NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Հասարակություն

Հայ հոգևոր առաջնորդները Անթիլիասի Մայրավանքում քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը

Երեք հայ հոգևոր առաջնորդները հանդիպել են Անթիլիասի Մայրավանքում, հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից․

«Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին հրաւէրով, Չորեքշաբթի, 22 Ապրիլ 2026-ի առաւօտեան ժամը 10:00-ին, Կաթողիկոսարանի վեհարանին մէջ գումարուեցաւ միջ-համայնքային խորհրդակցական ժողով մը։ Ժողովին կը մասնակցէին Ն.Ա.Գ.Տ.Տ. Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց Ամենապատիւ Տէր Ռաֆայէլ Պետրոս ԻԱ. Կաթողիկոս-Պատրիարք եւ Մերձաւոր Արեւելքի Հայ Աւետարանական Եկեղեցիներու Միութեան նախագահի տեղապահ Վերապատուելի Փօլ Հայտոսթեան։ Ժողովին մասնակցելու համար հրաւիրուած էին Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Շահէ Արք․ Փանոսեան, ազգային վարչութեան ատենապետ Գրիգոր Արսլանեան, Պէյրութի թեմի հայ կաթողիկէ պատրիարքական փոխանորդ Գրիգոր Եպս․ Պատիշահ, խորհրդական Միհրան Նաճարեան, Նոր Մարաշի աւետարանական եկեղեցւոյ հոգեւոր հովիւ վերապտուելի Ռաֆֆի Մսըրլեան եւ Հայկազեան համալսարանի խնամակալութեան փոխ ատենապետ Ճան Սաղըրեան։ Ժողովին կը մասնակցէին նաեւ Կաթողիկոսութեանս Ազգային Կեդրոնական Վարչութեան Քաղաքական Ժողովի դիւանի անդամներ Սեդա Խտըշեան եւ Շահան Գանտահարեան, Կաթողիկոսարանի դիւանապետ Գերշ. Տ. Տաճատ Եպս. Աշըգեան։

Վեհափառ Հայրապետը բարի գալուստ մաղթեց համայն հայութեան հաւաքական տունը՝ խօսելով նման ճգնաժամային պայմաններու մէջ համախմբուելու եւ խորհրդակցելու անհրաժեշտութեան մասին՝ հայ եկեղեցւոյ մէկութեան շրջածիրին մէջ։
Ապա, Նորին Սրբութիւնը հանգամանալից պարզաբանումներ կատարեց տարածաշրջանի պատերազմին, այսօրուան դիւրաբեկ հրադադարին եւ անոր հետեւողութեամբ Լիբանանի մէջ արձանագրուող իրադարձութիւններուն մասին։

Այնուհետեւ ժողովը խորհրդակցութեան եւ քննարկման ճամբով արձանագրեց.-

ա) Համագաղութային այս հանդիպումը կը գումարուի Հայոց Ցեղասպանութեան 111 ամեակի նախօրեակին։ Ժողովականները կոչ կ՚ընեն Սփիւռքի թէ լիբանանահայ համայնքի բոլոր կառոյցներուն եւ կազմակերպութիւններուն համախումբ եւ միացեալ մարմիններով ոգեկոչելու Հայոց Ցեղասպանութեան զոհերուն յիշատակը եւ համակարգուած ձեւով մշակելու իրենց աշխատանքները՝ Ցեղասպանութեան միջազգային ճանաչման եւ անոր հետեւանքներուն վերացման առումներով։
 

բ) Հայկական համայնքներու հոգեւոր եւ ազգային մարմինները կը շարունակեն մօտէն հետեւիլ տարածաշրջանի տարբեր երկիրներուն մէջ ապրող հայութեան իրավիճակին, դիմագրաւած դժուարութիւններուն եւ առօրեայ հաղորդակցութիւններով կը փորձեն համակարգել համասփիւռքեան կեդրոններու եւ տեղւոյն հոգեւոր-ազգային մարմիններու աշխատանքները։

գ) Լիբանանի պարզած այս դժուար պայմաններուն մէջ լիբանանահայ համայնքը իր զօրակցութիւնը կը վերահաստատէ հանրապետութեան նախագահին եւ պետական կառոյցներուն կայացուցած որոշումներուն, ինչ կը վերաբերի երկրի տարածքային ամբողջականութեան պահպանման եւ գերիշխանութեան իրաւունքի գերադասման։

դ) Կը դատապարտէ Իսրայէլի կողմէ Լիբանանի դէմ շարունակուող յարձակումները, լիբանանեան տարածքներու գրաւումը, հրադադարի խախտումները եւ ժողովուրդին բռնի տեղահանումը։

ե) Կ՚ընդգծէ հրամայականը ներ-լիբանանեան կայունութիւնն ու անդորրութիւնը պահպանելու եւ գերլարուած իրավիճակներ չստեղծելու, յատկապէս այս գերզգայուն իրավիճակին մէջ։

զ) Շեշտելով հայութեան պատմական արմատներու գոյութիւնը Լիբանանի մէջ, ժողովը կոչ կ՚ուղղէ Լիբանանին, իբրեւ ցեղասպանութեան ենթարկուած եւ անոր տառապանքներն ու հետեւանքները կրած ժողովուրդ, միակամ եւ միասնական կեցուածքներով դիմակայելու ճգնաժամային պայմանները եւ Քրիստոսի Յարութեան հետեւողութեամբ հաւատալու մայրիներու երկրին վերականգնումին։

է) Լիբանանահայ համայնքը իր համասփիւռքեան տարողութիւն ունեցող հոգեւոր եւ ազգային կառոյցներով կը շարունակէ հիմնական դերակատարութիւն ունենալ համահայկական առաջադրանքներուն ընդառաջ տարուող աշխատանքներուն մէջ։ Այդ դերակատարութեան շարունակականութեան նկատմամբ վառ պէտք է պահել ժողովուրդին մօտ հաւատքն ու վճռակամութիւնը։

ը) Այս առումով ալ ժողովը կ՚ողջունէ հայ քաղաքական կուսակցութիւններուն միջեւ կայացող հերթական խորհրդակցութիւնները, ինչպէս նաեւ հայկական բարեսիրական կազմակերպութիւններուն համակարգուած աշխատանքները՝ յատկապէս օժանդակելու բռնատեղահանումներուն հետեւանքով Լիբանանի զանազան շրջաններոն մէջ յայտնուած գաղթականական զանգուածներուն։ Ժողովը որոշեց յաւելեալ թափ տալ այս աշխատանքին եւ յանձնարարեց երեք համայնքներու հոգեւոր առաջնորդներուն միասնաբար խորհրդակցելու գաղթականական շրջանակներուն օժանդակութիւններ հասցնելու կարելիութեան շուրջ։

թ) Հայ հոգեւոր պետերը կ՚աղօթեն առ բարձրեալն Աստուած խաղաղութիւն շնորհելու շրջանին եւ յատկապէս Լիբանանին, որպէսզի վերջ գտնեն այս արհաւիրքներն ու մարդկային ողբերգութիւնները, եւ Լիբանանը վերստին վերադառնայ համակեցութեան, փոխըմբռնման ու փոխհասկացողութեան սկզբունքներու վրայ կառուցուած կեանքին։

Համասփիւռքեան եւ լիբանանեան մակարդակներով հայկական եկեղեցիներու պետերու եւ ազգային մարմիններու ներկայացուցիչներու այս խորհրդակցական եւ ներկայացուցչական հաւաքը հերթական արձանագրումն է համախմբուածութեան եւ յատկապէս ճգնաժամային պայմաններու մէջ մեր համընդհանուր աշխատանքներուն ուղեցոյցի ճշդումին»։