Մեկնարկել է «Արարատ-Արմենիա»-«Ցելյե» հանդիպման տոմսերի վաճառքըՈւկրաինան կորցրել է F-16 կործանիչՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրՊԵԿ-ում քննարկվել է մաքսային բարեփոխումների ընթացքըԱրա Նախշքարյանի նկատմամբ Հակակոռուպցիոն դատարանը կիրառել է տնային կալանք խափանման միջոցըՖԻՖԱ-ն կարգապահական վարույթ է նախաձեռնել Արգենտինայի հավաքականի նկատմամբՏուսկն ու Զելենսկին քննարկել են հակաօդային պաշտպանության ոլորտում համագործակցությունըԵրևանում փտած ծառը տապալվել ու ընկել է կայանված «Nissan Rouge»–ի վրաՈմանք փորձում էին համոզել, որ մեր թիմը չգնա Բաքու. տղեն գնաց ու դարձավ աշխարհի չեմպիոն. Արայիկ ՀարությունյանԴավիթ Համբարձումյանը նշանակվել է Մասիս համայնքի ղեկավարի խորհրդականԳՇ պետն ու Կարմիր խաչի ղեկավարը քննարկել են համագործակցության ուղղություններին առնչվող հարցերՄոտեցել է ազգովի սթափվելու պահը․ Խոսրով ՀարությունյանԼոռու մարզում սննդային թունավորմանը բնորոշ ախտանիշներով բուժօգնության է դիմել 22 քաղաքացիԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի հարվածների հետևանքով զոհվել են ԻՀՊԿ-ի չորս զինծառայողներԱյսօր ժամը 18:36-ին սկսվել է լիալուսինը, սակայն այն հնարավոր կլինի դիտել գիշերային ժամերին«Մորենա» ռեստորանի բակում հարսանեկան արարողության մասնակիցներից մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոցԱնգլիայի մի հատվածում շոգի չորրորդ ալիքի պատճառով երաշտ է հայտարարվելԻրանական սցենար Կարմիր ծովում. հութիները կարող են սկսել վճար գանձել նավերից անցման համարՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափՄադրիդն անտառային հրդեհների պատճառով կառավարությանը խնդրել է ակտիվացնել ԵՄ համերաշխության հիմնադրամըՀայաստանի բասկետբոլի ֆեդերացիան նոր նախագահ ունիՆազարյանը դարձավ ոսկե մեդալակիր աշխարհի առաջնության հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությունումԻրանը մերժել է Հորմուզի նեղուցի նկատմամբ հավասար հսկողություն սահմանելու վերաբերյալ Օմանի առաջարկըԱնահիտ Մանասյանը ահազանգի հետքերով գնացել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալՇուտով UFC-ն կհայտարարի իմ հաջորդ մենամարտը. Ծառուկյանն ակնարկում է մեծ անակնկալի մասինԲենիամին Նեթանյահուն հրաժարվել է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ5 ոսկի, 1 արծաթ, 3 բրոնզ․ ՀՀ-ի հրաձգության հավաքականը պատմության մեջ առաջին անգամ չեմպիոններ է տվելՀրաչյա Ռոստոմյանը հեռացել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնիցՀանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերը՝ ըստ տարիքային խմբերիՄիացյալ Նահանգները մտադիր է հզոր հարվածներ հասցնել Իրանին«Lori Peak» հանրային սննդի օբյեկտում արձանագրվել է թունավորում․ գործունեությունը կասեցվել էՈրքան է եղել Մովսիսյանի առաջին աշխատավարձը․ ֆուտբոլիստի անկեղծ խոստովանությունըԱմբերդի նախկին ղեկավարի կողմից ապօրինի օտարվել են համայնքապատկան 9 տարբեր հողակտորներԱյս տարվա առաջին կիսամյակում քրեական վարույթներով վերականգնվել է 6 միլիարդ 666 միլիոն 631 հազար դրամ. Գլխավոր դատախազությունՇատ հիմար համեմատական թեզ կա, երբ Փաշինյանին համեմատում են Զելենսկու հետ. Արթուր Դանիելյանը նշել է նրանց տարբերություններըՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Մ-1 և Մ-2 ճանապարհներին նախատեսվում է արգելել գովազդային վահանակների տեղադրումը
Դեպի ՌԴ արտահանվող կաթնամթերքի սահմանափակումը ՀՀ–ի համար լուրջ ռիսկ է. Համաշխարհային բանկ
Թուրքիայում մոլեգնում են հրդեհներըՉի ուզել, չի շնորհավորել. Փաշինյանը՝ Պուտինի չշնորհավորելու մասին6 անձի մшհվան ելքով վթարի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավատվել էՀրդեհ Հաղթանակ թաղամասումՈւկրաինայի ՊՆ նոր նախարարը նշել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը կավարտվի առաջիկա 14 տարվա ընթացքումԱդրբեջանի ԱԳՆ-ի արձագանքը Զախարովայի հայտարարությանը՝ սխալ և փաստերի խեղաթյուրում է. ՀՅԴՔՊ-ական լինելը որևէ մեկին առավելություն չի տալիս. Փաշինյանը՝ Կոնջորյանի եղբոր մասնակցությամբ միջադեպի մասինՋալալ Հարությունյանը պատիժը կշարունակի կրել ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում
Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար
նեղված չեմ. ՔՊ վարչությունը իր վստահությունը չտվեց Սասուն Միքայելյանին. նա հանձնաժողովի նախագահ չի լինի6 կին և 6 տղամարդ ընտրվել են 12 հանձնաժողովների նախագահի թեկնածուներ, ոչ ոք միաձայն չի ընտրվել. ՓաշինյանՀայաստանն ու Իրանն կարող են ավելացնել գազի և էներգիայի փոխադարձ մատակարարումների ծավալները. ԽուդաթյանՏիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ

10 հարց Սերժ Սարգսյանին. «Նոր Հայաստան»

Ապրիլյան «դիրքային պատերազմի» հետևանքով հայկական կողմը կրել է մարդկային, տարածքային, քաղաքական և նյութական կորուստներ:

Պետական պատկան մարմինների և պաշտոնատար անձանց պարտականությունն է հնարավորինս բացառել նման ծանր հետևանքների առաջացումը, ինչպես նաև հնարավոր մասով ապահովել դրանց վերացումը:

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի Քաղաքական խորհուրդն ուսումնասիրում է հակառակորդի հարձակմանը նախորդած շրջանում, դրա ընթացքում և ապրիլի 5-ից հաստատված փխրուն հրադադարից հետո տեղի ունեցող իրադարձությունների պատճառներն ու հետևանքները, ինչպես նաև իր հնարավորությունների չափով օժանդակում է երկրի պաշտպանության գործին:
Քաղաքական խորհուրդը, հիմնվելով այն հանրահայտ իրողությունների վրա, որ իշխանության կրողը ժողովուրդն է և նա է իր մասը կազմող բանակի հետ միասին ապահովում երկրի պաշտպանությունն ու կրում դրա հետևանքները, ուսումնասիրել է նաև տեղի ունեցողի վերաբերյալ ժողովրդի շրջանում առկա տրամադրությունները և կարծիքները:

Ուսումնասիրությունից ակնհայտ է դառնում, որ ժողովրդի գերակշիռ մեծամասնության համոզմամբ՝ հակառակորդի հարձակումը նման ծանր հետևանքների չէր հանգեցնի և դրանք հնարավոր կլիներ վերացնել շատ ավելի կարճ ժամանակահատվածում ու նվազ ջանքերով, եթե պատկան մարմիններն ու պաշտոնատար անձինք ինչպես հարձակումից առաջ, այնպես էլ դրա ընթացքում և հետագա օրերին պատշաճ կերպով կատարեին իրենց գործառույթներն ու պարտականությունները:

մարմինները և պաշտոնատար անձինք, առաջին հերթին՝ Նախագահի և Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոններն զբաղեցնող անձը, պարտավոր են հաշվետու լինել ժողովրդին, ներկայացնել «ապրիլյան պատերազմի» բացահայտած պրոբլեմները, դրանց լուծման և հակառակորդի հերթական հավանական հարձակմանը պատրաստվելու համար ձեռնարկվող քայլերը, ինչպես նաև մատնացույց անել ու պատժել մեղավորներին:

Ժողովրդին հատկապես հուզում են այն հարցերը, թե որոնք են առաջացած մարդկային, տարածքային, քաղաքական և նյութական ծանր հետևանքների պատճառները և ովքեր են դրանց համար պատասխանատու պաշտոնատար անձինք:

Ներկայացնում ենք դրանցից առավել կարևոր 10 հարցերը.

1. Արցախի Նախագահի և ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոններն զբաղեցնող անձանց մակարդակով հաստատվեց, որ հայկական կողմը տեղյակ է եղել հարձակման մասին: Որո՞նք էին այն անհրաժեշտ ու բավարար միջոցները, որ պետք է ձեռնարկվեին դրան դիմակայելու և շփման գծին մոտ գտնվող զորամասերի զինծառայողների ու այդ տարածքում գտնվող բնակչության անվտանգության ապահովման համար:

2. Մշտապես հայտարարվել է, որ հակառակորդի հարձակման պարագայում հայկական կողմն ի վիճակի է նրան խաղաղություն պարտադրել: Ի՞նչ հանգամանքներ թույլ չտվեցին անցնել հակահարձակման, ռազմական գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք և վերացնել հետագայում ագրեսիայի կրկնության հնարավորությունը:

3. Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ հրադադարի հաստատումը հնարավոր է միայն ապրիլմեկյան դիրքերի վերականգնման պայմանով: Ինչո՞ւ հրադադարը կնքվեց այդ պայմանի զիջմամբ, և դիրքերը մնացին հակառակորդի ձեռքում:

4. Հաստատվել է, որ մեր կողմից կենդանի ուժի, սպառազինության և տեխնիկայի կորուստների մի զգալի մասը պայմանավորված է հակառակորդի կողմից բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված արդիական սպառազինության և դրան համապատասխանող նոր մարտավարության, մասնավորապես՝ ԱԹՍ-ների կիրառմամբ: Ինչո՞ւ արդյունավետ միջոցներ չեն ձեռնարկվել դրանց ազդեցությունը չեզոքացնելու համար:

5. Ինչո՞ւ են մերժվել կամ անտեսվել պաշտպանական համակարգը արդիականացնելու վերաբերյալ Հայաստանում առկա բարձր տեխնոլոգիաների ոլորտի միջազգային մակարդակի ընկերությունների առաջարկությունները:

6. Ինչո՞վ է բացատրվում այն հանգամանքը, որ հայկական բանակի սպառազինությունն ու տեխնիկան խաղաղության 22 տարիների ընթացքում հիմնականում մնացել են 1980-ականների մակարդակին, մինչդեռ հակառակորդն այդ ընթացքում ձեռք է բերել մեծ քանակությամբ արդիական սպառազինություն և տեխնիկա:

7. Ի՞նչ սկզբունքով է որոշվել ռազմական վտանգի պայմաններում բանակի նկատմամբ առաջնահերթություն տալ ոստիկանության և պետական կառավարման այլ մարմինների գերուռճացված և երկրորդական կարիքներին:

8. Ինչո՞ւ Հայաստանի Հանրապետությունը՝ որպես Արցախի անվտանգության երաշխավոր, հաշվի չառնելով Ադրբեջանի՝ վերջին տարիների ռազմատենչ հայտարարությունները և ագրեսիվ գործողությունները, անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել նրա բավարար պաշտպանունակությունն ապահովելու համար:

9. Ի՞նչ իրավական, քաղաքական և տեղեկութային գործողություններ են ձեռնարկել ՀՀ ԱԳՆ-ն և այլ պատասխանատու մարմինները միջազգային համայնքի առջև հակառակորդի հարձակումը որպես ագրեսիա ներկայացնելու ուղղությամբ:

10. Հաշվի առնելով, որ Սերժ Սարգսյանը ԵՏՄ-ին անդամակցելը հիմնավորում էր երկրի անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ, ինչո՞ւ որպես ԵՏՄ անդամակցության նախապայման չառաջադրեց Հայաստանին պատերազմով սպառնացող Ադրբեջանին այդ միության անդամ-պետությունների կողմից սպառազինություն և ռազմական տեխնիկա չտրամատելու հարցը:
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհուրդն առաջիկա օրերին հրապարակային պատասխան է ակնկալում ժողովրդին հուզող վերը նշված հարցերի վերաբերյալ: Այդպիսի պատասխաններ չստանալու պարագայում Քաղաքական խորհուրդը կներկայացնի կատարվածի պատճառների և պատասխանատուների վերաբերյալ իր ուսումնասիրությունների արդյունքները:

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհուրդ