Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հրաժարական է ներկայացրել. Մակրոնը չի ընդունել այնՀավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՈւշագրավ էին հատկապես միանշանակ օրինակելի և հարգանքի արժանի իրանական պետական համակարգի՝ տարբեր սցենարների պարագայում գործելու մասին Արաղչիի բացահայտումները. իրանագետԱյսօր լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում
Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 30-35 երիտասարդ կնոջ մարմին
Տիեզերական արդարություն կա Մակրոնի գլխին եկածի մեջ․ Մարինե Մանուչարյան«Անշրջելի խաղաղությունից» մինչև 2031 թվական․ ի՞նչ է փոխվել Փաշինյանի օրակարգում. ՍուրենյանԽոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այնԿալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում են

Սամվել Կարապետյանի թիմակից Ալեքսան Ալեքսանյանն անցած տարեսկզբին ՔՊ-ին 2 մլն դրամի նվիրատվություն է արել

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն անցած տարի մոտ 774․8 մլն դրամի մուտքեր է ունեցել, որից 6․7 մլն-ը ոչ դրամական միջոցներ են եղել, 234․7 մլն-ը՝ պետական ֆինանսավորում, 416․7 մլն-ը՝ նվիրատվություններ, 113․3 մլն-ը՝ անդամավճարներ։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ՔՊ-ի ներկայացրած տարեկան հաշվետվության համաձայն՝ կուսակցությունը 2025-ի ընթացքում ծախսել է մոտ 745․7 մլն դրամ։

Դրանից 6․7 մլն-ը՝ կրկին ոչ դրամական միջոցներ են, 255․5 մլն-ը՝ այլ ելքեր, այդ թվում՝ Գյումրու, Փարաքարի, Վաղարշապատի նախընտրական հիմնադրամի, աուդիտորական ծառայությունների, համաժողովների կազմակերպման վճարներ, ներկայացուցչական ծախսեր են։ Ծախսերից մոտ 179 մլն դրամը գույքի վարձակալության վճարներ են, մոտ 84 մլն-ը՝ հարկեր և տուրքեր, 12․9 մլն-ը՝ կոմունալ վճարներ։

Factor.am-ը, ուսումնասիրելով ՔՊ-ի հաշվետվությունը, նվիրատվություն կատարած անձանց մեջ հայնաբերեց խիստ ուշագրավ մի անուն։ Պարզվում է՝ անցած տարի մարտի 7-ին Ալեքսան Բենիամինի Ալեքսանյանը 2 մլն դրամ նվիրատվություն է կատարել իշխող ուժին։ Ալեքսանյանը ներկայիս «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալեքսան Բենիամինի Ալեքսանյանն է։ Մինչև վերջերս նա «Ուժեղ Հայաստան»-ի քաղաքական խորհրդի անդամ էր։ Ըստ ընտրողների ռեգիստրի՝ Հայաստանում այդ անուն ազգանունով միայն 1 անձ կա։ Ալեքսանյանին են պատկանում «Մեր ձևով» ազգային արժեքների պահպանության ՀԿ-ն, «Արմատ մեդիա», «Թաունհաուս», «Ասսեթ Մենեջմենթ», «Ֆորտունա» ընկերությունները։

Նկատենք, որ այն ժամանակ, երբ Ալեքսանյանը կատարել է նվիրատվությունը, Սամվել Կարապետյանն ազատության մեջ էր և Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելու հայտ դեռևս չէր ներկայացրել։   Հայտնի է, որ Ալեքսանյանը երկքաղաքացի է, և այդ պատճառով չի ընդգրկվել «Ուժեղ Հայաստանի» նախընտրական ցուցակում։  Ըստ «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի՝ կուսակցություններին նվիրատվություններ կատարելն արգելվում է օտարերկրյա քաղաքացիներին: Սակայն երկքաղաքացուն, որը  օտարերկրյա պետության հետ իրավական կապ ունեցող անձ է, օրենքը չի արգելում նվիրատվություններ կատարել։