«Արտաշատ» բժշկական կենտրոնի մոտ հրդեհ է բռնկվել «Nissan»-ում. կան վիրավորներՔննարկվել է Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի հետ համագործակցության ընդլայնումըԽոշոր ջրանջատման ընթացքում «Վեոլիա Ջուր»-ը միաժամանակ մի քանի տեխնիկական խնդիր է լուծել
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը (ուղիղ)
Պատերազմը մեր ընտրությունը չէր, մեզ դրան դրդեց Հայաստանը. Ալիև
Այսօր ներկայացրել եմ վերաքննիչ բողոք Արթուրի կալանքի դեմ․ փաստաբան
ՀՀ ԱԳՄԱ նախարարի և ԵԱՀԿ գործող նախագահի համատեղ մամուլի ասուլիսը (տեսանյութ)Իրազեկում․ Տավուշի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակ44-ամյա տղամարդը պարբերաբար սեռական բռնության է ենթարկել 13-ամյա դստերը․ նա ձերբակալվել է
Բաքուն մեղադրում է Անկարային իր դեմ սոցցանցային արշավ իրականացնելու մեջ
Ռեփեր Navai-ին ձերբակալվել է ՂազախստանումԼուծումը այնպիսին պետք է լինի, որ սահմանի երկու կողմերում անկլավներ/էքսկլավներ չլինեն. և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում այս ըմբռնումը ավելի առարկայանում է. Փաշինյան
Առավել ակտիվ ենք գործելու Գագիկ Ծառուկյանին օգնելու հարցում. հայտարարություն
Պետք չէ ջղայնացնել. Փաշինյան ողջունեց Երևանի քաղաքապետարանի քանդման գործողությունները Աջափնյակում Մենք այստեղ ենք բարձրաձայնելու, որ չենք մոռանում և պայքարում ենք. Արտակ Բեգլարյան
«Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի, որ էբոլա վիրուսը Հայաստան չներթափանցի
Չեք կարող խոսել ժողովրդավարության մասին, երբ խոսում եք՝ «կզացնելու եմ», «սատկացնելու եմ», «ասֆալտին եմ փռելու», «ինչու չես զոհվել» բառապաշարով. ակցիաՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանի հետ կարող է տարածքներ փոխանակվեն
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Առաջիկա իմ ամենակարևոր անելիքը համարում եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վավերացումը. Փաշինյան
COP17. Երևանում որ փողոցներն են փակ լինելու հոկտեմբերի 15-ին և 16-ին. ՆԳՆ-ի հորդորըԿայացել է Արարատ Միրզոյանի և Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Զելենսկին պետք է հրաժարական տա. ՄասկԿկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները. «Հրապարակ»Իսրայելի ռազմաօդային ուժերը և բանակը գրոհներ են սկսել Լիբանանի ուղղությամբ
Այսօր Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է
«Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ Կառավարության դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Ուսանողական ցույցեր և բախումներ` Ալբանիայում. կան մի քանի տասնյակ վիրավորներԵ՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»
Շաքի մտած ադրբեջանցու հարազատները հարցազրույց են տվել
Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. Աբովյան
Մամուլ

«Հրապարակ». 2020 թվին հերոս էր, հիմա հետախուզվում է 

«Հրապարակ» թերթը գրում է. 

«ՀՀ զինվորական դատախազությունը երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովին կրկին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն վերաքննիչ դատարան` բողոքարկելով առաջին ատյանի որոշումը, որով մերժվել էր կալանքը: Վերաքննիչը բավարարել է այն։ Գլխավոր դատախազությունից «Հրապարակ»-ին պատասխանեցին, որ այդ որոշման հիման վրա Խաչատուրովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել․ «2025 թվականի դեկտեմբերի 25-ին մեղադրյալ գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը»։ Ինքը` Խաչատուրովը, արդեն տեւական ժամանակ Հայաստանում չէ: Գրիգորի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը միայն հաստատեց, որ իր պաշտպանյալը երկրում չէ, կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ էլ նշեց, թե դա այդպես չէ՝ չմանրամասնելով, թե ինչ նկատի ունի։

Գեներալ-մայորին մեղադրանք է առաջադրվել կաշառք տալու եւ պատերազմի ժամանակ իշխանազանցության ու իշխանությունը չարաշահելու հոդվածներով: Մեկ այլ քրեական գործով նրա նկատմամբ որպես խափանման միջոց են կիրառվել գրավը եւ վարչական հսկողությունը։

ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի որդին մեկ այլ գործով էլ է անցնում, որի քննությունն այժմ դատարանում է: Այս գործով անցնում է նաեւ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, մեղադրվում են փողերի լվացման համար: Այս գործով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մտել էր ԱԺ: Ըստ մեղադրանքի, Օհանյանը վաճառել է ՊՆ-ին պատկանող գույքը շուկայականից մի քանի անգամ ցածր գնով։ Խոսքն Արարատի մարզի Արմաշ համայնքում մի լքված զորամասի մասին է, որը 4 միլիոն դրամով վաճառվել է հրամանատար Գրիգորի Խաչատուրովի ընկերոջը։ Հիշեցնենք, որ գեներալ-մայոր Խաչատուրովը 44-օրյա պատերազմից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջած մոտ 4 տասնյակ բարձրաստիճան զինվորականներից էր։ Այդ պահանջից ամիսներ անց նրան ազատեցին երրորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից և սկսեցին քրեական հետապնդում իրականացնել։ Իսկ 2020 թվականի օգոստոսին՝ պատերազմից մոտ մեկ ամիս առաջ տեղի ունեցած տավուշյան մարտերի համար վարչապետի միջնորդությամբ Խաչատուրովը պարգեւատրվել էր «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով։ Նա համարվում էր տավուշյան ռազմական գործողության գլխավոր հերոսներից մեկը»։ 

Մանրամասները` թերթի այսօրվա համարում