Պատերազմի լուրը քառակի անգամ ծանր էր ինձ համար. ուշքս ու միտքս Արցախում էր. Գագիկ Ծառուկյանի գրառումը«Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը». հերոս Մխիթար Գալեյանի մոր գրառումըՀայ զինվորը չի՛ պարտվել, հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել ենՄակրոնը հնարավոր է համարել ապագայում Ֆրանսիայի նախագահի պաշտոնին վերադառնալըԿոլիզեումը կրկին բացվել է զբոսաշրջիկների համար 22-ամյա աշխատակցի մահից հետոԱՄՆ-ը ստուգում է զորքերի պատրաստվածությունը Կուբայի շուրջ հնարավոր գործողության դեպքումԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունԻնձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաներըՆերկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ ԲադալյանԿիպրոսը Շենգենյան գոտի մտնելուց առաջ կվերանայի «ոսկե վիզաների» ծրագիրըԵվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Սերգեյ ԼավրովՀայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՔննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերԹրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային 32 տոկոսի․ հանրապետականներն ավելի հաճախ են դժգոհում տնտեսությունիցԼավրովը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջըԿատարի վարչապետը Նեթանյահուին անվանել է Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման գլխավոր խոչընդոտըԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱյսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն ԱզիզյանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըԴավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքինՎրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ Հայրապետյան
Հասարակություն

Փաշինյանական իշխանության հանցավոր ժխտողականությունն ու փարիսեցիությունը․ Արտակ Բեգլարյան

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրել է․

«Փաշինյանական իշխանության հանցավոր ժխտողականությունն ու փարիսեցիությունը.

Մինչ Փաշինյանը ադրբեջանական թեզերով ու հանցավոր ժխտողականությամբ հրաժարվում է ոչ միայն արդարության համար պայքարից, այլև՝ հայերի դեմ տեղի ունեցած ոճրագործությունների արձանագրումից և ցեղասպանական նոր ակտերի կանխման քայլերից, նրա ԱԳՆ-ը նշում է՝

«Հայաստանը պարտավորություն է զգում շարունակաբար և հետևողականորեն ներգրավված լինել նման հանցագործությունների (զանգվածային ոճրագործությունների) նշանների հայտնաբերմանն ու վաղ ահազանգմանը, աջակցել դրանց կանխարգելմանը և վերացմանը միտված նախաձեռնություններին»:

Սա հերիք չէ, նրանք հպարտանում են՝

«2025 թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստում միաձայն ընդունվել է Հայաստանի ներկայացրած «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա տասնամյակ» խորագրով բանաձևը։ 2026 թվականի մարտին ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 61-րդ նստաշրջանում հերթական անգամ միաձայն ընդունվել է Հայաստանի ներկայացրած «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը»:

***

Մի քանի հարց ԱԳՆ-ին՝

Որտե՞ղ և ու՞մ հանդեպ եք ստանձնում պատասխանատվություն ցեղասպանությունների կանխարգելման հարցում. դա ներառու՞մ է նաև հայ ժողովրդին, այդ թվում՝ արցախյան հատվածին, թե՞ նկատի ունեք միայն Մարս մոլորակի վրա:

Ինչպե՞ս եք կանխարգելում՝ բոլոր բանակցություններից ու փաստաթղթերից այդ թեմաները բացառելո՞վ, ադրբեջանական «հայելային» փաստարկներով հանցագործներին պատժելու պարտավորությունից հրաժարվելո՞վ, պաղեստինյան մշակութային ժառանգության պաշտպանության հանձնառություն ստանձնելո՞վ, իսկ հայկականը՝ անտեսելո՞վ, թե՞ էժան բենզին ներկրելով:

Ինչպե՞ս եք վաղ ահազանգում՝ հայատյացության ադրբեջանական քաղաքականությունն անտեսելո՞վ, ցեղասպանության զոհերի դեմ ներքին ատելության քարոզչություն վարելո՞վ, թե՞ ցեղասպանական ռեժիմի բոլոր պահանջները կատարելով:

Ինչպե՞ս եք վերացնում հետևանքները՝ միջազգային դատական հայցերից հրաժարվելո՞վ, Միջազգային քրեական դատարան չդիմելո՞վ, ցեղասպանության մեղքը այլ պետությունների ու զոհերի վրա գցելո՞վ, բռնի տեղահանվածների վերադարձի թեման փակելո՞վ, թե՞ զոհերի հայրենիքում իրենց հետքերի վերացման հանցավոր ջանքերին աջակցելով:

Ինչպե՞ս եք հարգում ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակն ու արժանապատվությունը՝ դրա մասին խոսող գիտնականին աշխատանքից ազատելո՞վ, ոճրագործություններից մազապուրծ փրկվածներին շարունակաբար վիրավորելո՞վ, թե՞ դրանց կատարողների Երևանում հյուրընկալելով:

Բոնուս հարց. իսկ ինչու՞ այդ «խիզախ կեցվածքով» Արցախի շրջափակման ժամանակ այդպես էլ պաշտոնապես չդիմեցիք ՄԱԿ-ի Ցեղասպանության կանխարգելման հատուկ խորհրդականին՝ որպես վաղ ահազանգման ու կանխարգելման միջազգային մեխանիզմ՝ չնայած 2023թ. Մարտի 15-ի կառավարության նիստում Փաշինյանի հրապարակային և ուղիղ հանձնարարությանը: Դե էլ չհարցնեմ Ցեղասպանության հանցագործության կանխարգելման ու պատժման մասին կոնվենցիայի մեխանիզմների չկիրառման պատճառների վերաբերյալ:

Ցեղասպանությունների կանխարգելման հարցում հանձնառություն ստանձնող իշխանությունը պետք է բավարար արժեքներ, մաքրություն, սկզբունքներ, վճռականություն ու հետևողականություն ունենա թե՛ ներքին և թե՛ արտաքին հարաբերություններում, ոչ թե մի ձեռքով աջակցի սեփական ժողովրդի ցեղասպանությանը և դրա լեգիտիմացմանը, իսկ մյուսով՝ տեսական պայքար մղի տեսական ոճրագործությունների դեմ»: