Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Հասարակություն

ՌՀՄ հայտարարությունը՝ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ

«Ռուսաստանի հայերի միությունը խիստ մտահոգություն է հայտնում կապված ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունների հետ այն մասին, որ Ռուսաստանը շարունակելու է զենք մատակարարել Ադրբեջանին»,-այս մասին ասված է Ռուսաստանի հայերի միության Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ հայտարարության մեջ:

«Ինչպես հայտնի է, ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքով ադրբեջանական ուժերը մի շարք ռազմական հանցագործություններ իրականացրեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ազգաբնակչության և գերիների նկատմամբ: Ակնհայտ է, որ Ադրբեջանի կողմից Ղարաբաղի հանդեպ վերջին օրերին ծավալված ռազմական գործողություններն իրականացվել են ռուսական ռազմական տեխնիկայի կիրառմամբ:

Մի կողմից ադրբեջանական ագրեսիայի լայնամասշտաբ դատապարտումը միջազգային հանրության կողմից, ու ԵԱՀԿ Մինսկի խմբի, և, հատկապես, Ռուսաստանի միջամտությունը մյուս կողմից, ագրեսորին ապրիլի 5-ին պարտադրեցին հաշտեցման գնալ: Այդ օրերին ռուսական իշխանությունները ակտիվացրեցին իրենց միջնորդական ջանքերը ռազմական բախումների դադարեցման, լայնամասշտաբ պատերազմի բացառման և բանակցային գործընթացի վերականգնման համար, ինչը դրականորեն ընդունվեց Հայաստանում և աշխարհի բազմամիլիոն հայկական սփյուռքի կողմից:

Սակայն, Ռուսաստանի ցանկության բացակայությունը՝ հրաժարվել զինել մի երկիր, որը պատերազմ է մղում ՌԴ-ի երկար տարիների դաշնակցի՝ այն պետության դեմ, որը ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամ է, բողոքի ալիք է բարձրացրել Հայաստանում և Ռուսաստանում, և, ցավոք, Հայաստանում հակառուսական տրամադրությունների բռնկման առիթ դարձավ՝ երկիր, որը հետխորհրդային բոլոր տարիների ընթացքում Ռուսաստանի ռազմական և քաղաքական հուսալի դաշնակից լինելու սկզբունքներին չդավաճանած միակ պետությունն է եղել:

Ռուսաստանի դիրքորոշումն առավել քան անհասկանալի է ՌԴ վարչապետի այն հայտարարության համատեքստում, որ Ադրբեջանը պատերազմում է Թուրքիայի աջակցությամբ: Հիշեցնենք, որ Թուրքիայի հետ սիրախաղը և նրա իրական բնույթը ճանաչելու ցանկության բացակայությունը Ռուսաստանին հանգեցրին նրան, որ չնայած երկու երկրների բարձրագույն ղեկավարության մակարդակով ձեռք բերված նրբանկատ պայմանավորվածություններին՝ Թուրքիան դանակ խրեց Ռուսաստանի թիկունքին: Հայ ժողովրդի նկատմամբ հարյուր տարի առաջ ցեղասպանություն իրականացրած այդ երկիրն այսօր էլ, չնայած բազմաթիվ երկրների և միջազգային կազմակերպությունների կողմից դատապարտմանը, հետևողականորեն շարունակում է իր քաղաքականությունը:

Ադրբեջանը՝ որպես Թուրքիայի բնական դաշնակից, այսօր նմանօրինակ քաղաքականություն է իրականացնում՝ ազգային հերոսների շարքին դասելով սպայի, ով սպանել էր քնած իր հայ գործընկերոջը, ում հետ նա Բուդապեշտում վերապատրաստում էր անցնում ՆԱՏՕ-ի ծրագրով: Կամ էլ նրանց, ովքեր սոցիալական ցանցերում հրապարակում են իրենց լուսանկարները՝ հայ զինվորների կտրված գլուխներով:

Կարծում ենք, որ Ադրբեջանի հետ ներկայիս սիրախաղը կարող է հանգեցնել այն բանին, որ իրենց իրական դաշնակցին՝ Թուրքիային հետևելով, նա կարող է «դանակ խրել» Ռուսաստանի թիկունքին՝ միայն այն տարբերությամբ, որ դա կլինի «դանակ», որը նրան վաճառել է Ռուսաստանը:

Հայաստանին Ռուսաստանի հետ կապում են ոչ միայն ռազմավարական և դաշնակցային հարաբերությունները, այլև դարավոր եղբայրական զգացմունքները, որոնք ստուգվել են ժամանակի և փորձությունների միջոցով: Հենց Ռուսաստանի հանդեպ ունեցած անկեղծ վերաբերմունքի պատճառով հայ հանրությունը, ռուսական հանրության աջակցությամբ, այսօր կոչ է անում Ռուսաստանին ոչ միայն հավատարիմ մնալ ՀԱՊԿ-ի կոլեկտիվ անվտանգության համաձայնագրին (1 հոդվածի համաձայն ՝ անդամները չպետք է մասնակցեն մյուս անդամ-պետության դեմ ուղղված միություններին և գործողություններին), այլև իր վարած քաղաքականությունում առաջնորդվել բարոյականության և արդարության նորմերով:

Մենք համոզված ենք, որ արդարությունը Ռուսաստանի համար լավագույն քաղաքականությունն է. Ռուսաստանը մյուսների, առավել ևս՝ իր դաշնակիցների հանդեպ արդար լինելով միայն կարող է ապավինել իր նկատմամբ վերաբերմունքին՝ որպես համաշխարհային գերտերության, որն այսօր աշխարհի շատ ազգերի համար դարձել է պաշտպանության և արևմտյան միաբևեռության հակազդեցության խորհրդանիշ»: