Ադրբեջանում տեղի է ունեցել այսպես կոչված «Իրևանի» պատմության մասին գրքի շնորհանդես
Ադրբեջանի Մաքսուդ Իբրահիմբեկովի անվան ստեղծագործական կենտրոնում տեղի ունեցավ բանասիրության դոկտոր և պրոֆեսոր Ֆարիդա Սաֆիևայի այսպես կոչված «Իրևան. պատմության և կորուսյալ ժառանգության արձագանքները» գրքի շնորհանդեսը, որը հրատարակվել է ադրբեջաներեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներով։
Ադրբեջանական Report-ի տվյալներով՝ շնորհանդեսին մասնակցել են Լեյլա Ալիևան և Ալենա Ալիևան։
Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի Աբբասգուլու Աղա Բաքիխանովի անվան պատմության և ազգագրության ինստիտուտի Արևմտյան Ադրբեջանի պատմության բաժնի վարիչ և գրքի խմբագիր Ջաբի Բահրամովը ընդգծել է նախագծի կարևորությունը թե՛ պատմական, թե՛ իրավական տեսանկյունից։
Ոչ կառավարական կազմակերպություններին պետական աջակցության գործակալության գործադիր տնօրեն Այգուն Ալիևան ընդգծել է նման գրքերի պատրաստման և հանրությանը ներկայացնելու կարևորությունը։