Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը (ուղիղ)
Հայաստանն է երկիրը ներքաշել Ադրբեջանի դեմ պատերազմի մեջ. Ալիեւ
Այսօր ներկայացրել եմ վերաքննիչ բողոք Արթուրի կալանքի դեմ․ փաստաբան
ՀՀ ԱԳՄԱ նախարարի և ԵԱՀԿ գործող նախագահի համատեղ մամուլի ասուլիսը (տեսանյութ)Իրազեկում․ Տավուշի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակ44-ամյա տղամարդը պարբերաբար սեռական բռնության է ենթարկել 13-ամյա դստերը․ նա ձերբակալվել է
Բաքուն մեղադրում է Անկարային իր դեմ սոցցանցային արշավ իրականացնելու մեջ
Ռեփեր Navai-ին ձերբակալվել է ՂազախստանումԼուծումը այնպիսին պետք է լինի, որ սահմանի երկու կողմերում անկլավներ/էքսկլավներ չլինեն. և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում այս ըմբռնումը ավելի առարկայանում է. Փաշինյան
Առավել ակտիվ ենք գործելու Գագիկ Ծառուկյանին օգնելու հարցում. հայտարարություն
Պետք չէ ջղայնացնել. Փաշինյան ողջունեց Երևանի քաղաքապետարանի քանդման գործողությունները Աջափնյակում Մենք այստեղ ենք բարձրաձայնելու, որ չենք մոռանում և պայքարում ենք. Արտակ Բեգլարյան
«Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի, որ էբոլա վիրուսը Հայաստան չներթափանցի
Չեք կարող խոսել ժողովրդավարության մասին, երբ խոսում եք՝ «կզացնելու եմ», «սատկացնելու եմ», «ասֆալտին եմ փռելու», «ինչու չես զոհվել» բառապաշարով. ակցիաՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանի հետ կարող է տարածքներ փոխանակվեն
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Առաջիկա իմ ամենակարևոր անելիքը համարում եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վավերացումը. Փաշինյան
COP17. Երևանում որ փողոցներն են փակ լինելու հոկտեմբերի 15-ին և 16-ին. ՆԳՆ-ի հորդորըԿայացել է Արարատ Միրզոյանի և Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Զելենսկին պետք է հրաժարական տա. ՄասկԿկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները. «Հրապարակ»Իսրայելի ռազմաօդային ուժերը և բանակը գրոհներ են սկսել Լիբանանի ուղղությամբ
Այսօր Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է
«Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ Կառավարության դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Ուսանողական ցույցեր և բախումներ` Ալբանիայում. կան մի քանի տասնյակ վիրավորներԵ՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»
Շաքի մտած ադրբեջանցու հարազատները հարցազրույց են տվել
Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը Պեն
Մամուլ

«Հրապարակ»․ Հերթական պատմական հնարավորությունը բաց թողնվեց

«Հրապարակ» թերթը գրում է.

«ԵՄ 8-րդ գագաթնաժողովի շրջանակներում մի քանի փաստաթուղթ ստորագրվեց` հուշագրեր, համագործակցության հայտարարություններ: Ստորագրվեց նաեւ մեր պատմական Անիի հայտնի կամրջի համատեղ վերականգնման աշխատանքներ իրականացնելու մասին արձանագրություն, որը ստորագրեցին հայկական կողմից Ռուբեն Ռուբինյանը, թուրքական կողմից` Սերդար Քըլըչը: Այդ մասին տեղեկությունը Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում էլ է հրապարակել: Փաշինյանը, որն արգելում է «Արցախ» անունը հնչեցնել, խոսել Արարատ լեռան մասին ու Արարատի պատկերն է հանում բոլոր տեղերից, անգամ Խոր Վիրապը հակառակ կողմից է նկարել տալիս, որ ֆոնին Արարատը չերեւա, եւ ասում է, որ այդ խոսույթը պատերազմ է հրահրում, հանկարծ հետամուտ է, որ Թուրքիայի տարածքում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հետ ոչ մի կապ չունեցող Անիի կամուրջը վերականգնվի: Ի՞նչ է տալու մեզ Անիի կամուրջը, մանավանդ՝ եթե հայ-թուրքական սահմանը բաց չէ, եւ մենք չենք կարող ուղիղ այցելել Անի:


Պատմաբան, Ցեղասպանության թանգարանի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը, «Հրապարակի» հետ զրույցում խոսելով այս մասին, նկատում է.

«Այս հարցն իրականում պետք է այլ հարթությունների մեջ դիտարկենք: Դեռեւս 2010 թվականին ես ԱՄՆ այն ժամանակվա դեսպանին մի առաջարկ էի արել, որ գոնե միջնորդեն` Հայաստան այցելած զբոսաշրջիկները կարողանան Անիի տարածք անցնել` կամրջով: Ես այս մասին առաջին անգամ եմ խոսում: Դեսպանն ինձ պատասխանեց, որ շատ դժվար, գրեթե անհնարին բան եմ ցանկանում, քանի որ թուրքական կողմի հետ դժվար է այդ հարցի շուրջ բանակցելը: Եթե Թուրքիան ու Հայաստանը պաշտոնապես չունեն միջպետական հարաբերություններ, եթե դեռեւս դիվանագիտական կապեր չեն հաստատվել, եւ կա փակ սահման, որը Թուրքիայի կողմից առնվազն ոչ բարիդրացիական հարաբերությունների դրսեւորում է, ապա միջազգային ո՞ր օրենսդրական հենքի վրա են կողմերն ինչ-որ թղթի տակ ստորագրում, որպեսզի այն լինի լեգիտիմ: Այստեղ կան հարցեր: Ի՞նչ է կամուրջ կոչվածը: Երկու հենասյուն են, մի մասը ՀՀ տարածքում է գտնվում, սակայն՝ չեզոք գոտում, մյուսը` Թուրքիայում: Ստացվում է, որ այդ կամուրջը երկու տեր ունի, մեկը` Հայաստանում, մյուսը` Թուրքիայում: Այս պարագայում ՀՀ քաղաքացին չի կարող իր տարածքով Անիի կամրջին մոտենալ, քանի որ այլ երկրի սահմանապահ ուժերն այնտեղ ռեժիմային վերահսկողություն են իրականացնում, որը կոչվում է չեզոք սահման: Անին տեսնելու համար մենք այլ պետության զինուժի ներկայացուցչին համապատասխան փաստաթղթեր ենք ցույց տալիս, որպեսզի կարողանանք առաջ շարժվել: Ինչ վերաբերում է նրան, թե ինչու է Թուրքիան համաձայնել ստորագրել այդ փաստաթղթի տակ, ապա դա մի փոքրիկ կոնֆետ էր Փաշինյանի համար, որպեսզի որոշ ժամանակ զբաղվի: Զուտ քարոզչական նպատակով դա արվեց` իմիջ ստեղծելու համար: Իսկ ի՞նչ չարեցին ՀՀ իշխանությունները, բաց թողնելով նման բացառիկ հնարավորությունը, որն ուղղակի ամոթալի է: Նույնիսկ չկարողացան բանակցել, որպեսզի հայ-թուրքական սահմաններն ապաշրջափակվեին: Սա շատ հարմար առիթ էր: Իշխանություններին դրա համար պետք է 2-ից հանած նշանակել: Սա պատմական հնարավորություն էր, որը հերթական անգամ բաց թողնվեց: Երեւանում երբեք այդպիսի ներկայանալի հավաք չի եղել, որ այդքան պետությունների ղեկավարներ գան: Այդքան ծախս է արվել` հարկատուներիս հաշվին, սակայն Հայաստանն արդյունքում որեւէ բան չստացավ: Դա է նիկոլական ուզուրպացված իշխանության դեմքը: Մի հատ կոնֆետի, խաղալիքի նման բան տվեցին` Անիի կամուրջ անվանումով, ինչը կարող է անգամ կյանքի էլ չկոչվել: Կամ, ենթադրենք, կամուրջը նորոգվեց, երկու կողմերը իրար ձեռք սեղմեցին, իսկ հետո, ի՞նչ է լինելու հետո: Սահմաններն ապաշրջափակվելո՞ւ են, թե՞ ոչ: Լավագույն դեպքում կասեն` գնացեք, Անին տեսեք, լաց եղեք, հետ եկեք, իսկ ռազմավարական առումով՝ զրո քայլ»: