«Արտաշատ» բժշկական կենտրոնի մոտ հրդեհ է բռնկվել «Nissan»-ում. կան վիրավորներՔննարկվել է Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի հետ համագործակցության ընդլայնումըԽոշոր ջրանջատման ընթացքում «Վեոլիա Ջուր»-ը միաժամանակ մի քանի տեխնիկական խնդիր է լուծել
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը (ուղիղ)
Պատերազմը մեր ընտրությունը չէր, մեզ դրան դրդեց Հայաստանը. Ալիև
Այսօր ներկայացրել եմ վերաքննիչ բողոք Արթուրի կալանքի դեմ․ փաստաբան
ՀՀ ԱԳՄԱ նախարարի և ԵԱՀԿ գործող նախագահի համատեղ մամուլի ասուլիսը (տեսանյութ)Իրազեկում․ Տավուշի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակ44-ամյա տղամարդը պարբերաբար սեռական բռնության է ենթարկել 13-ամյա դստերը․ նա ձերբակալվել է
Բաքուն մեղադրում է Անկարային իր դեմ սոցցանցային արշավ իրականացնելու մեջ
Ռեփեր Navai-ին ձերբակալվել է ՂազախստանումԼուծումը այնպիսին պետք է լինի, որ սահմանի երկու կողմերում անկլավներ/էքսկլավներ չլինեն. և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում այս ըմբռնումը ավելի առարկայանում է. Փաշինյան
Առավել ակտիվ ենք գործելու Գագիկ Ծառուկյանին օգնելու հարցում. հայտարարություն
Պետք չէ ջղայնացնել. Փաշինյան ողջունեց Երևանի քաղաքապետարանի քանդման գործողությունները Աջափնյակում Մենք այստեղ ենք բարձրաձայնելու, որ չենք մոռանում և պայքարում ենք. Արտակ Բեգլարյան
«Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի, որ էբոլա վիրուսը Հայաստան չներթափանցի
Չեք կարող խոսել ժողովրդավարության մասին, երբ խոսում եք՝ «կզացնելու եմ», «սատկացնելու եմ», «ասֆալտին եմ փռելու», «ինչու չես զոհվել» բառապաշարով. ակցիաՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանի հետ կարող է տարածքներ փոխանակվեն
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Առաջիկա իմ ամենակարևոր անելիքը համարում եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վավերացումը. Փաշինյան
COP17. Երևանում որ փողոցներն են փակ լինելու հոկտեմբերի 15-ին և 16-ին. ՆԳՆ-ի հորդորըԿայացել է Արարատ Միրզոյանի և Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Զելենսկին պետք է հրաժարական տա. ՄասկԿկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները. «Հրապարակ»Իսրայելի ռազմաօդային ուժերը և բանակը գրոհներ են սկսել Լիբանանի ուղղությամբ
Այսօր Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է
«Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ Կառավարության դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Ուսանողական ցույցեր և բախումներ` Ալբանիայում. կան մի քանի տասնյակ վիրավորներԵ՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»
Շաքի մտած ադրբեջանցու հարազատները հարցազրույց են տվել
Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. Աբովյան
Մամուլ

«Հրապարակ»․ Ժանդարմ տիկինը, որից դժգոհ է և՛ ընդդիմությունը, և՛ իշխանությունը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական, ներկայում գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող, բայց վարչապետի օգնականի կարգավիճակից այդպես էլ դուրս չեկած Աննա Վարդապետյանը երեկ ժանդարմի կեցվածքով եկավ խորհրդարան, չպատասխանեց լրագրողների եւ ոչ մի հարցի ու բերանը խուփ՝ փախուստի դիմեց։ Նրան ուղեկցող հինգ «ախրաննիկները», Վարդապետյանին օղակի մեջ վերցրած, բերեցին մինչեւ պետաիրավական հարցերի հանձնաժողովի աշխատասենյակ եւ նույնկերպ էլ հեռացրին խորհրդարանի շենքից։


Գլխավոր դատախազ տիկինը խորհրդարան էր եկել դատախազության 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը ներկայացնելու։ Նա շուրջ 20 րոպե, առանց դեմքի միմիկան փոխելու, միալար տոնով ներկայացնում էր իր ղեկավարած ոլորտի «հաջողությունները»: Հատկապես կենտրոնացավ ապօրինի գույքի բռնագանձման կամ, ինչպես ՔՊ-ականներն են ասում, թալանը վերադարձնելու գործերին, խոսեց կալանքի դեպքերի եւ բանակում մահերի դեպքերի նվազման վիճակագրության մասին, ապա նույն՝ մոմե դեմքով պատասխանեց պատգամավորների հարցերին։ Այդ՝ սֆինքսի, թե գեստապոյականի կեցվածքից նրան կարողացավ փոքր-ինչ դուրս բերել ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը, երբ մեղադրեց Բագրատ սրբազանի գործով ԱԺ ամբիոնից սուտ ու կեղծիք տարածելու մեջ։ «Տիկին Վարդապետյան, Ձեր զեկույցում հպարտանում եք, որ խափանման միջոց կալանքը քիչ է կիրառվել։ Քանի՞ կոպեկի արժեք ունի այդ Ձեր հաշվետվությունը․ մենակ Դավիթ Մինասյանի կալանավորման ու խոշտանգման դեպքը բավարար է»,- ասաց նա եւ շարունակեց․ «Մի բան է ինձ հետաքրքրում՝ ի՞նչ խղճով եք եկել Ազգային ժողով, անցած տարի Դուք ստով, կեղծիքով մոլորեցրել եք բոլոր պատգամավորներին եւ կալանքի եք տարել մեր գործընկեր Սարգսյան Արթուրին, սուտ փաստեր եք հրապարակել։ Ասել եք, որ ինչ-որ աստղիկներ կան, որոնք անիվներն են ծակել, հիմա դատն է գնում` չկա այդ փաստը։ Խոսում էիք գյուլլելու մասին, պարզվում է, որ սուտ է, կեղծիք է, չկա նման բան, լրիվ մանիպուլացրել եք»։

Եվ Մանուկյանը Վարդապետյանին փոխանցեց կալանքի տակ գտնվող Բագրատ սրբազանի հարցերը․ «Ինչի՞ն է վերաբերում հանրահայտ՝ երկու հոգու գյուլլելու եւ 15 հոգու բանտ դնելու այդքան չարչրկված արտահայտությունը, արդյոք այն առնչություն ունի՞ Ձեր բնութագրած ահաբեկչության հետ, որն այնքան մեծ սիրով ու ջանասիրությամբ դարձրիք այս գործի առանցքը»։

Մանուկյանի ելույթը Աննա Վարդապետյանի սփրթնած դեմքին փոքր-ինչ վարդագույն ավելացրեց, տիկինն անհարմար շարժումներ անելով` արձագանքեց․ «Հուսով եմ՝ ձեր օրակարգը կարողացաք իրականացնել այսօր եւ ձեր բոլոր վիրավորանքները, որոնք ձեր հարցի անվան տակ թաքցրել եք։ Ինձ համար պարզ է նպատակը՝ դուք հիմա ուզում եք, որ ես մոտավորապես նույն ոճով պատասխանեմ ձեզ, ես իջնեմ այդ մակարդակի, սկսեմ վիրավորել ձեզ, եւ դառնա այն, ինչի մեջ դուք շատ հմուտ եք, բայց ես նման բան չեմ արել ու չեմ անելու։ Ո՛չ վիրավորելու եմ, ո՛չ էլ համբերությունից դուրս եմ գալու, ուրիշ մեթոդ գտեք։ Մեղադրյալ Գալստանյանը, եթե այդքան ուզում է, որ ապացույցները հետազոտվեն, ուրեմն թող չխոչընդոտեն, անիմաստ միջնորդություններ չներկայացնեն դատարանին, թույլ տան, որ գործը սկսի դատաքննության փուլ անցնել, եւ իրենք իրենց բոլոր հարցադրումները ներկայացնեն։ Եվ ես չեմ պատկերացնում, որ որեւէ մեղադրյալի հարցաքննություն Ազգային ժողովում պետք է քննարկվի։ Մեղադրյալի հարցադրումները քննարկվում են դատաքննության ընթացքում։ Կյանքը ցույց է տալիս, որ շատ հաճախ այդ մեղադրյալները չեն ուզում, որ գործը հասնի դատաքննության, որովհետեւ չեն ուզում, որ ապացույցները դատարանում հետազոտվեն, դրա օրինակները կան»։
Եվ ոչ մի հակափաստարկ չհնչեց` ի պատասխան պատգամավորի հնչեցրած ծանրագույն մեղադրանքներին, ի լուր աշխարհի ստած տիկինը, պարզվեց` խոցվել է Մանուկյանի բնութագրումներից: «Տիկին Վարդապետյան, Դուք եք մեզ վիրավորել՝ սուտ տեղեկություններ տալով, Դուք Սարգսյան Արթուրին խայտառակ եք արել, Բագրատ սրբազանի հեղինակության հետ եք խաղացել։ Դատաքննության հետ կապված՝ մի հատ եկեք դատարան, տեսեք: Այնտեղ ժամանակ շահելու հարց չկա, 18 արդարի տարել նստեցրել եք դատարանի դահլիճում ու ասում եք՝ շատ արագ։ Իրենք են ամենաշահագրգիռը, որ դատաքննության ժամանակ այդ փաստերը մեջտեղ գան, որովհետեւ կպարզվի, որ քննչական մարմինները կեղծիք են արել, գաղտնալսել են, մոնտաժել են։ Դուք էլ ԱԺ ամբիոնից ՔՊ-ին համոզել եք, որ Սարգսյան Արթուրին պետք է կալանավորել»,- արձագանքեց Գեղամ Մանուկյանը։

Ընդդիմադիր Լիլիթ Գալստյանն էլ հետաքրքրվեց Հայ առաքելական եկեղեցու դեմ սանձազերծված հակասահմանադրական գործընթացից եւ Եկեղեցու դեմ արշավից: «Ինչո՞ւ չեք տեսնում այստեղ հանցագործություններ, որոնք ավելի քան ակնհայտ են»,- դիմեց նա դատախազին՝ հիշեցնելով ՔՊ նախընտրական ծրագիրը, որտեղ կա դրույթ՝ Վեհափառ հայրապետին հեռացնելու մասին։ Բացի այդ, Գալստյանը նկատեց, որ Եկեղեցու դեմ քաղաքական արշավին միացել է նաեւ իրավապահ համակարգը, եւ հարցրեց՝ երբ Մայր Աթոռի դռները բարբարոսաբար ջարդում էին, ինչո՞ւ վարույթ չհարուցեցիք։ Վարդապետյանը նույն սառնասրտությամբ անհոդաբաշխ մտքեր արտանետեց, թե դատախազությունը քրեական վարույթից դուրս գնահատականներ չի տալիս։ «Դրանից հետո գործը գնում է հրապարակային դատաքննության, եւ մեր բոլոր փաստարկները հրապարակային դատաքննությամբ ներկայացվում են, քննարկվում են, դատարանի կողմից որոշումներ են կայացվում»։

«Ձեզ չի՞ հետաքրքրում, որ Փաշինյանի ներվերի հետ խաղալը կարող է դառնալ պատճառ, որ մարդիկ հայտնվեն ԱԱԾ պադվալում»,- նրան հարց ուղղեց պատգամավոր Արթուր Խաչատրյանը, հիշեցնելով Փաշինյանի՝ խորհրդարանում ընդդիմադիրներին սպառնալու դեպքերը։ Սակայն տիկինն անվրդով նկատեց, թե քաղաքական հայտարարությունները չի մեկնաբանում։ Ի դեպ, տեղեկություններ կան, որ ՔՊ-ում էլ առանձնապես գոհ չեն տիկնոջ գործունեությունից: Երեւի կարծում են, որ կարող էր ավելի շատ մարդ նստեցնել եւ ավելի շատ մեղադրանք առաջադրել իրենց ընդդիմախոսներին: Բայց ակնհայտ է, որ ԱԺ լիագումար նիստի ընթացքում չի բացառվում, որ ոչ հաճելի ելույթներ կհնչեն: Արփի Դավոյանն անգամ փոքրիկ անոնս արեց՝ դժգոհելով, թե Մոնումենտի տների մասով գործը տեղից չի շարժվում, թալանը պետությանը չի վերադարձվում»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում