Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը (ուղիղ)
Հայաստանն է երկիրը ներքաշել Ադրբեջանի դեմ պատերազմի մեջ. Ալիեւ
Այսօր ներկայացրել եմ վերաքննիչ բողոք Արթուրի կալանքի դեմ․ փաստաբան
ՀՀ ԱԳՄԱ նախարարի և ԵԱՀԿ գործող նախագահի համատեղ մամուլի ասուլիսը (տեսանյութ)Իրազեկում․ Տավուշի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակ44-ամյա տղամարդը պարբերաբար սեռական բռնության է ենթարկել 13-ամյա դստերը․ նա ձերբակալվել է
Բաքուն մեղադրում է Անկարային իր դեմ սոցցանցային արշավ իրականացնելու մեջ
Ռեփեր Navai-ին ձերբակալվել է ՂազախստանումԼուծումը այնպիսին պետք է լինի, որ սահմանի երկու կողմերում անկլավներ/էքսկլավներ չլինեն. և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում այս ըմբռնումը ավելի առարկայանում է. Փաշինյան
Առավել ակտիվ ենք գործելու Գագիկ Ծառուկյանին օգնելու հարցում. հայտարարություն
Պետք չէ ջղայնացնել. Փաշինյան ողջունեց Երևանի քաղաքապետարանի քանդման գործողությունները Աջափնյակում Մենք այստեղ ենք բարձրաձայնելու, որ չենք մոռանում և պայքարում ենք. Արտակ Բեգլարյան
«Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի, որ էբոլա վիրուսը Հայաստան չներթափանցի
Չեք կարող խոսել ժողովրդավարության մասին, երբ խոսում եք՝ «կզացնելու եմ», «սատկացնելու եմ», «ասֆալտին եմ փռելու», «ինչու չես զոհվել» բառապաշարով. ակցիաՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանի հետ կարող է տարածքներ փոխանակվեն
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Առաջիկա իմ ամենակարևոր անելիքը համարում եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վավերացումը. Փաշինյան
COP17. Երևանում որ փողոցներն են փակ լինելու հոկտեմբերի 15-ին և 16-ին. ՆԳՆ-ի հորդորըԿայացել է Արարատ Միրզոյանի և Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Զելենսկին պետք է հրաժարական տա. ՄասկԿկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները. «Հրապարակ»Իսրայելի ռազմաօդային ուժերը և բանակը գրոհներ են սկսել Լիբանանի ուղղությամբ
Այսօր Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է
«Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ Կառավարության դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Ուսանողական ցույցեր և բախումներ` Ալբանիայում. կան մի քանի տասնյակ վիրավորներԵ՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»
Շաքի մտած ադրբեջանցու հարազատները հարցազրույց են տվել
Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը Պեն
Մամուլ

Հայաստանը փորձում են վերածել իրենց շահերը սպասարկող կենտրոնի

«Հրապարակ» թերթը գրում է.

Ինչպես սպասվում էր՝ Երեւանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանի իշխանությունները, ԵՄ ներկայացուցիչների հետ միասին, վերածելու են հակառուսականության շքերթի։ Հայաստանում մի հարկի տակ հավաքելով հակառուսական, եթե չասենք՝ ռուսատյաց գործիչների եւ առաջնորդների, ՀՀ իշխանությունները հարթակ տրամադրեցին երբեմնի ռազմավարական գործընկերոջ դեմ հայտարարություններին, իսկ թե ինչ շահեցին դրանից Հայաստանը եւ հայ ժողովուրդը, միայն իրենց է հայտնի։ Հավանաբար, հույս ունեն, որ եվրոպացի գործընկերների ձեռքում Ռուսաստանի դեմ գործիք դառնալով՝ իրենց կշիռն է բարձրանալու եվրոպացիների աչքում: Գուցե կարծում են, որ իրենց ընտրողը ռուսատյաց հայացքներ ունի եւ Ռուսաստանին ուղղված դեմարշներն ընկալելու է որպես «ինքնիշխանության ձեռքբերմանն ուղղված քայլեր»: Բայց փաստ է, որ այս պարագայում Փաշինյանի այս պահվածքն օգտագործվում է եվրոպացիների կողմից՝ ընդդեմ Ռուսաստանի, որը դժվար թե հաշտվի այս վերաբերմունքի հետ։ Կասկած չկա, որ այս ամենի հետեւանքները հայ ժողովուրդը զգալու է մաշկի վրա՝ տնտեսական սանկցիաների եւ այլ քայլերի տեսքով։


Որքան էլ տարակուսելի է, սակայն հակառուսականության շքերթում առաջատար դիրք գրավեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը սենսացիոն հայտարարություն արեց` «ով այնպիսի սուտ կասի» հայկական հեքիաթի հերոսի նմանությամբ․ «Եկեք անկեղծ լինենք. ութ տարի առաջ այստեղ ոչ ոք չէր գա։ Ութ տարի առաջ այս երկիրը բանակցությունների սեղանի շուրջ դիտարկվում էր որպես Ռուսաստանի դե ֆակտո արբանյակ։ Այն փաստը, որ այսօր մենք տեսնում ենք ձեր երկիր այսքան շատ առաջին այցեր, շատ խոսուն է»։ Նաեւ ասաց՝ նախկինում Հայաստանը շատերի կողմից ընկալվում էր որպես Ռուսաստանի փաստացի դաշնակից, սակայն «թավշյա հեղափոխությունից» հետո երկրի ուղեգիծը փոխվել է, եւ ընդգծեց Նիկոլ Փաշինյանի դերը, որը, նրա խոսքով, վերաուղղորդել է երկիրը՝ խաղաղությունն ու եվրոպական ինտեգրումը դարձնելով առաջնահերթություններ։ Մակրոնը նաեւ Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները կապեց Եվրոպայում ընթացող ավելի լայն գործընթացների հետ, ներառյալ Ուկրաինայի դիմադրությունը եւ տարածաշրջանի այլ երկրներում իրականացվող բարեփոխումները։

Իհարկե, այդ ելույթից հետո շատերը փորձեցին թարմացնել նրա հիշողությունը՝ թվարկելով Ֆրանսիայի նախկին նախագահների՝ Հայաստան կատարած այցելությունները, ինչպես նաեւ՝ այն, որ հեղափոխությունից ամիսներ անց՝ 2018 թվականի հոկտեմբերին, անձամբ ինքն է այցելել Հայաստան․ դա այն ժամանակ էր, երբ Փաշինյանը Պուտինի հետ դեռ ախպերություն էր անում։

Հակառուսականության շքերթի հաջորդ առաջատարը, բնականաբար, Ուկրաինայի նախագահ Զելենսկին էր, որ Հայաստանից սպառնաց Պուտինին ու ռուս ժողովրդին։ Նա Երեւանում հայտարարեց, թե ուկրաինական ԱԹՍ-ները կարող են թռչել մինչեւ Մոսկվա` մայիսի 9-ի շքերթի ժամանակ։ «Ռուսաստանը հայտարարեց, որ մայիսի 9-ին Մոսկվայում շքերթ կանցկացնի՝ առանց ռազմական տեխնիկայի։ Եթե դա տեղի ունենա, դա կլինի առաջին դեպքը շատ ու շատ տարիների ընթացքում, երբ նրանք չեն կարող իրենց թույլ տալ ռազմական տեխնիկա եւ վախենում են, որ Կարմիր հրապարակի վրայով կարող են թռչել անօդաչու թռչող սարքեր։ Եվ այդ շքերթին կարող են թռչել նաեւ ուկրաինական անօդաչու թռչող սարքեր։ Սա ցույց է տալիս, որ նրանք (Ռուսաստանը) այլեւս այնքան ուժեղ չեն, որքան նախկինում էին»,- հայտարարեց Զելենսկին։

Հայաստանի իշխանությունները, հավանաբար, սպասում էին, որ գագաթնաժողովին կմասնակցեն նաեւ Թուրքիան եւ Ադրբեջանը՝ դրանով հնարավորություն տալով Փաշինյանին՝ «խաղաղության օրակարգի» քարոզչություն անել, սակայն երկու երկրների ղեկավարներն էլ մերժեցին հրավերը։ Թուրքիան, խախտելով միջոցառման արարողակարգը, Հայաստան է ուղարկել Թուրքիայի փոխնախագահ Ջեւդեթ Յըլմազին։ Իսկ Ալիեւը միջոցառմանը մասնակցեց տեսակապի միջոցով եւ ՀՀ իշխանություններին ու եվրոպական պաշտոնյաներին նվաստացնող ելույթ ունեցավ՝ դժգոհելով ԵԽԽՎ-ից՝ «հայամետ բանաձեւերի» ու «սադրիչ քայլերի» համար, սա որակելով որպես երկակի ստանդարտներ։ Ալիեւը Բաքվից հայտարարեց, թե այդ կառույցները «թիրախավորում են Ադրբեջանը՝ տարածելով զրպարտանք եւ սուտ»։ «Ղարաբաղյան երկրորդ պատերազմից՝ 2021-ից մինչեւ 2026-ը, Եվրոպական խորհրդարանն ընդունել է 14 բանաձեւ, որոնք շատ վիրավորական կերպով ստում են Ադրբեջանի մասին։ Վերջինը՝ այս գագաթնաժողովից ընդամենը 4 օր առաջ»,- հայտարարեց Ալիեւը՝ պնդելով, թե դրա փոխարեն եվրոպացի պատգամավորները պետք է անդրադառնան եվրոպական ընտանիքի «հիմնարար խնդիրներին՝ միգրացիա, իսլամաֆոբիա, մրցունակության բացակայություն»։

Ապա Բաքվում պահվող գերիներին անվանեց «պատերազմի հանցագործներ», իսկ Արցախյան ազատագրական պատերազմը եւ արցախցիների ինքնորոշման իրավունքը՝ «սեպարատիզմ»՝ կրկին պնդելով, որ Ադրբեջանը «վերականգնել է միջազգային իրավունքը, վերջ է դրել սեպարատիզմին, պաշտպանել իր տարածքային ամբողջականությունն ու պատերազմական հանցագործներին կանչել պատասխանատվության»: Հետո Ալիեւը սպառնաց, որ, ի պատասխան Եվրախորհրդարանի վերջին «սադրիչ» բանաձեւի, Միլի մեջլիսը մայիսից կդադարեցնի բոլոր կապերը եւ համագործակցությունը Եվրոպական խորհրդարանի ու Եվրանեսթի հետ։ «Չնայած բոլոր այն մարդկանց ջանքերին, ովքեր փորձում են խաթարել այս գործընթացը, Ադրբեջանը միտված է խաղաղության օրակարգին»,- հայտարարեց նա։ Այս ամենին Փաշինյանը չհամարձակվեց որեւէ կերպ արձագանքել, փոխարենը շնորհակալություն հայտնեց Ալիեւին՝ ելույթի համար, եւ հույս հայտնեց, որ ինքն անձամբ 2028-ին Ադրբեջանում կմասնակցի նույն միջոցառմանը։ Ավելի ամոթալի պահվածք ՀՀ ղեկավարի կողմից դժվար էր պատկերացնել: Ալիեւին ստիպված եղավ արձագանքել Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան. «Ես կարծում եմ, որ անհամաձայնությունների որոշակի աստիճան ունեցող հանդիպումները մշտապես առողջ են, բայց ես կցանկանայի արձագանքել եւ ընդգծել, որ Եվրոպական խորհրդարանն ուղղակիորեն ընտրված ներկայացուցիչներով ժողովրդավարական մարմին է, որի բանաձեւերն ընդունվում են մեծամասնության միջոցով։ Եվ դրա արդյունքները գուցե անհարմարություն են ստեղծում շատերի համար, բայց մենք երբեւէ չենք փոխում մեր աշխատակարգը եւ մեր դիրքորոշումները, որոնք որդեգրում ենք»:

Գագաթնաժողովին զուգահեռ, երեկ վաղ առավոտից հայաստանյան ընդդիմադիր տարբեր ուժեր, քաղաքական եւ հասարակական գործիչներ, ինչպես նաեւ՝ արցախցիներ, բողոքի ակցիաներ էին իրականացնում՝ եվրոպացի պատվիրակների ուշադրությունը հրավիրելով Բաքվում պահվող գերիների ազատության, Հայաստանում քաղբանտարկյալների, ինչպես նաեւ՝ իշխանության հակաժողովրդական գործողությունների վրա։
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի պնդմամբ՝ այս գագաթնաժողովով փորձ է արվում ցույց տալ, որ Փաշինյանը վայելում է եվրոպական առաջնորդների աջակցությունը, ինչը պատահական չէ։ «Ամեն ինչ արվում է, որպեսզի Հայաստանը վերածվի նաեւ նրանց շահերը սպասարկող կենտրոնի, այդ թվում՝ հակառուսական կենտրոնի։ Ես միշտ ասել եմ՝ Ռուսաստանը գուցե ամենալավ բարեկամը չէ, բայց վատ թշնամի է։ Եթե Հայաստանի իշխանությունները տրվեն այս սադրանքին եւ փորձեն երկիրը վերածել պլացդարմի՝ արտաքին ուժերի շահերի համար, հայ ժողովուրդը կարող է ծանր հետեւանքներ կրել»,- զգուշացրեց նա։

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն էլ, արդեն որպես իրողություն, արձանագրեց. «Սա Հայաստանի աշխարհաքաղաքական մահվան, ռեգիոնալ ոչնչացման հերթական արարի վերածած միջոցառում է»։ Նրա կարծիքով, Փաշինյանն ընդամենը օգտագործվում է Եվրոպայի կողմից․ «Այն, ինչ անում է Նիկոլը 18 թ․-ից սկսած, ոչնչացումն է բոլոր այն արժեքների, որոնք դրված են եվրոպական քաղաքակրթության հիմքում։ Եվրոպական որեւէ գործիչ, որեւէ քաղաքացի, որեւէ երկիր ժամ անգամ չէր հանդուրժի Նիկոլի նման իշխանություն՝ սեփական պետությունում, եթե այդ իշխանությունը պետք է վաճառեր այդ պետության արժանապատվությունը, խաչ քաշեր այդ ժողովրդի ապագայի վրա, տարածքներ զիջեր, սարքած պատերազմ պարտվեր եւ ամեն ինչ: Այն, ինչն արեց Նիկոլ Փաշինյանն այս 7 տարիների ընթացքում»։