«Արտաշատ» բժշկական կենտրոնի մոտ հրդեհ է բռնկվել «Nissan»-ում. կան վիրավորներՔննարկվել է Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի հետ համագործակցության ընդլայնումըԽոշոր ջրանջատման ընթացքում «Վեոլիա Ջուր»-ը միաժամանակ մի քանի տեխնիկական խնդիր է լուծել
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը (ուղիղ)
Պատերազմը մեր ընտրությունը չէր, մեզ դրան դրդեց Հայաստանը. Ալիև
Այսօր ներկայացրել եմ վերաքննիչ բողոք Արթուրի կալանքի դեմ․ փաստաբան
ՀՀ ԱԳՄԱ նախարարի և ԵԱՀԿ գործող նախագահի համատեղ մամուլի ասուլիսը (տեսանյութ)Իրազեկում․ Տավուշի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակ44-ամյա տղամարդը պարբերաբար սեռական բռնության է ենթարկել 13-ամյա դստերը․ նա ձերբակալվել է
Բաքուն մեղադրում է Անկարային իր դեմ սոցցանցային արշավ իրականացնելու մեջ
Ռեփեր Navai-ին ձերբակալվել է ՂազախստանումԼուծումը այնպիսին պետք է լինի, որ սահմանի երկու կողմերում անկլավներ/էքսկլավներ չլինեն. և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում այս ըմբռնումը ավելի առարկայանում է. Փաշինյան
Առավել ակտիվ ենք գործելու Գագիկ Ծառուկյանին օգնելու հարցում. հայտարարություն
Պետք չէ ջղայնացնել. Փաշինյան ողջունեց Երևանի քաղաքապետարանի քանդման գործողությունները Աջափնյակում Մենք այստեղ ենք բարձրաձայնելու, որ չենք մոռանում և պայքարում ենք. Արտակ Բեգլարյան
«Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի, որ էբոլա վիրուսը Հայաստան չներթափանցի
Չեք կարող խոսել ժողովրդավարության մասին, երբ խոսում եք՝ «կզացնելու եմ», «սատկացնելու եմ», «ասֆալտին եմ փռելու», «ինչու չես զոհվել» բառապաշարով. ակցիաՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանի հետ կարող է տարածքներ փոխանակվեն
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Առաջիկա իմ ամենակարևոր անելիքը համարում եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վավերացումը. Փաշինյան
COP17. Երևանում որ փողոցներն են փակ լինելու հոկտեմբերի 15-ին և 16-ին. ՆԳՆ-ի հորդորըԿայացել է Արարատ Միրզոյանի և Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Զելենսկին պետք է հրաժարական տա. ՄասկԿկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները. «Հրապարակ»Իսրայելի ռազմաօդային ուժերը և բանակը գրոհներ են սկսել Լիբանանի ուղղությամբ
Այսօր Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է
«Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ Կառավարության դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Ուսանողական ցույցեր և բախումներ` Ալբանիայում. կան մի քանի տասնյակ վիրավորներԵ՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»
Շաքի մտած ադրբեջանցու հարազատները հարցազրույց են տվել
Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. Աբովյան
Մամուլ

«Հրապարակ»․ Հայաստանի իշխանությունները փորձում են խաղալ մեր բոլորի հույզերի հետ

«Հրապարակի» զրուցակիցն Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն է:

- Արցախում ադրբեջանցիները շարունակում են վանդալիզմը մշակութային կոթողների, հայկական հուշարձանների նկատմամբ: Շատերն անդրադառնում են այդ թեմային: Երեկ նաեւ Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդն է հայտարարություն տարածել, որ Ադրբեջանը շարունակում է Արցախում հայկական մշակութային հոգեւոր ժառանգությունը ոչնչացնել՝ հիմնահատակ քարուքանդ անելով դրանք: Անգամ Ստեփանակերտի նորակառույց մայր եկեղեցին են հողին հավասարեցրել: Չնայած այս ամենին, Հայաստանի իշխանությունները շարունակում են խաղաղության մասին ճամարտակել եւ հանրության աչքին թոզ փչել, թե Ադրբեջանի հետ խաղաղություն են հաստատել: Ինչո՞ւ է Փաշինյանի ընկեր Ալիեւը նման վայրագությունների դիմում, եւ, ի վերջո, ի՞նչ կարող է անել Հայաստանը՝ այդ ամենը կանխելու համար:

- Ինչո՞ւ են նման քայլերի դիմում ադրբեջանցիները, որովհետեւ նրանք վարում են հստակ ռազմավարական` ցեղասպանական քաղաքականություն: Այդ քաղաքականությունը ոչ միայն հայերին իրենց բնօրրանից դուրս հանելն էր` ներառյալ Արցախի ժողովրդի բռնի տեղահանությունը, այլեւ հայկական պատմական հետքերը` պատմական, մշակութային, ինչու չէ՝ իրավական, վերացնելն է: Նրանք ամեն գնով փորձում են պատմությունը խեղաթյուրել, որպեսզի կանխեն հետագայում արցախցիների պահանջները, վերադարձի հարցը եւ այլն: Այս տրամաբանության շրջանակներում էլ հերթով քանդում են հայկական քրիստոնեական կոթողները, այդ թվում` եկեղեցիները, գերեզմաններն ու հուշարձանները: Նրանք նաեւ փոխում են որոշ դեպքերում դրանց ինքնությունը եւ հերթական անգամ խեղաթյուրում պատմությունը՝ ներկայացնելով, թե իբր դրանք հայկական չեն: Ի՞նչ կարող է Հայաստանն անել այս պարագայում․ առաջին հերթին Հայաստանի իշխանությունները չպետք է այդքան շատ խոսեն խաղաղության մասին, ինչո՞ւ, որովհետեւ խաղաղություն ասելով խաղաղությունը չի գալիս, ինչպես որ տոլմա ասելով տոլմա չես ուտի: Տոլմա ուտելու համար նախ պետք է կարողանաս այն պատրաստել, եփել, մարսել…. Խաղաղության մասին այսքան շատ անիմաստ խոսելու փոխարեն պետք է գործել դրան հասնելու համար: Գործել խաղաղության համար՝ նշանակում է հակամարտության բոլոր հարցերի հետ առերեսվել, այլ ոչ թե անտեսել դրանք: Բոլոր հիմնախնդիրները պետք է հասցեագրվեն, այլ ոչ թե դրանց վրա պետք է աչք փակել, դրանք անտեսել: Ադրբեջանի ժողովրդին, ոչ թե իշխանություններին, նույնպես պետք է խաղաղությունը, Հայաստանին եւս անհրաժեշտ է խաղաղություն` խորքային եւ համապարփակ իմաստով։ Դրա համար պետք է մշակութային-հոգեւոր ժառանգության հարցերը եւս հասցեագրվեն եւ լուծվեն: Արցախ վերադարձի հարցը նույնպես պետք է հասցեագրվի: Հայատյացության գաղափարները պետք է արմատախիլ արվեն նախ` այդ ամենին հասնելու համար: Հենց այդ գաղափարախոսությունն է այս բոլոր արհավիրքների հիմքը եւ հիմնական պատճառը: Հայաստանի իշխանությունները ցանկանում են ուղղակի խաղալ, խաղալ թատրոն եւ խաղալ մեր բոլորի հույզերի հետ, մեր ճակատագրի հետ եւ այլն: Ադրբեջանի եւ միջնորդ ԱՄՆ-ի հետ բանակցություններում այս հարցը պետք է շատ կոշտ դրվի: Չի կարող լինել խաղաղություն, եթե քանդվում է հայկական մշակութային ժառանգությունը, եթե դրանք հողին են հավասարեցվում եւ այլն: Պետք է այդ հարցերը ոչ թե հայելային քննարկումների թեմա դառնան, այլ՝ հստակ բանակցությունների առարկա, որի համար իշխանություններն իսկապես կանհանգստանան:

- Միջազգային հանրությունը հաճախ չի էլ իմանում տեղի ունեցողի մասին, քանի որ Հայաստանի իշխանությունները դրանց վերաբերյալ ընդհանրապես չեն խոսում եւ դեռ մի բան էլ հրաժարվում են միջազգային հայցերից: Արդյոք չպե՞տք է ՀՀ իշխանությունները գոնե այս ամենի մասին միջազգային հարթակներում խոսեն, տեղեկացնեն:

- Մասնակիորեն` այո: Ամեն դեպքում, ով ցանկանում է, նա տեսնում է: Դիվանագիտության մեջ պետք է այս թեման բարձրաձայնեն, այս թեման ավելի շատ ունի դրա կարիքը: Միջազգային մեխանիզմները պետք է գործարկվեն: Հայաստանն ունի գործիքակազմեր՝ թե՛ իրավական, թե՛ քաղաքական եւ դիվանագիտական, որոնք շատ հանգիստ կարող է կիրառել, վստահաբար՝ դրանք կթողնեն իրենց ազդեցությունը: Առնվազն բանակցություններում այս հարցի բարձրաձայնումը նվազագույն բանն է, որ կարելի է անել: Պետք է հստակ պայման դրվի` չի կարող լինել բանակցություններում առաջընթաց, եթե Ադրբեջանը շարունակում է իր ցեղասպանական քաղաքականությունը: