«Արտաշատ» բժշկական կենտրոնի մոտ հրդեհ է բռնկվել «Nissan»-ում. կան վիրավորներՔննարկվել է Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի հետ համագործակցության ընդլայնումըԽոշոր ջրանջատման ընթացքում «Վեոլիա Ջուր»-ը միաժամանակ մի քանի տեխնիկական խնդիր է լուծել
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը (ուղիղ)
Պատերազմը մեր ընտրությունը չէր, մեզ դրան դրդեց Հայաստանը. Ալիև
Այսօր ներկայացրել եմ վերաքննիչ բողոք Արթուրի կալանքի դեմ․ փաստաբան
ՀՀ ԱԳՄԱ նախարարի և ԵԱՀԿ գործող նախագահի համատեղ մամուլի ասուլիսը (տեսանյութ)Իրազեկում․ Տավուշի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակ44-ամյա տղամարդը պարբերաբար սեռական բռնության է ենթարկել 13-ամյա դստերը․ նա ձերբակալվել է
Բաքուն մեղադրում է Անկարային իր դեմ սոցցանցային արշավ իրականացնելու մեջ
Ռեփեր Navai-ին ձերբակալվել է ՂազախստանումԼուծումը այնպիսին պետք է լինի, որ սահմանի երկու կողմերում անկլավներ/էքսկլավներ չլինեն. և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում այս ըմբռնումը ավելի առարկայանում է. Փաշինյան
Առավել ակտիվ ենք գործելու Գագիկ Ծառուկյանին օգնելու հարցում. հայտարարություն
Պետք չէ ջղայնացնել. Փաշինյան ողջունեց Երևանի քաղաքապետարանի քանդման գործողությունները Աջափնյակում Մենք այստեղ ենք բարձրաձայնելու, որ չենք մոռանում և պայքարում ենք. Արտակ Բեգլարյան
«Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի, որ էբոլա վիրուսը Հայաստան չներթափանցի
Չեք կարող խոսել ժողովրդավարության մասին, երբ խոսում եք՝ «կզացնելու եմ», «սատկացնելու եմ», «ասֆալտին եմ փռելու», «ինչու չես զոհվել» բառապաշարով. ակցիաՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանի հետ կարող է տարածքներ փոխանակվեն
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Առաջիկա իմ ամենակարևոր անելիքը համարում եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վավերացումը. Փաշինյան
COP17. Երևանում որ փողոցներն են փակ լինելու հոկտեմբերի 15-ին և 16-ին. ՆԳՆ-ի հորդորըԿայացել է Արարատ Միրզոյանի և Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Զելենսկին պետք է հրաժարական տա. ՄասկԿկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները. «Հրապարակ»Իսրայելի ռազմաօդային ուժերը և բանակը գրոհներ են սկսել Լիբանանի ուղղությամբ
Այսօր Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է
«Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ Կառավարության դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Ուսանողական ցույցեր և բախումներ` Ալբանիայում. կան մի քանի տասնյակ վիրավորներԵ՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»
Շաքի մտած ադրբեջանցու հարազատները հարցազրույց են տվել
Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. Աբովյան
Մամուլ

«Փաստ». Պետբյուջեի հաշվին՝ «լավություններ» ընտրողներին

«Փաստ» թերթը գրում է.

«Այն, որ Նիկոլ Փաշինյանը, խախտելով գրված ու չգրված «խաղի կանոնները», ինտենսիվ քարոզարշավի մեջ է մտել ընտրարշավի պաշտոնական մեկնարկից շատ ու շատ առաջ, արդեն շատերն են արձանագրել: Դա, ի միջի այլոց, ուշադրություն է գրավում ոչ միայն «խաղի կանոնների»՝ արդար ընտրական մրցակցության կանոնների խախտում լինելով, այլև այն պատճառով, որ Փաշինյանի նախընտրական ինքնագովաբանումներն իրականացվում են գերազանցապես հարկատուների միջոցների հաշվին:

Ու շատ հետաքրքիր, ինչ-որ տեղ զավեշտական պատկեր է ստացվում. գրեթե բոլոր հարցումների տվյալներով, հանրության (կարելի է ասել՝ հարկատուների) մոտ 70 տոկոսը մերժում է Փաշինյանին: Բայց Փաշինյանը բոլոր հարկատուների հարկատվությունից գոյացած բյուջետային միջոցների մեծ մասն առնվազն այս փուլում (չնայած ինչո՞ւ միայն այս փուլում, նախկինում էլ) ծախսում է, որպեսզի վերարտադրի իր աղետաբեր իշխանությունը:

Ավելին, կառավարության, պետական կառույցների անմիջական պարտականությունները (հանրապետական նշանակության ու միջհամայնքային ճանապարհների նորոգում, դպրոցների, մանկապարտեզների նորոգում, կենսաթոշակների ապահովում և այլն) փորձում է հանրության վրա «սաղացնել» որպես մի մե՜ծ լավություն: Այն կարգի, որ կարծես պապական ոսկիներն է պուլիկի մեջ գտել ու իր անձնական, այլ ոչ թե պետբյուջեի միջոցներով է այդ ամենն արվում:

Զուգահեռ՝ գնալով ավելի ու ավելի շատ ահազանգեր են հնչում առ այն, որ հատկապես մարզերում քպական չինովնիկների միջոցով իշխանությունը «գույքագրում» է, թե տնետուն ով ինչ կարիք կամ խնդիր ունի, որպեսզի պետական բյուջեի միջոցների հաշվին աջակցություններ տրամադրեն «կարիքավորներին»: Դե, իհարկե, դա ոչ մի դեպքում ընտրակաշառք չէ, ի՜նչ եք ասում: Նրանք դա փաթեթավորում են այն «սոուսով», որ մարզպետարանները, համայնքապետարանները միշտ էլ նման աջակցություններ տրամադրել են, դա իրենց գործառույթների մեջ է մտնում:

Ի դեպ, վերադառնալով հարկատուների և հարկերի թեմային: Փաշինյանը առիթը չի կորցնում, որպեսզի տեսախցիկների առաջ երկար-բարակ «փայլատակի» իր՝ մեկը մյուսից հանճարեղ «դատողություններով»: Կառավարության վերջին նիստի ժամանակ, երբ հարկերի հետ կապված հարց էր օրակարգում, Փաշինյանը մասնավորապես հայտարարեց. «...Ինչքան էլ հարուստ լինես, չես կարող քեզ համար առանձին Երևան–Սևան մայրուղի ունենաս: Եթե շատ են ասում, որ հարուստ են, դե, թող իրենց համար օդանավակայան կառուցեն և Հայաստանի օդանավակայաններից չօգտվեն: Էլ չեմ ասում, որ եթե կառավարությունը այդ ճանապարհները չկառուցի, ձեր «Բենթլիներից» հետևի ստոպի ֆառն ա մնալու»:

Փաշինյանին ու նրան հմայված ունկնդրողներին արժե հիշեցնել, որ պետությունը, կառավարությունը հենց դրա համար էլ գոյություն ունեն, որպեսզի բոլորիս վճարած հարկերի հաշվին գոյացած պետական բյուջեի միջոցները ուղղեն սոցիալական ու ենթակառուցվածքային անհրաժեշտ ծրագրերի իրականացմանը: Այդ թվում՝ ճանապարհների կառուցում, նորոգում և այլն:

Երբ Փաշինյանը խոսում է կառավարության կողմից ճանապարհներ կառուցելու մասին, նա կարծես «մոռանում» է, որ դա կարողանում է անել բոլորիս վճարած հարկերի հաշվին: Այո, նաև ունևոր, գործարար, արտադրություն դրած, բիզնեսներ հիմնած ու հազարավոր աշխատատեղեր ապահովող գործարարների, խոշոր ու ոչ խոշոր բիզնեսներ ունեցող ձեռներեց մարդկանց վճարած հարկերի հաշվին: Նաև պարզապես աշխատող ու հարկ վճարող մարդկանց հաշվին:

Դա լավություն չէ, էլի, որ Փաշինյանը հա երեսով է տալիս: Դա պարտականություն է, որն, ի դեպ, այս կառավարությունը կատարում է վատ, անորակ ու փնթի, նաև՝ գերածախսերով: Ժողովրդական խոսքով ասած՝ իշխանությունները «հերանց տնից» չեն բերել այն միջոցները, որոնցով վատորակ ասֆալտ են անում, այլ պետական բյուջեից:

Հա, դեռ մի բան էլ՝ իրենք իրենց առասպելական պարգևավճարներ են դուրս գրում:

Եվ հետո, եթե ամեն հարուստ և ունևոր ինքն է իր համար ճանապարհ կամ օդանավակայան կառուցելու, էլ դուք, որպես կառավարություն, ում եք պետք:

Եվ էլի. կես կատակ-կես լուրջ ենթադրենք, թե որևէ մեծահարուստ որոշում է, որ, չէ, կառավարությունը իր մուծած հարկերը մսխում է, ճանապարհն անորակ է սարքում, ու որոշում է, որ ինքը պիտի իր միջոցներով մայրուղի կամ մի 20 կմ ճանապարհ կառուցի: Հաջորդ իսկ պահին, կարող եք չկասկածել, որ Փաշինյանը ԱԱԾ-ին ու քննչականին, դատախազությանը հրամաններ կտա, ու ինքնուրույն ճանապարհ սարքել ցանկացող մարդուն ազգուտակով կկալանավորեն, կսկսեն խոշտանգել, կհայտարարեն, թե «ընտրակաշառք» է:

Իսկ եթե ավելի լուրջ, ապա այս ամենն իսկապես խայտառակ, աննախադեպ անհավասար մրցակցային վիճակ է, վարչական ռեսուրսի, պետբյուջեի տոտալ չարաշահում՝ հանուն սեփական իշխանության պահպանման: Կօգնի՞: Հազիվ թե: Քանզի անցած ութ տարում բերած աղետներն ու փորձանքները, ավերումներն ու կորուստները պարզապես չեն կարող մոռացվել գյուղատնտեսական սուբսիդիաներով, 10 հազար դրամ կենսաթոշակ բարձրացնելով կամ մի երկու ճանապարհ անորակ ասֆալտապատելով: Դե, թեկուզ որակյալ»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում