NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

«Հրապարակ». Երբեմնի «դուխովները» վախեցած են և «ստրախ են գանյատ անում»

«Հրապարակ» թերթը գրում է.

««Խաղաղության» կարգախոսով ընտրարշավի մեջ մտած իշխող ՔՊ-ն իրականում ոչ թե նախընտրական քարոզչություն է անում, այլ չընտրվելու-չվերարտադրվելու մտքից սարսափած` սեփական ժողովրդին է շանտաժ անում, սպառնալիքներ հնչեցնում՝ հույս ունենալով, որ ժողովուրդն էլ վախի մթնոլորտում չի գնա ընտրության կամ կընտրի իրենց` պետության ճակատագիրը հարցականի տակ դնելով։

Սկզբում փորձեցին պատերազմի վախերն արթնացնել. «Եթե մեզ չընտրեք, սեպտեմբերին պատերազմ է լինելու»։ Զուգահեռ, առաջ են քաշում թեզը, թե եթե Արցախից խոսեք, Արցախ վերադարձի հարցը բարձրացնեք, Արարատ սարն ու ցեղասպանությունը հիշեք, դա կհանգեցնի պատերազմի։ Ապա, երբ հասկացան, որ մարդիկ կա՛մ չեն վախենում, կա՛մ հասկանում են, որ 4-5 պատերազմ բերած ուժն է պատերազմ բերում, անցան այլ թեմաների: Հիմա էլ փորձում են ընդդիմությանը վախեցնել, ընդդիմադիրներին աջակցողներին բռնել, հետ պահել պայքարից։ Իսկ երեկ վախի մթնոլորտ ձեւավորելու, սեփական ժողովրդին ահաբեկելու նոր թեզ առաջ բերեցին: ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ էր հրապարակել՝ արտերկրում բնակվող հայերին ուղղված սպառնալիքներով լի, թե՝ եթե ընտրակաշառք վերցնեն եւ գան ՀՀ ընտրություններին մասնակցելու, Հայաստան հասնելուն պես «Զվարթնոցում» կձերբակալվեն։ Իբրեւ թե իրենք արտերկրում կարողանում են տեղեկատվություն հավաքել։ «Ընտրակաշառք վերցնելը նույնպես հանցագործություն է, եւ մեր համապատասխան ծառայությունները ոչ միայն Հայաստանում են հետեւում իրավիճակին, այլ նաեւ՝ ՀՀ-ից դուրս»,- ակնհայտորեն ստում էր Ռուբինյանը, քանի որ մեր հատուկ ծառայություններն անգամ հայաստանյան ներքին իրավիճակին չեն տիրապետում, ուր մնաց՝ աշխարհով մեկ իրավիճակը վերահսկեն: Իհարկե, օրեր առաջ հենց Փաշինյանն էր հայտարարում, թե դրսից ժամանողներն իրենց են ձայն տալու, բայց անգամ դա չէ խնդիրը, այլ՝ այն, թե ինչպես են պարզելու` ով ինչու է ժամանում Հայաստան եւ փակ-գաղտնի քվեարկության ժամանակ ում է իր քվեն տալու:

Ակնհայտ է, որ իշխանությունը փորձում է շինծու «կաշառքի գործերով» ու վախի մթնոլորտով ճնշում գործադրել ոչ միայն հայաստանցիների, այլեւ սփյուռքում ապրող մեր հայրենակիցների վրա, որոնք երկքաղաքացիություն ունեն եւ անարգել կարող են ժամանել Հայաստան ու մասնակցել ընտրություններին: Հիշեցնենք, որ դեռեւս այս տարվա մարտի սկզբներին Արտաքին հետախուզության ծառայության միջոցով իշխանությունները դաշտ նետեցին ստահոդ լուրեր, թե հետախուզական տվյալներ են ստացել, որ այլ երկրում, հատուկ ծառայությունների անունից ինչ-որ անձինք Հայաստանի քաղաքացիների նկատմամբ ճնշումներ են գործադրում, որպեսզի վերջիններս հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում «ֆինանսական եւ կազմակերպչական բնույթի հարցերով աջակցեն որոշ քաղաքական ուժերի եւ գան մասնակցեն ընտրություններին»: Փաշինյանն անձամբ անդրադարձել էր դրան՝ Գյումրիում, եւ վստահություն հայտնել, որ եկողների մեծ մասն իրենց օգտին է քվեարկելու։ «Մոսկվայից եկել եք, որ մեր դե՞մ քվեարկեք: Բա տենց լուրեր են, ասում են՝ Մոսկվայից գան, Ռուսաստանից բերելու են մարդկանց, որ մեր ... չէ, չէ, սպասեք, չէ, չէ, ես, ընդհակառակը՝ ասում եմ՝ թող բերեն, որովհետեւ եկածների 84.5 տոկոսը, ընդեղ մեր արած հարցումների համաձայն, քվեարկելու է մեր օգտին: Լուրջ եմ ասում, չմտածեք՝ կատակ եմ անում, ամենայն լրջությամբ»,- ասել էր նա։

Ռուբինյանի երեկվա հայտարարությունից պարզ դարձավ նաեւ, որ իշխանությունը հույս չունի օրինական ճանապարհով վերընտրվելու, ուստի անցել է շանտաժի ու սպառնալիքների լեզվին։
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, Մայր Աթոռի Գերագույն հոգեւոր խորհրդի անդամ Գեւորգ Դանիելյանը հորդորում է չքննարկել, չանդրադառնալ իշխանության՝ դաշտ նետվող կեղծ օրակարգերին, այդ թվում՝ Ռուբինյանի վերջին հայտարարությանը։ «Դա նշանակում է՝ մենք, հիմնական հարցերը թողած, իրենց գովազդով ենք զբաղվում, ես իրենց գովազդով չեմ ուզում զբաղվել, կներեք»,- ասաց նա` հրաժարվելով մեկնաբանել Ռուբինյանի հայտարարությունը։ Արդարադատության նախկին նախարարն առավել քան վստահ է, որ նմանատիպ հայտարարություններն քաղաքացիների գերակշիռ մասն ուշադրություն չի դարձնելու․ «Եթե նույնիսկ լինեն մարդիկ, որ ուշադրություն կդարձնեն, ուրեմն պետք չէ, որ այդ մարդիկ գան։ Ի վերջո, եթե ես ուզում եմ, որ մարդիկ չվախենան, ոչ թե պետք է ասեմ այն, ինչ որ իրենք ասացին (ով չի լսել, ինձնից կիմանա), այլ իմ անձնական օրինակով, փաստերով ցույց տամ, որ պետք չէ վախենալ ոչ թե նրա համար, որ մեզ ոչինչ չի սպառնում, գուցեեւ սպառնա էլ, առանց դրա չի լինում, բայց եթե մենք ուզում ենք ինչ-որ լավ բան անել, այո, որոշակի զրկանքների էլ պիտի ենթարկվենք»։
Հարցրինք՝ հնարավո՞ր է կարողանան պարզել, որ մարդկանց արտերկրում կաշառք են բաժանել։ «Դուք Հայաստանում եք, չէ՞, ապրում, եթե պետք է, ասում են` ստացել են, եթե պետք չէ, ասում են՝ չկա նման բան։ Բայց սա էլ չէ խնդիրը, որովհետեւ ամեն ինչ էլ հնարավոր է, եթե հնարավոր է, ի՞նչ անենք, հանձնվե՞նք, ասենք` դե լավ, քանի որ դուք ամեն ինչի ընդունակ եք, ուրեմն ձեր դեմ խաղ չկա, վերջ, մենք հանձնվո՞ւմ ենք»։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, մեզնից տեղեկանալով Ռուբինյանի հայտարարության մասին, տարակուսանք հայտնեց․ «Ինչի՞ են վախենում` Փաշինյանն ասում էր՝ թող գան, մեկ է` մեզ են քվեարկելու»։ «Աներկբա է, զազրելի է ընտրակաշառքի բաժանումը և վերցնելը, դա չի քննարկվում մեզ համար: Իսկ գալ, քվեարկելը ցանկացած քաղաքացու իրավունքն է, ես կասեի՝ պարտականությունը, և ես հույս ունեմ, որ ՀՀ քաղաքացիները մինչեւ հունիսի 7-ը կգան Հայաստան, նաև ամառվա իրենց արձակուրդները կպլանավորեն այդ ժամանակաշրջանում, որ անպայման քվեարկությանը մասնակցեն»»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում