Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը (ուղիղ)
Հայաստանն է երկիրը ներքաշել Ադրբեջանի դեմ պատերազմի մեջ. Ալիեւ
Այսօր ներկայացրել եմ վերաքննիչ բողոք Արթուրի կալանքի դեմ․ փաստաբան
ՀՀ ԱԳՄԱ նախարարի և ԵԱՀԿ գործող նախագահի համատեղ մամուլի ասուլիսը (տեսանյութ)Իրազեկում․ Տավուշի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակ44-ամյա տղամարդը պարբերաբար սեռական բռնության է ենթարկել 13-ամյա դստերը․ նա ձերբակալվել է
Բաքուն մեղադրում է Անկարային իր դեմ սոցցանցային արշավ իրականացնելու մեջ
Ռեփեր Navai-ին ձերբակալվել է ՂազախստանումԼուծումը այնպիսին պետք է լինի, որ սահմանի երկու կողմերում անկլավներ/էքսկլավներ չլինեն. և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում այս ըմբռնումը ավելի առարկայանում է. Փաշինյան
Առավել ակտիվ ենք գործելու Գագիկ Ծառուկյանին օգնելու հարցում. հայտարարություն
Պետք չէ ջղայնացնել. Փաշինյան ողջունեց Երևանի քաղաքապետարանի քանդման գործողությունները Աջափնյակում Մենք այստեղ ենք բարձրաձայնելու, որ չենք մոռանում և պայքարում ենք. Արտակ Բեգլարյան
«Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի, որ էբոլա վիրուսը Հայաստան չներթափանցի
Չեք կարող խոսել ժողովրդավարության մասին, երբ խոսում եք՝ «կզացնելու եմ», «սատկացնելու եմ», «ասֆալտին եմ փռելու», «ինչու չես զոհվել» բառապաշարով. ակցիաՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանի հետ կարող է տարածքներ փոխանակվեն
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Առաջիկա իմ ամենակարևոր անելիքը համարում եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վավերացումը. Փաշինյան
COP17. Երևանում որ փողոցներն են փակ լինելու հոկտեմբերի 15-ին և 16-ին. ՆԳՆ-ի հորդորըԿայացել է Արարատ Միրզոյանի և Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Զելենսկին պետք է հրաժարական տա. ՄասկԿկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները. «Հրապարակ»Իսրայելի ռազմաօդային ուժերը և բանակը գրոհներ են սկսել Լիբանանի ուղղությամբ
Այսօր Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է
«Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ Կառավարության դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Ուսանողական ցույցեր և բախումներ` Ալբանիայում. կան մի քանի տասնյակ վիրավորներԵ՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»
Շաքի մտած ադրբեջանցու հարազատները հարցազրույց են տվել
Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը Պեն
Մամուլ

«Հրապարակ»․ Ալիևը Երևան գալու է այնպես, ինչպես Ալեքսանդր 2-րդը մտավ Փարիզ` ձիու վրա, հաղթածի կարգավիճակով

«Հրապարակի» զրուցակիցն ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանն է:


- Երեւանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ գագաթնաժողովի ժամանակ տեսակապի միջոցով Բաքվի բռնապետ Իլհամ Ալիեւը կրկին խոսել է հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին, արցախցիների հասցեին դարձյալ վիրավորական արտահայտություններ է արել, սեպարատիզմ է կոչել արցախյան շարժումը, ասել է, որ պատերազմի հանցագործներին է պատժում, վերականգնել է իր երկրի տարածքային ամբողջականությունը, եւ արդեն Հայաստանի հետ հաստատված խաղաղությունը պտուղներ է տալիս` Ադրբեջանի տարածքով Հայաստան բեռներ են գալիս, եւ վառելիք են վաճառում մեզ: Փաշինյանը որեւէ կերպ չի հակադարձել նրան, փոխարենը արձագանքել է Եվրապառլամենտի նախագահ Մեցոլան՝ նշելով, որ Եվրոպայի ընդունած ցանկացած որոշում արվում է ընդհանուր քննարկումների արդյունքում, խոսքը վերջին բանաձեւի մասին է` ի պաշտպանություն արցախցիների վերադարձի իրավունքի: Ինչի՞ մասին էր նրա ելույթը:

- Ալիեւի քննադատություններն ուղղված էին Եվրոպային, այլ ոչ թե՝ Հայաստանին: Հայաստանի հետ Ալիեւը խոսելու թեմա չունի: Հայաստանը` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կատարում է բոլոր պահանջները, այդ պրետենզիաներն ուղղված էին Եվրոպային: Եվրոպան նախ Ադրբեջանի հետ փող է աշխատում, մյուս կողմից էլ քննադատում է նույն Ադրբեջանին՝ բարձրացնելով տրիգերային հարցեր: Դրանք հիմնականում վերաբերում են Արցախին, Արցախի ժողովրդին: Ալիեւին դա զայրացնում է: Ասում է` ինձ հետ փող եք աշխատում, ուրեմն չպետք է բարձրաձայնեք այն հարցերի մասին, որոնք ինձ մոտ բարկություն են առաջացնում: Այստեղ խնդիրն այն է, որ Բաքուն չի կարող իրեն թույլ տալ հրաժարվել Եվրոպայի հետ աշխատելուց, միեւնույն ժամանակ Եվրոպան էլ իրեն թույլ չի տա՝ Ադրբեջանին ենթարկել այնպիսի սանկցիաների, ինչպիսիք Ռուսաստանի պարագայում է արել: Արդյունքում ստացվում է, որ Եվրոպան ու Ադրբեջանը շատ ամուր թելերով կապված են իրար, բայց Եվրոպան, օգտվելով առիթից, մարդասիրական արժեքների մասին է բարձրաձայնում: Արդյունքում առաջացել է «տուպիկ»: Այնպես որ, Ալիեւի հայտարարությունների ֆաբուլան ուղղված էր Եվրոպային: Ալիեւն ասաց, որ եթե ինքը տարբեր ֆինանսական պրոյեկտներ է իրականացնում Եվրոպայի հետ, ապա իրեն նեղող բոլոր թեմաները պետք է մնան ստվերում եւ չշոշափվեն: Եվրոպան էլ ասում է, որ իր համար միեւնույն է, թե Ալիեւին ինչը դուր չի գալիս, ինքը չի ենթարկվելու ճնշումների եւ շանտաժի: Ալիեւը թքած ունի հայերի եւ Հայաստանի վրա: Նա առհասարակ դիվանագիտական զսպվածության վրա թքած ունի, եւ մենք այդ մասին գիտենք դեռ 2003 թվականից:

- Ի վերջո` ասում են, որ խաղաղություն է հաստատվել, համենայնդեպս՝ իշխանությունների մակարդակով: Այդ դեպքում ինչո՞ւ Ալիեւը չեկավ Երեւան:

- Ալիեւը Երեւան գալու է այնպես, ինչպես Ալեքսանդր Երկրորդը մտավ Փարիզ` ձիու վրա, հաղթածի, զավթածի կարգավիճակով: Նա չի գալու Երեւան ինչ-որ մի հերթական միջոցառման համար, ինչպես որ Էրդողանը չեկավ, այլ ուղարկեց իր օգնականին: Իլհամ Ալիեւն իրեն զգում է որպես Ալեքսանդր Երկրորդ, որպես Իոսիֆ Ստալին: Նա ուզում է սպիտակ ձիու վրա` թուրը ձեռքին գա Հայաստան եւ զավթի մեր բոլոր տարածքները` որպես իշխող այր, այլ ոչ թե հիսունմեկը, մի ինչ-որ հյուր....

- Թեպետ Ադրբեջանի իշխանությունը նախընտրական այս փուլում բացահայտ աջակցում է Փաշինյանին, սակայն նա իր ելույթում գովեստի խոսքեր չշռայլեց նրան: Ինչո՞ւ:

- Գովեստի խոսքեր ասում ես այն մարդկանց մասին, որոնց հարգում ես, ընդունում ես, սիրում ես եւ ընդունում ես գոնե քեզ հավասար: Նիկոլ Փաշինյանն Ալիեւի համար պարտնյոր չէ, նոքյար է ընդամենը: Նոքյարին չեն գովում, այն էլ՝ այդ մակարդակի միջոցառումների ժամանակ: Մաքսիմում՝ նա կարող է Նիկոլի թուշիկները շոյել, իսկ Նիկոլն էլ լեզուն դուրս գցի` երջանկությունից, եւ չոքի Ալիեւի կողքին: Ադրբեջանի համար Փաշինյանը լիդեր չէ, այն էլ՝ ուժեղ, նա ընդամենը մի կենդանի է, որը կատարում է Ադրբեջանի բոլոր հրահանգները` առանց մտածելու, առանց առարկելու եւ առանց հետեւանքները հաշվարկելու, սակայն Ադրբեջանում հնչում են այսօր մտքեր, որ այժմ անգամ իրենց համար մեկ է, թե ով կընտրվի վարչապետ Հայաստանում: Ադրբեջանն այն համոզմունքին է, որ ով էլ գա, իրենք նույն տրամաբանությամբ են աշխատելու, քանի որ նախադրյալներն արդեն իսկ ձեւավորվել են` Նիկոլի շնորհիվ: Նա Հայաստանն այնպիսի ծուղակի մեջ է մտցրել, որ ով էլ գա իշխանության, պետք է խոսի ծնկի եկածի տրամաբանության մեջ ու դիրքերից:

- Ալիեւը խոսեց նաեւ այն մասին, որ Հայաստան նավթ է ուղարկվել Ադրբեջանից, որ տնտեսական կապեր են հաստատվել կողմերի միջեւ, եւ այլն:

- Իլհամ Ալիեւի խոսքերը պարբերաբար վերարտադրում է Նիկոլը, խոսում է նույն մարդը: Նրանց համար խաղաղությունը ոչ թե անվտանգությունն է, այլ, օրինակ, ամիսը մեկ Հայաստան նավթ մտցնելն է: Նավթը դարձրել են խաղաղության խորհրդանիշ, որ եթե նավթ ու կոմբիկեր կամ քիմիկատներ են ուղարկել Հայաստան, վերջ, ուրեմն Ալիեւի պատկերացմամբ` դա խաղաղություն է: Ի դեպ, մի շատ հետաքրքիր բան: Նիկոլ Փաշինյանը խոսում է առեւտուր անելու մասին, սակայն Հայաստանն Ադրբեջանից ներմուծել է մի քանի միլիոնի ապրանք` 2025 թվականին: Իսկ Ադրբեջանը Հայաստանից Ադրբեջան արտահանել է ընդամենը 956 դոլարի ապրանք: Տնտեսագիտական ֆակուլտետի առաջին կուրսի ցանկացած ուսանող գիտի, որ տնտեսական աճն ապահովում է բացառապես արտահանումը, բայց ո՛չ երբեք ներմուծումը: Ներմուծումը երբեք չի հանգեցնում տնտեսական աճի: Ամոթ, է, գոնե այս պարզ գիտելիքներին էլ չեն տիրապետում: Հայաստանն այսօր հարստացնում է Երեւանն իր պապենական հայրենիքը համարող Ադրբեջանին, փոխարենը 956 դոլարի ապրանք է արտահանում.... Ադրբեջանը Հայաստանից երբեք ոչինչ չի առնելու, որովհետեւ լավ գիտի` մի գեղեցիկ օր այդ փողերով շուռ ենք գալու իր դեմ»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում