«Արտաշատ» բժշկական կենտրոնի մոտ հրդեհ է բռնկվել «Nissan»-ում. կան վիրավորներՔննարկվել է Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի հետ համագործակցության ընդլայնումըԽոշոր ջրանջատման ընթացքում «Վեոլիա Ջուր»-ը միաժամանակ մի քանի տեխնիկական խնդիր է լուծել
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը (ուղիղ)
Պատերազմը մեր ընտրությունը չէր, մեզ դրան դրդեց Հայաստանը. Ալիև
Այսօր ներկայացրել եմ վերաքննիչ բողոք Արթուրի կալանքի դեմ․ փաստաբան
ՀՀ ԱԳՄԱ նախարարի և ԵԱՀԿ գործող նախագահի համատեղ մամուլի ասուլիսը (տեսանյութ)Իրազեկում․ Տավուշի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակ44-ամյա տղամարդը պարբերաբար սեռական բռնության է ենթարկել 13-ամյա դստերը․ նա ձերբակալվել է
Բաքուն մեղադրում է Անկարային իր դեմ սոցցանցային արշավ իրականացնելու մեջ
Ռեփեր Navai-ին ձերբակալվել է ՂազախստանումԼուծումը այնպիսին պետք է լինի, որ սահմանի երկու կողմերում անկլավներ/էքսկլավներ չլինեն. և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում այս ըմբռնումը ավելի առարկայանում է. Փաշինյան
Առավել ակտիվ ենք գործելու Գագիկ Ծառուկյանին օգնելու հարցում. հայտարարություն
Պետք չէ ջղայնացնել. Փաշինյան ողջունեց Երևանի քաղաքապետարանի քանդման գործողությունները Աջափնյակում Մենք այստեղ ենք բարձրաձայնելու, որ չենք մոռանում և պայքարում ենք. Արտակ Բեգլարյան
«Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի, որ էբոլա վիրուսը Հայաստան չներթափանցի
Չեք կարող խոսել ժողովրդավարության մասին, երբ խոսում եք՝ «կզացնելու եմ», «սատկացնելու եմ», «ասֆալտին եմ փռելու», «ինչու չես զոհվել» բառապաշարով. ակցիաՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանի հետ կարող է տարածքներ փոխանակվեն
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Առաջիկա իմ ամենակարևոր անելիքը համարում եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վավերացումը. Փաշինյան
COP17. Երևանում որ փողոցներն են փակ լինելու հոկտեմբերի 15-ին և 16-ին. ՆԳՆ-ի հորդորըԿայացել է Արարատ Միրզոյանի և Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Զելենսկին պետք է հրաժարական տա. ՄասկԿկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները. «Հրապարակ»Իսրայելի ռազմաօդային ուժերը և բանակը գրոհներ են սկսել Լիբանանի ուղղությամբ
Այսօր Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է
«Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ Կառավարության դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Ուսանողական ցույցեր և բախումներ` Ալբանիայում. կան մի քանի տասնյակ վիրավորներԵ՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»
Շաքի մտած ադրբեջանցու հարազատները հարցազրույց են տվել
Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. Աբովյան
Մամուլ

Նորից արտոնություն ու նորից՝ Սամվել Ալեքսանյանին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Խոշոր բիզնեսը էլ ավելի պետք է հարստանա, փոքրն ու միջինը՝ աղքատանան ու սնանկանան, իսկ նրանք, որոնք զարգացման նշաններ են ցույց տալիս, ինչպես ՏՏ ոլորտը, ոսկերչությունը՝ պետք է խեղդվեն հարկերի տակ: Սա է Նիկոլ Փաշինյանի կառավարության տնտեսական քաղաքականությունը: Այլ կերպ ասած՝ խոշորների համար ամեն ինչ, մանրին ու միջինին՝ ոչինչ:

Սրանում հերթական անգամ համոզվեցինք կառավարության երեկվա նիստի ժամանակ: Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 270 մլն դրամի մաքսային արտոնություն ստացավ գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Միթ ֆուդ» ՍՊԸ-ն: Ընկերությունը կազատվի 270 մլն դրամ մաքսատուրք մուծելու անհրաժեշտությունից, քանի որ պարտավորվել է 1․6 մլրդ դրամի ներդրում կատարել հումքի ձեռքբերման համար։ Իսկ հումքը Հնդկաստանից ձեռք բերվող գոմեշի միսն է, որից պատրաստվում է «Միթ ֆուդ»-ի արտադրանքը։ Ընկերության 135 աշխատատեղերը ներդրումային ծրագրի իրականացման արդյունքում կավելանան 20-ով, իսկ միջին աշխատավարձը 264 հազար դրամից կդառնա 315 հազար դրամ:

«Միթ ֆուդն» արտադրում է երշիկեղեն, նրբերշիկներ, մսային դելիկատեսներ: Ինչով է այն առավել ոլորտի մյուս ընկերություններից, բացի այն, որ Նիկոլի սրտի օլիգարխին է պատկանում, հայտնի չէ: Ի դեպ, անցյալ տարի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն արձանագրել էր խախտումներ։ Մասնավորապես՝ «Միթ ֆուդ»-ի արտադրած կիսաապխտած Կրակովյան երշիկի, «Մոյա սեմյա» նրբերշիկի նմուշներում հայտնաբերվել է նատրիումի նիտրիտի բարձր պարունակություն, դրանք հանվել էին շուկայից, առանձին գործառույթներ կասեցվել էին:

Առանձին ընկերություններին հարկային արտոնություններ շնորհելու պրակտիկան նոր չէ՝ սկսվել է Սերժ Սարգսյանի նախագահության օրոք: Մինչեւ այդ՝ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, արտոնությունները տրվում էին ոչ թե առանձին գործարարների, այլ տվյալ ոլորտին ամբողջությամբ: Համարվում էր, որ այդ դեպքում կոռուպցիոն ռիսկերը նվազեցվում են: «Այդ դեպքում չինովնիկը չի որոշում՝ սրան տալ, սրան չտալ... հիմա արտոնությունները տալիս են կոնկրետ գործարարներին: Սա ամենավատ հարկային արտոնության ձեւն է, որը հսկայական կոռուպցիոն ռիսկ ունի իր մեջ: Ինչ-որ մեկին տալիս ես, նույն ոլորտում աշխատող մեկ ուրիշ ընկերությանը չես տալիս»,- երկու օր առաջ «Հինգի» եթերում ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ շեշտելով, որ գրեթե բոլորը, ովքեր վերջին տարիներին արտոնություններ են ստացել, «հետո գումարներ են փոխանցել «Իմ քայլը» հիմնադրամին կամ ՔՊ կուսակցությանը:

«Սա ուղղակի կոռուպցիոն դրսեւորում է: Դու հարկային արտոնություն ես տալիս, փաստացի կաշառքի դիմաց»:
Սերժ Սարգսյանի նախագահության օրոք մաքսատուրքի գծով արտոնությունները հիմնականում տրամադրվում էին «Գերակա ոլորտներում ներդրումային ծրագրերի» շրջանակներում: Այն ժամանակ էլ այլ իշխանության հետ աֆիլացված հիմնադրամներ կային՝ «Լույս», «Մարտիկ», «Հայաստան համահայկական»: Ահա, մի քանի հայտնի ընկերություններ, որոնք այդ տարիներին ստացել են մաքսատուրքի արտոնություններ կամ ԱԱՀ-ի հետաձգում, ինչը հաճախ նույն փաթեթի մաս էր կազմում. «Սպայկա», «Արմենիա Վայն», որը պատկանում էր այն ժամանակվա ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի եղբորը, Շշի Մելոյի «Սարանիստը», «Գրինհաուզը», որը նույն «Սպայկայի» խմբում էր եւ ջերմոցային համալիրների կառուցման համար սարքավորումների ներմուծման արտոնություն էր ստացել, նույն Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս տեքստիլը»՝ հումքի եւ սարքավորումների համար, «Տավուշ տեքստիլը»՝ սահմանամերձ գոտում գործունեություն ծավալելու եւ աշխատատեղեր ստեղծելու համար, «Լիդիան Արմենիան», «Արմթաբ» ընկերությունը, որը հայկական պլանշետների համար դրսից բաղադրիչներ էր բերում: Հետաքրքիր է, որ Սամվել Ալեքսանյանի եւ մի քանի այլ ընկերությունների արտոնյալ դիրքը պահպանվեց հետագայում էլ:
Նիկոլ Փաշինյանի օրոք տրված մաքսային արտոնությունների քանակն ու ծավալներն ավելի մեծ են, քան Սերժ Սարգսյանի ժամանակ, երբ արտոնությունները տրվում էին սահմանափակ թվով ընկերությունների, եւ սա ընկալվում էր որպես բացառիկ լավություն գործարարին: Նիկոլի ժամանակ հարկային արտոնությունը դարձավ շարքային գործիք, ստանդարտ պետական օժանդակություն, որին դիմում են թե՛ փոքր, թե՛ խոշոր բիզնեսները: 2018 թվականի մայիսից մինչ օրս մաքսատուրքի գծով տարբեր արտոնություններ են ստացել 310-ից ավելի ընկերություններ, ընդհանուր առմամբ՝ 430-ից ավելի ներդրումային ծրագրերի շրջանակներում:

Դրանց թվում են «Աթենք» ՍՊԸ-ն, Արսենյանի «Ջերմուկ գրուպը», «Սպայկան», նույն «Արմենիա Վայնը», «Ալեքս տեքստիլը» եւ «Լեքս տոբակո քոմփանի»-ն, որոնք նույնպես Ալեքսանյանների ընտանիքին են պատկանում, «Բայազետ 1»-ը, հագուստ ու հագուստի հումք արտադրող «Էլինա-1» եւ «Տեքստիլ հոմ» ընկերությունները, «Երեւան ավտոբուսը»՝ Չինաստանից ներկրված 150 ավտոբուսների համար, «Արմփաուեր» ՓԲԸ-ն՝ ջերմաէլեկտրակայանի կառուցման համար անհրաժեշտ սարքավորումների ներմուծման համար, կոսմետիկ միջոցեր արտադրող «Նաիրիան» ՓԲԸ-ն: Կառավարությունը շարունակում է լայնորեն կիրառել անհասկանալի աջակցության պրակտիկան առանձին գործարարներին, ինչի՞ է սա բերում:

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը պատասխանում է. «Ե՛վ սուբյեկտիվիզմի, ե՛ւ կոռուպցիոն ռիսկերի: Ամենակարեւորը՝ կառավարությունը պետք է ինստիտուցիոնալ մոտեցում ցուցաբերի, մասնագետների, փորձագետների ներգրավի, հիմնավորի, թե ինչու այս ընկերությունը եւ ոչ թե մյուսը, ինչու այս գործարքը եւ ոչ մեկ այլ գործարք, ինչ օգուտ կամ վնաս է դրանից ստանալու պետությունը եւ այլն: Բայց հիմա ոչ մի կոնկրետ չափորոշիչներ չկան, որոնցով իրենք առաջնորդվեն ու ասեն՝ սա հաշվի առնելով, սա եղավ: Այսինքն՝ հիմնավորումներ, փաստարկներ չկան, եւ մեզ հայտնի են բազմաթիվ նմանատիպ անհիմն որոշումներ՝ սկսած լվացքի մեքենայի, հեռուստացույցների արտադրությունից, ջայլամի ֆերմաներից եւ կոկորդիլոսների բուծարանով վերջացրած»:

Ի դեպ, նկատենք, որ մսամթերքի արտադրությունն ու ներմուծումը նիկոլական կառավարության տապալած ոլորտներից են: ԵԱՏՄ պայմանագրերով նախատեսված, դեռ 2020 թվականից մսի, մասնավորապես՝ թռչնամսի ներմուծման մաքսատուրքերը Հայաստանում աստիճանաբար բարձրացվել են: Նպատակը տեղական արտադրողներին պաշտպանելն է, ներքին արտադրական աճը խթանելը: Բայց մսամթերքի արտադրությունն այս հարկային խստացման արդյունքում ամենեւին էլ չավելացավ: Հակառակը՝ նկատվեց երշիկեղենի արտադրության «գահավիժում»: 2025-ին այն նվազել էր 0.8%-ով (արտադրվել էր մոտ 15.6 հազար տոննա), 2026-ի հունվարին այն կրճատվել է գրեթե կիսով չափ (-44%): Սա խոսում է տեղական վերամշակողների լուրջ խնդիրների կամ հումքի թանկացման մասին։ Անասնագլխաքանակի 2025-ին արձանագրված նվազման միտումը շարունակվել է նաեւ 2026-ին, միսն ու մսամթերքը թանկացել են: Ըստ վիճկոմիտեի, եթե 2025-ին մսամթերքի գնաճը տատանվում էր 1-3%-ի սահմաններում, ապա այս տարեսկզբին այն հասավ 8.5%-ի։ Մի խոսքով, կառավարության գործելակերպը ոլորտում ո՛չ մսամթերքի տեղական արտադրողի վիճակը բարելավեց, ո՛չ էլ մսամթերք ներմուծողի: