Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հրաժարական է ներկայացրել. Մակրոնը չի ընդունել այնՀավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՈւշագրավ էին հատկապես միանշանակ օրինակելի և հարգանքի արժանի իրանական պետական համակարգի՝ տարբեր սցենարների պարագայում գործելու մասին Արաղչիի բացահայտումները. իրանագետԱյսօր լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում
Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 30-35 երիտասարդ կնոջ մարմին
Տիեզերական արդարություն կա Մակրոնի գլխին եկածի մեջ․ Մարինե Մանուչարյան«Անշրջելի խաղաղությունից» մինչև 2031 թվական․ ի՞նչ է փոխվել Փաշինյանի օրակարգում. ՍուրենյանԽոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այնԿալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում են

Երբ Երևանից խոստանում են, որ ուկրաինական դրոնները կհասնեն Մոսկվայի շքերթին, դա նշանակում է, որ Հայաստանը հարթակ ես դարձնում. Թաթոյան

Ինչպես Հայաստանի շատ քաղաքացիներ, ես ուշադիր լսում և կարդում եմ, թե ինչ են ասում այս օրերին Երևանում գտնվող միջազգային հյուրերը։ Եվ պարտավոր եմ ասել այն, ինչ շատերը մտածում են, բայց վախենում են բարձրաձայնել, գրել է «Միասնության թևեր» կուսակցության նախագահ Արման Թաթոյանը։

«Ուկրաինայի նախագահը Հայաստան է ժամանել անմիջապես Բաքվից։ Ինը օր առաջ Գաբալայում նա Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ ստորագրել է վեց երկկողմ համաձայնագիր՝ ռազմաարդյունաբերական համագործակցության, դրոնների համատեղ արտադրության, ռազմական փորձի փոխանցման վերաբերյալ։

Այսօր Երևանում նա ասում է, որ Ռուսաստանը չի կարող հույս դնել մայիսի 9-ի անվտանգության վրա, քանի որ ուկրաինական դրոնները կարող են հասնել Մոսկվա։

Այս խոսքերը հնչում են Հայաստանում։

Մոսկվայում, Կրասնոդարում, Ռոստովում, Սոչիում, Սամարայում ապրում են մեր հայրենակիցները։ Հարյուր հազարավոր հայկական ընտանիքներ։ Նրանց ամուսինները, նրանց որդիները, նրանց դուստրերը աշխատում են այնտեղ, որպեսզի կարողանան ապահովել իրենց ծնողներին Գյումրիում, Իջևանում, Կապանում, Մարտունիում։ Նրանց վաստակած գումարներն աշխարհաքաղաքականություն չեն` դրանք հաց են, դրանք դեղորայք են, կրթություն են նրանց Հայաստանում ապրող երեխաների համար։

Հիմա էմոցիաները դնում եմ մի կողմ ու խոսում եմ Հայաստանի շահերի տեսանկյունից` որպես պետական գործիչ: Այսպես, պաշտոնական տվյալներով՝ Ռուսաստանից փոխանցումները կազմում են Հայաստանի ՀՆԱ-ի շուրջ յոթ տոկոսը։

Իրականում այս թիվն էականորեն ավելի է, քանի որ փոխանցումների զգալի մասը մնում է բանկային համակարգից դուրս։ Ռուսաստանը մեր երկրի համար ուղիղ օտարերկրյա ներդրումների ամենամեծ աղբյուրն է ու Հայաստանի գյուղատնտեսական արտահանման ամենախոշոր սպառողը։ Սրանք կոնկրետ փաստեր են, ոչ թե դիրքորոշում։

Երբ մի պետության ղեկավար, որը հենց նոր ռազմաարդյունաբերական համաձայնագրեր է ստորագրել Ադրբեջանի հետ, Երևանը օգտագործում է որպես հարթակ՝ սպառնալիքներ հնչեցնելու մի քաղաքի հասցեին, որտեղ ապրում և աշխատում են հայ վարորդը, հայ շինարարը, հայ ծրագրավորողը, սա դիվանագիտություն չէ։ Սա քաղաքական անպատասխանատվություն է, որի գինը վճարվելու է ոչ թե իշխանական կաբինետներում, այլ հայկական ընտանիքներում՝ թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում։

Ընդունող կողմը դրա համար կրում է ամբողջական պատասխանատվություն։

Ես կողմ եմ ու աջակցում եմ Հայաստանի եվրոպական ուղուն։ Ես կողմ եմ արտաքին կապերի դիվերսիֆիկացմանը։ Մենք չենք կարող և չպետք է ունենանք պարզ հարաբերություններ Մոսկվայի հետ՝ չափազանց շատ բան կա վերանայելու: Ես շատ եմ սրա մասին խոսել։ Բայց ինքնիշխան քաղաքականությունը սեփական շահերը հաշվարկելու և ոչ թե ուրիշների սպասումների մասին է։

Երբ Երևանից խոստանում են, որ ուկրաինական դրոնները կհասնեն Մոսկվայի շքերթին, դա ինքնիշխան քաղաքականություն չէ։ Դա նշանակում է, որ ուրիշների համար երկիրդ հարթակ ես դարձնում, որ առաջ տանեն իրենց շահերը ու դա անեն քո երկրի շահերի հաշվին: Դա շահերի զոհաբերում է և յուրաքանչյուր հայկական ընտանիքի շահերի դավաճանություն, որի կյանքը կապված է երկու երկրների հետ ոչ թե քաղաքական ընտրությամբ, այլ արյամբ, աշխատանքով, անհրաժեշտությամբ։ Սա այն պայմաններում, երբ Փաշինյանի իշխանությունն է հենց խորացրել կախվածությունը Ռուսաստանից:

Հայաստանը ուրիշների պատերազմների հարթակ չէ։ Հայաստանը ուրիշների խաղի գործիք չէ։ Հայաստանը երկիր է, որը պարտավոր է առաջին հերթին մտածել իր քաղաքացիների մասին՝ և՛ այստեղ, և՛ նրա սահմաններից դուրս գտնվողների համար։ Նրանց կյանքի և աշխատանքի պաշտպանությունը աշխարհաքաղաքական ընտրություն չէ։ Դա պետության պարտականությունն է։

Սա է ինքնաբավության բովանդակությունը։ Առանց դրա անկախություն ու ինքնիշխանություն չկա»,-գրել է Արման Թաթոյանը։