«Արտաշատ» բժշկական կենտրոնի մոտ հրդեհ է բռնկվել «Nissan»-ում. կան վիրավորներՔննարկվել է Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի հետ համագործակցության ընդլայնումըԽոշոր ջրանջատման ընթացքում «Վեոլիա Ջուր»-ը միաժամանակ մի քանի տեխնիկական խնդիր է լուծել
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը (ուղիղ)
Պատերազմը մեր ընտրությունը չէր, մեզ դրան դրդեց Հայաստանը. Ալիև
Այսօր ներկայացրել եմ վերաքննիչ բողոք Արթուրի կալանքի դեմ․ փաստաբան
ՀՀ ԱԳՄԱ նախարարի և ԵԱՀԿ գործող նախագահի համատեղ մամուլի ասուլիսը (տեսանյութ)Իրազեկում․ Տավուշի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակ44-ամյա տղամարդը պարբերաբար սեռական բռնության է ենթարկել 13-ամյա դստերը․ նա ձերբակալվել է
Բաքուն մեղադրում է Անկարային իր դեմ սոցցանցային արշավ իրականացնելու մեջ
Ռեփեր Navai-ին ձերբակալվել է ՂազախստանումԼուծումը այնպիսին պետք է լինի, որ սահմանի երկու կողմերում անկլավներ/էքսկլավներ չլինեն. և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում այս ըմբռնումը ավելի առարկայանում է. Փաշինյան
Առավել ակտիվ ենք գործելու Գագիկ Ծառուկյանին օգնելու հարցում. հայտարարություն
Պետք չէ ջղայնացնել. Փաշինյան ողջունեց Երևանի քաղաքապետարանի քանդման գործողությունները Աջափնյակում Մենք այստեղ ենք բարձրաձայնելու, որ չենք մոռանում և պայքարում ենք. Արտակ Բեգլարյան
«Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի, որ էբոլա վիրուսը Հայաստան չներթափանցի
Չեք կարող խոսել ժողովրդավարության մասին, երբ խոսում եք՝ «կզացնելու եմ», «սատկացնելու եմ», «ասֆալտին եմ փռելու», «ինչու չես զոհվել» բառապաշարով. ակցիաՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանի հետ կարող է տարածքներ փոխանակվեն
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Առաջիկա իմ ամենակարևոր անելիքը համարում եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վավերացումը. Փաշինյան
COP17. Երևանում որ փողոցներն են փակ լինելու հոկտեմբերի 15-ին և 16-ին. ՆԳՆ-ի հորդորըԿայացել է Արարատ Միրզոյանի և Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Զելենսկին պետք է հրաժարական տա. ՄասկԿկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները. «Հրապարակ»Իսրայելի ռազմաօդային ուժերը և բանակը գրոհներ են սկսել Լիբանանի ուղղությամբ
Այսօր Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է
«Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ Կառավարության դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Ուսանողական ցույցեր և բախումներ` Ալբանիայում. կան մի քանի տասնյակ վիրավորներԵ՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»
Շաքի մտած ադրբեջանցու հարազատները հարցազրույց են տվել
Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. Աբովյան
Մամուլ

«Հրապարակ»․ Պուտինի վրա փորձում էր մատ թափ տալ, այդքանից հետո ի՞նչ են ակնկալում

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ռուսաստանում արգելել են «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի վաճառքը։ Խոսքը 338 հազար շիշ «Ջերմուկ» հանքային ջրի մասին է, ՌԲԿ-ին հայտնել է Առաջադեմ տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի (մակնշման օպերատոր) ղեկավարի տեղակալ Ռեւազ Յուսուպովը։ Դրանից առաջ էլ ռուսական կողմն արգելել էր Պռոշյանի կոնյակի գործարանի ռուսաստանյան մասնաճյուղի արտադրության լիցենզիան: Մինչ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը եռանիշ տնտեսական աճի ու մեծագույն տնտեսական ձեռքբերումների, հայ-ռուսական ջերմ հարաբերությունների մասին են խոսում, ռուսական կողմն արդեն բացահայտորեն փորձում է խոչընդոտել հայկական արտադրանքի ներկրումը Ռուսաստան, ինչը մեծ հարված է առաջին հերթին Հայաստանի տնտեսությանը:


Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնում է թեմային. «Ես դեռ երկու շաբաթ առաջ էի կանխատեսել, որ նման բան կարող է լինել: Երբ Հայաստանի վարչապետն ու ՌԴ նախագահը հանդիպում ունեցան, բավականին շատ տեսակետներ նետվեցին դաշտ, ոմանք հրճվեցին ու ուրախացան Փաշինյանի հայտարարություններից, իսկ շատերն էլ, ինձ նման` ոչ: Ես, իհարկե, քաղաքական վերլուծաբան չեմ, սակայն գիտեմ, որ երկրների ղեկավարներն ունենում են հանդիպումների բաց եւ փակ մասեր: Բաց մասերը սովորաբար կոռեկտ ու կոկիկ են լինում, բարի բառամթերքով, իսկ փակ մասում հիմնականում քննարկվում են կնճռոտ հարցեր, բայց մենք տեսանք, որ բավականին բարդ ու կնճռոտ հարցեր Վլադիմիր Պուտինը ներկայացրեց բաց մասում: Որոշ շրջանակներ Հայաստանում ուրախացան, ոգեւորվեցին, ասացին` տեսա՞ք, թե ոնց Պուտինի պորտը տեղը դրեց Փաշինյանը, եւ այսպես շարունակ, բայց իրականում քաղաքականության մեջ անթույլատրելի է էմոցիաներին տրվելը` առանց հետեւանքների մասին մտածելու: Ցանկացած խոսք, ցանկացած հայտարարություն ու ժեստ, երբ արվում է երկրի ղեկավարի կողմից, անպայմանորեն հետեւանք է ունենում երկրի վրա: ՔՊ-ական միջավայրերում ասում են, որ եթե մենք անկախ ենք, ուրեմն Փաշինյանն այդպես պետք է վարվի, դա մեր անկախության գինն է եւ այլն։ Անգամ եղան ՔՊ-ականներ, որ պնդեցին, թե պատրաստ են 600 դոլար վճարել գազի սակագնի համար` դա անկախության գինն է: Մեծ-մեծ խոսքեր ասելը հեշտ է, պետք է զգալ կաշվի վրա եւ հասկանալ, թե այդ ամենը որքանով է տանելի: Հայաստանը Ռուսաստանից կախվածության մեջ է:

Իհարկե, վատ է, երբ մեծ երկրներից կախվածության մեջ ես լինում, որեւէ մեկը դա չի հերքում, սակայն դա փաստ է: Առեւտրային կապի մասին եթե խոսենք, ապա միայն 2025 թվականին ունեցել ենք 21 միլիարդ դոլարի չափով առեւտրային շրջանառություն: Եթե խոսենք արտահանման մասին, ապա միլիարդների արտահանում ենք ունեցել ՌԴ, էլ չասենք, որ Ռուսաստանի միջոցով արտահանում ենք նաեւ երրորդ երկրներ, օրինակ` Էմիրություններ: Ամենամեծ առեւտուրը Հայաստանն անում է Ռուսաստանի հետ, ինչպե՞ս կարելի է առանց այդ ամենը հաշվի առնելու անել քայլեր: Պետք է ամեն խոսք լինի կշռադատված: Իսկ ի՞նչ է անում Հայաստանի իշխող ուժը` Ռուսաստանի դեմ տեղեկություններ է տարածում, գնում է՝ Եվրապառլամենտում հյուսիսից եկող վտանգների մասին է խոսում եւ Պուտինի վրա փորձում է մատ թափ տալ։ Այդքանից հետո ի՞նչ են ակնկալում: Այնպես չէ, որ ես Ռուսաստանի փաստաբանն եմ կամ նրանց սրբադասում եմ, ոչ, բայց պատկերացրեք` մի հարեւան ունեք, որին ամեն կերպ աջակցում եք, հաց եք տալիս, ջուր եք տալիս, իսկ նա ամեն անգամ գնում է ձեր թշնամիների մոտ, չարախոսում է ձեր մասին, նման հարեւանի հետ դուք ինչպե՞ս կվարվեք: Երբ գնում ենք Եվրոպա, մատ ենք թափ տալիս Ռուսաստանի վրա, երբ անդադար հակառուսական հայտարարություններ ենք անում, պետք է անպայման հաշվի առնել, որ մի օր էլ Ռուսաստանը կարող է պատժել մեզ»»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում