Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հրաժարական է ներկայացրել. Մակրոնը չի ընդունել այնՀավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՈւշագրավ էին հատկապես միանշանակ օրինակելի և հարգանքի արժանի իրանական պետական համակարգի՝ տարբեր սցենարների պարագայում գործելու մասին Արաղչիի բացահայտումները. իրանագետԱյսօր լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում
Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 30-35 երիտասարդ կնոջ մարմին
Տիեզերական արդարություն կա Մակրոնի գլխին եկածի մեջ․ Մարինե Մանուչարյան«Անշրջելի խաղաղությունից» մինչև 2031 թվական․ ի՞նչ է փոխվել Փաշինյանի օրակարգում. ՍուրենյանԽոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այնԿալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում են

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կողմնակից է Թուրքիայի՝ Հայոց ցեղասպանության ժխտմանը․ Հարութ Սասունյան

Ամոթ նախագահ Դո​նալդ Թրամփին՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը կրկին ու կրկին համառորեն մերժելու համար։ Ահա թե ինչ է լինում, երբ բարոյական արժեքներից և սկզբունքներից զուրկ մարդը, որը դատապարտված հանցագործ (34 դրվագով) է, ինչպես նաև պատասխանատվության ենթակա է ճանաչվել սեռական ոտնձգության համար, ընտրվում է Միացյալ Նահանգների նախագահ։

Թրամփի ժխտումները հակասում են ԱՄՆ կառավարության ամենաբարձր մակարդակներում Հայոց ցեղասպանության բազմիցս ճանաչումներին։

– 1951 թվականի մայիսի 28-ին Միացյալ Նահանգների կառավարությունը պաշտոնական փաստաթուղթ է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան (Համաշխարհային դատարան)`ճանաչելով Հայոց ցեղասպանությունը։

– Նախագահ Ռոնալդ Ռեյգանը հիշատակել է Հայոց ցեղասպանությունը իր 1981 թվականի ապրիլի 22-ի նախագահական հռչակագրում։

– ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը 1975, 1984 և 2019 թվականներին ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է երեք բանաձև՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը։

– ԱՄՆ Սենատը միաձայն (100 կողմ, 0 դեմ ձայներով) ճանաչեց Հայոց ցեղասպանությունը 2019 թվականին, չնայած այն խոչընդոտելու նախագահ Թրամփի անհաջող ջանքերին։

– Նախագահ Ջո Բայդենը 2021, 2022, 2023 և 2024 թվականների ապրիլի 24-ին հանդես է եկել հայտարարություններով՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը։

– ԱՄՆ բոլոր 50 նահանգները ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։

– Ավելի քան 30 երկրներ, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի ավելի քան տասն անդամներ, ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։

Չնայած այս բոլոր ճանաչումներին՝ նախագահ Թրամփը շարունակում է զիջել Էրդողանի կողմից Հայոց ցեղասպանության ժխտմանը՝ արդեն վեցերորդ անգամ հրաժարվելով օգտագործել Հայոց ցեղասպանություն եզրույթը՝ իր առաջին պաշտոնավարման չորս տարիների և երկրորդ պաշտոնավարման երկու տարիների ընթացքում: Մենք նաև չպետք է մոռանանք փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ամոթալի քայլը՝ 2026 թ․ փետրվարի 10-ին Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելելուց հետո իր X սոցիալական ցանցի հրապարակումից Հայոց ցեղասպանություն եզրույթի ջնջելը։

Քանի որ նախագահ Թրամփը հրաժարվում է արտասանել ցեղասպանություն բառը՝ վախենալով նեղացնել իր ընկեր Էրդողանին, ապա ինչպես կարող են հայերը վստահել նրան՝ Հայաստանի անվտանգությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու հարցում։ Թրամփը և Վենսը պետք է համընդհանուր դատապարտման արժանանան իրենց դատապարտելի վարքագծի համար։ Այնուամենայնիվ, նրանց հայ աջակիցներից մինչ այժմ որևէ քննադատություն չենք լսել։ Նրանք, ովքեր 2028 թվականին նախագահական ընտրություններում կքվեարկեն Ջեյ Դի Վենսի օգտին, կդառնան նրա Հայոց ցեղասպանության ժխտման համախոհները։

Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը (ANCA) և Հայկական Ասամբլեան հանդես են եկել հայտարարություններով՝ քննադատելով նախագահ Թրամփի շարունակական մերժումը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: ANCA-ն դատապարտել է «նախագահ Թրամփի մեղսակցությունը Թուրքիայի հանցագործությունների կոծկմանը»: Հայկական Ասամբլեան «խորը մտահոգություն է հայտնել, որ Հայոց ցեղասպանությունը հստակորեն չհաստատելը նպաստում է անպատժելիության մթնոլորտի ձևավորմանը հենց այն պահին, երբ հայկական քրիստոնեական ժառանգությունն Արցախում կրկին ենթարկվում է հարձակումների»:

Ի տարբերություն նախագահ Թրամփի՝ տասնյակ համաշխարհային ղեկավարներ և խոշոր կազմակերպություններ հանդես են եկել հստակ հայտարարություններով Հայոց ցեղասպանության վերաբերյալ 2026 թվականի ապրիլի 24-ին։ Նրանց թվում էին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասը, Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը, Շվեդիայի խորհրդարանը, Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունը, Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Մարիո Լուբետկինը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, Կանադայի վարչապետ Մարկ Քարնին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահ Բոդո Ռամելովը, Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը, Կալիֆորնիայի նահանգային օրենսդիր մարմինը, Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին և Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 24-ին ևս հանդես եկավ հայտարարությամբ, ինչպես անում է ամեն տարի 2014 թվականից ի վեր: Սպասելի էր, որ նա խեղաթյուրեց պատմական փաստերը՝ հայտարարելով, թե «բոլոր օսմանյան հպատակները խորապես տառապել են», այդպիսով հավասարեցնելով Հայոց ցեղասպանության զոհերին Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում զոհված թուրք զինվորների հետ: Մինչ Էրդողանը կոկորդիլոսի արցունքներ էր թափում, Ստամբուլի իշխանությունները կրկին արգելեցին ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումները:

Ավելի հիասթափեցնող էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապրիլի 24-ի հայտարարությունը։ Բազմիցս վիրավորելով հայ ժողովրդին՝ Հայոց ցեղասպանության իսկության վերաբերյալ անտեղի հարցեր բարձրացնելով, նա շարունակում է խեղաթյուրել պատմական փաստերը։

Ծավալուն հայտարարության մեջ, որը Փաշինյանը հրապարակեց 2026 թվականի ապրիլի 24-ին, երիտթուրքերին որպես հանցագործներ մեղադրելու փոխարեն, նա «Մեծ եղեռնը» նկարագրեց որպես «հայ ժողովրդին միջազգային խարդավանքների մեջ ներքաշելու գործելակերպի հետևանք»։ Այնուհետև Փաշինյանը Ցեղասպանության տարելիցի առիթը չարաշահեց իր այսպես կոչված խաղաղության օրակարգն առաջ մղելու համար։ Խիստ մտահոգիչ պնդմամբ նա հայտարարեց, որ Հայաստանը թերբնակեցված է՝ կարծես նախապատրաստվելով 300 հազար ադրբեջանցիների հնարավոր վերաբնակեցման համար Հայաստանում, մի պահանջ, որը նախկինում առաջ էր քաշել Ալիևը։

Փաշինյանի հրամանով Հայաստանի հանրային հեռուստատեսությունը (որը ֆինանսավորվում է հարկատուների կողմից) ապրիլի 24-ին չհեռարձակեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի կողմից Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղկեպսակ դնելու արարողությունը: Շարունակելով Փաշինյանի վենդետան Հայ Առաքելական Եկեղեցու դեմ՝ Հայոց ցեղասպանության թանգարանն իր կայքից հեռացրեց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի՝ Ծիծեռնակաբերդ այցի մասին կայքի հրապարակումները:

Ի ուրախություն Ադրբեջանի և Թուրքիայի՝ Փաշինյանը դատապարտեց ապրիլի 23-ի երեկոյան Երևանում կայացած ջահերով երթի մասնակիցների կողմից թուրքական դրոշի այրումը: Այսպիսով, կրկին Փաշինյանը, Ալիևը և Էրդողանը հանդես եկան նույն դիրքորոշմամբ՝ հակադրվելով հայ ազգային շահերին:

Այնուհետև Փաշինյանն ավելի վիրավորեց հայ ժողովրդին՝ ապրիլի 25-ին, Հայոց ցեղասպանության տարելիցից հաջորդ օրը, կազմակերպելով մեծ հանրային համերգ և տոնական միջոցառում։

Ինչպե՞ս կարելի է մեղադրել օտարերկրյա ղեկավարներին Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրենց վիճելի դիրքորոշումների համար, երբ հենց Հայաստանի վարչապետն է նման վիրավորական քայլեր ձեռնարկում և կասկածելի հայտարարություններ անում։

Հարութ Սասունյան

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի։