Այսօր լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում
Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 30-35 երիտասարդ կնոջ մարմին
Տիեզերական արդարություն կա Մակրոնի գլխին եկածի մեջ․ Մարինե Մանուչարյան«Անշրջելի խաղաղությունից» մինչև 2031 թվական․ ի՞նչ է փոխվել Փաշինյանի օրակարգում. ՍուրենյանԽոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այնԿալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցին

Դաստիարակությո՞ւն, թե՞ «սնկային հալյուցինացիա»․ ո՞վ է ավելի ծաղրածու

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանն իր ասուլիսի ժամանակ հորդորեց շատ ուշադրություն չդարձնել Նիկոլ Փաշինյանի ասածներին, քանի որ դրանք անլուրջ են։ 

Իհարկե, Փաշինյանն իր անլրջությամբ, կարելի է ասել, անզուգական է, սակայն այս դեպքում, Սամվել Կարապետյանը փորձեց գերազանցել նրան՝ իր անլրջությամբ։

Սամվել Կարապետյանը մասնավորապես ասաց․

«Ես ուզում եմ գաղտնիք բացել․․․ անցյալ տարի, երբ Փաշինյանը գնացել էր Չինաստան, դուք գիտեք, այնտեղ կան հատուկ սնկերի ռեստորաններ, որոնք մարդկանց մոտ հալյուցինացիաներ են առաջացնում։ Նա այնտեղ փորձել էր, դուրը եկել էր։ Ու ես, ինչքանով գիտեմ, 1 տոննա բերել է իր հետ»․․․

Թե որքանով է Փաշինյանի հոգեկան անհավասարակշռությունը կապված «սնկային հալյուցինացիաների» հետ՝ պարզ չէ, ակնհայտ է միայն, որ Փաշինյանի թվացյալ անձի երկվության ու շիզոֆրենիկ դրսևորումները ո՛չ այսօր, ու ո՛չ էլ երեկ են ի հայտ եկել, բայց դա չի խանգարել Սամվել Կարապետյանին, պատերազմից ու կապիտուլյացիայի փաստաթղթի ստորագրումից հետո, սիրով ընդունել Փաշինյանի հրավիրն ու, կիսակզած նրա առաջ, սեղմել ձեռքը։

Շատ տարօրինակ է, որ օդից կաթացած ու ընտրությունների նախաշեմին միանգամից ընդդիմություն դարձած Կարապետյանը, մինչ այդ Փաշինյանի պահվածքի մեջ ոչ մի տարօրինակություն չի տեսել։ Ավելին՝ Կարապետյանը հաշտ է եղել Արցախը թուրքին նվիրելու և Հայաստանը մաս-մաս հանձնելու Փաշինյանի վարած քաղաքականության հետ։ 

Հիմա նա ասում է, թե՝ այն ժամանակ անհարմար է զգացել մերժել Փաշինյանի հրավերը՝ դաստիարակությունը թույլ չի տվել։

Մի խոսքով, Կարապետյանի ասելով, ինքը «ամոթու» է գնացել։

Այստեղ դասականը կասեր՝ իյա՞, իրո՞ք․․․

Այս դեպքում, շատ հետաքրքիր է՝ ինչի՞ վրա էիք ծիծաղում այդպես երկուսով․ Փաշինյանի պատմած անեկդոտի՞, թե՞ ներկայացրած կապիտուլյացիոն ծրագրի։

Հա՛, երևի ամուր ձեռքսեղմումն էլ զուտ նրան ցավեցնելու նպատակով էր։ 

Իսկ գուցե «հալյուցինացիաներ առաջացնող սնկեր» Կարապետյանն ի՞նքն էր այդ ժամանակ փորձել։

Ու շատ հետաքրքիր է` եթե Փաշինյանն այսօր նորից որոշի հանդիպել գործարարներին, ինչպե՞ս է պայքարելու Կարապետյանն իր միջի դաստիարակության հետ․ սանձելո՞ւ է, թե՞ հնազանդվելու։

Հաշվի առնելով Փաշինյանին ու նրա թիմին աշխատանքով ապահովելու խսոտումները, ինչպես նաև Արցախը հետ բերելու և արցախցիների վերադարձի մասին հարցերը շրջանցելու Կարապետյանի փորձերը, կարելի է եզրակացնել, որ նա հաշտ է հողերը հանձնելու հետ։ Այս դեպքում Կարապետյանն ուզում է վարչապետ դառնալ, որ ի՞նչ անի՝ շարունակի Փաշինյանի վարած քաղաքականությո՞ւնը։

Այսօրվա ասուլիսի ժամանակ էլ սպառիչ պատասխաններ չհնչեցին․ այդ ամենի մեջ անլջությունն այնքան շատ էր, որ արդեն սկսում ես կասկածել՝ ո՞վ է ավելի ծաղրածու՝ Փաշինյա՞նը, որ երկիրը կրկեսի է վերածել, թե՞ կապիտուլյացիայի հետ հաշտված ու մեկ օրում ընդդիմադիր դարձած ու ընդդիմություն խաղացող Կարապետյանը, ում խոսքն անլուրջ է, իսկ խոստումներն ու ծրագրերն անորոշ՝ առանց հստակությունների։

Արմինե Մկրտումյան