Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հրաժարական է ներկայացրել. Մակրոնը չի ընդունել այնՀավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՈւշագրավ էին հատկապես միանշանակ օրինակելի և հարգանքի արժանի իրանական պետական համակարգի՝ տարբեր սցենարների պարագայում գործելու մասին Արաղչիի բացահայտումները. իրանագետԱյսօր լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում
Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 30-35 երիտասարդ կնոջ մարմին
Տիեզերական արդարություն կա Մակրոնի գլխին եկածի մեջ․ Մարինե Մանուչարյան«Անշրջելի խաղաղությունից» մինչև 2031 թվական․ ի՞նչ է փոխվել Փաշինյանի օրակարգում. ՍուրենյանԽոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այնԿալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում են

Գագիկ Ծառուկյանն Արևաշողում և Գարգառում. «Ժողովրդի վստահությունն ամենամեծ պատասխանատվությունն է»

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը շարունակել է ուղևորությունը Լոռու մարզում՝ այցելելով Արևաշող գյուղ, որտեղ նրա հանդիպումը սկսվել է հենց ճանապարհին. բնակիչները կանգնեցրել են ավտոշարասյունը և հրավիրել նրան աղ ու հաց կիսելու։

«Ես շատ շնորհակալ եմ ուշադրության, հրավերի համար, զգացված եմ։ Ամենակարևորը վստահությունն ու հարգանքն է։ Այսօր ոչ մեկին ոչնչով չես զարմացնի, բայց ջերմությունն ու հարգանքը զգացվում են։ Աստված ձեզ պահապան։ Ես միշտ ձեզ բարությամբ եմ հանդիպում»,- նշել է Ծառուկյանը։

 

Այնուհետև այցը շարունակվել է Գարգառ գյուղում։ Բնակիչներն ընդգծել են Ծառուկյանի ավանդը տարածաշրջանի զարգացման գործում. «Պարո՛ն Ծառուկյան, Դուք ժողովրդի հետ խոսում եք ոչ թե Ձեր գահից, այլ որպես հավասարը հավասարի։ Դուք շատ բան եք արել գյուղի համար»։

Գագիկ Ծառուկյանն ի պատասխան շեշտել է. «Ես այս հողի վրա ծնված մարդ եմ։ Կառուցել եմ դպրոցներ, մանկապարտեզներ, եկեղեցիներ, ստեղծել եմ աշխատատեղեր։ Բայց գլխավորն այն է, որ երիտասարդությունը չհեռանա, այլ ապագան տեսնի այստեղ»։

Նա նշել է, որ փոփոխությունները հնարավոր են միայն հասարակության մասնակցությամբ. «Եթե չմիավորվեք՝ ոչինչ չի փոխվի։ Սա ձեր երեխաների ապագայի հարցն է։ Պետք է մասնակցել, պետք է ակտիվ լինել»։

Հանդիպման առանձին թեմա է դարձել տաքսիստների վիճակն ու տուգանային միավորների (բալային) համակարգը, որը բնակիչներն անվանել են ամենացավոտ խնդիրներից մեկը։

Ըստ Ծառուկյանի, գործող մոտեցումն անարդար է. «Տաքսիստը, որն առավոտից երեկո ղեկին է, չի կարող հավասարեցվել այն մարդուն, որն օրական մեկ-երկու ժամ է մեքենա վարում։ Նրանք ունեն տարբեր ծանրաբեռնվածություն, տարբեր պատասխանատվություն և տարբեր իրականություն»։

Նա ընդգծել է, որ բալային համակարգը փաստացի զրկում է մարդկանց եկամտից. «Այսօր մարդն ազնիվ աշխատում է ընտանիք պահելու համար, բայց բալերի պատճառով նրան կարող են զրկել վարորդական իրավունքից։ Իսկ եթե նա զրկվում է իրավունքից՝ զրկվում է ապրուստի միջոցից։ Սա խնդրի լուծում չէ, սա հարված է ընտանիքին»։

Բնակիչները նաև հայտնել են, որ իրավիճակը զանգվածային բնույթ է կրում. «Այսօր հազարավոր վարորդներ մնում են առանց իրավունքի, նրանց մոտ կուտակվում են տուգանքներն ու սահմանափակումները։ Մարդիկ պարզապես չեն կարողանում շարունակել աշխատել»։

Ծառուկյանը նշել է մոտեցման վերանայման անհրաժեշտությունը. «Ես դեմ չեմ ճանապարհներին կարգուկանոն լինելուն։ Բայց կարգուկանոնը պետք է հաշվի առնի իրականությունը։ Չի կարելի նույն ձևով պատժել պրոֆեսիոնալ վարորդին և պատահական իրավախախտին»։

Նա հավելել է, որ համակարգը պետք է լինի ճկուն. «Եթե մարդը տարվա մեջ մի քանի սխալ է թույլ տվել՝ դա մի հարց է։ Բայց եթե մարդն ամեն օր ղեկին է և այդ չարչարանքով ընտանիք է կերակրում՝ նրա նկատմամբ պետք է այլ մոտեցում լինի»։

Կուսակցության առաջնորդի կարծիքով, խնդիրը դուրս է գալիս առանձին խախտումների շրջանակից. «Այսօր խոսքը տասնյակ հազարավոր մարդկանց մասին է, որոնք ռիսկի են դիմում մնալ առանց եկամտի։ Սա արդեն սոցիալական հարց է, այլ ոչ թե պարզապես վարչական»։