Ալիևի օգնականը պնդում է, թե իբր Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին «վերականգնվել է իր նախնական տեսքով»
Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին «վերականգնվել է իր նախնական ճարտարապետական ոճին համապատասխան»։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, այս մասին գրել է Ադրբեջանի նախագահի օգնական և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
«Ղազանչի եկեղեցին վերականգնվել է իր նախնական ճարտարապետական ոճին համապատասխան։ Ադրբեջանի տարածքում գտնվող բոլոր օրինական շենքերը, ինչպես նաև պատմական, մշակութային և կրոնական հուշարձանները պաշտպանված, պահպանված և վերականգնված են ազգային օրենսդրությանը համապատասխան», - նշել է նախագահի օգնականը՝ հրապարակելով նաև տեսանյութ։
Հաղորդվում է, որ Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները այցելել են Շուշիի Ղազանչեցոց եկեղեցի։