«Արտաշատ» բժշկական կենտրոնի մոտ հրդեհ է բռնկվել «Nissan»-ում. կան վիրավորներՔննարկվել է Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի հետ համագործակցության ընդլայնումըԽոշոր ջրանջատման ընթացքում «Վեոլիա Ջուր»-ը միաժամանակ մի քանի տեխնիկական խնդիր է լուծել
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը (ուղիղ)
Պատերազմը մեր ընտրությունը չէր, մեզ դրան դրդեց Հայաստանը. Ալիև
Այսօր ներկայացրել եմ վերաքննիչ բողոք Արթուրի կալանքի դեմ․ փաստաբան
ՀՀ ԱԳՄԱ նախարարի և ԵԱՀԿ գործող նախագահի համատեղ մամուլի ասուլիսը (տեսանյութ)Իրազեկում․ Տավուշի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակ44-ամյա տղամարդը պարբերաբար սեռական բռնության է ենթարկել 13-ամյա դստերը․ նա ձերբակալվել է
Բաքուն մեղադրում է Անկարային իր դեմ սոցցանցային արշավ իրականացնելու մեջ
Ռեփեր Navai-ին ձերբակալվել է ՂազախստանումԼուծումը այնպիսին պետք է լինի, որ սահմանի երկու կողմերում անկլավներ/էքսկլավներ չլինեն. և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում այս ըմբռնումը ավելի առարկայանում է. Փաշինյան
Առավել ակտիվ ենք գործելու Գագիկ Ծառուկյանին օգնելու հարցում. հայտարարություն
Պետք չէ ջղայնացնել. Փաշինյան ողջունեց Երևանի քաղաքապետարանի քանդման գործողությունները Աջափնյակում Մենք այստեղ ենք բարձրաձայնելու, որ չենք մոռանում և պայքարում ենք. Արտակ Բեգլարյան
«Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի, որ էբոլա վիրուսը Հայաստան չներթափանցի
Չեք կարող խոսել ժողովրդավարության մասին, երբ խոսում եք՝ «կզացնելու եմ», «սատկացնելու եմ», «ասֆալտին եմ փռելու», «ինչու չես զոհվել» բառապաշարով. ակցիաՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանի հետ կարող է տարածքներ փոխանակվեն
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Առաջիկա իմ ամենակարևոր անելիքը համարում եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վավերացումը. Փաշինյան
COP17. Երևանում որ փողոցներն են փակ լինելու հոկտեմբերի 15-ին և 16-ին. ՆԳՆ-ի հորդորըԿայացել է Արարատ Միրզոյանի և Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Զելենսկին պետք է հրաժարական տա. ՄասկԿկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները. «Հրապարակ»Իսրայելի ռազմաօդային ուժերը և բանակը գրոհներ են սկսել Լիբանանի ուղղությամբ
Այսօր Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է
«Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ Կառավարության դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Ուսանողական ցույցեր և բախումներ` Ալբանիայում. կան մի քանի տասնյակ վիրավորներԵ՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»
Շաքի մտած ադրբեջանցու հարազատները հարցազրույց են տվել
Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. Աբովյան
Մամուլ

Ինչը կարելի է Փաշինյանին ու նրա կնոջը, չի կարելի ընդդիմադիրներին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Տևական ժամանակ է՝ Նիկոլ Փաշինյանի անձնական ցուցումով գործող իրավապահ կառույցներն ամենօրյա ռեժիմով քրեական հետապնդումներ են իրականացնում հունիսի 7-ին հայտ ներկայացրած ընդդիմադիրների, գլխավորապես՝ Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների եւ համակիրների նկատմամբ: Զանգվածային խուզարկություններ, բերման ենթարկել, մեղադրանքներ` Ընտրական օրենսգիրքը խախտելու համար։ Արտաշատի, Արմավիրի, Շիրակի մարզի գրասենյակային աշխատողներն են թիրախում՝ իբր ընտրակաշառք բաժանելու համար։ Հետո պարզվեց, որ ոչ թե ընտրակաշառք, այլ կուսակցական գործունեության համար մարդկանց աշխատավարձեր են տվել։


Օրենսդրության համաձայն՝ ընտրակաշառք է համարվում ընտրողին կամ հանրաքվեի մասնակցին գումար, գույք, ծառայություն կամ որեւէ այլ առավելություն առաջարկելը, խոստանալը կամ տրամադրելը՝ նրա քվեարկության վրա ազդելու նպատակով։ Սա կարող է արտահայտվել ինչպես ուղղակի վճարումների, այնպես էլ տարբեր «թաքնված» ձեւերով՝ նվերների, ծառայությունների կամ արտոնությունների տրամադրմամբ։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին ձերբակալեցին, ապա մեղադրանք առաջադրեցին բարեգործության արգելքը խախտելու համար։ Ղումաշյանը տարիներ շարունակ գործող իր «Անմահ գունդ» կազմակերպության անունից նվերներ է հանձնել վետերաններին, եւ ձերբակալությունն իրականացրել էին ոչ թե նվեր տալու առիթով, այլ այդ մասին հեռախոսային խոսակցության գաղտնալսման, որը հետեւանք չէր ունեցել, այսինքն` նվերը չէր հանձնվել: Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած ձայնագրության մեջ չկա որեւէ հատված, որտեղ Ղումաշյանը քարոզչություն է անում կամ քվեի դիմաց նվեր խոստանում:

Մինչդեռ իրավապահներն աչք են փակում վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամի բարեգործությունների վրա։ Երեկ էլ Հակակոռուպցիոն կոմիտեն բերման ենթարկեց արցախցի լեգենդար հետախույզ Կանդազին՝ Արթուր Ավանեսյանին, որն իբր հեռախոսային զրույցներում աշխատանքի խոստում է տվել զինվորականներին։ Տպավորություն են ստեղծում, որ Սամվել Կարապետյանի թիմն ամենօրյա ռեժիմով ընտրակաշառք է բաժանում, խախտում բարեգործության, ընտրական խոստումներ տալու մասին օրենսդրական դրույթը, այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանի, նրա կնոջ ու թիմակիցների բաց-հրապարակային աշխատանքային, քարոզչական այցերի ընթացքում տասնյակ բացահայտ դեպքերի ենք ականատես լինում, որոնք իրավական հետեւանք չեն ունենում։

Փաստաբան Վահան Հովհաննիս­յանը, որն «Ուժեղ Հայաստան» կուսակցության եւ աջակիցների շահերն է պաշտպանում քննչական մարմիններում, դատարաններում, երեկ մեզ վստահեցրեց, որ իրենք եւս իշխանության գործողություններում բազում նմանատիպ դեպքեր են արձանագրել եւ դիմել են իրավապահներին, սակայն գործ ունենք խտրական արդարադատության հետ` որեւէ դիմում մինչ այս պահն ընթացք չի ստացել։ «Մենք իրավական ողջ գործիքակազմից օգտվում ենք եւ համապատասխան ամեն քայլ անում ենք։ Բազմաթիվ անգամներ դիմել եմ հանցանքի մասին հաղորդմամբ, նաեւ՝ Փաշինյանի կողմից ընտրակաշառքի խոստման վերաբերյալ, երբ Երեւան քաղաքում քաղաքացուն խոստանում էր 12 հազար դրամ օրական աշխատավարձ եւ առաջարկում էր բերել նաեւ ընկերներին ու պատրաստակամություն հայտնում նրանց էլ աշխատանքի տեղավորել։ Այս դեպքով անձամբ ես եմ դիմել, կան բազում այլ դեպքեր, որոնցով ուրիշ փաստաբաններ էլ են դիմել։ Կոնկրետ իմ դիմումին քննչական մարմինները պատասխանել են, որ վարչապետի կողմից դա եղել է կարծիք, բայց ոչ խոստում կամ ընտրակաշառք։ Այսինքն, երկակի մոտեցում են ցուցաբերում, մի դեպքում համարում են ընտրակաշառք, մյուս դեպքում՝ կարծիք։ Անկախ իրավապահների աշխատանքից, մենք շարունակում ենք գործել, ձեռքներս ծալած չենք նստում, յուրաքանչյուր դեպք արձանագրվում է եւ հաղորդում ներկայացվում»,- վստահեցնում է փաստաբանը՝ ընդգծելով, որ իրենք այդ դեպքերը քարոզչական դրոշակ չեն դարձնում, ինչպես իշխանություններն են անում «Ուժեղ Հայաստան» կուսակցության հարցում՝ նպատակ ունենալով վարկաբեկել այդ ուժին։ Օրինակ, այցերից մեկի ժամանակ էլ Փաշինյանը մարզպետին հանձնարարում էր քաղաքացուն աշխատանքով ապահովել կամ նախարարներին հորդորում էր հետամուտ լինել քաղաքացիների խնդիրներին եւ այլն:

Փաստաբանը, պատասխանելով մեր հարցին, վստահեցնում է, որ նմանատիպ դեպքերով չեն կարող կուսակցության գրանցումը կասեցնելու, չեղարկելու հիմքեր ստեղծել։ Նա հիշեցնում է, որ այդ մասին իրենք՝ իշխանականներն էլ են հայտարարել, որ իրավական ճանապարհով չեն կարող դա անել․ «Ընդհանրապես, ուշադրություն դարձրեք, որ ոչ մի միջնորդություն անգամ կալանքների մասով չի բավարարվել, բացառությամբ մեկ անձի մասով, մնացած բոլոր դեպքերում միջնորդությունները կա՛մ մասնակի են բավարարվել, կա՛մ ամբողջությամբ մերժվել անգամ հիմնավոր կասկածի դեպքում»։

Փաստաբան Տարոն Սիմոնյանն էլ, որը Գոհար Ղումաշյանի շահերն էր ներկայացնում, կարծում է, որ ընդդիմադիր քաղաքական գործիչները պետք է բարձրաձայնեն իշխանության գործողությունները, քանի որ իշխանությունն ակնհայտորեն իր արարքների մեջ հանցակազմ չի տեսնում, փոխարենը ընդդիմության համանման գործողություններով իրավապահներն են զբաղվում․ «Ընդդիմադիր գործիչների արարքներում, որոնց հետ ես շփվել եմ, հանցակազմ չկա, քննիչներն էլ չեն թաքցնում, որ գործն անում են ու այդ սկզբունքով են անում։ Սահմանադրական դատարանն էլ աշխատակարգային որոշում տվեց, չէ՞, ապրիլի սկզբին եւ մեկնաբանեց անուղղակի, որ սա ուղղակիորեն պետք է կապվի ընտրական գործընթացի հետ, եթե այդպես ուղղակի խոստումներ են տալիս, դա ոչ մի բան է։ Հիմա ես էլ իմ գրասենյակով կրթաթոշակ եմ տալիս համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանողներին՝ արդեն 10 տարի է։ Հիմա ի՞նչ` դադարեցնե՞մ, չնայած կուսակցական չեմ, չեմ մասնակցում, բայց հնարավոր է, չէ՞, մի քննիչի մտքով անցնի, որ Տարոնն այս թիմում բարեկամ ունի, ընկեր ունի եւ գուցե դրա համար է անում։ Այսինքն, չկա հանցակազմ, ուրիշ բան, որ քննիչները դա անում են քաղաքական պատվերի, վախեցնելու համար»։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում