Այսօր լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում
Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 30-35 երիտասարդ կնոջ մարմին
Տիեզերական արդարություն կա Մակրոնի գլխին եկածի մեջ․ Մարինե Մանուչարյան«Անշրջելի խաղաղությունից» մինչև 2031 թվական․ ի՞նչ է փոխվել Փաշինյանի օրակարգում. ՍուրենյանԽոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այնԿալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցին

Փաշինյանը և Լատվիայի նախագահը մտքեր են փոխանակել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության շուրջ

Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լատվիայի Հանրապետության նախագահ Էդգարս Ռինկևիչսի գլխավորած պատվիրակությանը։

Փաշինյանը ողջունել է Լատվիայի նախագահի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան։ «Նախ և առաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ և Լատվիային՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը հյուրընկալելու մեր թեկնածությանն աջակցելու համար, և դա իսկապես պատմական իրադարձություն էր Հայաստանի համար։ Տեղի ունեցավ նաև Հայաստան–ԵՄ առաջին գագաթնաժողովը, որը նույնպես շատ կարևոր էր։ Եվ իհարկե, մենք տեսնում և զգում ենք Լատվիայի աճող աջակցությունը մեր ժողովրդավարությանը, բարեփոխումների օրակարգին և ԵՄ-ի հետ մեր համագործակցության խորացմանը»,– ասել է վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում այս ամենը, և ընդգծել, որ Էդգարս Ռինկևիչսի այցը երկկողմ և բազմակողմ հարաբերությունների խորացման ևս մեկ համարձակ դրսևորում է։

Լատվիայի նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և հավելել, որ դեռևս 2015-ին ժամանել է Հայաստան՝ որպես Արտաքին գործերի նախարար։ «Բայց ես զարմացա, երբ իմացա, որ նախագահի մակարդակում սա առաջին այցն է 2009 թ.-ից ի վեր, այսինքն՝ 17 տարի անց։ Թույլ տվեք ասել, որ մենք Հայաստանին տեսնում ենք որպես շատ լավ ընկեր ու գործընկեր, թե՛ երկկողմ համագործակցության առումով, թե՛ Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակում։ Մենք ողջունում ենք Եվրոպական ուղին սկսելու ձեր որոշումը, և իհարկե, կարող եք ամբողջովին ապավինել մեզ»,– ասել է Էդգարս Ռինկևիչսը և Նիկոլ Փաշինյանին փոխանցել Լատվիայի վարչապետի ջերմ ողջույնները։

Զրուցակիցները քննարկել են առևտրատնտեսական կապերի զարգացմանը, տարբեր ոլորտներում, այդ թվում՝ զբոսաշրջության, կրթության բնագավառներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։

Անդրադարձ է կատարվել Հայաստան–Եվրոպական հարաբերությունների զարգացմանը։ Այդ առումով, երկուստեք կարևորվել է ՀՀ–ԵՄ անդրանիկ գագաթնաժողովի անցկացումն ու վիզաների ազատականացման ուղղությամբ գրանցված առաջընթացը։ Լատվիայի նախագահը հայտնել է իր երկրի աջակցությունը վիզաների ազատականացման գործընթացում և համոզմունք հայտնել, որ այն կնպաստի նաև երկկողմ զբոսաշրջային կապերի ընդլայնմանը։

Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության այլ հարցերի շուրջ։