Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին աշխատելու է հեռավար«Արտաշատ» բժշկական կենտրոնի մոտ հրդեհ է բռնկվել «Nissan»-ում. կան վիրավորներՔննարկվել է Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի հետ համագործակցության ընդլայնումըԽոշոր ջրանջատման ընթացքում «Վեոլիա Ջուր»-ը միաժամանակ մի քանի տեխնիկական խնդիր է լուծել
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը (ուղիղ)
Պատերազմը մեր ընտրությունը չէր, մեզ դրան դրդեց Հայաստանը. Ալիև
Այսօր ներկայացրել եմ վերաքննիչ բողոք Արթուրի կալանքի դեմ․ փաստաբան
ՀՀ ԱԳՄԱ նախարարի և ԵԱՀԿ գործող նախագահի համատեղ մամուլի ասուլիսը (տեսանյութ)Իրազեկում․ Տավուշի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակ44-ամյա տղամարդը պարբերաբար սեռական բռնության է ենթարկել 13-ամյա դստերը․ նա ձերբակալվել է
Բաքուն մեղադրում է Անկարային իր դեմ սոցցանցային արշավ իրականացնելու մեջ
Ռեփեր Navai-ին ձերբակալվել է ՂազախստանումԼուծումը այնպիսին պետք է լինի, որ սահմանի երկու կողմերում անկլավներ/էքսկլավներ չլինեն. և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում այս ըմբռնումը ավելի առարկայանում է. Փաշինյան
Առավել ակտիվ ենք գործելու Գագիկ Ծառուկյանին օգնելու հարցում. հայտարարություն
Պետք չէ ջղայնացնել. Փաշինյան ողջունեց Երևանի քաղաքապետարանի քանդման գործողությունները Աջափնյակում Մենք այստեղ ենք բարձրաձայնելու, որ չենք մոռանում և պայքարում ենք. Արտակ Բեգլարյան
«Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի, որ էբոլա վիրուսը Հայաստան չներթափանցի
Չեք կարող խոսել ժողովրդավարության մասին, երբ խոսում եք՝ «կզացնելու եմ», «սատկացնելու եմ», «ասֆալտին եմ փռելու», «ինչու չես զոհվել» բառապաշարով. ակցիաՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանի հետ կարող է տարածքներ փոխանակվեն
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Առաջիկա իմ ամենակարևոր անելիքը համարում եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վավերացումը. Փաշինյան
COP17. Երևանում որ փողոցներն են փակ լինելու հոկտեմբերի 15-ին և 16-ին. ՆԳՆ-ի հորդորըԿայացել է Արարատ Միրզոյանի և Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Զելենսկին պետք է հրաժարական տա. ՄասկԿկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները. «Հրապարակ»Իսրայելի ռազմաօդային ուժերը և բանակը գրոհներ են սկսել Լիբանանի ուղղությամբ
Այսօր Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է
«Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ Կառավարության դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Ուսանողական ցույցեր և բախումներ` Ալբանիայում. կան մի քանի տասնյակ վիրավորներԵ՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»
Շաքի մտած ադրբեջանցու հարազատները հարցազրույց են տվել
Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն
Մամուլ

«Հրապարակ»․ Գյումրիում Նիկոլը 18 թվի ժողովուրդը փնտրեց ու չգտավ

«Հրապարակ» թերթը գրում է. 

«Փաշինյանը կրկին թույլ չտվեց, որ մենք ձանձրանանք։ Կիրակի օրվա նրա ղեկավարած ավտոերթը, ամենահակասական մեկնաբանություններով հանդերձ, ողողեց մեր կիրակին։ Ամենամեծ շոկը, իհարկե, Աննա Հակոբյանի հայտնվելն էր ամուսնու կողքին, նոր սարքած շուրթերով ու հանրության հանդեպ իր մշտական արհամարհական կիսաժպիտով։ Թեեւ զարմանալու ոչինչ չկար, քանի որ փետրվարի 27-ին, երբ նա հայտարարեց, թե բաժանվել է Նիկոլ Փաշինյանից, հանձնում է շորերն ու նվերները եւ հեռանում կառավարական առանձնատնից, համարյա ոչ ոք չհավատաց նրան։ Տեսնես ո՜ւմ շորերն էր երեկ հագել։


«Վարձով տները թանկ են, գնացել ա մի քանի վախտով կառավարական դաչայում ապրի, մինչեւ մի քիչ էժանով համատեղ վարձով տուն կգտնի», «Սեր եմ ասել», «Цирк ушел, клоуны остались»․ մեկը մյուսից զվարճալի մեկնաբանությունները հեղեղեցին սոցցանցերի հայկական տիրույթը։

Երեւան-Գյումրի ավտոերթը մի այլ կինո էր, որի սկիզբն ու վերջը ռոմանտիկ երաժշտության տակ ավտո վարող Նիկոլն էր։ Մարդկանց կյանքերի գնով վերջապես հասկացել էր, որ շարասյունը պետք է նվազագույն թույլատրելի արագությամբ ընթանա, եւ իր համար դանդաղ «ռուլիտ» էր անում նոր կառուցված «Հյուսիս-Հարավով»։ Թեեւ ասում են՝ դրա նպատակը նաեւ այն էր, որ խցանում առաջանար, եւ Գյումրի գնացող բոլոր մեքենաների հոսքը մտներ իր ավտոերթի մեջ, որ մեքենաները շատ երեւային: Վերջում մնացել էր ճանապարհը, Նիկոլն էլ չէր երեւում։ Հավանաբար, ղեկը տվել էր վարորդին։ Օրվա արդյունքն էլ Շիրակի երեխաների հետ նկարվելու կադրերով հավաքած «ռոլիկն» էր, որը ծայրից ծայր «Գովազդի մասին» օրենքի խախտում է` անչափահասների իրավունքների ոտնահարում, որոնց միամիտ դեմքերն ու անարատ ժպիտները լայնորեն «օգտագործվել» են ՔՊ-ի գովազդի արտադրության, տեղաբաշխման եւ տարածման ժամանակ։ Այդպես էլ չհասկացվեց, թե արդյոք ավտոերթի մասնակիցների ավտոմեքենանե՞րն էին իշխանական ԶԼՄ-ներում երեւացող տրանսպորտային միջոցները, թե՞ խցանման հետեւանքով ճամփեքին «լռվածները»` կաթվածահար երթեւեկության արդյունքում կառավարական շարասյան կողմը հիշոցներ ուղարկող։ Հազարավոր ավտոմեքենաներ են մասնակցել վարչապետի գլխավորած ավտոերթին՝ գրում էին «Իրական Հայաստանն» ու մյուս նմանատիպ էջերը, իսկ մարդիկ տակը «քոմենթում» էին, թե դա վարչական ռեսուրս էր, ոչ թե «նորմալ» գյումրեցիներ։

Ի դեպ, Շիրակի մարզպետն անգամ դա հաստատել է՝ «Փաստինֆոյին» ասելով․ «Պետական համակարգի մասնակիցներին հորդորելու կարիք չկա։ Եթե մարզպետը մասնակցում է, ապա մարզպետարանում կլինեն գոնե մի քանի համակիրներ, որոնք կցանկանան ազատ օրը մասնակցել ավտոերթի։ Դրանից աղմուկ ստեղծել պետք չէ, եթե մարզպետը մի քանի համակիր էլ չունի մարզպետարանում, էլ ինչի՞ է մարզպետ աշխատում»։

Գյումրու Վարդանանց հրապարակը կիրակի օրը ասես հայտնի բաժակը լիներ՝ կիսով չափ լիքը ու կիսով չափ դատարկ։ Լիքն էր Փաշինյանի երկրպագուների համար, «Նիկոլ վարչապետ» գոռացողների։ Նրանք քիչ էին, Զամբախովի վարձած՝ մեռելի վրա լացող վճարովի պառավների նման։ «Գյումրին «այո» ասեց Փաշինյանին»՝ կոկորդ էին պատռում իշխանական բլոգերները սոցհարթակներում։ Դրանց հաջորդում էր կիսադատարկ, տեղ-տեղ քաչալ հրապարակը՝ որպես ապացույց, որ Գյումրին բոյկոտում է Փաշինյանին։ Ըստ որոշ գնահատականների, Վարդանանց հրապարակը լիքն էր միայն 50-60 տոկոսով։

Ի՞նչ տեսաք Դուք, կիսադատա՞րկ էր Վարդանանց հրապարակը, թե՞ լիքը։ Գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանը պատասխանում է, որ, համենայնդեպս, 18 թվականի ժողովուրդ այնտեղ չկար, իսկ Փաշինյանը 18 թվականի իրադարձությունների տակ է մնացել։ «Դանիել Իոաննիսյանի կարծիքով, 1230 մեքենա էր այդտեղ, հետաքրքիր է, Դանիել Իոաննիսյանը որ էդպես մանրակրկիտ հաշվել է մեքենաների քանակը, մի հատ դրոն ինչի՞ չհանեց՝ Գյումրիի հրապարակը նկարեին, որ որպես արդարության ջատագով ասեր, թե քանի մարդ է մասնակցել հրապարակի համերգին։ Իրենց ԶԼՄ-ները փորձում էին չնկարել Վարդանանց արձանախմբի մասը, Յոթ վերք ու Ամենափրկիչ եկեղեցիների, Ռիժկովի փողոցը հրապարակին միացնող կամ հրապարակից շուկա տանող հատվածների դատարկությունները, «Կինո Հոկտեմբերի», «Պոնչիկ-Մոնչիկի», ռեստորանների շրջակայքի դատարկությունը։ «Սիվիկի» նկարած հրապարակը բացահայտ մանիպուլյացիա էր։ Իրենք նկարել էին միայն բեմի դիմացի փոքրիկ հատվածը, մինչեւ Վարդանանց արձանախմբից 1-2 մետր դեպի քաղաքապետարան, էդ մասում են մարդիկ եղել»։

Հրապարակի ելքերն ու մուտքերը փակված էին, քաղաքում խցանումներ էին՝ ընդամենը այս փոքր բազմությունը վերահսկելու համար։ «Սա ցույց է տալիս, որ իրենք շատ մեծ մասսայի հույս են ունեցել, որ կգա այդտեղ, բայց իրականում մասսան սպասվածից շատ փոքր է եղել»։ Ըստ Գագիկ Համբարյանի, ՊՊԾ-ով, ոստիկանությունով, պետական, վարչական ռեսուրս օգտագործելով, կառավարության անդամների ու նրանց շրջապատի ավտոմեքենաները ներգրավելով հանդերձ, Փաշինյանը չստացավ 18 թվականի ժողովուրդը։ «Եվ չի էլ ստացվելու նրա մոտ։ Ամբողջը վարչական ռեսուրս էր։ Գյումրին փոքր քաղաք է, մենք շատ լավ գիտենք, թե ով ով է։ Այդ կանայք, որոնք խաղաղությունից էին խոսում, Գյումրիում հայտնի է, գիտեն, թե նախկինում ում համար են աշխատել, ում ղեկավարած դպրոցում են նրանց բարեկամները եւ այլն։ Մեկը չկար՝ հարցներ՝ էդ ի՞նչ խաղաղության պայմանագիր եք ստորագրել, երբ Ադրբեջանի նախագահն ասում է՝ սահմանադրությունը կփոխեք, կստորագրենք»»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում