Պատերազմի լուրը քառակի անգամ ծանր էր ինձ համար. ուշքս ու միտքս Արցախում էր. Գագիկ Ծառուկյանի գրառումը«Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը». հերոս Մխիթար Գալեյանի մոր գրառումըՀայ զինվորը չի՛ պարտվել, հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել ենՄակրոնը հնարավոր է համարել ապագայում Ֆրանսիայի նախագահի պաշտոնին վերադառնալըԿոլիզեումը կրկին բացվել է զբոսաշրջիկների համար 22-ամյա աշխատակցի մահից հետոԱՄՆ-ը ստուգում է զորքերի պատրաստվածությունը Կուբայի շուրջ հնարավոր գործողության դեպքումԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունԻնձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաներըՆերկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ ԲադալյանԿիպրոսը Շենգենյան գոտի մտնելուց առաջ կվերանայի «ոսկե վիզաների» ծրագիրըԵվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Սերգեյ ԼավրովՀայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՔննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերԹրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային 32 տոկոսի․ հանրապետականներն ավելի հաճախ են դժգոհում տնտեսությունիցԼավրովը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջըԿատարի վարչապետը Նեթանյահուին անվանել է Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման գլխավոր խոչընդոտըԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱյսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն ԱզիզյանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըԴավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքինՎրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ Հայրապետյան
Հասարակություն

Անձն ինքնասպան է եղել կալանավորվելուց 4 օր անց․ ռիսկի գնահատման արդյունավետությունը բավարար չէ. հայտարարություն

2026 թվականի մարտի 17-ին մամուլում տեղեկություններ են հրապարակվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 11:20-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողները հիմնարկի առաջին հարկի թիվ 1 կարանտինային խցում հայտնաբերել են կալանավորված անձի կախված դի։  Այս մասին հայտարարություն է տարածել «Իրավական նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ն։

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. ««Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, կարևորելով նման դեպքերի արդյունավետ կանխարգելումը և հանրությանը թափանցիկ տեղեկատվության տրամադրումը, համապատասխան հարցադրումներով դիմել է ՀՀ ը և առողջապահության նախարարությանը։

Արդարադատության նախարարությանն ուղղված գրությունը վերահասցեագրվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությանը։ Ինքնասպանություն կատարած անձի տարիքի վերաբերյալ հարցադրման առնչությամբ Քրեակատարողական ծառայությունից տեղեկացրել են, որ նա եղել է 53 տարեկան։ Կազմակերպությունը խնդրել է նաև տեղեկացնել, թե անձը ե՞րբ է մուտք գործել քրեակատարողական հիմնարկ, որքա՞ն ժամանակ է գտնվել կարանտինային խցում, և որքա՞ն ժամանակ պետք է մնար այնտեղ։ Այս համատեքստում Քրեակատարողական ծառայությունից տեղեկացրել են, որ անձը կալանավորվել է 2026 թվականի մարտի 13-ին, իսկ ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ մուտք է գործել 2026 թվականի մարտի 14-ին։ Կարանտինային խցում նա պահվել է 3 օր։ Ըստ սահմանված կարգի՝ կալանավորված անձը կարանտինային խցում կարող էր պահվել մինչև 7 օր ժամկետով։

Ինչ վերաբերում է ինքնասպանության կատարման հանգամանքներին, ապա Կազմակերպությանը տեղեկացրել են, որ 2026 թվականի մարտի 17-ին՝ ժամը 10:55-ի սահմաններում, կարանտինային մասնաշենքում ծառայություն իրականացնող անվտանգության ապահովման բաժնի ծառայողը ներքին հեռախոսակապով հայտնել է, որ կալանավորված անձն ինքնասպանություն է գործել։ Վերջինս հայտնաբերվել է անգիտակից վիճակում։ Բժշկի կողմից ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, մասնավորապես՝ կատարվել են մերսումներ և արհեստական շնչառություն։ Հիմնարկ է կանչվել շտապ օգնության բրիգադ, և բժշկի կողմից ժամը 11:25-ին արձանագրվել է անձի մահը։ Ըստ տրամադրված տեղեկատվության՝ ինքնասպանությունը կատարվել է կոշիկի քուղը մահճակալի երկաթյա հատվածին և պարանոցին փաթաթելու միջոցով։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի քննչական բաժին՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու նպատակով։

Կազմակերպությունը նաև հետաքրքրվել է, թե քրեակատարողական հիմնարկ մուտքի ժամանակ արդյո՞ք կատարվել է անձի ինքնավնասման և ինքնասպանության ռիսկի նախնական զննություն և/կամ խորքային գնահատում։ Եթե՝ այո, ապա ի՞նչ արդյունքներ են արձանագրվել, ինչպես նաև՝ քրեակատարողական հիմնարկի համապատասխան մասնագիտական խմբի կողմից ի՞նչ աշխատանքներ են իրականացվել ինքնասպանության հնարավոր ռիսկի նվազեցման և անձի հոգեբանական վիճակի բարելավման ուղղությամբ։ Այս համատեքստում Կազմակերպությանը տեղեկացրել են, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներ տեղափոխվող ազատազրկված անձանց հետ ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում ՀՀ արդարադատության նախարարի 2023 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 631-Լ հրամանի համաձայն իրականացվում է ինքնասպանության և ինքնավնասման ռիսկի գնահատում։

Կազմակերպությունը հետաքրքրվել է նաև, թե արդյո՞ք անձը նախկինում ունեցել է կալանավորվածի կամ ազատազրկման դատապարտվածի կարգավիճակ, և եթե՝ այո, ապա ի՞նչ հոդվածներով և քանի՞ անգամ։ Բացի այդ, Կազմակերպությունը խնդրել է պարզաբանել, թե ըստ նախնական տվյալների՝ որո՞նք են ինքնասպանության հնարավոր պատճառները, ինչպես նաև՝ տրամադրել տեղեկություն այն մասին, թե արդյո՞ք անձը նախքան ինքնասպանություն կատարելը կատարել է ինքնավնասում կամ ինքնասպանության փորձ, և եթե՝ այո, ապա ի՞նչ պատճառներով և քանի՞ անգամ։ Սակայն նշված հարցադրումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը Քրեակատարողական ծառայությունը մերժել է՝ հիմնավորելով, որ դրանք անձնական տվյալներ են, որոնց տրամադրումը սահմանափակված է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն։ Բացի այդ, Քրեակատարողական ծառայությունից տեղեկացրել են, որ ինքնասպանության յուրաքանչյուր դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, և նախաձեռնվում է քրեական վարույթ։ Հետևաբար, ինքնասպանության դեպքով վարույթի ընթացքի, դրա պատճառների, պատճառահետևանքային կապի կամ այլ էական նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ Քրեակատարողական ծառայությունը չի կարող տեղեկատվություն տրամադրել։

Նշված դեպքի առնչությամբ Կազմակերպությունը ՀՀ առողջապահության նախարարությանը խնդրել է տեղեկացնել, թե երբ անձը մուտք գործել քրեակատարողական հիմնարկ, արդյո՞ք կատարվել է նրա հոգեկան առողջության նախնական զննություն և/կամ ռիսկերի ու կարիքների խորքային գնահատում։ Կազմակերպությունը նաև խնդրել է տեղեկացնել, թե արդյո՞ք կատարվել է անձի ընդհանուր առողջական վիճակի զննություն, և եթե՝ այո, ապա ի՞նչ արդյունքներ են արձանագրվել, ինչպես նաև՝ ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Արմավիր» ստորաբաժանման մասնագիտական խմբի կողմից ի՞նչ աշխատանքներ են կատարվել անձի առողջության պահպանման և բարելավման ուղղությամբ։ Կազմակերպության գրությունը վերահասցեագրվել է նշված ՊՈԱԿ-ին, որտեղից տեղեկացրել են, որ ցանկացած մահվան դեպքում, այդ թվում՝ նաև գրությամբ նշված դեպքի կապակցությամբ, համապատասխան իրավասու մարմինների կողմից նախաձեռնվում է քրեական վարույթ։ Վերոգրյալից ելնելով՝ նախաքննության ընթացքում ՊՈԱԿ-ը որևէ տեղեկատվություն տրամադրելու իրավասություն չունի։

Ամփոփելով ստացված տեղեկությունները՝ Կազմակերպությունը հանգել է այն եզրակացությանը, որ առկա են մի շարք խնդիրներ՝ կապված տեղեկատվության թափանցիկության, կանխարգելիչ մեխանիզմների արդյունավետության, անվտանգության ապահովման հնարավոր բացերի և պետական մարմինների միջև ոչ բավարար համակարգված աշխատանքի հետ։

Այսպիսով, թե՛ Քրեակատարողական ծառայությունը, թե՛ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը չեն տրամադրել մի շարք կարևոր տեղեկություններ՝ հղում կատարելով անձնական տվյալների պաշտպանությանը կամ նախաքննության ընթացքին։ Թեև ներկայացված իրավական հիմքերը հասկանալի են, սակայն Կազմակերպության մտահոգությունն այն է, որ հանրային վերահսկողության և տեղեկատվության թափանցիկության տեսանկյունից էական նշանակություն ունեցող մի շարք մանրամասներ հանրությանը հասանելի չեն դառնում։ Սա հանգեցնում է նրան, որ նմանատիպ դեպքերի բուն պատճառները, ձեռնարկված գործողությունների ընթացքն ու արդյունքները, ինչպես նաև հնարավոր համակարգային բացերն ու պատասխանատվության հարցերը մնում են չբացահայտված և հանրային վերահսկողությունից դուրս։

Հաջորդ խնդիրը վերաբերում է ինքնասպանության ռիսկերի գնահատմանը։ Նշվածի վերաբերյալ հարցադրումներին ի պատասխան Քրեակատարողական ծառայությունից տրամադրվել են միայն ընդհանուր բնույթի տեղեկություններ առ այն, որ սահմանված կարգով կատարվում է ռիսկի գնահատում, սակայն տվյալ անձի գնահատման արդյունքների, ռիսկի մակարդակի և ձեռնարկված միջոցառումների մասին մանրամասներ չեն ներկայացվել։ Ավելին, տրամադրված տեղեկատվությունը չի թույլ տալիս հստակ պատկերացում կազմել գնահատումից հետո ձեռնարկված միջոցառումների ծավալի և արդյունավետության վերաբերյալ։ Այսպիսով, սահմանված կարգով նախատեսված է ինքնասպանության ռիսկի գնահատումը կատարել քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելուց հետո ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում, սակայն նշված դեպքը տեղի է ունեցել կարանտինային փուլում՝ անձի կալանավորումից և «Արմավիր» ՔԿՀ տեղափոխվելուց մոտ չորս օր հետո, ինչը մտահոգիչ է։ Հիմնական մտահոգությունն այն է, որ ռիսկի գնահատումից և հնարավոր ռիսկի բացահայտումից հետո չեն ձեռնարկվել բավարար ծավալով մասնագիտական աջակցության և վերահսկողական միջոցառումներ։ Դրա վկայությունն է այն հանգամանքը, որ ինքնասպանությունը կատարվել է կոշիկի քուղի և խցի մահճակալի երկաթյա հատվածի օգտագործմամբ։ Ճիշտ է, կոշիկի քուղը ներառված չէ այն առարկաների ցանկում, որոնք արգելված են ազատազրկված անձանց համար, սակայն Կազմակերպության դիրքորոշումն այն է, որ եթե ինքնասպանության ռիսկը գնահատվել է բարձր (ինչը տվյալ պարագայում պետք է դիտարկվեր որպես այդպիսին), ապա պետք է ձեռնարկվեին համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ։ Այդ միջոցառումները պետք է ներառեին ինքնասպանության կատարման գործիք հանդիսացող ցանկացած իրի չեզոքացում, խցի նկատմամբ ուժեղացված վերահսկողություն, անձի ոչ միայնակ բնակեցում, ինչպես նաև այլ համապատասխան քայլեր։

Կազմակերպության դիտարկմամբ՝ խնդրահարույց է նաև միջգերատեսչական համակարգված աշխատանքը։ Տրամադրված տեղեկատվության համատեքստում հնարավոր չէ հստակ պատկերացում կազմել այն մասին, թե ինչպես են համագործակցել քրեակատարողական և առողջապահական կառույցները տվյալ անձի հոգեկան և ֆիզիկական առողջության գնահատման, ինչպես նաև համապատասխան աջակցության ապահովման գործընթացում»։