Հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՈւշագրավ էին հատկապես միանշանակ օրինակելի և հարգանքի արժանի իրանական պետական համակարգի՝ տարբեր սցենարների պարագայում գործելու մասին Արաղչիի բացահայտումները. իրանագետԱյսօր լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում
Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 30-35 երիտասարդ կնոջ մարմին
Տիեզերական արդարություն կա Մակրոնի գլխին եկածի մեջ․ Մարինե Մանուչարյան«Անշրջելի խաղաղությունից» մինչև 2031 թվական․ ի՞նչ է փոխվել Փաշինյանի օրակարգում. ՍուրենյանԽոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այնԿալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները

Երբ Աննա Հակոբյանը քրեական գործ է հարուցում Դանիել Իոանիսյանի դեմ, դրանով նա իրականում փաստարկ է տալիս Իոանիսյանին, ընտրական այս շրջանում այսպես ասած «ապացուցում» նրա՝ իշխանության հետ կապ չունենալը. վերլուծաբան

Նիկոլ Փաշինյանի հետ վերամիավորված Աննա Հակոբյանը հայտարարել է, որ դիմելու է այսպես ասած քաղաքացիական կառույցներից մեկի ղեկավար Դանիել Իոանիսյանի դեմ քրեական գործ հարուցելու համար, քանի որ նա խախտել է իր՝ Աննա Հակոբյանի իրավունքները: Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։

«Ներեցեք, բայց սա արդեն նույնիսկ ծիծաղելի էլ չէ: 

Բացատրեմ, թե ինչն է հարցը: Դանիել Իոանիսյանի նախաձեռնած կամ ղեկավար «Անկախ դիտորդ» մարմինը դիմել է վարչական դատարան, ասելով, որ Աննա Հակոբյանի ղեկավարած Իմ քայլը հիմնադրամը ասոցացվում է կառավարող Քաղաքացիական պայմանագրի հետ եւ ըստ այդմ կա խնդիր օրենքի հետ: Աննա Հակոբյանը ասում է, թե չկա Իմ քայլի բարեգործության ոչ մի փաստ: Մի կողմ թողնենք՝ կա՞, թե՞ չկա: Միայն արձանագրենք, որ, եթե Իմ քայլի գործունեությունը այսպես ասած բարեգործություն չէ, ապա ի՞նչ է՝ առեւտրային գործունեությու՞ն: 

Բայց, դառնանք Դանիել Իոանսյանի դեմ քրեական գործ հարուցելու դիմումին, որի մտադրության մասին ասում է Աննա Հակոբյանը:

Ի՞նչ է տալու այդ դիմումը: Տալու է «անտուրաժ», որ Դանիել Իոանիսյանը իրականում իսկապես անկախ դիտորդ է, ոչ թե իշխանության հետ ասոցացվող քաղաքացիական ներկայացուցիչ: Մինչդեռ կա հենց տարածված համոզում, որ Իոանիսյանը ֆորմալ առումով լինելով քաղաքացիական անկախ կառույցի ներկայացուցիչ, իրականում, դե ֆակտո՝ պաշտպանում է իշխանության քաղաքական շահերից բխող նարատիվներ: Ընդ որում, այդ գնահատականի փաստարկները համենայն դեպս քիչ չեն, որ կարող են ստեղծել այդպիսի տպավորություն:

Երբ Աննա Հակոբյանը քրեական գործ է հարուցում Դանիել Իոանիսյանի դեմ, դրանով նա իրականում փաստարկ է տալիս Իոանիսյանին, ընտրական այս շրջանում այսպես ասած «ապացուցում» նրա՝ իշխանության հետ կապ չունենալը, անկախ լինելը:

Կրկնեմ, ես չգիտեմ՝ Իոանիսյանը ինչ կապ ունի կամ չունի իշխանության հետ, բայց նրա գործունեությունը մի շարք ակնառու դրվագներ է պարունակում, որոնք առնվազն տվել են այդպիսի տպավորություն ունենալու հիմքեր հանրության տարբեր շերտերի: Եվ ահա, Աննա Հակոբյանի քայլը անշուշտ այդ տպավորության դեմ հակափաստարկ է տալիս Իոանիսյանին: Իսկ նախընտրական շրջանում, հաշվի առնելով նաեւ այն, որ Իոանիսյանն էլ՝ ինչպես կառավարող ուժը, լծված է «հիբրիդային գրոհների» դեմ պայքարի՝ որն իրականում այլ բան չէ, քան պայքար ընդդիմության դեմ, Աննա Հակոբյանի ընձեռած այդ հակափաստարկը շատ  է պետք»: