«Արտաշատ» բժշկական կենտրոնի մոտ հրդեհ է բռնկվել «Nissan»-ում. կան վիրավորներՔննարկվել է Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի հետ համագործակցության ընդլայնումըԽոշոր ջրանջատման ընթացքում «Վեոլիա Ջուր»-ը միաժամանակ մի քանի տեխնիկական խնդիր է լուծել
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը (ուղիղ)
Պատերազմը մեր ընտրությունը չէր, մեզ դրան դրդեց Հայաստանը. Ալիև
Այսօր ներկայացրել եմ վերաքննիչ բողոք Արթուրի կալանքի դեմ․ փաստաբան
ՀՀ ԱԳՄԱ նախարարի և ԵԱՀԿ գործող նախագահի համատեղ մամուլի ասուլիսը (տեսանյութ)Իրազեկում․ Տավուշի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակ44-ամյա տղամարդը պարբերաբար սեռական բռնության է ենթարկել 13-ամյա դստերը․ նա ձերբակալվել է
Բաքուն մեղադրում է Անկարային իր դեմ սոցցանցային արշավ իրականացնելու մեջ
Ռեփեր Navai-ին ձերբակալվել է ՂազախստանումԼուծումը այնպիսին պետք է լինի, որ սահմանի երկու կողմերում անկլավներ/էքսկլավներ չլինեն. և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում այս ըմբռնումը ավելի առարկայանում է. Փաշինյան
Առավել ակտիվ ենք գործելու Գագիկ Ծառուկյանին օգնելու հարցում. հայտարարություն
Պետք չէ ջղայնացնել. Փաշինյան ողջունեց Երևանի քաղաքապետարանի քանդման գործողությունները Աջափնյակում Մենք այստեղ ենք բարձրաձայնելու, որ չենք մոռանում և պայքարում ենք. Արտակ Բեգլարյան
«Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի, որ էբոլա վիրուսը Հայաստան չներթափանցի
Չեք կարող խոսել ժողովրդավարության մասին, երբ խոսում եք՝ «կզացնելու եմ», «սատկացնելու եմ», «ասֆալտին եմ փռելու», «ինչու չես զոհվել» բառապաշարով. ակցիաՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանի հետ կարող է տարածքներ փոխանակվեն
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Առաջիկա իմ ամենակարևոր անելիքը համարում եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վավերացումը. Փաշինյան
COP17. Երևանում որ փողոցներն են փակ լինելու հոկտեմբերի 15-ին և 16-ին. ՆԳՆ-ի հորդորըԿայացել է Արարատ Միրզոյանի և Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Զելենսկին պետք է հրաժարական տա. ՄասկԿկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները. «Հրապարակ»Իսրայելի ռազմաօդային ուժերը և բանակը գրոհներ են սկսել Լիբանանի ուղղությամբ
Այսօր Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է
«Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ Կառավարության դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Ուսանողական ցույցեր և բախումներ` Ալբանիայում. կան մի քանի տասնյակ վիրավորներԵ՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»
Շաքի մտած ադրբեջանցու հարազատները հարցազրույց են տվել
Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. Աբովյան
Մամուլ

Զբոսաշրջիկները չեն կարողանում ավտոբուս նստել ու վճարել․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․

Հայաստան այցելող զբոսաշրջիկները չեն կարողանում օգտվել հանրային տրանսպորտից: Ինչպես հայտնի է, մեր հանրային տրանսպորտում տեղադրված սարքերը ոչ մի վճարային համակարգի միացված չեն, բացի Arca-ից: Տպավորություն է, որ միմիայն ֆիզիկական պլաստիկ քարտերն են աշխատում՝ Viza եւ Master, եւ միայն ներքին ցանցով: Սրանից հատկապես դժգոհ են այլազգիները՝ ռուսները, որոնք մեր երկիր այցելող զբոսաշրջիկների մեծամասնությունն են: Ռուսական քարտերը սվիֆտ համակարգին միացված չեն, եւ Հայաստանում դրանցով հնարավոր չէ վճարում կատարել: Իհարկե, կարելի է տոմսեր գնել, սակայն դա էլ Հայաստանում հնարավոր չէ, քանի որ ո՛չ կանգառներում, ո՛չ ավտոբուսներում կամ տրոլեյբուսներում տոմսեր գնել հնարավոր չէ: Երեւանի բնակիչ Գոռ Մադոյանը, որը հաճախ է օգտվում տրանսպորտից, ասում է, որ ոչ միայն օտարերկրյա բանկային քարտերը, այլեւ տեղական բանկերի քարտերը պիտանի չեն տրանսպորտում վճարելու համար: «Եթե NFC, Google pay, Apple pay-ով ես ուզում վճարել, էլի չի լինում։ NFC սիստեմը, Google pay, apple pay ուղղակի անջատված են: Դրան էլ որ գումարես այն, որ քեշով հնարավոր չէ տրանսպորտի տոմս առնել, կարելի է վստահ ասել, որ ամեն ինչ արված է, որ մարդիկ չվճարեն, ու դա արդար կլինի, որովհետեւ սիստեմ դիզայն արված չէ՝ հաճախորդների հարմարավետության համար»,- ասում է նա։


«Երեւան քաղաքի տեղեկատվական տեխնոլոգիաների կառավարման կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սարգիս Մանուկյանին խնդրեցինք պարզաբանել, թե, ի վերջո, ինչ անեն զբոսաշրջիկները, որոնք չունեն ո՛չ TelCell, ո՛չ հայկական բանկային քարտ, ո՛չ էլ գիտեն, թե որտեղ են բանկային քարտ վաճառում: «Երեւան քաղաքում ներդրված միասնական տոմսային համակարգն ունի 9 տեսակի տոմսային պրոդուկտներ, եւ դրանք տարբեր տեսակի օգտվողների համար են, սկսած մեկանգամյա ուղեւորությունից մինչեւ մեկ տարի անսահմանափակ ուղեւորություններ, կախված նրանից՝ հաճախ օգտվո՞ղ է, տուրի՞ստ է, թե՞ մեկանգամյա պատահական ուղեւոր, նա իրեն հարմար տոմսային պրոդուկտն է ընտրում»: Ինչո՞ւ ավտոբուսում, կանգառներում չկա տոմսային պրոդուկտ գնելու հնարավորություն: Ըստ Սարգիս Մանուկյանի՝ Երեւան քաղաքում 2 հազարից ավելի տոմս գնելու տեղեր կան, եւ կա ինտերնետ-միջավայր, որը, ըստ ՓԲԸ ղեկավարի, բավարար է: Բավարար է, բայց հարմար չէ՝ առարկում ենք նրան: Եթե մեր «բարեփոխված» տրանսպորտի համար օրինակ են ծառայել եվրոպական երկրները, ապա պետք է նկատել, որ այնտեղ ուղեւորը կարող է տոմս գնել անմիջապես ավտոբուսի մեջ կամ կանգառներում, ինչպես, օրինակ, Շվեյցարիայում: Իսկ Հայաստանում ներդրված է մի համակարգ, որը փաստացի խախտում է արտասահմանցիների՝ տրանսպորտից օգտվելու իրավունքը: Մարդը եկել է Իրանից, լեզու չգիտի, չգիտի, թե որտեղից է տոմսը գնելու, կամ՝ եկել է Գերմանիայից, որտեղ ավտոբուսի մեջ կարելի է տոմս ձեռք բերել: Նստում է տրանսպորտ ու չի կարողանում վճարել, TelCell չունի ու ծանոթ էլ չի դրան, ի՞նչ անի:

Սարգիս Մանուկյանը պատասխանում է, որ շատ քաղաքներում հնարավոր չէ ավտոբուսում տոմս ձեռք բերել, եւ բոլորը գնում են դեպի դա: «Տոմսը պետք է նախապես ձեռք բերել: Կա տոմսային կրիչների երեք տարբերակ, որոնցից մեկն ադապտացված է Ձեր ասած տարբերակին, որ եթե ինչ-որ մարդ չի հասցրել տոմս ձեռք բերել, կարող է օգտագործել իր անհպում բանկային քարտը եւ հենց ավտոբուսում մարել իր տոմսը»: Բայց, օրինակ, ռուսները չեն կարողանա այդպես վճարել, ի՞նչ անեն: «Ռուսները ոչ մի երկրում չեն կարող վճարել, բացի Ռուսաստանից, իհարկե: Նրանք կարող են բազմակի օգտագործման տրանսպորտային քարտ ձեռք բերել, հենց տեղում, ցանկացած TelCell տերմինալում դրա վրա տոմս, այսպես ասած, նստացնել եւ օգտվել դրանից»,- պատասխանում է Տեղեկատվական տեխնոլոգիաների կառավարման կենտրոնի տնօրենը: Իսկ եթե տվյալ ռուսը կամ իրանցին չի ցանկանում TelCell-ից օգտվել, օրինակ, չի վստահում այդ համակարգին, ապա կորած է:

Հարցը մտահոգում է տուրօպերատորներին, որոնք զբոսաշրջիկներ են ընդունում ու ճանապարհում: «Տուրիզմի միացյալ ֆեդերացիա» կազմակերպության ներկայացուցիչ Սեդա Աղբալյանն իր ՖԲ էջում գրում է. «Վերջերս բողոք ստացա ռուս զբոսաշրջիկից, որ չի կարողացել վճարել հանրային տրանսպորտում՝ ավտոբուսում եւ մետրոյում։ Ինքս էլ փորձեցի ոչ հայկական Visa քարտով վճարում կատարել, բայց չստացվեց (չգիտեմ՝ տեխնիկական խնդիր էր, թե ընդհանուր սահմանափակում»։

«Ես՝ ինքս էլ, ռուսական տինկոֆ բանկի քարտով փորձել եմ, եւ չի ստացվել, նույնիսկ հայկական արքա քարտով է երբեմն խնդիր տալիս, մեկ աշխատում է, մեկ՝ չէ»։ «Վերադարձել էի ԱՄՆ-ից, ու վճարումը խնդիր էր ինձ համար, քանի որ չունեի Հայաստանի բանկային քարտ: ԱՄՆ բանկային քարտերը բացարձակ չեն աշխատում տրանսպորտում՝ վճարման համար»։

«Պատկան մարմինները ծայրահեղ կարճ են մտածում: Օրինակ, Թբիլիսիում ամեն բան մտածել են, Apple Pay-ով է անգամ հնարավոր վճարել կոնկրետ մետրոյում: Վրացական բանկային համակարգն էլ է մերինից չափազանց առաջ: Հիմա վրացական լավագույն Bank of Georgia-ն «Ամերիաբանկը» գնել է, հուսանք՝ բարեփոխումները մեր երկիր էլ կհասնեն»,- մեկնաբանում են օգտատերերը: