Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը (ուղիղ)
Հայաստանն է երկիրը ներքաշել Ադրբեջանի դեմ պատերազմի մեջ. Ալիեւ
Այսօր ներկայացրել եմ վերաքննիչ բողոք Արթուրի կալանքի դեմ․ փաստաբան
ՀՀ ԱԳՄԱ նախարարի և ԵԱՀԿ գործող նախագահի համատեղ մամուլի ասուլիսը (տեսանյութ)Իրազեկում․ Տավուշի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակ44-ամյա տղամարդը պարբերաբար սեռական բռնության է ենթարկել 13-ամյա դստերը․ նա ձերբակալվել է
Բաքուն մեղադրում է Անկարային իր դեմ սոցցանցային արշավ իրականացնելու մեջ
Ռեփեր Navai-ին ձերբակալվել է ՂազախստանումԼուծումը այնպիսին պետք է լինի, որ սահմանի երկու կողմերում անկլավներ/էքսկլավներ չլինեն. և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում այս ըմբռնումը ավելի առարկայանում է. Փաշինյան
Առավել ակտիվ ենք գործելու Գագիկ Ծառուկյանին օգնելու հարցում. հայտարարություն
Պետք չէ ջղայնացնել. Փաշինյան ողջունեց Երևանի քաղաքապետարանի քանդման գործողությունները Աջափնյակում Մենք այստեղ ենք բարձրաձայնելու, որ չենք մոռանում և պայքարում ենք. Արտակ Բեգլարյան
«Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի, որ էբոլա վիրուսը Հայաստան չներթափանցի
Չեք կարող խոսել ժողովրդավարության մասին, երբ խոսում եք՝ «կզացնելու եմ», «սատկացնելու եմ», «ասֆալտին եմ փռելու», «ինչու չես զոհվել» բառապաշարով. ակցիաՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանի հետ կարող է տարածքներ փոխանակվեն
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Առաջիկա իմ ամենակարևոր անելիքը համարում եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վավերացումը. Փաշինյան
COP17. Երևանում որ փողոցներն են փակ լինելու հոկտեմբերի 15-ին և 16-ին. ՆԳՆ-ի հորդորըԿայացել է Արարատ Միրզոյանի և Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Զելենսկին պետք է հրաժարական տա. ՄասկԿկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները. «Հրապարակ»Իսրայելի ռազմաօդային ուժերը և բանակը գրոհներ են սկսել Լիբանանի ուղղությամբ
Այսօր Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է
«Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ Կառավարության դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Ուսանողական ցույցեր և բախումներ` Ալբանիայում. կան մի քանի տասնյակ վիրավորներԵ՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»
Շաքի մտած ադրբեջանցու հարազատները հարցազրույց են տվել
Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը Պեն
Մամուլ

«Հրապարակ»․ Ըստ էության, Փաշինյանին աջակցեցին Մակրոնը, մի քիչ՝ Քարնին, ուրիշ ոչ ոք

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մայիսի 3-5-ը Երեւանում գումարված 4 արտաքին քաղաքական մասշտաբային միջոցառումներից ամենաէականը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն էր, որի առիթով ԵՄ անդամ 27 երկրից 17-ի պետության կամ կառավարության ղեկավարները ժամանել էին Հայաստան. Բելգիայի, Բուլղարիայի, Էստոնիայի, Իտալիայի, Իսպանիայի, Իռլանդիայի, Լեհաստանի, Լիտվայի, Լյուքսեմբուրգի, Խորվաթիայի, Կիպրոսի, Հունաստանի, Չեխիայի, Ռումինիայի, Սլովակիայի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի առաջնորդները։ Բուլղարիայից, Կիպրոսից, Հունաստանից, Ռումինիայից, Ֆրանսիայից եկել էին նախագահները, մնացյալներից՝ վարչապետները։ Երեւան չէին ժամանել ԵՄ անդամ 10 երկրի՝ Ավստրիայի, Գերմանիայի, Դանիայի, Լատվիայի, Հունգարիայի, Մալթայի, Նիդերլանդների, Շվեդիայի, Պորտուգալիայի, Սլովենիայի ղեկավարները, եւ, առհասարակ, ներկայացուցիչներ չէին ուղարկել։


ԵՄ երկրների ղեկավարները տարբեր ձեւաչափերում գրեթե ամենամսյա հաճախականությամբ հանդիպում են, ընդամենը 1-2 շաբաթ առաջ Կիպրոսում էին, այնպես որ՝ ոմանց բացակայությունը մի կամ մյուս հավաքից բնական է, մանավանդ՝ երբ խոսքը ԵՄ-ից դուրս ձեւաչափերի մասին է։ 27-ից 17-ի ներկայությունը գոհացնող ցուցանիշ է:

ԵՄ անդամ չհանդիսացող երկրներից համարյա բոլոր հրավիրյալներն էին եկել, քանի որ ԵՄ առաջնորդների գագաթնաժողովներին նրանք ի պաշտոնե չեն մասնակցում, եւ ԵՄ-ոչ ԵՄ երկրներին միավորող հավաքները նրանցից շատերի համար մայրցամաքի առաջնորդների հետ շփվելու կենտրոնական հարթակն է։ Երեւանյան գագաթնաժողովին էլ համարյա բոլոր հրավիրյալները ոչ ԵՄ երկրներից ներկա էին՝ Բալկանյան Ալբանիայից, Բոսնիա-Հերցեգովինայից, Հյուսիսային Մակեդոնիայից, Կոսովոյից, Մոնտենեգրոյից մինչեւ Ուկրաինա եւ Վրաստան։ Ժամանել էին նաեւ փոքրիկ Մոնակոյի, Լիխտենշտեյնի, Անդորրայի իշխանապետությունների, Սան Մարինոյի Հանրապետության առաջնորդները, Շվեյցարիայի նախագահը, առաջին անգամ գագաթնաժողովին մասնակցեց Կանադայի վարչապետը, եւ հատկապես նշանակալից էր Միացյալ Թագավորության վարչապետի ներկայությունը:

Սակայն քանի որ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովներ արդեն մի քանի տարի է՝ կազմակերպվում են, կա սահմանված աշխատակարգ, ամփոփիչ հռչակագիրն էլ բազմաթիվ եվրոպական եւ միջազգային խնդիրների է անդրադառնում, հնարավոր չէ գագաթնաժողովի հռչակագիրը նվիրել մի երկրի հետ հարաբերություններին, Նիկոլ Փաշինյանը մտահղացել էր համարյա միաժամանակ երկրորդ միջոցառում կազմակերպել՝ ԵՄ-Հայաստան գագաթնաժողով, որի հռչակագիրն արդեն Հայաստանի մասին էր` համարյա 7-8 էջ։ Հաշվարկն այն էր, որ հասարակության մոտ տպավորություն կստեղծվի, թե գրեթե ողջ Եվրոպան Հայաստանում էր եւ Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ հռչակագիր ընդունեց, որը, հավանաբար, աջակցություն է Փաշինյանի կառավարությանը։

Ընդսմին, աշխարհում քիչ թե շատ նշանակալից որեւէ երկիր երեւի չի գտնվի, որի հետ ԵՄ-ն երկկողմ գագաթնաժողովի ձեւաչափ չունենա։ Հետեւաբար Փաշինյանը, փոխարեն լռելու, որ նոր է միայն կարողանում ԵՄ-Հայաստան գագաթնաժողով կազմակերպվել, դա փորձում է որպես ձեռքբերում մատուցել։ Ինչն ավելի վատ էր՝ ԵՄ-Հայաստան գագաթնաժողովից ու դրա փաստաթղթերից այդպես էլ չհասկացվեց՝ Փաշինյանն ու իր կառավարությունը դիմելո՞ւ են ԵՄ անդամակցության համար, թե՞ ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելն արդեն հաջորդ կառավարության գործն է, Փաշինյանի գործը միայն մեջտեղում դատարկ երեւալն է, ինչպես բոլոր մյուս հարցերում։
Այս երկու միաժամանակյա միջոցառումները քիչ էին, Փաշինյանն անձնապես իր համար կարեւոր երրորդ մի միջոցառում էլ էր կազմակերպել՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պետական այցը Հայաստան, քանի որ նա երեւի միակ առաջնորդն էր Եվրոպայում, որն անձնապես Փաշինյանին աջակցություն կհայտներ առաջիկա ընտրություններում։ Այդպես էլ եղավ։ Եվ դա ամենահետաքրքիրն է։ Գագաթնաժողովների առիթով Երեւան ժամանած առաջնորդներից Փաշինյանը հանդիպում-առանձնազրույցներ է ունեցել Բուլղարիայի նախագահի, Լիտվայի, Կանադայի, Կոսովոյի, Խորվաթիայի, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի վարչապետների, Թուրքիայի փոխնախագահի, Կիպրոսի նախագահի հետ։ Ոչ մի առանձնազրույցի մասին հաղորդագրությունում, բացառությամբ Կանադայի վարչապետի, «ընտրություններ» բառը չկար։

Կա՛մ չեն ժամանել, կա՛մ չեն հանդիպել, կա՛մ չեն աջակցել

Այն արկածախնդրությունից հետո, երբ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի երեւանյան այցի ընթացքում արտասանած մի ֆրազը՝ Հայաստանի պրոարեւմտյան քաղաքականությանն աջակցելու եւ դրա շարունակումը տեսնելու ցանկության մասին, Փաշինյանի խեղկատակ թիմը մանիպուլացրեց եւ հասարակությանը մատուցեց որպես անձամբ Փաշինյանին ու ՔՊ-ին հայտնված աջակցություն (ԱՄՆ նախագահն էլ, ի պատասխան, իր ապրիլքսանչորսյան ուղերձում հրապարակային ապտակեց Փաշինյանին եւ ՔՊ-ին՝ ուղերձը հասցեագրելով ամերիկահայերին եւ աշխարհասփյուռ հայությանը, որեւէ կերպ չհիշատակելով 2025-ի օգոստոսի 8-ը, Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերը կամ Փաշինյանին), միանգամայն սպասելի էր, որ Եվրոպայում դրանից հետեւություններ կարվեն։

Եվ արվել էին․ ԵՄ անդամ 27 երկրից 10-ի ղեկավարները չժամանեցին Հայաստան, ժամանած ղեկավարներից 10-ը հանդիպում կամ առանձնազրույց չունեցավ Փաշինյանի հետ, մնացյալ 7 ղեկավարների հանդիպումներում էլ՝ բացառությամբ Ֆրանսիայի նախագահի, ենթադրելի է, առհասարակ, «ընտրություն» բառ չեն արտասանել։ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին, օրինակ, «ընտրություն» բառն արտասանել էր, եւ դա իսկույն հայտնվել էր ՀՀ կառավարությունից տարածված հաղորդագրությունում․ «Մարկ Քարնին... հայտնել է ընտրությունների անցկացման հարցում աջակցություն ցուցաբերելու իրենց պատրաստակամությունը»: Թե Կանադան ինչպես պետք է աջակցի Հայաստանի ընտրություններին, անհասկանալի է, բայց դա Փաշինյանի կանտորային քիչ է հուզում, էականը՝ «ընտրություն» եւ «աջակցել» բառերը երեւան հաղորդագրությունում։ Հետեւաբար, կասկած լինել չի կարող՝ եթե ուրիշ մի ղեկավար էլ այդ բառերն արտասանած լիներ, դա դուրս չէր մնա հանդիպման մասին մամլո հաղորդագրությունից։

Այո, Եվրոպան հրաշալի եւ մեծապես գնահատելի ժեստ արեց Երեւանում գագաթնաժողով գումարելով եւ շրջակա երկրներին ի ցույց դնելով իր ներկայությունը Հայաստանում եւ սատարումը Հայաստանի եվրոպական ապագային։ Միաժամանակ, եվրոպական ղեկավարները դիվանագիտորեն ձեռնպահ մնացին առաջիկա ընտրություններում Փաշինյանին սատարելուց։ Դա Հայաստանի հանդեպ այն դիրքորոշման մանիֆեստացիան էր, որը գագաթնաժողովների նախօրեին հրաշալի ձեւակերպել էր Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը։ Նա «Արմենպրեսին» ասել էր․ «Մեր աջակցության նպատակը Հայաստանի ինքնիշխանության պաշտպանությունն է՝ ապահովելու, որ հունիսի 7-ին Հայաստանի ապագան որոշեն բացառապես Հայաստանի քաղաքացիները եւ ոչ այլ ոք։

Միաժամանակ ցանկանում ենք հստակ ընդգծել, որ այս աջակցությունը որեւէ կերպ կապված չէ որեւէ քաղաքական ուժի կամ թեկնածուի հետ: Եվրոպական Միությունը չի ընտրում հաղթողներին։ Մենք համագործակցելու ենք այն կառավարության հետ, որը կձեւավորվի Հայաստանի քաղաքացիների ընտրության արդյունքում՝ առաջնորդվելով նույն սկզբունքներով եւ նույն օրակարգով։ Թե ով կհաղթի, բացառապես Հայաստանի ընտրողների որոշելիքն է, եւ ես խրախուսում եմ բոլորին՝ օգտվել իրենց այդ իրավունքից՝ չտրվելով ապատեղեկատվական այն նարատիվներին, թե Հայաստանի քաղաքացիները որոշման մեջ դեր չունեն։ Իրականում որոշումը պատկանում է միայն եւ միայն նրանց: Մեզ համար կարեւոր է, որ գործընթացը լինի արժանահավատ, որ քաղաքացիները կարողանան ազատորեն կատարել իրենց ընտրությունը, եւ որ արդյունքներն արտացոլեն հայ ժողովրդի իրական կամքը։ Ահա թե ինչ են նշանակում ժողովրդավարական ընտրությունները, եւ դա է, ինչին Հայաստանն արժանի է»։

ԵՄ դեսպանի հետ անհնար է չհամաձայնելը։ Չորրորդ միջոցառումն էլ, որ կազմակերպվել էր մեր մայրաքաղաքում՝ թվարկված երեքին զուգահեռ, ՀՀ ԱԳՆ-ի «Երեւանյան երկխոսություն» ֆորումն էր, որին, վախենամ, ոչ միայն ես, այլեւ հայաստանցիներից շատ-շատերը ժամանակ չեն ունեցել հետեւել։ Միակ միջադեպը, որ կապ ունի այդ ֆորումի հետ եւ գրավեց ուշադրությունս, ֆորումին մասնակցող Թուրքիայի պատվիրակ Սերդար Քըլըչի հայտարարությունն էր, թե ինքն ու Ռուբեն Ռուբինյանը նույն մշակույթի կրող են։ Հետաքրքիր տեղեկություն էր Ռուբինյանի մասին»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում