Փաշինյանը որոշել է կոտրել Գյումրիի դիմադրությունը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
ոխությունը», չի մերժում իրեն։
Մեր տեղեկություններով, կիրակի օրվա ավտոերթից ու Վարդանանց հրապարակում ունեցած անհաջող համերգից հետո, որին քիչ թվով շիրակցիներ էին մասնակցում, Փաշինյանը պաշտոնական այց է ծրագրել եւ այսօր Գյումրիում մասնակցելու է դպրոցի բացման:
Մեզ ասացին, որ կայցելի նաեւ որոշ համայնքներ, որտեղ նախապես ծրագրված ջերմ ընդունելություն կբեմադրեն, որ «ջրեն» նախորդ անգամվա տխուր տպավորությունը։
Ավելի վաղ գրել էինք, որ հենց իշխանությունների ուսումնասիրություններով` իրենց դիրքերը թույլ են Շիրակի եւ Լոռվա մարզերում: Առաջիկա շաբաթներին հենց այդ ուղղությամբ են աշխատելու, որ վարկանիշ բարձրացնեն։
Ինչպես նաեւ ձերբակալություններ են իրականացնելու, ինչպես արեցին Գյուլագարակում, որ մարդկանց վախեցնեն՝ չաջակցեն ընդդիմությանը:»