Պատերազմի լուրը քառակի անգամ ծանր էր ինձ համար. ուշքս ու միտքս Արցախում էր. Գագիկ Ծառուկյանի գրառումը«Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը». հերոս Մխիթար Գալեյանի մոր գրառումըՀայ զինվորը չի՛ պարտվել, հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել ենՄակրոնը հնարավոր է համարել ապագայում Ֆրանսիայի նախագահի պաշտոնին վերադառնալըԿոլիզեումը կրկին բացվել է զբոսաշրջիկների համար 22-ամյա աշխատակցի մահից հետոԱՄՆ-ը ստուգում է զորքերի պատրաստվածությունը Կուբայի շուրջ հնարավոր գործողության դեպքումԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունԻնձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաներըՆերկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ ԲադալյանԿիպրոսը Շենգենյան գոտի մտնելուց առաջ կվերանայի «ոսկե վիզաների» ծրագիրըԵվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Սերգեյ ԼավրովՀայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՔննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերԹրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային 32 տոկոսի․ հանրապետականներն ավելի հաճախ են դժգոհում տնտեսությունիցԼավրովը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջըԿատարի վարչապետը Նեթանյահուին անվանել է Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման գլխավոր խոչընդոտըԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱյսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն ԱզիզյանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըԴավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքինՎրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ Հայրապետյան
Հասարակություն

Եկեղեցին համազգային կառույց է, և նրա ներսում ձևավորվող գործընթացները չեն կարող սահմանափակվել միայն ՀՀ քաղաքական իշխանության օրակարգով. Պողոս վարդապետ

«Ազգային-եկեղեցական ներկայացուցչության թեման հաճախ քննարկվում է թվերի լեզվով, բայց իրականում այն վերաբերում է ոչ միայն հաշվարկներին, այլ՝ պատասխանատվության և համահայկական հավասարակշռության սկզբունքներին»,- նշել է Պողոս վարդապետ Վարդանյանը։

Հայր Սուրբը գրել է. «1945 թվականի կանոնադրությամբ ձևավորված մոդելը փորձում էր միավորել աշխարհասփյուռ հայության ձայնը՝ եկեղեցական կառույցի ներսում ստեղծելով բազմաշերտ, բայց փոխլրացնող ներկայացուցչություն։ Այդ կառուցվածքում տեսանելի է մի կարևոր միտք․ որոշումների իրավունքը պետք է բխի ոչ միայն կենտրոնից, այլ նաև տարածված ամբողջությունից։

Այսօր, սակայն, առաջանում է մի լուրջ հարցադրում․ արդյո՞ք հնարավոր է համահայկական նշանակության խնդիրները լուծել՝ հիմնվելով սահմանափակ ներպետական քաղաքական լեգիտիմության վրա։ Երբ որոշումների հիմքում դրվում է միայն ընտրական մեծամասնությունը մեկ պետության ներսում, անտեսվում է այն հանգամանքը, որ հայկական ինքնությունը վաղուց դուրս է մեկ աշխարհագրական տարածքի սահմաններից։ Եկեղեցին, իր բնույթով, համազգային կառույց է, և նրա ներսում ձևավորվող գործընթացները չեն կարող սահմանափակվել միայն Հայաստանի քաղաքական իշխանության օրակարգով։

Խնդիրը այստեղ ոչ թե կոնկրետ թվերի մեջ է, այլ մոտեցման։ Եթե որևէ ուժ իրեն իրավունք է վերապահում խոսել ամբողջության անունից՝ առանց այդ ամբողջության բազմազան ձայները լսելու, ապա խախտվում է այն հավասարակշռությունը, որի վրա կառուցված է համահայկական կյանքը։ Սփյուռքն այս համատեքստում պարզապես «արտաքին հավելում» չէ․ այն հայկականության կենսունակ բաղադրիչ է, որը ձևավորվել է պատմական ծանր փորձությունների միջով և շարունակում է պահպանել ազգային ինքնությունը տարբեր երկրներում։

Ուստի, ազգային-եկեղեցական կառույցների հարցում առաջնային պետք է լինի ոչ թե ուժի կենտրոնացումը, այլ վստահության տարածումը։ Վստահություն՝ Հայաստանի և Սփյուռքի միջև, հոգևոր և աշխարհիկ կառույցների միջև, ավանդույթի և ժամանակակից իրողությունների միջև։ Առանց այս հավասարակշռության ցանկացած փորձ՝ վերաձևակերպելու եկեղեցական կյանքը, կբերի ոչ թե միասնության, այլ նոր բաժանարար գծերի։

Ի վերջո, հարցը հանգում է մեկ պարզ սկզբունքի․ համազգային ինստիտուտները կարող են մնալ կենսունակ միայն այն դեպքում, երբ արտացոլում են ամբողջ ազգի բազմաձայնությունը, այլ ոչ թե դրա մի փոքրիկ խմբակի քաղաքական հնարավորությունները»։