական հանրահավաք անել՝ անկախ տարակարծություններից, եւ այդ հանրահավաքով ցույց տալ իշխանության իրավա-քաղաքական կամայականություննների դեմ հակազդեցություն: Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը կարծում է՝ դա այդքան էլ լավ գաղափար չէ:

«Եթե ընդդիմադիր ուժերը ունեն իշխանության իրավա-քաղաքական կամայականություններին, ոչ իրավաչափ քայլերին, ընդդիմության ներկայացուցիչների հանդեպ քաղաքական մոտիվներով հետապնդումներին հակազդելու ուժ եւ կամք, ապա այդ ամենն արտահայտելու համար բոլորովին չկա հանրահավաքային դրսեւորումների կարիք: Այդ կամքի եւ ուժի առկայությունը իշխանությունը ինչպես ասում են՝ անգամ բնազդով կզգա:

Հետեւաբար, կարծում եմ պետք չէ ընկնել հանրահավաքային դրսեւորումների «ավանդական փոսի» մեջ: Եվ առավել եւս, թերեւս պետք չէ ընկնել «միասնական ընդդիմության» մասին «գաղափարական թակարդի» մեջ:

Ընդդիմադիր ուժերն այս փուլում ունեն մեկ գերակա անելիք՝ հետեւողական աշխատանք հանրության հետ խոսակցության ուղղությամբ, հանրությանը նոր կյանքի, պետական նոր քաղաքականության, հասարակական նոր հարաբերությունների վերաբերյալ համոզիչ, փաստարկված առաջարկներ ներկայացնելու, նաեւ իշխանության քաղաքականության անարդյունավետությունը հանրամատչելի ներկայացնելու, ինչպես նաեւ «խաղաղության» մասին խոսակցությունների եւ պատերազմի մասին շանտաժի կեղծ լինելը պարզ բացատրելու ուղղությամբ:

Այս հետեւողական աշխատանքն է ընդդիմության ուժերի գլխավոր անելիքը, յուրաքանչյուրը իր տիրույթում, յուրաքանչյուրը էլեկտորալ իր թիրախային շրջանակում: Այս աշխատանքի հետեւողականությունն է իրական «միասնականությունը»: Միասնական ցուցադրումները չեն ունենալու ոչ մի առարկայական էֆեկտ, որովհետեւ հանրային կարծիքն ու տրամադրությունը բացարձակապես միատարր չէ: Մի ընկեք «միասնական ընդդիմության» խոսույթի թակարդը: Այդ մոդելը այն է, ինչը ստանալուն ձգտում է հենց կառավարող ուժը, որովհետեւ հենց ընդդիմության բոլոր ձվերը մի զամբյուղում դնելու շնորհիվ է, որ նա կարող է «կոտրել» առավելագույն չափով «ընդդիմադիր ձվեր»:

Եթե ընդդիմությունը ներկայանում է միասնական հանրահավաքով, ապա այն պետք է ունենա միանգամայն հետեւողական, համակարգված, տրամաբանական, եւ ամենից էականը՝ աճող, որպես գործողություն հարաճուն շարունակություն: 

Հակառակ պարագայում, այդ հանրահավաքը բումերանգի էֆեկտ է ունենալու հետագայում ընտրողների հետ առանձին-առանձին աշխատանքի համար: Իշխանության քարոզչությունը միասնական հանրահավաքը անմիջապես ծառայեցնելու է իր քարոզչության գլխավոր նարատիվներից մեկին, որ՝ բոլոր ընդդիմադիր ուժերը կամ առաջատարները, նույն բանն են եւ ընդամենը «նախկինների ռեւանշի» հերթական մի փորձ են:

Հանրությունը շատ ավելի պատրաստ է գնահատել իրական պատկերի վրա հիմնված հետեւողական աշխատանքը, քան ցուցադրությունները մի բանի, որը չունի գործնական եւ խորքային ամուր հիմք: Իսկ այդ հիմքը չկա, եւ պետք չէ՝ թե իրար խաբել, թե խաբել հանրությանը, կամա, թե ակամա:

Ընդ որում, մեծ հարց է՝ վա՞տ է, որ չկա այդ հիմքը, թե՞ լավ: Կա իրողություն, որի վրա հիմնված էլ պետք է աշխատել: Ավելին, թերեւս՝ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ աշխատել, որովհետեւ ընդդիմության ուժերը կարծես թե աշխատում են հենց այդ տրամաբանությամբ: Պետք չէ շեղվել դրանից, պետք է պարզապես ամեն հաջորդ օր փորձել բարձրացնել դրա արդյունավետությունը»,-գրում է Հակոբ Բադալյանը։