Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը (ուղիղ)
Հայաստանն է երկիրը ներքաշել Ադրբեջանի դեմ պատերազմի մեջ. Ալիեւ
Այսօր ներկայացրել եմ վերաքննիչ բողոք Արթուրի կալանքի դեմ․ փաստաբան
ՀՀ ԱԳՄԱ նախարարի և ԵԱՀԿ գործող նախագահի համատեղ մամուլի ասուլիսը (տեսանյութ)Իրազեկում․ Տավուշի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակ44-ամյա տղամարդը պարբերաբար սեռական բռնության է ենթարկել 13-ամյա դստերը․ նա ձերբակալվել է
Բաքուն մեղադրում է Անկարային իր դեմ սոցցանցային արշավ իրականացնելու մեջ
Ռեփեր Navai-ին ձերբակալվել է ՂազախստանումԼուծումը այնպիսին պետք է լինի, որ սահմանի երկու կողմերում անկլավներ/էքսկլավներ չլինեն. և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում այս ըմբռնումը ավելի առարկայանում է. Փաշինյան
Առավել ակտիվ ենք գործելու Գագիկ Ծառուկյանին օգնելու հարցում. հայտարարություն
Պետք չէ ջղայնացնել. Փաշինյան ողջունեց Երևանի քաղաքապետարանի քանդման գործողությունները Աջափնյակում Մենք այստեղ ենք բարձրաձայնելու, որ չենք մոռանում և պայքարում ենք. Արտակ Բեգլարյան
«Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի, որ էբոլա վիրուսը Հայաստան չներթափանցի
Չեք կարող խոսել ժողովրդավարության մասին, երբ խոսում եք՝ «կզացնելու եմ», «սատկացնելու եմ», «ասֆալտին եմ փռելու», «ինչու չես զոհվել» բառապաշարով. ակցիաՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանի հետ կարող է տարածքներ փոխանակվեն
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Առաջիկա իմ ամենակարևոր անելիքը համարում եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վավերացումը. Փաշինյան
COP17. Երևանում որ փողոցներն են փակ լինելու հոկտեմբերի 15-ին և 16-ին. ՆԳՆ-ի հորդորըԿայացել է Արարատ Միրզոյանի և Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Զելենսկին պետք է հրաժարական տա. ՄասկԿկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները. «Հրապարակ»Իսրայելի ռազմաօդային ուժերը և բանակը գրոհներ են սկսել Լիբանանի ուղղությամբ
Այսօր Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է
«Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ Կառավարության դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Ուսանողական ցույցեր և բախումներ` Ալբանիայում. կան մի քանի տասնյակ վիրավորներԵ՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»
Շաքի մտած ադրբեջանցու հարազատները հարցազրույց են տվել
Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը Պեն
Մամուլ

«Հրապարակ». Մեկ դերասանի թատրոնից Փաշինյանն էլ է հոգնել

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեկ խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանն անսպասելի եւ դրամատիկ ընթացք ստացավ, այն տեւեց բառացիորեն մի քանի րոպե եւ կարող էր դառնալ ՔՊ-ի, Փաշինյանի ու ՔՊ-ական իշխանության փառաբանման ցերեկույթ, եթե վերջինս հավես ունենար ու ընթացք տար քանիցս բեմականացված սցենարին։ Ընդդիմադիրները, վերջին մի քանի նիստերի պես, բոյկոտել էին հարցուպատասխանը, նրանք, մեր տեղեկություններով, չեն պատրաստվում մինչեւ հունիսի 7-ի ընտրությունները ներկայանալ այս ձեւաչափով ԱԺ նիստերին, որպեսզի հնարավորություն չտան «կռուտիտի» ու դեմագոգիայի մեծ վարպետ Նիկոլ Փաշինյանին ինքնադրսեւորվել ԱԺ ամբիոնից եւ անվճար փիառի առիթ ստեղծել, ուստի ՔՊ-ն կրկին մեն մենակ է մնացել։

Կարող էին, իհարկե, նախապես գրված հարցեր տալ, իրար դիֆերամբներ ձոնել, ստախոսությամբ զբաղվել, որոնց հակադարձող չէր լինի, սակայն պարզվեց, որ մեկ դերասանի թատրոնից այստեղ էլ են հոգնել։ Նիստը սկսվելուն պես հայտարարվեց պատգամավորների գրանցում, սակայն կառավարությանը հարց տալու համար գրանցվեց ընդամենը երեք ՔՊ-ական պատգամավոր, ընդ որում՝ նրանցից երկուսը նախապես հայտարարեցին, որ հանում են իրենց հարցը, մնաց միայն Հռիփսիմե Գրիգորյանը, որի ամուսինն ԱԳՆ գլխավոր քարտուղարն է, ինքն էլ՝ Արարատ Միրզոյանի անթաքույց եւ մոլի ֆանատը։ Բայց պարզվեց՝ տիկինն էլ հարց չուներ, ընդամենը գրանցվել էր Փաշինյանին եւ իրենց՝ բոլորին, շնորհակալություն հայտնելու ու իբրեւ թե փոխանցելու հատկապես գյումրեցիների շնորհակալությունները՝ Փաշինյանի ու Ֆրանսիայի նախագահ Մակրոնի այցելության եւ համերգի առիթով։

Հռիփսիմե Գրիգորյանը հիշատակեց Հայաստանում անցած օրերին անցկացված ԵՄ քաղաքական համայնքի գագաթնաժողովը եւ Գյումրու միջոցառումը: Նա սրտաճմլիկ, հուզված ձայնով` ասմունքի երեկոյի մասնակցի առոգանությամբ արտասանեց. «Շնորհավորում եմ մեզ՝ բոլորիս, Հայաստանում իսկապես մեծամասշտաբ, աննախադեպ էս միջոցառումների հաջող ու գեղեցկագույնս կազմակերպման առթիվ։ Մարդիկ մեզ ասում էին, որ իրենք խնդրում էին մեզ փոխանցել մեր բոլոր պաշտոնյաներին, պարոն վարչապետ, Ձեզ, մեր բոլոր, բոլոր գործընկերներին, իրենց հպարտությունը դժվար է բառերով փոխանցել, ուղղակի պետք է տեսնել էդ մարդկանց դեմքերը, զգալ իրենց տրամադրությունը, զգալ էն երջանկությունը, ուրախությունը, որ երեկ տիրում էր Գյումրիում, ոչ մի բան, ոչ մի եղանակային պայմաններ, ոչինչ չէր կարող դա փոխել։ Ես, իմ գործընկերներն ուղղակի զգացել ենք, որ զգացողությունները երկար կմնան մեզ հետ։ Ես վստահ եմ, որ ով որ երեկ էնտեղ է եղել ու անգամ թեկուզ էկրաններով հետեւել է, ունի զգացողություններ։ Մի խոսքով, շնորհավորում եմ բոլորիս ու շնորհակալ եմ յուրաքանչյուրին, ով որ էստեղ ունի իր ներդրումը։ Շնորհակալ եմ»։

Լալահառաչ ձայնով, մի շնչով արտաբերեց ՔՊ-ական տիկինը, Ալեն Սիմոնյանն էլ փորձեց մանկապատանեկան հանդեսի մթնոլորտը ցրել եւ հետաքրքրվեց` իսկ հարց ունի՞ պատգամավորը, բայց ստացավ բացասական պատասխան եւ հայտարարեց նիստի ավարտի մասին։

Մենք տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանն է խորհրդարան գալուց առաջ ՔՊ խմբակցության ղեկավարներին հրահանգել, որ հարցեր չտան: Թե ինչու, մեզ մանրամասներ չհայտնեցին, սակայն մեր աղբյուրներն իրենց վարկածները ներկայացրին, որ նախ` վարչապետը հոգնած է, մի քանի օր անքուն գիշերներ է անցկացրել եվրոպացի հյուրերի հետ, ուստի հավես չուներ մի երկու ժամ էլ անիմաստ ջուր ծեծել։ Դրանից բացի, ըստ մեր աղբյուրի, արդեն անգամ իրենց հետաքրքիր չէ մեկ դերասանով, առանց ընդդիմության բեմականացված հարցուպատասխանը: Իսկ երեկվա հարցուպատասխանի ժամանակ, անկասկած, ստիպված էին լինելու շարունակել հակառուսական շքերթը, որն իրականացրին Հայաստան ժամանած եվրոպացիները` Հայաստանը դարձնելով Եվրոպա-Ռուսաստան հակամարտության թատերաբեմ: Եվ քանի որ Ռուսաստանից շատ սուր են այս գագաթնաժողովի եւ հատկապես Զելենսկու ելույթի արձագանքները, ուստի համարել են, որ դոզան կարող է շատ լինել, եւ Ռուսաստանը կարող է դա այլեւս չհանդուրժել, այդ պատճառով էլ Փաշինյանը որոշել է առժամանակ չխոսել, թողնել, որ իրավիճակը հանդարտվի»։ 

Մանրամասները՝ թերթի այսօրվա  համարում