NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ

Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը կարող է դառնալ առանցքային գործոն. նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակում հանդես է բացման խոսքով «Կապակցվածությունից դեպի հնարավորություն. խթանելով ԵՄ-Հայաստան առևտուրն ու ներդրումները» խորագրով պանելային քննարկմանը:

«Խոսքիս մեկնարկին նախ կցանկանայի բոլորիս շնորհավորել այս օրերին Երևանում հաջողությամբ ընթացող և արդեն իսկ ավարտված մի շարք առանցքային՝ ես կասեի, միջազգային հնչեղություն ունեցող միջոցառումների կապակցությամբ, այդ թվում՝ ԵՔՀ 8-րդ գագաթնաժողով, ՀՀ-ԵՄ անդրանիկ գագաթնաժողով, Ֆրանսիայի Հանրապետության նախագահի առաջին պետական այց Հայաստան և իհարկե «Երևանյան երկխոսություն» հերթական՝ երրորդ համաժողով:

Ելույթս նախապատրաստվելիս անդրադարձա, որ դեռևս 2025թ. աշնանը, երբ Հայաստանն ամրագրեց իր հայտը՝ ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու վերաբերյալ, երկրի վարչապետն առանձնահատուկ ընդգծեց, որ երևանյան գագաթնաժողովի հիմնական թեմաներից մեկը կլինի «կապակցվածությունը»:

Այսօր Հայաստանը կապակցվածության ընդլայնվող հնարավորությունների հանգրվանում է։ Սակայն, կապակցվածությունն արժեք է ձեռք բերում միայն այն դեպքում, երբ այն իր հերթին ստեղծում է տեսանելի ու շոշափելի հնարավորություններ և հիմնված է խաղաղության վրա։ Բարեբախտաբար, այսօր կարող ենք փաստել, որ դա իրական է և հնարավոր։

Եկեք ընդունենք, որ կապակցվածությունը նշանակում է տրանսպորտային ուղիների վերաբացում, ազատ առևտրի ընձեռնում, տարբեր տարածաշրջանները, այդ թվում՝ Եվրոպան ու Ասիան կապող ավելի լայն տնտեսական ցանցերին ներդրում. ուստի, այս իմաստով, Հարավային Կովկասը կարող է դառնալ յուրօրինակ հաբ՝ Հարավ-Հյուսիս, Արևելք-Արևմուտք խաչմերուկում:

Ակնհայտ է, որ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, Միջին միջանցքի իրականացումը և Եվրոպայի, Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի միջև ապրանքների, էներգիայի, օպտիկամանրաթելային մալուխների անխոչընդոտ կապը ներկայացնում են փոխադարձ հետաքրքրություն բոլորի համար։

Այս առումով Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը կարող է դառնալ այն առանցքային գործոնը, որը մեր տարածաշրջանի փոխկապակցվածությունը կվերածի իրական տնտեսական հնարավորությունների և արդյունքների:

Հատկանշական է, որ տարիներ առաջ՝ երբ 2009թ. Պրահայում սկիզբ առավ «Արևելյան գործընկերություն» ձևաչափը, Հարավային Կովկասը դիտարկվում էր որպես «եվրոպական հարևանության» եզրագիծ կամ պայմանական սահման, մինչդեռ այսօր, որևէ ծրագիր չի կարող ունենալ ռազմավարական նշանակություն և լիակատար իրականացնել իր ներուժը, եթե չկապվի Կենտրոնական Ասիայի, և այնուհետ հեռավոր Արևելքի հետ։

Բոլոր կապուղիների վերաբացման ծրագրերը բավականին ժամանակ եղել են Հայաստանի կառավարության առաջնահերթություններից: Երբ 2023թ. հոկտեմբերին Հայաստանը հանդես եկավ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությամբ, վերջինիս առանցքային գաղափարն էր՝ կապել Հարավային Կովկասի ու Եվրասիայի հսկայական տարածաշրջաններն ավտոմոբիլային ճանապարհներով և երկաթուղիներով, էներգետիկ հաղորդակցություններով՝ գազատարներով, մալուխներով, էլեկտրահաղորդման գծերով: Նախագծի իրականացման պայմաններում գործարկվում է ամենակարճ ճանապարհը Սև ծովի և Պարսից ծոցի միջև՝ Իրանի, Հայաստանի և Վրաստանի տարածքներով (հյուսիս-հարավ ուղղություն), ինչպես նաև ամենակարճ ճանապարհը Կասպից և Մարմարա ծովերի միջև՝ Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի տարածքներով (արևելք-արևմուտք ուղղություն):

Նախագծի ներկայացման հետ միաժամանակ, փորձագիտական շրջանակներում քննարկում մեկնարկեց վերջինիս հիմնական տնտեսական բաղադրիչների՝ շահավետության և արդյունավետության վերաբերյալ:

Սակայն, հարկ է ընդունել, որ կատարել հստակ, կամ անգամ մոտավոր հաշվարկներ՝ բավականին խնդրահարույց է, քանզի խոսքը գնում է տրանսպորտային միջոցների, բեռների, ուղևորների, խողովակաշարերի, մալուխային երթուղիների, էլեկտրահաղորդման գծերի և դրանց զուգահեռ կառուցվող ենթակառուցվածքի մասին, որոնց ծավալները դեռ պետք է գնահատվեն: Այնուհանդերձ, մի բան հստակ է՝ կապուղիների բացումը հանգեցնում է տնտեսական ազատության, վերջինս իր հերթին բաց շուկայական հարաբերությունների, ուղղակի ներդրումների ու այդպես շարունակ:

Որպես գիտնական-տնտեսագետ, ով երկար տարիներ զբաղվել է գիտության թե՛ տեսական և թե՛ պրակտիկ ասպեկտով, նշեմ, որ Հայաստանի կառավարության առաջարկած նախագիծը, որի նաև բաղկացուցիչ մաս է TRIPP նախաձեռնությունը՝ ես կդիտարկեի երկու՝ դասական և ժամանակակից մեծագույն տնտեսագետներ՝ Ադամ Սմիթի «Ազգերի հարստություն» և Միլթոն Ֆրիդմանը «Կապիտալիզմ և ազատություն» անկյունաքարային աշխատությունների լույսի ներքո, ուր հստակ ընդգծվում է, որ «միայն ազատությունն է ընձեռնում գործարարին շահույթ ստանալու հնարավորություն, իսկ հասարակությանն՝ ավելի արդյունավետ առաջ մղելու իր շահն»:

Կրկին, որպես տնտեսագետ, պետք է արձանագրեմ, որ որևէ մեկնաբանություն չի փոխանցում բավարար ցայտուն տնտեսական առողջացման պատկերն ինչպես անկողմնակալ աղբյուրների ներկայացվող ցուցանիշները:

Ուստի կցանկանայի անդրադառնալ որոշ թվերի՝

2025թ․ Հայաստանի տնտեսությունը շարունակել է կայուն աճի միտումը՝ արձանագրելով 7.2% տնտեսական աճ։

2026թ. հունվար-մարտ ամիսներին տնտեսական ակտիվությունը, համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, աճել է +7,1%։

2026թ. հունվար-մարտին համեմատած 2025թ.-ի հունվար-մարտի հետ արտահանումը դեպի ԵՄ աճել է 90%-ով, դեպի Չինաստան 2,3 անգամ, դեպի ԱՄՆ 13%-ով։

Ըստ Heritage հիմնադրամի «տնտեսական ազատության համաշխարհային ինդեքսի» Հայաստանն աշխարհի 176 երկրների շարքում 52-րդն է (2025թ. տվյալներով մենք 57-րդն էինք՝ 65,4 միավորով դիրքերը բարելավելով 5 հորիզոնականով)։

2025թ.-ին 2024թ.-ի համեմատ Հայաստանում ընդհանուր ներդրումներն աճել են 88%-ով, իսկ ուղղակի ներդրումները՝ 4,6 անգամ՝ 131,6 մլն դոլարից դառնալով 605,1 մլն դոլար։

2026թ. հունվար-փետրվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը 2025թ. նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 7,4%-ով։

Հայաստանն արձանագրել է աճ բոլոր ուղղություններով.

Շինարարություն՝ 20,5%
Արդյունաբերություն՝ 17,2%
Արտաքին առևտուր՝ 9,3%
Ծառայություններ՝ 7,2%
Առևտուր՝ 3,3%:

Ամփոփելով խոսքս, կցանկանայի ընդգծել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը, «TRIPP ուղի» նախագիծը, Հայաստանի և Ադրբեջանի բարիդրացիական հարաբերությունները՝ Վրաստանի և Իրանի հետ, ռազմավարական գործընկերության խորացումը ԵՄ հետ, կառուցողական երկխոսությունը Ռուսաստանի հետ հիրավի կարող են Հարավային Կովկասը դարձնել ամենագրավիչ տարածաշրջաններից ու Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք երթուղիների տարանցիկ միջանցքներից մեկը։

Վստահեցնում եմ, որ Հայաստանը եռանդուն կերպով կջանա այս պատմական հնարավորությունն իրացնելու ուղղությամբ»: