«Արտաշատ» բժշկական կենտրոնի մոտ հրդեհ է բռնկվել «Nissan»-ում. կան վիրավորներՔննարկվել է Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի հետ համագործակցության ընդլայնումըԽոշոր ջրանջատման ընթացքում «Վեոլիա Ջուր»-ը միաժամանակ մի քանի տեխնիկական խնդիր է լուծել
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը (ուղիղ)
Պատերազմը մեր ընտրությունը չէր, մեզ դրան դրդեց Հայաստանը. Ալիև
Այսօր ներկայացրել եմ վերաքննիչ բողոք Արթուրի կալանքի դեմ․ փաստաբան
ՀՀ ԱԳՄԱ նախարարի և ԵԱՀԿ գործող նախագահի համատեղ մամուլի ասուլիսը (տեսանյութ)Իրազեկում․ Տավուշի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակ44-ամյա տղամարդը պարբերաբար սեռական բռնության է ենթարկել 13-ամյա դստերը․ նա ձերբակալվել է
Բաքուն մեղադրում է Անկարային իր դեմ սոցցանցային արշավ իրականացնելու մեջ
Ռեփեր Navai-ին ձերբակալվել է ՂազախստանումԼուծումը այնպիսին պետք է լինի, որ սահմանի երկու կողմերում անկլավներ/էքսկլավներ չլինեն. և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում այս ըմբռնումը ավելի առարկայանում է. Փաշինյան
Առավել ակտիվ ենք գործելու Գագիկ Ծառուկյանին օգնելու հարցում. հայտարարություն
Պետք չէ ջղայնացնել. Փաշինյան ողջունեց Երևանի քաղաքապետարանի քանդման գործողությունները Աջափնյակում Մենք այստեղ ենք բարձրաձայնելու, որ չենք մոռանում և պայքարում ենք. Արտակ Բեգլարյան
«Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի, որ էբոլա վիրուսը Հայաստան չներթափանցի
Չեք կարող խոսել ժողովրդավարության մասին, երբ խոսում եք՝ «կզացնելու եմ», «սատկացնելու եմ», «ասֆալտին եմ փռելու», «ինչու չես զոհվել» բառապաշարով. ակցիաՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանի հետ կարող է տարածքներ փոխանակվեն
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Առաջիկա իմ ամենակարևոր անելիքը համարում եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վավերացումը. Փաշինյան
COP17. Երևանում որ փողոցներն են փակ լինելու հոկտեմբերի 15-ին և 16-ին. ՆԳՆ-ի հորդորըԿայացել է Արարատ Միրզոյանի և Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Զելենսկին պետք է հրաժարական տա. ՄասկԿկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները. «Հրապարակ»Իսրայելի ռազմաօդային ուժերը և բանակը գրոհներ են սկսել Լիբանանի ուղղությամբ
Այսօր Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է
«Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ Կառավարության դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Ուսանողական ցույցեր և բախումներ` Ալբանիայում. կան մի քանի տասնյակ վիրավորներԵ՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»
Շաքի մտած ադրբեջանցու հարազատները հարցազրույց են տվել
Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. Աբովյան
Մամուլ

«Հրապարակ»․ Ալեն Սիմոնյանի խոստովանությունը Թուրքիայում

«Հրապարակ» թերթը գրում է.

«ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Թուրքիա այցի ընթացքում մի շարք աղմկահարույց հայտարարություններ է արել, որոնք, սակայն, ստվերվեցին Հայաստանում տիրող նախընտրական աժիոտաժի մեջ։ Ընդամենը վերջերս Ադրբեջանին Հայաստանի խաղաղության երաշխավոր համարող Սիմոնյանը Ստամբուլում հայկական մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ դժգոհել է Ադրբեջանից՝ ընդգծել, որ, փաստորեն, մեր «երաշխավորը» տորպեդահարում է հայ-թուրքական հարաբերությունները, խոչընդոտում է սահմանի բացմանը, ասել է թե` Հայաստանը պահում է շրջափակման մեջ։

Ստամբուլում հայկական մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Սիմոնյանն անդրադարձել է հարցին, թե ինչու հայ-թուրքական սահմանը չի բացվում։ «Ակնհայտորեն չեմ կարող ասել, թե ինչ է սպասվում։ Սկզբում ասվում էր, որ Լեռնային Ղարաբաղի հարցը չլուծվելու դեպքում սահմանը չի բացվի։ Այնուհետեւ հայտարարեցին, որ ԼՂ հարցը լուծված է։ Դրանից հետո առաջ քաշվեց Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը։ Մենք այդ համաձայնագիրը բանակցեցինք․ դա բարդ եւ երկար գործընթաց էր, սակայն 17 կետի շուրջ հասանք համաձայնության, հանդիպեցինք ստորագրման համար, ձեռք սեղմեցինք, բայց, միեւնույն է, գործընթացը չավարտվեց»,- ասել է Սիմոնյանը՝ ըստ էության խոստովանելով, որ իրենց վարած արտաքին քաղաքականությունը ձախողվել է, իրենց հաշվարկները սխալ են դուրս եկել, եւ զիջումների քաղաքականությունն իրեն չի արդարացնում, ճիշտ հակառակը` մեր թշնամիների ախորժակը գնալով բացվում է, երբ տեսնում են, թե ինչ կակղամորթ իշխանություն է ղեկավարում Հայաստանը։ Սիմոնյանը նաեւ անդրադարձել է Ադրբեջանի դերակատարմանը հարաբերությունների հաստատման գործընթացում։ «Ադրբեջանը, իր լոբբինգի եւ ազդեցության միջոցով, կարող եմ ասել, որ այս պահին խոչընդոտում է գործընթացին, որովհետեւ մի կողմից մեզ հետ բանակցում է, մյուս կողմից թույլ չի տալիս, որ Թուրքիան մեզ հետ բանակցի։ Սա տարօրինակ իրավիճակ է։ Թուրքիան կարծես դարձել է այս հարաբերությունների գերին»,- փակագծեր է բացել ԱԺ նախագահը։

Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Քրիստինե Վարդանյանն այդքան էլ զարմացած չէ Ալեն Սիմոնյանի աղմկոտ հայտարարություններից։ «Ալեն Սիմոնյանը վաղուց է նմանվել ընտանիքի խոսակցությունները դուրս հանող երեխայի»,- նկատում է նա: «Նա իմպուլսիվ հայտարարություններով աչքի ընկած գործիչ է, որը շատ հաճախ է արտահայտել ներքին խոսակցությունները, որոնք եղել են իր թիմում։ Օրինակ, երբ Ալեն Սիմոնյանը հայտարարում էր, որ գերիներն իր համար գոյություն չունեն, դա Հայաստանի պաշտոնական տեսակետն էր, երբ հայտարարեց, որ Ադրբեջանն է Հայաստանի երաշխավորը, դա եւս իշխող ուժի տեսակետն է»։

Ընդդիմադիր պատգամավորը նկատում է, որ Ալեն Սիմոնյանն իր վերջին հայտարարությամբ մի քանի բանի մասին է խոստովանել․ «Ալեն Սիմոնյանն այս հայտարարությունով հաստատում է, որ այսքան տարի իրենք բանակցել են նախապայմաններով, ինչը համառորեն ժխտում էին, երբ մենք ասում էինք, որ Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու, սահմանը բացելու համար առաջ է քաշում նախապայմաններ, փաստորեն, այդպես էլ եղել է, եւ իրենք գնացել են նախապայմանները բավարարելու ճանապարհով, բայց մինչեւ այս պահը շարունակվում է սահմանը փակ մնալ, ինչ խոստացել են, չի եղել, անգամ դիվանագիտական անձնագիր ունեցողների համար է այն փակ»։

Քրիստինե Վարդանյանի գնահատմամբ՝ ստացվում է, որ Ալեն Սիմոնյանի վկայակոչած խաղաղության, անվտանգության երաշխավորը, փաստորեն, խոչընդոտում է Հայաստանի եւ մյուս հարեւանի հարաբերությունների կարգավորմանը։ «Ինչպե՞ս կարող է երաշխավորը խոչընդոտել մեր հարաբերությունները Թուրքիայի հետ, էլ չասենք, որ Թուրքիային գերի պահի։ Սա անվտանգության երաշխավորի պահվա՞ծք է։ Ստացվում է՝ Ալեն Սիմոնյանն ուղիղ հայտարարում է, որ Ադրբեջանը ջանքեր է գործադրում, որպեսզի Հայաստանը մնա մեկուսացման մեջ, իսկ Ալեն Սիմոնյանը տեղյա՞կ է, որ դեպի ծով սահման չունեցող երկրի համար սահման փակելը պատերազմական ակտ է, սա նշանակում է, որ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ իրականացնում է պատերազմական ակտ»,- նշում է ընդդիմադիր պատգամավորը, նաեւ ընդգծում, որ սրանով հաստատում են, որ Ադրբեջանն իրականում Հայաստանի հետ խաղաղության օրակարգ չունի․ «Եվ հետո․ երբ ասում են՝ հիբրիդային պատերազմ, այսպիսով խոստովանում են, որ Ադրբեջանը մեր դեմ հիբրիդային պատերազմ է վարում»»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում