Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հրաժարական է ներկայացրել. Մակրոնը չի ընդունել այնՀավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՈւշագրավ էին հատկապես միանշանակ օրինակելի և հարգանքի արժանի իրանական պետական համակարգի՝ տարբեր սցենարների պարագայում գործելու մասին Արաղչիի բացահայտումները. իրանագետԱյսօր լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում
Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 30-35 երիտասարդ կնոջ մարմին
Տիեզերական արդարություն կա Մակրոնի գլխին եկածի մեջ․ Մարինե Մանուչարյան«Անշրջելի խաղաղությունից» մինչև 2031 թվական․ ի՞նչ է փոխվել Փաշինյանի օրակարգում. ՍուրենյանԽոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այնԿալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում են

Պատանդների հարցերով Կանադայի ավագ պաշտոնյային ներգրավեք հայ գերիների ազատման հարցում. ընտանիքների նամակը Մարկ Քարնիին

Բաքվում պահվող հայ գերիների ընտանիքները բաց նամակով դիմել են Հայաստանում գտնվող Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին՝ խնդրելով Պատանդների հարցերով Կանադայի ավագ պաշտոնյային ներգրավել Բաքվում պահվող հայ գերիների ազատման հարցում և աջակցել նրանց անհապաղ ու անվերապահ ազատ արձակման ջանքերին: Ստորև ներկայացվում է նամակի տեքստն ամբողջությամբ:

Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին
Երևան, Հայաստան

Մեծարգո պարոն վարչապետ,

Մենք՝ Բաքվում պահվող հայ բանտարկյալների ընտանիքների անդամներս, ողջունում ենք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու առիթով Ձեր պատմական այցը Հայաստան: Հուսով ենք, որ Ձեր ներկայությունը կամրապնդի Կանադա-Հայաստան հարաբերությունները և կնպաստի տարածաշրջանում խաղաղությանը, անվտանգությանը և կայունությանը:

Այս նամակով ցանկանում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել մարդասիրական հրատապ խնդրի վրա․ մեր հարազատները՝ 19 հայ բանտարկյալներ շարունակում են Ադրբեջանում ապօրինաբար պահվել անազատության մեջ: Չնայած նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակելու վերաբերյալ միջազգային կառույցների, այդ թվում՝ Եվրոպական խորհրդարանի բազմաթիվ կոչերին, Ադրբեջանը շարունակում է անօրինական կերպով պահել նրանց անազատության մեջ՝ երկարաձգելով նրանց ընտանիքների տառապանքը և խաթարելով խաղաղության գործընթացի նկատմամբ վստահությունը:

Կանադան ցուցաբերել է սկզբունքային առաջնորդություն՝ կամայական ազատազրկման և պատանդային դիվանագիտության դեմ պայքարում: Ստեղծելով Պատանդների հարցերով ավագ պաշտոնյայի ինստիտուտ և լինելով Միջպետական հարաբերություններում կամայական կալանքի դեմ հռչակագրի առաջամարտիկ՝ Կանադան հաստատել է, որ պետությունների միջև հարաբերություններում մարդիկ չպետք է օգտագործվեն որպես քաղաքական լծակ: Ամենայն հարգանքով նշում ենք, որ մեր հարազատների հետ կատարվողը լիովին համապատասխանում է այս պարտավորությունների ոգուն և նպատակին։

Մեր մտահոգությունները խորանում են նրանց կալանքի պայմանների և միջազգային դերակատարների կողմից արձանագրված մարդու իրավունքների լուրջ խախտումների պատճառով։ Նրանց դեմ կայացած դատավարությունները լայնորեն քննադատվել են՝ որպես արդար դատավարության սկզբունքների հետ անհամատեղելի գործընթացներ։ Ադրբեջանցի պաշտոնյաները հայտարարել են, որ Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաներին ազատ արձակելու մտադրություն չունեն։ Ադրբեջանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ֆիզիկական ներկայության դադարեցումը մեր ընտանիքներին զրկել է նրանց կացության վերաբերյալ կանոնավոր ու անաչառ տեղեկություններ ստանալու հնարավորությունից։ 

Կանադայի փորձն այս կոչին հաղորդում է բարոյական առանձնահատուկ կշիռ։  Կանադան անցել է հաշտեցման սեփական գործընթացի միջով և հասկացել, որ կայուն խաղաղություն կարող է կառուցվել ոչ թե ժխտման, լռության կամ չբուժված վերքերի, այլ ճշմարտության, իրավունքների ճանաչման, հարգանքի, համագործակցության և գործընկերության հիման վրա։ Նույն սկզբունքն է գործում նաև այստեղ. խաղաղությունը, որը թույլ է տալիս մարդկանց կամայականորեն պահել կալանքի տակ, նրանց ընտանիքներին էլ՝ տառապանքի մեջ, չի կարող լինել վստահելի, կայուն կամ արդար։ 

Մեծարգո պարոն վարչապետ, Դավոսում Ձեր ելույթում Դուք ներկայացրիք «արժեքների վրա հիմնված ռեալիզմի» սկզբունքային և պրագմատիկ տեսլականը՝ հիմնված մարդու իրավունքների, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ու օրենքի գերակայության վրա։ Դուք հիշատակեցիք «ստի մեջ ապրելու» Վացլավ Հավելի նախազգուշացումը․ Բաքվում հայ բանտարկյալների շարունակվող կալանքը հենց այդպիսի իրավիճակ է, որը պետք է կոչել իրական անունով ու կարգավորել։ 

Ամենայն հարգանքով՝ խնդրում ենք Ձեզ ներգրավել Պատանդների հարցերով Կանադայի ավագ պաշտոնյային Բաքվում պահվող հայ բանտարկյալների գործին և աջակցել նրանց անհապաղ ու անվերապահ ազատ արձակման ջանքերին: Մենք նաև խնդրում ենք Կանադային օգտագործել իր ձայնը, դիվանագիտական խողովակները և Եվրամիության, Միացյալ Նահանգների և Կամայական կալանքի դեմ հռչակագրի այլ կողմերի հետ հարաբերությունները Ադրբեջանի վրա ճնշումը համակարգելու համար։

Խաղաղության նկատմամբ Ադրբեջանի հավատարմությունը հայ հանրությանը վստահություն չի ներշնչի, քանի դեռ հայ բանտարկյալները մնում են գերության մեջ: Նրանց ազատ արձակումը և հայրենիք վերադարձնելն անփոխարինելի են խաղաղության ցանկացած իրական գործընթացի համար և վստահության ամրապնդման կենսական միջոց են։ 

Ձեր այցը Երևան կարևոր հնարավորություն է ցույց տալու, որ կամայական կալանքին վերջ դնելու Կանադայի հանձնառությունը ոչ միայն խոսք է, այլև գործ։  Մեծագույն հարգանքով կոչ ենք անում Ձեզ հանդիպել Բաքվում պահվող բանտարկյալների ընտանիքների հետ, լսել մեզ և բարձրացնել հայ բանտարկյալների հարցը այլ երկրների ղեկավարների հետ Ձեր հանդիպումներում։ Խորապես համոզված ենք, որ Կանադան կարող է սկզբունքային և կառուցողական դեր խաղալ մեր ընտանիքների տառապանքները վերջ դնելու գործում: Շնորհակալություն ենք հայտնում մարդասիրական այս հրատապ խնդրի նկատմամբ ձեր ուշադրության համար և ակնկալում ենք Կանադայի աջակցությունը մեր հարազատների ազատ արձակման և անվտանգ վերադարձի ապահովման գործում»։