ԴՕԿ-ը դիմել է ՍԴ. Այսուհետ խոսելու են ոչ թե քաղաքական հայտարարությունները, այլ՝ ապացույցներըՀանրային հեռուստաընկերությունը հայտարարում է մրցույթ «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը ներկայացնելու համարԱմառային տապ և ջերմային հարված. ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համարՀայ տնտեսվարողների վերակողմնորոշումն այլ շուկաներ՝ կպահանջի տարիներ և զգալի ներդրումներ. ինչ հետևանքներ կունենան ՌԴ սահմանափակումներըԶենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
Պրովոկատորնե՛ր, հանգիստ թողեք ինձ, ես ուզում եմ մանդատ վերցնել ու Նիկոլի անձնական օգտագործման գործիք դառնալ. սա է գործարար Կարապետյանի ասելիքը
Ռուսաստանը կշարունակի հարվածներ հասցնել Ուկրաինայի քաղաքներին․ ՊեսկովԽոստացած 50 միլիոն եվրոյից ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 միլիոն անհետաձգելի աջակցությունՈւկրաինան շարունակում է անօդաչուներով հարվածել Մոսկվային «Եթե կա հաջողության հասնելու թեկուզ փոքր շանս, 100 տոկոսով այդ շանսը օգտագործելու ենք». «Միասնության թևերը» չի կիսում տեսակետը, թե ՍԴ դիմելը անիմաստ էրԸնդդիմությունը պահանջում է ՍԴ-ից կամ նշանակել ընտրությունների 2-րդ փուլ կամ արդյունքները անվավեր ճանաչել այս ընտրությունըՀունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլըԻրանը պատրաստ է նոր ռազմական գործողությունների. ԻՀՊԿՌուբեն Հակոբյանը կատարել է ատելnւթյուն, խտրականnւթյուն, անհանդուրժողականություն, թշնшմանք հրահրելու և քարոզելու վերաբերյալ հայտարարություններ. ՔԿ Ադրբեջանն անտունների է ուղարկել բնակվելու օկուպացված ՍտեփանակերտումԻսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին. զոհերի թիվն աճում էՔաղաքացու լռության պատճառով անգամ կատարյալ Սահմանադրությունը դառնում է դատարկ թուղթ. Իսահակ ՍրբազանԿապահովենք Կիևյան կամուրջի երկարաժամկետ շահագործման հուսալիություն. քաղաքապետարան«Փյունիկում» սպասում են Հենրիխ Մխիթարյանին (տեսանյութ)ԱՄՆ-ն և Իրանը դեռևս չեն համաձայնեցրել Շվեյցարիայում կայանալիք բանակցությունների մանրամասներըՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել էԻրանը վերջին պահին հետաձգեց Շվեյցարիայում կայանալիք բանակցությունները. հայտնի են պատճառներըՉդրոշմավորված «Կիլիկիան»՝ շուկայում, ստվե՞ր, թե՞ տեխնիկական վրիպակ. Hetq.amՄիհրան Պողոսյանը միանում է Սամվել Կարապետյանի կոչին Ինչ-որ նոր գործ են հորինել և կարել․ Ռուբեն Հակոբյանի որդի (տեսանյութ)
Մահացել է «Միսիս Եվրոպա 2022» գեղեցկության մրցույթում Հայաստանը ներկայացրած մոդել, հադրութցի Վերա Սաֆարյանը (լուսանկարներ)
Մեծավան գյուղից «Օպել» էին գողացել. 20-ամյա երիտասարդներն ինքնակամ ներկայացել են ոստիկանություն (տեսանյութ)«Նոա» ՖԱ․ Արմեն Նիկողոսյանի հրաժարականը կարող է դառնալ կարևոր սկիզբ
Կալանավորված Դավիթ Ղազինյանը հայց է ներկայացրել ԿԸՀ-ի դեմ
Մեր սրտերն ու աղոթքները Նարեի ավագ քրոջ և ընտանիքի հետ են. Փամբակում խեղդված 7-ամյա փոքրիկը մեր սիրելի «Օրրանի» սաներից էրՍԴ-ն պարտավոր է գործը քննել և որոշում ընդունել դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո․ ՍԴ Գեղհովիտ գյուղում Mercedes-ը վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի․ վերջինս հոսպիտալացվել էԻրանը պատրաստ է թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել միջուկային օբյեկտներՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներԿԸՀ-ն հրապարակել է ԱԺ ընտրությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներըԱնիմաստ է դիմել Սահմանադրական դատարան, քանի որ ՍԴ որոշումն այս իրավիճակում ի սկզբանե հայտնի է. ԱԺՄ հայտարարությունըԺամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհը Լոռու մարզում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄԱշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոցԻնչ են հայտարարագրել Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամները. «Հրապարակ»Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Մովսես Խորենացի» մեդալակիր Ռիտա Շառոյանը
«Հայաստան» դաշինքից Ռուսլան Բարսեղյանը կալանավորվեց 2 ամսով, Ասատուր Քոչարյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք
«Ուժեղ Հայաստանը» ՍԴ մուտքագրել է արել ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումը
Աշոտ Եղիազարյանը կալանավորվել է
Արմենին կալանավորել ստացվել է, բայց սկզբունքներից հետ կանգնեցնել երբեք չի ստացվի. ԱբրահամյանՓամբակ գետում շարունակվում են անհետացած երեխայի որոնողական աշխատանքներըԵրևանն ու Վաշինգտոնը քննարկել են ռազմավարական գործընկերության հարցերԳորիսում կայացավ «Ակսել Բակունցը արդի գիտական ընթերցումների մեջ» հանրապետական գիտաժողովը (լուսանկարներ)Հունիսի 20-ին +37°C շոգ է սպասվում
Այս պահին եկել են ինձ ձերբակալելու. Ռուբեն Հակոբյան
Հասարակություն

«Առաջարկ Հայաստանին»-ը Գյումրու համար յոթ նախագիծ է ներկայացրել

«Առաջարկ Հայաստանին»-ը ներկայացրել է Գյումրիի համար յոթ նախագիծ՝ իրական լուծումներ։

«Կարևորագույն սկզբունքը.

Գյումրու զարգացման բանալին գրագետ, համակարգային որոշումների մեջ է, որոնց կարևոր մասը կայացվում է Երևանում։ Մենք իրավունք չունենք Գյումրին մենակ թողնել իր խնդիրների հետ։ Կառավարությունը պիտի թև ու թիկունք լինի Գյումրուն՝ առանցքային կարևորության հարցերը լուծելու համար։

Բոլոր կարևորագույն որոշումները պիտի կայացվեն՝ հաշվի առնելով տեղական իշխանությունների և բնակիչների առաջարկները։ Գյումրու խնդիրների լուծման բանալին Երևանի գրագետ մոտեցման մեջ է։

Գագիկ Ծառուկյան

Գյումրին իր քաղաքական, տնտեսական և մշակութային կարևորությամբ առանցքային է մեր երկրի համար, Գյումրու խնդիրները համապետական նշանակության են, ուրեմն նաև դրանց լուծումները պետք է գտնվեն միասնական, համակարգված մոտեցումների միջոցով՝ տեղական իշխանություններին ակտիվորեն աջակցելով։ Գյումրին կարիք ունի մասշտաբային, խոշոր ծրագրերի, որոնց լիարժեք և արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է գրագետ համագործակցություն՝ տեղական ինքնակառավարման մարմինների, կառավարության ու նաև օրենսդիր մարմնի միջև։

«Առաջարկ Հայաստանին» ծրագրում Գյումրին առանձնահատուկ տեղ է զբաղեցնում։ Մենք առաջարկում ենք զարգացման յոթ յուրահատուկ նախագիծ՝ քաղաքի նշանակությանն ու ներուժին համապատասխան։

Նախագիծ 1. Գյումրին՝ հյուսիսային դարպաս

Գյումրին որպես մեր իրական «Հյուսիսային դարպաս» ընկալելը թույլ կտա Շիրակի աշխարհագրական դիրքը վերածել երկարաժամկետ տնտեսական առավելության:

Այս ծրագրի իրականացման համար անհրաժեշտ առանցքային որոշումներն են.

• Բավրա տանող ճանապարհի շինարարության ավարտը,

• սահմանային ենթակառուցվածքների արդիականացումը,

• Կարս-Գյումրի լոգիստիկ ուղղության զարգացումը,

• պահեստային, սպասարկման և լոգիստիկ աշխատատեղերի ստեղծումը,

• Գյումրու օդանավակայան-սահման-բիզնես կապը:

Ծրագրի արդյունքը՝ առևտրի, տարանցման, ներդրումների և զբաղվածության աճ:

Նախագիծ 2. Արդյունաբերական մայրաքաղաք

Թեթև արդյունաբերության ոլորտում տասնամյակներով առկա ինժեներական, տեքստիլ ոլորտի վարպետների, բարձրակարգ բանվորների և այլ մասնագետների ներուժը թույլ են տալիս Գյումրին վերստին դարձնել Հարավային Կովկասի թեթև արդյունաբերության մայրաքաղաքը։

- «Արդյունաբերական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Գյումրիում պետք է գործարկել Շիրակի Արդյունաբերական Գոտին՝ անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքներով, հարկային արտոնություններով և բիզնեսի կազմակերպման համար էական այլ պայմաններով։

- Գյումրին ունի ներուժ՝ դառնալու Հայաստանի ժամանակակից նորաձևության կենտրոնը՝ զարգացնելով ինչպես ազգային տարազների, այնպես էլ ժամանակակից մոդելային հագուստների ձևավորման ինդուստրիան։

- Գյումրին կարող է դառնալ նաև ինժեներական քաղաք, եթե բարձրագույն կրթական հաստատությունների ուսումնական ծրագրերը նպատակաուղղվեն դեպի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտ՝ այն համալրելով տեղական կադրերով։

- Անհրաժեշտ է խելամտորեն վերականգնել և վերագործարկել մի շարք համակարգաստեղծ գործարաններ, այդ թվում՝ Գյումրու հայտնի «Քարմշակմեքենա» ձեռնարկությունը՝ այն նորից դարձնելով հանրապետության քարամշակման շղթայի կարևոր մասը։

Նախագիծ 3. Լոգիստիկ կենտրոն

Գյումրին իր տնտեսաաշխարհագրական դիրքով կարող է հավակնել տարածաշրջանային լոգիստիկ կենտրոնը դառնալուն։ Դեպի Վրաստան և Գյումրի-Կարս ուղղության հավանական վերաբացումը քաղաքը կդարձնի բանուկ երկաթուղային հանգույց։

Քաղաքի շուրջ պետք է գործարկվեն համապատասխան լոգիստիկ կարողություններ՝ պահեստային տնտեսություններ, բեռնող-բեռնաթափող կռունկներ, խոշոր և բեռնատար ավտոմեքենաների կայանատեղիներ և տեխնիկական սպասարկման կայաններ։

Այս ներդրումային նախագիծը կարող է իրականացվել արտահանող-ներմուծող խոշոր ընկերությունների համատեղ կոնսորցիումի ձևավորման միջոցով։

Նախագիծ 4. Փոքր և միջին բիզնեսի քաղաք

Նախագծի էությունը․ ստեղծել պայմաններ, որոնց դեպքում Գյումրիում (Շիրակում) ապրելն ու վաստակելն ավելի շահավետ է, քան հեռանալը։

• պետական երաշխիքներով փոքր և միջին ձեռնարկությունների արտոնյալ վարկավորում

• բոլոր կարևոր բանկերի ներկայություն

• աջակցություն նորարարական բիզնեսին

• ծառայությունների ոլորտի գործունեության խթանում

• արդյունաբերության ոլորտի խրախուսում

• արհեստների պահպանում և զարգացում

• ստեղծագործական ոլորտների խրախուսում

• «Made in Gyumri» ապրանքանիշի կայացում և զարգացում։ Արդյունք՝ աշխատատեղեր, եկամտի աճ, ինքնազբաղվածության զարգացում և միգրացիայի կրճատում:

Նախագիծ 5. Հայաստանի մարզական մայրաքաղաք

Այստեղ պաթոսն արդարացված է․ հպարտություն, կարգապահություն, միջազգային իմիջ։ Նախագծի էությունը սպորտը կրթության, առողջապահության և սոցիալական շարժունակության հիմք դարձնելն է։

Նախագծի հիմքում պետք է լինեն կառավարության որոշումներ՝ հետևյալ կետերի շուրջ․

• Շիրակի մարզում ազգային մարզական կառույցների տեղակայում, կառուցում

• երիտասարդական թիմերի մարզական կենտրոնների ստեղծում

• բոլոր երեխաների համար անվճար մարզադպրոցներ և խմբակներ

• մարզչական համակարգի և ենթակառուցվածքների պետական ֆինանսավորում

• ազգային և միջազգային մրցումների պարբերական անցկացում։

Գյումրին պետք է դարձնել միջազգային խոշոր մրցաշարերի ճանաչված կենտրոն։

Նախագիծ 6. Առողջ քաղաքի մոդել՝ ընդօրինակման համար

Քաղաք առանց թմրանյութերի և այլ վնասակար կախվածությունների, առողջ կենսաշխարհի զարգացած միջավայրով։ Նախագծի էությունը պետական համապարփակ ծրագիրն է՝ ուղղված երեխաների և երիտասարդների պաշտպանությանը, առողջ ապրելակերպի ձևավորմանը և անվտանգ քաղաքային միջավայրի ստեղծմանը։

Պետության կողմից իրականացվող միջոցառումներ․

• թմրամիջոցների և այլ կախվածությունների կանխարգելում դպրոցներում (կյանքի հմտություններ, հոգեկան առողջություն),

• դպրոցական հոգեբաններ և սոցիալական աշխատողներ՝ պետության հաշվին,

• երեխաների և դեռահասների անվճար մուտք դեպի սպորտ, ակումբներ և խմբակներ,

• վաղ բժշկական և հոգեբանական օգնություն,

• վերականգնողական և սոցիալական ադապտացիա՝ առանց խարանի,

• կոշտ և համակարգային պայքար թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ,

• հանրային տարածքների բարելավում և լուսավորություն,

• բնապահպանական նախագծերի իրականացում

Տեսանելի ժամկետում Գյումրին կդառնա Հայաստանի առաջին քաղաքը՝ առողջ և անվտանգ քաղաքային միջավայրի կայուն մոդելով, որը կիրառելի է ազգային մակարդակում

Նախագիծ 7. Ավանդույթների և նոր տեսլականների քաղաք

Գյումրու պատմական ինքնությունը համատեղել ժամանակակից զարգացման և երիտասարդների համար ստեղծվող հնարավորությունների հետ:

Պետական աջակցություն՝ հետևյալ կետերով․

• պատմական թաղամասերի պահպանում և վերականգնում

• փառատոնների և տոնավաճառների կանոնավոր օրացույց

• աջակցություն թատերական և համերգային կյանքին

• արհեստների և ստեղծագործական տարածքների զարգացում

• երիտասարդության ներգրավվածություն մշակութային և քաղաքային նախագծերում։

Արդյունք՝ կենսունակ քաղաք իր ուժեղ ինքնությամբ, մշակութային տուրիզմով և ժամանակակից քաղաքային միջավայրով։

Գյումրին այսօր ունի բազմաթիվ մեծ ու փոքր խնդիրներ ամենատարբեր ոլորտներում՝ սկսած թափառող շների առատության ու մանկական խաղահրապարակների սակավության խնդրից մինչև զբաղվածության, քաղաքաշինության, տրանսպորտի, բնապահպանության (գետակի մաքրում, կանաչ գոտիների ավելացում, օդի որակ) ոլորտներ։ Սրանք բոլորը կարևորագույն հարցեր են, որոնք համակարգված, մտածված մոտեցում են պահանջում։

Մասնավորապես, թափառող շների խնդիրը քաղաքի բնակիչների համար վերջին տարիներին մեծ լարվածություն է ստեղծում։ Այս խնդրի լուծման համար մենք ունենք մշակված համակարգային ծրագիր, որը Գյումրիում հաջողությամբ իրականացնելուց հետո կարող ենք որպես գործուն մոդել կիրառել նաև հանրապետության մյուս քաղաքներում և համայնքներում։

Մենք պիտի տարանջատենք, թե առկա հարցերից որոնց լուծումը կարող է լիարժեքորեն տրվել բացառապես ՏԻՄ ջանքերով, և որոնք ունեն Երևանի գործուն միջամտության կարիքը։ Մեր առաջարկած խոշոր նախագծերի իրականացումը ոչ միայն կբերի հրատապ հարցերի մի մասի անմիջական լուծմանը տեղում՝ Գյումրիում և շրջակա համայնքներում, այլև դրական և տեսանելի ազդեցություն կունենա ամբողջ հանրապետության կյանքի վրա»,- ասվում է հաղորդագրությունում։